23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թեեւ ողջ աշխարհում տեղի է ունենում ամերիկյան դոլարի ուժեղացում, հայկական բորսայում հակառակ պատկերն է` դոլարը վերջին մեկ շաբաթում շարունակաբար թուլանում է հայկական դրամի նկատմամբ: Ավելի ճիշտ` դրամի արժեւորման տեմպն ավելի ուժեղ է, քան ամերիկյան դոլարինը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` սեպտեմբերի 26-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 370.46 դրամ: Նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը կորցրել է 1.24 դրամ կամ էժանացել 0.34 տոկոսով:
Ընդհանուր առմամբ բորսայում այսօր վաճառվել է 3.65 մլն դոլար: Ամենայն հավանականությամբ` դրամի թանկացմանը նպաստում է տնտեսության սպասվածից բարձր ակտիվությունը:
Գերմանիայի Դաշնության Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և Բավարիայի կրթության նախարարության հրավերով՝ սեպտեմբերի 26-28-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Պատվիրակությունը ղեկավարում է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
ԿԳՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ այցելության ընթացքում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի նախագահի, Բավարիայի կրթության և գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև Բավարիայի պառլամենտի կրթության հանձնաժողովի նախագահի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀՊԱՀ-ի միջև 2000 թվականից ձևավորված համագործակցության արդյունքները` կապված «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական դասընթացի ներդրման, Գերմանիայի Դաշնությունում մագիստրոսական պրակտիկայի, համագործակցության շարունակության ու ընդլայնման հետ :
Բավարիայի օրենսդիր և գործադիր ոլորտների պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվելու են ՀՀ բուհերի հետ կրթական համագործակցության, ինչպես նաև հայ ուսանողների պրակտիկան Գերմանիայում շարունակաբար կազմակերպելու հարցերը:
Քիչ առաջ, Տիգրան մեծ պողոտայում գտնվող «Beeline» ընկերության սպասարկման կետերից մեկում, մի հետաքրքիր միջադեպի ականատես եղանք: Հաճախորդներից մեկը ցանկանում էր հանել բջջային հեռախոսի ելքումուտքի զանգերի գրաֆիկը: Նախ, աշխատակիցը չափազանց դանդաղ կարողացավ ի վերջո գլուխ բերել այդ գործը, ու հավաքված մարդիկ դժգոհում էին, աշխատանքի տեմպից (և ոչ միայն նրա), ապա ասաց, որ հարկավոր է վճարել:Այստեղ տղամարդը չդիմացավ ու բորբոքվեց, « դեռ բավական չի…» հետո թե` «պետք չի, պահեք ձեզ» ու պատրաստվում էր հեռանալ, երբ աշխատակիցը խորհրդակցելով հավանաբար ավագ մասնագետի հետ, որոշեց դիմում գրել տալ: Տղամարդը գրեց ինչ թելադրեցին, ստորագրեց ու վերցնելով թղթերը հեռացավ:
Ի՞նչ ստացվեց, եթե հաճախորդը չբարկանար ու վճարեր, լավ կլիներ, բայց փաստորեն, կարող էր նաև դիմում գրել: Այսինքն` «Beeline» ընկերությունում, ըստ պահի թելադրանքի են որոշում իրենց գործառույթները:
Երկօրյա աշխատանքային այցով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա: Ըստ ԱԺ մամուլի ծառայության տվյալների` սեպտեմբերի 26-ին, Պոտսդամում Աբրահամյանը կայցելի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, կհանդիպի թանգարանի գիտաշխատակազմի հետ:
Սեպտեմբերի 27-ին Բեռլինում ԱԺ նախագահը հանդիպում կունենա ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի հետ, կմասնակցի ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգին և պաշտոնական ընդունելության:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը` Նիցցայի քաղաքապետ, Ալպ Մարիտիմի պատգամավոր, Նիցցա-Կոտ դ’Ազյուր միջհամայնքային միության նախագահ Քրիստիան Էստրոզիի հրավերով սեպտեմբերի 23-25-ը պաշտոնական այցով գտնվելու է Ֆրանսիայի Հանրապետության Նիցցա քաղաքում՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպվող ընդունելությանը, ինչպես նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռուբեն Սևակի հուշակոթողի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Երևանը և Նիցցան 2007թ. սեպտեմբերից քույր քաղաքներ են։
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Նիցցայի քաղաքապետի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախատեսվում են նաև քաղաքապետ Կարեն Կարապետյանի մի շարք հանդիպումներ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու-Յորքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ երեկոյան հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
Զրույցի ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կրկին անգամ ընդգծեց, որ բանակցություններում հնարավոր է առաջընթաց արձանագրել այն պարագայում, եթե Ադրբեջանը հետ վերցնի այն տասը փոփոխությունները, որոնք նա առաջ քաշեց Կազանում:
