29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...
Հայաստանի կառավարության այսօրվա` սեպտեմբերի 8-ի նիստում Շահեն Շահինյանը նշանակվել է «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում, իսկ Արա Ավետիսյանը` «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում:
Նրանց հետ կկնքվի 5 տարվա աշխատանքային պայմանագիր:
Երեւանի մի շարք փողոցներում սեպտեմբերի 11-ին, ժամը 06.00-ից 11.00-ն, Հայաստանի 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի փորձի կապակցությամբ, դադարեցվելու է քաղաքացիական տրանսպորտի շարժը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դադարեցվելու է Մոսկովյան, Սարյան, Ամիրյան փողոցների, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկությունը:
Ոստիկանությունը հայցում է մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Համահայկական բանկի բացման արարողությանը, ծանոթացել բանկի աշխատանքային պայմաններին:
Համահայկական բանկի խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը նշել է, որ Համահայկական բանկը զարգացման բանկ է և հիմնադրվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն:
Այն նպատակ ունի միջազգային ֆինանսական կազմակերպություններից և զարգացմանն ուղղորդված այլ մասնավոր աղբյուրներից հավաքագրել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող մրցունակ արտադրական ձեռնարկություններին երկարաժամկետ զարգացման ֆինանսավորում ապահովելու համար:
Համահայկական բանկն այդպիսով կնպաստի Հայաստանում հավելյալ տնտեսական աճին և կխթանի ապրանքների և ծառայությունների արտահանումը:
Նշվել է, որ Համահայկական բանկը չի մրցակցելու առևտրային բանկերի հետ, քանի որ չի ընդունելու ավանդներ կամ չի տրամադրելու առևտրային վարկեր: Համահայկական բանկն իր ուղղակի վարկային գործունեությունից բացի, կարող է համագործակցել առևտրային բանկերի հետ` ձեռնարկություններին ներկայացնելով ֆինանսավորման փաթեթներ, որտեղ Համահայկական բանկը կտրամադրի երկարատև ֆինանսական ռեսուրսներ, իսկ առևտրային բանկերը Համահայկական բանկի հետ համատեղ կապահովեն այդ ձեռնարկությունների ավելի կարճաժամկետ, աշխատանքային կապիտալի և առևտրային ֆինանսավորման կողմը: Համահայկական բանկի գործունեությունը կանոնակարգվելու է ՀՀ կենտրոնական բանկի կողմից՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Փոխվարչապետ, հայ-քուվեյթական տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի մոտ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի հայկական կազմի նիստը:
Քննարկվել են հոկտեմբերին Երևանում անցկացվելիք միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը նշել է, որ պաշտոնական հանդիպումների և բարձր մակարդակով այցելությունների ընթացքում քուվեյթական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և կառուցողական համագործակցություն հաստատելու պատրաստակամություն է հայտնել: Դրա համար առկա են անհրաժեշտ նախադրյալներ. Քուվեյթում ՀՀ դեսպանատունն արդեն լիարժեք գործում է, իսկ առաջիկայում Հայաստանում նախատեսվում է Քուվեյթի դեսպանատան բացումը, ինչը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Նիստի շրջանակում հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ գործարար և ներդրումային միջավայրին, հայկական վերամշակող արտադրությանը: Քուվեյթը համարվում է ներմուծող երկիր, և վերջինիս շուկան բաց է նաև հայկական արտադրատեսակների համար:
Հանձնաժողովի անդամներին հանձնարարվել է առաջարկներ ներկայացնել հանձնաժողովի առաջին նիստի ծրագրի վերաբերյալ:
Ոսկու գինն այսօր միջազգային շուկայում սահմանել է հերթական ռեկորդը: Լոնդոնի բորսայում այն, մասնավորապես, կազմել է 1,920.25 դոլար 1 տրոյական ունցիայի դիմաց: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Իսկ Նյու Յորքի բորսայում ոսկու ֆյուչերսային գինը` դեկտեմբերյան մատակարարմամբ, աճել է 2.5%-ով ` կազմելով 1,923.1 դոլար 1 տրոյական ունցիայի համար:
Միջազգային տնտեսության վերաբերյալ ստացված բացասական կանխատեսումներն ի նկատի ունենալով, ներդրողները ոսկի են գնում:
Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ ոսկու գինը կհասնի 2,000 դոլար/ունցիայի:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «ԿԻԱ» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ն այնուհետև բախվել է մայթեզրին կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-32213»-ի ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրայերթ Դավիթ Անհաղթի փողոցում
Սեպտեմբերի 6-ին, ժամը 01.00-ին, Դավիթ Անհաղթի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Պատահար Երևան‑Աշտարակ ճանապարհին
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ», «Ռենո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 56-ամյա վարորդը և «Մերսեդես»-ի 3-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
Վեդի ‑Ոսկետափ ճանապարհին
Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.35-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի: Վթարի հետևանքով «ՎԱԶ-2110»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հանրապետության ղեկավարը Դուշանբեում կմասնակցի սեպտեմբերի 2-3-ին անցկացվող ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների 20-րդ գագաթնաժողովին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի եւ ԱԱԾ աշխատակիցների համատեղ միջոցառումների շնորհիվ՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար բերման է ենթարկվել 25-ամյա Գոռ Հարությունյանը: Հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 7-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբ է տեղադրված։ Ժամը 9-ի դրությամբ պարզվել էր, որ ահազանգը կեղծ է եղել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.