23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ հունվարի 22-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել ազատամարտիկ Վարդան Վարդանյանը։ Այս մասին տեղեկացնում է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
Այսպիսով հացադուլ հայտարարած կալանավորների թիվը հասավ չորսի: Երեկվանից հացադուլում է գտնվում նաև Շանթ Հարությունյանը:
Նրանք երկուսն էլ իրականացնում են հացադուլ ի պաշտպանություն արդեն 8 օր հացադուլի և 5 օր ջրադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի։
Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը և Գևորգ Սաֆարյանը պահանջում են, որպեսզի ապահովվի իրենց անձի անվտանգությունը։
Ադրեջանցի քաղաքագետ Քամալ Աբդուլաևը զարմացնող արտահայտություն է արել: Տեղեկացնում է APA գործակալությունը: Նա հայտարարել է, որ Ադրբեջանում հայաֆոբիա չկա:
«Ադրբեջանական ժողովուրդը հայերի հետ միասին ապրելու պոտենցիալ ունի: Աշխարհի տարբեր երկրներից մարդիկ գալիս են Բաքու և տեսնում են հայկական եկեղեցին, տեսնում են պահպանված թանկարժեք հայկական ձեռագրեր և նմանատիպ նյութեր ու զարմանում: Նրանք զանգահարում են Մոսկվա և տեղեկացնում, որ Բաքվում հայկական հրաշալի ձեռագրեր են տեսել: Դա մեր ժողովրդի հոգևոր և գիտական մակարդակի օրինակն է: Աշխարհը կամաց-կամաց կհասկանա, որ մենք հայաֆոբիա չունենք: Մենք հայերի հետ համերաշխ ապրելու ուղղությամբ ամեն քայլ կանենք:
Երրորդ երկրները ցանկանում են այդ ամենը շարունակել, բայց հայերը հրաժարվում են դրանից: Ադրբեջանցի ժողովուրդը հայերի հետ ապրելու պոտենցիալ ունի: Հակամարտության խաղաղ կարգավորման պոտենցիալը դեռ չի վերջացել, մենք խաղաղության կողմնակից ենք»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետը:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աֆանդյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Սյունիքի մարզի դատախազի պաշտոնից:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Վազգեն Հարությունյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Մարուխյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Ամբարյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Վեքիլյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության ավագ դատախազի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչյա Այվազյանը նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Արման Ասլանյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ:
Տավուշի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Տիգրան Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն:
Ըստ «Հայկական ժամանակի»-ի հավաստի աղբյուրների, առաջիկայում Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ է նշանակվելու Հանրային հեռուստաընկերության աշխատակից Կարեն Հակոբյանը: Նա համարվում է Հ1-ի վարչական բաժնի աշխատակից:
Իրականում Հակոբյանը ԱԱԾ աշխատակից է, որը փաստորեն, «կանտռոլի տակ» է պահել Հ1-ի անցուդարձը:
Հիշեցնենք, ԱԱԾ մամուլի քարտուղարի պաշտոնը Արծվին Բաղրամյանի մահից հետո տեւական ժամանակ է, թափուր է եւ լրագրողները շատ դեպքերում դժվարանում էին որեւէ հարցով մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ից: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Հ1-ում Կարեն Հակոբյանի փոխարեն արդեն մի քանի օր է, այլ անձ է աշխատում:
Ենթադրվում է, որ Հակոբյանի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի փետրվարին:
«ՀԺ»-ն նախկինում բազմիցս գրել է, որ այս տարվա փետրվարի 11-ին լրանում է ԱԱԾ երկարամյա ղեկավար Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը ու չի բացառվում, որ ԱԱԾ նոր խոսնակի անունը պաշտոնապես հայտնի դառնա ԱԱԾ նոր ղեկավարի անվան հետ միաժամանակ: Հիշեցնենք, ԱԱԾ նոր ղեկավարի ամենահավանական թեկնածուն համարվում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը:
Ի դեպ, երբ դեռ ամիսներ առաջ ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին փորձել էինք մեկնաբանություն ստանալ Արզուման Հարությունյանից, նա, նախ, հայտարարել էր, թե այդ բոլոր խոսակցությունները անհեթեթություններ են, կգա ժամանակը, ամեն ինչ էլ կիմանաք, իսկ հարցին` այդուհանդերձ՝ եթե ձեզ նման առաջարկ լինի, կընդունե՞ք՝ Հարությունյանը պատասխանել էր. «Առաջարկ չի լինում, նշանակում է հանրապետության ղեկավարը, եւ հանրապետության ղեկավարը ում կնշանակի, նա իր պարտականությունները կկատարի»:
Նկատառմանը, որ որեւէ պաշտոնում նշանակելիս նաեւ տվյալ անձի համաձայնությունն է անհրաժեշտ, Արզուման Հարությունյանն արձագանքելն էր. «Ես զինվորական եմ, այնտեղ էլ կաշխատեմ»:
Իշխանական շրջանակներում խոսվում է, որ ԱԱԾ դեռեւս գործող տնօրեն Գորիկ Հակոբյանը, ով այս տարի կբոլորի իր 70-ամյակը, դեռեւս կմնա ԱԱԾ-ում որպես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ:
ՀՀ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Երևանի կենտրոնում ինկասացիայի մեքենայով կին են առևանգել: Տեղեկատվությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: «Մենք նման հաղորդում ստացել ենք:
Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել: Հանգամանքները պարզվում
են»,- ասաց Մալխասյանը:
