29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանին: Ներկայացնելով մայրաքաղաքի կառավարման ոլորտում և քաղաքային տնտեսության մեջ իրականացվող ծրագրերը` Կարեն Կարապետյանն ընդգծել է բարենպաստ գործարար միջավայրի ձևավորումը, որն էապես ուղղված է ներդրումային և զարգացման երկարատև ծրագրերի իրականացմանը:
Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաև ներդրումային այն ծրագրերն ու ոլորտները, որտեղ հնարավոր է փոխշահավետ համագործակցություն:
«Համոզված ենք, որ տեսանելի ապագայում Երևանը ժամանակակից քաղաքին բնորոշ չափորոշիչներ կապահովի և այն խոշոր ներդրումային ծրագրերը, որ այսօր ունենք, անպայմանորեն հաջողություն կունենան»,- նշել է քաղաքապետը:
Վաչե Մանուկյանը, գնահատելով իրականացվող ծրագրերի հեռանկարը, կարևորել է քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը ներդրումային դաշտին նպաստելու գործում և առաջարկել է գործակցության ծրագրեր քննարկել:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի 4-ամյա աղջիկ: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, պարզվել է, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ագաթանգեղոսի փողոցից դեպի Խանջյան փողոցի տանող թունելում, իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով էլ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի փոքրիկ ուղևորուհին ստացել է մարմնական վնասվածք: Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայի թիվ 55/7 հասցեի մոտ իրար են բախվել «Մազդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Մազդա»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Արարատ-Ավշար ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-21099»-ի 3-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի սկզբնամասում իրար են բախվել «ՊԱԶ-3205» և «ԲՄՎ-728» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Թեև «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` սեպտեմբերի 28-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կայացել. դոլարի փոխարժեքը աճի միտում է ցուցաբերել: Մոտ 10 օր տևած դրամի ուժեղացման շրջանն, ըստ երևույթին, դադարել է:
Այսպես` դոլարի նկատմամբ պահանջարկը իրականացվել է 371 դրամով, այնինչ երեկ դոլարի միջին փոխարժեքը 370 էր: Սակայն նույնիսկ դոլարի թանկացման պարագայում բանկերը հրաժարվել են այդ փոխարժեքով դոլար վաճառել: Սա նշանակում է, որ առաջիկա օրերին դոլարը Երևանում կթանկանա:
Երեւանում, սեպտեմբերի 27-ին, ժամը 19:00-ի սահմաններում, անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկան ու դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթը տեղի է ունեցել Րաֆֆիի եւ Սեբաստիայի փողոցների խաչմերուկում: Վրաերթի ենթարկվածը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հայաստանի 2012 թ. պետական բյուջեի եկամուտները կկազմեն 910 մլրդ դրամ (մոտ 2.46 մլրդ դոլար), ծախսերը` 1.04 տրլն դրամ (2.81 մլրդ դոլար), իսկ դեֆիցիտը` 132 մլրդ դրամ (350 մլն դոլար):
ՀՀ կառավարությունն այսօր` սեպտեմբերի 28-ին, հրապարակել է 2012 թ. բյուջեի նախագծի նախնական տարբերակը: Նշենք, որ 2011 թ. հաստատված բյուջեի համեմատ եկամուտներն ավելացել են մոտ 60 մլրդ դրամի չափով, իսկ ծախսերը կրճատվել 40 մլրդ դրամի չափով: Արդյունքում` պետական բյուջեի դեֆիցիտը կրճատվել է մոտ 16 մլրդ դրամի չափով (2011 թ. այն 148 մլրդ դրամ է):
2012 թ. բյուջեի նախագծում էապես ավելացվել են եւ հարկային եկամուտների, եւ սոցապ վճարների պլանները: Փոխարենը` էապես նվազել են պաշտոնական դրամաշնորհներից սպասումները:Այսպես` 2012 թ. նախատեսվում է ստանալ 732 մլրդ դրամ հարկային եկամուտ (2011-ի 650 մլրդ դրամի համեմատ), 142 մլրդ դրամ սոցապ վճար (2011-ի 123 մլրդ դրամի համեմատ) եւ 14.8 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհ ( 2011-ի 56 մլր դրամի համեմատ):
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությանը, հայտնում է, որ կրկին դադարեցվել է Ռուսաստանից Հայաստան գազամատակարարումը։ Ռուսական Regnum լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ դադարեցումը սկսվել է այսօր առավոտյան ժամը 09.00-ից և տևելու է մինչև սեպտեմբերի 30-ի ժամը 21.00-ը:
Ռուսաստանից Հայաստան գազամատակարարումը դադարեցվել էր նաև սեպտեմբերի 22-27-ը, այս անգամ Վրաստանում ընթացող շինարարական աշխատանքների պատճառով։