Անդրադարձ կատարվեց նաեւ 2010թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանի գագաթաժողովին շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության իրագործմանը:
Նախագահ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը՝ Ստրասբուրգ): Այս պաշտոնը թափուր էր ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանին ԱԳ փոխնախարար նշանակելուց հետո:
Պապիկյանը Հանրային խորհրդի անդամ ու Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի փեսան է:
Նյու Յորքի Comex բորսայի աճուրդի ընթացքում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսը էժանացել է 2%-ով` մինչև 1773.5 դոլար տրոյական ունցիայի դիմաց: Ոսկու գների նման դրսևորումն այսօր կապված է այն բանի հետ, որ դոլարի փոխարժեքի աճը համաշխարհային արժույթների նկատմամբ բերել է մետաղի` որպես ներդումների այլընտրանքային օբյեկտի հանդեպ պահանջարկի կրճատման:
Դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական գործընկեր վեց երկրների զամբյուղի նկատմամբ աճել է 0.42%-ով` մինչև 78.01 կետ ԱՄՆ ԴՊՀ որոշման ֆոնի վրա` բարձրացնել երկարաժամկետ պարտատոմսերի մասնաբաժինը իր պորտֆելում ազգային տնտեսության աճի բարձրացման շրջանակներում:
Ոսկու գնի խթանման հիմնական գործոնը, որը քննարկվում է ներդրողների կողմից որպես անկայուն արժույթների ավելի հուսալի այլընտրանք, մնում է Եվրոպայի պարտքային ճգնաժամը և տարբեր երկրներում ինֆլյացիայի արագացումը:
Սեպտեմբերի 20-ին ոստիկանության Նոր Նորքի բաժինը հաղորդում ստացել, որ հիվանդանոց է տեղափոխվել անհայտ տղամարդու դիակ` կրծքավանդակի վնասվածքներով:
Օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, դեռևս չպարզված հանգամանքներում, Բակունցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձի կամ անձանց կողմից դանակի հարվածի հետևանքով կրծքավանդակի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Հակոբ Բուդաղյանը, որն, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալ, իսկ մահացածը 25-ամյա Դավիթ Օհանյանն է:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Վրաերթի ենթարկված զինվորը մահվացել է
Սեպտեմբերի 21-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Մարմարաշեն ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ զորամասի ժամկետային զինծառայող, 22-ամյա Օլեգ Տեխովին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է
Սեպտեմբերի 21-ին Քաջարան-Կապան ճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ-21130» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը:
Վարորդը` 33-ամյա Արա Մկրտչյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Վրաերթ Ագաթանգեղոսի փողոցում
Սեպտեմբերի 20-ին «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ուղևորուհին մահացել է
Սեպտեմբերի 22-ին «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Սեբաստիայի փողոցում` Եռաբլուրի փառքի պանթեոնի մոտ, բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին` 51-ամյա Մելանյա Սանոսյանը մահացել է:
«Պեժո»-ի վարորդը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին:
Կատարվում է քննություն:
Վրաերթ է արել ու փախել
Սեպտեմբերի 21-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 19 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծեծել է խորովածի շամփուրով
Սեպտեմբերի 22-ին հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին են հաղորդել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածքով հիվանդ են ընդունել, որը Նշավան գյուղի մի բնակիչ է:
Պարզվել է, որ սեպտեմբերի 21-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Բուրաստան-Բյուրավան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները վիճաբանել են, որի ընթացքում նրանցից մեկը խորովածի շամփուրով հարվածել է մյուսին, պատճառել վնասվածք, հետո ներկայացել է ոստիկանության բաժին:
Կատարվում է նախաքննություն:
«Հայպետհիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժինը տեղեկացնում է, որ Հայաստանում այսօր ` սեպտեմբերի 20-ին, եղանակը կպայմանավորվի մթնոլորտային ցածր ճնշման դաշտով: Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում են առատ տեղումներ։ Երեկոյան հնարավոր է քամու ուժգնացում 18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի:
Մայրաքաղաքում կդիտվեն կարճատև տեղումներ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18 մ/վրկ։ Օդի ջերմաստճանը գիշերը կլինի +9+11, ցերեկային ժամերին` +23+26 աստիճան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.