«Հայինկասացիա» ընկերությունից «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին, որ այդ մեքենան, որով առևանգել են կնոջը, իրենց կազմակերպության հետ որևէ
կապ չունի:
«Մենք էլ այդ տեղեկատվությունը ստացել ենք լրատվամիջոցներից, որից հետո ճշտումներ ենք կատարել: Մեքենայի համարը, որը հրապարակվել է լրատվամիջոցներում, «Հայէկոնոմբանկ»-ի ինկասացիոն կազմակերպության մեքենային համարն է: Կրկնում եմ՝ այդ մեքենան մեր ընկերության հետ ընդհանրապես կապ չունի»,- փոխանցեցին «Հայինկասացիա»-ից:
Մանրամասներն` այստեղ
Հանրապետության տարածքում`
Հունվարի 22-ին, 23-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ, 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ, առանձին շրջաններում` բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-26-ին, հատկապես ցերեկը, աստիճանաբար կնվազի 11-13 աստիճանով:
Երևանում`
Հունվարի 22-ին, 23-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին սպասվում է ձյուն:
Երևանի հունվարի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 10.00C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -21.40C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.40C
Ռիկի Մարտինը վաղուց է հայտարարել, որ նույնասեռական է: Սակայն 44- ամյա երգիչը մի քանի օր առաջ Latina Post-ին տված հարցազրույցում անսպասելիորեն հայտնել էր, որ պատրաստ է կանանց հետ մտերմության:
Լատինաամերիկյան երգիչը հայտնել էր, որ իրեն բիսեքսուալ է համարում ու բաց է նոր զգացողությունների համար:
«Ես կարող եմ ասել, որ ինձ եւ տղամարդիկ են դուր գալիս, եւ կանայք: Ես դեմ եմ սեռական պիտակներին: Մենք ընդամենը մարդիկ ենք՝ մեր զգացմունքային ու սեռական պահանջներով: Ես գեյ եմ, ինձ հիացնում են տղամարդիկ, բայց ես ուզում եմ սեքսուալ ազատություն ունենալ: Եթե ես կնոջ նկատմամբ ցանկություն զգամ, ես նրա հետ սեքսով կզբաղվեմ»,- երգչին մեջբերում է Latina Post-ը:
Սակայն Ռիկի Մարտինը նշել է, որ պատրաստ է լուրջ հարաբերություններ սկսել միայն արական սեռի ներկայացուցչի հետ:
«Տղամարդիկ իմ ընտրությունն են»,- հայտնել է Մարտինը:
Հիշեցնենք, որ 2010 թ. Ռիկի Մարտինը բացահայտ հայտարարեց իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: Երգիչը փոխնակ մայրերից ծնված երկու որդիների է դաստիարակում:
2015 թվականն ամենատաքն է եղել օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ:
Այդ մասին ասված է NASA-ի եւ Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության ուսումնասիրության մեջ:
Հետազոտության տվյալներով՝ մոլորակի վրա օդի միջին ջերմաստիճանն անցյալ տարի կազմել է ըստ Ցելսիուսի շուրջ 15 աստիճան, ինչը մոտավորապես 0,2 աստիճանով բարձր է, քան 2014 թվականի ցուցանիշը:
Զեկույցի համաձայն՝ 2015 թվականին օդի ջերմաստիճանը 0,9 աստիճանով բարձր է եղել ամբողջ XX դարի տարեկան միջին ջերմաստիճանից:
Գիտնականները ենթադրում են, որ ջերմաստիճանի բարձրացումը կապված է Էլ Նինյո ֆենոմենի եւ մթնոլորտ ջերմոցային գազի արտանետումների ավելացման հետ:
Անցյալ տարվա հունվարին գիտնականները 2014 թվականը ամենատաքն էին ճանաչել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության մեջ՝ նշելով, որ գլոբալ ջերմաստիճանը Ցելսիուսի 0,68 աստիճանով գերազանցել է միջին ցուցանիշները:
Այս տվյալները հավաքվում են 1880 թվականից: Դիտարկումների պատմության ընթացքում 15 ամենատաք տարիներից 14-ը բաժին են ընկնում XXI դարին:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան «Սպարտակից» ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» վարձակալության հիմունքներով տեղափոխվելու համար դիմել է մաֆիայի օգնությանը: Այդ մասին Desert News-ին է ասել թիմի սեփականատեր Լոյ Հանսենը Յուտա նահանգից:
«Նրա ստիպված է եղել դիմել ռուսական մաֆիայի նման ինչ-որ մեկին, որպեսզի անցումը կայանա: Ոչ ոք չէր ուզում հենց այնպես զիջել, այդ գործարքը շատ դժվար եղավ կնքել»,-ասել է Հանսենը` նշելով, որ բանակցությունները սկսվել էին դեռ սեպտեմբերին:
Ինքը Մովսիսյանը հայտարարել է, որ մտադիր է «Ռեալի» կազմում հաղթել MLS-ում և դառնալ առաջնության լավագույն հարձակվողներից մեկը, հայտնում է Lenta.ru-ն:
Մոսկվայի «Սպարտակը» և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի MLS ակումբ (Ֆուտբոլի գլխավոր լիգա) տեղափոխվելու մասին` վարձակալության հիմունքներով: Այդ մասին ասվում է «Սպարտակի» պաշտոնական կայքում:
Պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2016-ի դեկտեմբերի 1-ը` «Ռեալ Սոլթ Լեյքը» 28-ամյա հարձակվողին «գնելու» առաջնային իրավունք է ստանում: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում:
Հանրապետության տարածքում`
Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 25-ին ամենուրեք` ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ, 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի2 4-25-ին` հատկապես ցերեկը, կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում`
Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին սպասվում են տեղումներ:
Երևանի հունվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 10.50C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -29.50C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.20C
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.