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտնել է, որ Հայաստանի գազամատակարարման ժամանակավոր դադարեցումը պայմանավորել է գազատարի չպլանավորված վերանորոգման աշխատանքներ իրականացնելու մտադրությամբ։ Խոսքը գազատարի Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 52 կիլոմետրանոց հատվածի մասին է։
«ՀայՌուսգազարդ»-ն նշել է, որ հայ սպառողները գազ կստանան ներքին ռեզերվների հաշվին:
Հայաստանի պաշտպանության նախարարությունում, այսօր` սեպտեմբերի 27-ին, տեղի է ունեցել 19 քաղաքացիական ծառայողների երդման եւ վկայականների հանձման հանդիսավոր արարողությունը:
Ստանձնելով ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը` պաշտպանության նախարարության նոր աշխատակիցները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականությունները` պահպանելով պետական ու ռազմական գաղտնիքը:
Միջոցառմանը ներկա են եղել եւ քաղծառայողներին ողջունել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 03.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել մի 35-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 21.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Չեխովի փողոցի թիվ 25 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 03.00-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 141/5 շենքի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ-528» և «Միցուբիշի-Մոնտերո» մակնիշի ավտոմեքենաներ: «Միցուբիշի-Մոնտերո»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 26-ին Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում այրվել են դեղձենու այգիներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ փրկարարների մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ու մարվել: Այրվել է 15 հա խոտածածկ տարածք:
Նույն օրը խոտածածկ տարածքներ են այրվել նաև Կոտայքի մարզի Զովունի գյուղի հարակից տարածքում (Հրազդանի կիրճում)`2000քմ, Գեղադիր գյուղում` 2000քմ, Արագածոտնի մարզում` Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հարակից հանդամասում `4 հա, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի թիվ 23 շենքի մոտակայքում`3000քմ, Ձորափի փողոցի թիվ 52/2 տան մոտակայքում`2500քմ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը փոխանցում է, որ բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:
Նույն օրը՝ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի երկաթգծի կայարանում այրվել է վագոն:
Դեպքի վայր է մեկնած փրկարարական մարտական հաշվարկը տեղում պարզել է, որ Ախուրյանի խճուղում` «Մետեքս» ՍՊԸ տարածքում պարզապես այրում են ապամոնտաժված մարդատար վագոն:
Նույն օրը` Երևանի Տիգրան Մեծ փողոցի թիվ 46 շենքի մոտքում ծխապատ գոտի է նկատվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ ԱԻՆ մարտական հաշվարկ, ապա փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 37 բնակարում:
Հրդեհը մեկուսացվել է եւ մարվել:
Հրդեհի հետևանքով 1935 թվականին ծնված Մ.Եղիազարյանը ծխահարվել է: Նրան շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժ.օգնություն և չեն հոսպիտալացրել:
Նույն օրը` Երևանի «Աէրացիա» թիվ 1 հասցեում գտնվող «Կարտոն-Տատրա» ՍՊԸ-ում ստվարաթուղթ է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ պահեստում այրվել է «ԶԻԼ» մակնիշի 995 LU 61 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի տեղամասը, որից բռնկվել են նաև կողքին կուտակած ստվարաթղթերը: Ավտոմեքենան մարվել է տեղի ուժերով: Իսկ ահա 50 քմ մակերեսով ստցվարաթուղթն ամբողջությամբ այրվել է։
Նույն օրը` Արարատի մարզի Մխչյան գյուղում` ավտոսերվիսի մոտակայքում, այրվել է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մրգավետ գյուղի Երևանյան խճուղու թիվ 15 տան բակում: Հրդեհը մեկուսացվել է եւ մարվել:
Ի.Նուրիջյանին պատկանող տան բակում այրվել է պահեստավորված 500 հակ անասնակեր:
Hi Line-ի բաժանորդների մոտ ինտերնետի արագության անկումը կամ կապի բացակայությունը Վրաստանի տարածքում արտաքին կապուղու վնասման արդյունք է։ Տեղեկացնում է « Արմենտել» ընկերության մամուլի ծառայությունը. «Կապի արագության անկումը, կամ բացակայությունը մալուխներից մեկի վնասման հետեւանք է։ Դեռեւս չի հաջողվում ճշտել, թե ինչի՞ արդյունքում է վնասվել մալուխը: Խափանման պահից սկսած վերականգնման աշխատանքներ են տարվում։ Կապի վերականգնումը հնարավոր է ամեն պահի, իսկ վերականգնման աշխատանքերը շարունակվում են»:
Հ.Գ. Տարօրինակ զուգադիպությամբ Վրաստանի տարածքում վնասվել է նաև գազատարը, որի վերականգնման հետ կապված ևս աշխատանքներ են տարվում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.