29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Խաչվերացի տոնը: Իսկ այսօր մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում հանգուցյլաների հոգիների խաղաղության համար կմատուցվի հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:
Այսօր Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային օր:
Հիշեցնենք, որ 2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով “Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:
Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ եւ Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն:
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի վրա
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը անընդունելի է համարում Բժշկական համալսարանի շենքի գույնը։ Այն նորից կներկվի։ Այսօր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում Նարեկ Սարգսյանը նշեց, որ շենքերի ներկում իրականացվում է առաջին անգամ և չի բացառվում, որ այն աններդաշնակություն առաջացնի։ Դրանք, սակայն կշտկվեն, և շենքերի ներկման ծրագիրը կլինի շարունակական. «Այնքան ժամանակ կշարունակենք այդ ծրագիրը, մինչև համատիրությունները զարգանան ու հասկանան, որ շենքերի արտաքին տեսքն ու բարեկարգումն առաջին հերթին իրենց խնդիրն է»։
Սեպտեմբերի 9-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Տրանսպորտի հարցերով նախարար Թիերի Մարիանին։
Ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության՝ այցի ընթացքում նախարարը կհանդիպի Հայաստանի Նախագահին, Արտգործնախարարի և իր հայ գործընկերոջ հետ։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Սեպտեմբերի 8-ին, ժամը 2.00-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 5-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Արզնի-Շամիրամ ջրատարը, ինչի հետևանքով Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Արթուր Սաֆարյանը մահացել է:
Վթարված ավտոմեքենան ջրատարից հանելուց հետո ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 18-ամյա Մարիամ Եղիազարյանի դիակը:
Վարորդը` 25-ամյա Գևորգ Ավագյանը, նույն օրը, ժամը 15.30-ին, մեղայականով ներկայացել է բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն:
ՀՐԴԵՀՆԵՐ
…
Սեպտեմբերի 8-ին հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ
այրվել հանրապետության մի շարք
մարզերում:Մասնավորապես,Արագածոտնի մարզում` Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից տարածքում`6000քմ
և 1000քմ չմշակված այգի, Կարբի-Եղվարդ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին հարակից տարածքում`14հա, Կոտայքի մարզի Ողջաբերդ
գյուղում`80հա, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասին հարակից լեռնային հատվածում`20հա, Քասախ գյուղում`5000քմ, Շիրակի
մարզում` Գյումրի քաղաքի մանկական երկաթուղու մոտակայքում`2000քմ, Երևան քաղաքի ‘’Հաղթանակ’’ զբոսայգու ‘’Մայր Հայաստան’’
հուշարձանի մոտակայքում`6000քմ:
Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:
…
Սեպտեմբերի 8-ին`ժամը 12.46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Երիտասարդական փողոցի թիվ 13 տան
հարակից տարածքում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.22-ին, մարվել` 19.53-ին:
Գառնիկ Հարությունյանին պատկանող տան բակում այրվել է 475 հակ պահեստավորված անասնակեր:
…
Նույն օրը`ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի դպրոցի մոտակայքում, ավտոմեքենայի
թափքում, անասնակեր է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ անասնակերը պահեստավորված է գետնին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.56-ին, մարվել` 15.40-ին:
Այրվել է նույն գյուղի բնակիչ Ժորա Զարգարյանին պատկանող 3,5տ պահեստավորված անասնակեր:
…
Նույն օրը`ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի 3-րդ փողոցի 3-րդ տան բակում այրվում
է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.11-ին, մարվել` 21.01-ին:
Մ.Առաքելյանին պատկանող տան բակում այրվել են կուտակված 150 հակ անասնակեր և ծածկի 2 հենասյուները` մասամբ:
…
Նույն օրը`ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխով փողոցի թիվ 10/1 շենքի 4-րդ հարկում այրվում են
բնակարանի էլ. մալուխները:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.34-ին, մարվել`22.57-ին:
Այրվել են մուտքի 1-ից-5-րդ հարկերի էլ. մալուխները և էլ. վահանակը:
ԱՅՐՎԱԾՔՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ ԵՌԱՑՎԱԾ ՋՐԻՑ
Սեպտեմբերի 8-ին`ժամը 09.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ սեպտեմբերի 7-ին կրծքավանդակի և պարանոցի առաջին և
երկրորդ կարգի այրվածքներով Արարարտի մարզի Արարատ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի
4-րդ շենքի թիվ 8 բնակարանի բնակիչ, 2009թվականին ծնված Դավիթ Բոյաջյանը: Այրվածքի պատճառ է հանդիսացել թեյնիկը`
եռացված ջրով:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
ՆՈՐԻՑ ՕՁԸ
Սեպտեմբերի 8-ին`ժամը 16.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցից Արագածոտնի մարզի Թալին քաղաքի
հիվանդանոց է տեղափոխվել Աշնակ գյուղի բնակիչ,1956թվականին ծնված Արայիկ Շաբոյանը :
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
ԱՎՏՈՎԹԱՐ` ՎԱՐԴԱՇԵՆՈՒՄ
Սեպտեմբերի 8-ին`ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վարդաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել
ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում ‘’ՎԱԶ 2106’’ մակնիշի 25 ՏՏ 135 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ‘’ԳԱԶ-3110’’
մակնիշի 13 ՍՏ 807 պետհամարանիշի ավտոմեքենային:
Մինչ փրկարարների տեղ հասնելը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ‘’ՎԱԶ 2106’’ ավտոմեքենայի վարորդ,
1978թվականին ծնված Աշոտ Միրզոյանը, ուղևորներ`1993թվականին ծնված Հասան Միրզոյանը, 1994թվականին ծնված Թոռնիկ
Միրզոյանը, 1993թվականին ծնված Ալիկ Համզոյանը և ‘’ԳԱԶ-3110’’ ավտոմեքենայի վարորդ,1983թվականին ծնված Սուրեն
Այվազյանը տեղափոխվել են Արտաշատ քաղաքի հիվանդանոց:
Պատահար խաչմերուկում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Յարոսլավլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խնդրել է իր անկեղծ ցավակցությունը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին. «Ձեզ հետ միասին սգում եմ «Տունոշնա» օդանավակայանի շրջակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը հանգեցրեց Յարոսլավլի «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի խաղացողների և օդանավի անձնակազմի անդամների ողբերգական մահվանը»,- ասված է նախագահի ցավակցական հեռագրում:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպմանը և Արևելյան գործընկերության էկոնոմիկայի նախարարների նախարարական համաժողովին:
Սեպտեմբերի 8-ին Տիգրան Դավթյանը կմասնակցի Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպմանը, որի ընթացքում նախատեսվում է «Եվրոպական հարևանության քաղաքականության մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով քննարկում:
Իսկ սեպտեմբերի 9-ին նախարարը կմասնակցի ԼՀ Կրինիցա քաղաքում կայանալիք Արևելյան գործընկերության էկոնոմիկայի նախարարների նախարարական համաժողովին, որին ներկա են լինելու Արևելյան գործընկերության և ԵՄ անդամ երկրների նախարարները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Նախագահը շնորհավորել է Ֆիլիպ Լեֆորին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա հարուստ դիվանագիտական փորձն ու մեր տարածաշրջանի մասին տեղեկացվածությունը օգտակար կլինեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման գործում:
Սերժ Սարգսյանը կարևորել է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացումը, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցությունն ու փորձը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.