29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...
Սույն թվականի հոկտեմբերի 7‑ին Ծաղկաձորում տեղի կունենա ԱՊհ անդամ‑պետությունների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հերթական 66‑րդ նիստը:Սահմանապահ զորքերի հարմանատարների խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ պետությունների խորհրդի և կառավարությունների ղեկավարների ն խորհրդի կոլեգիալ մարմին է, և զբաղվում է Համագործակցության երկնշրների արտաքին սահմաների , տնտեսական գոտիների պաշտպանության հարցերով :Այս նիստին մասնակցելու են ԱՊՀ անդամ 10 պետությունների է Հայաստանի, Բելառուսի հանրապետության, Ղազախստանի Ղրղստանի , Մոլդովայի հանրապետության , Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենիայի, ինչպես նաև Ուզբեկական հանրապետության և Ուկրանիայի Սահամանապահգերատեսչությունների ղեկավարները: Քննարկվելու են համագործակցության , սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման ապորինի միգրացիայի և այլ հարցեր
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 23.00-ը կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Գ.Արծրունի, Ադոնց, Աղբյուր Սերոբ, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29, Արղության, Ավետիսյան, Մ. Բաղրամյան, Բակունց, Բարբյուս, Բարեկամություն, Երզնկյան, Ղափանցյան, Գյուլպենկյան, Գրիբոյեդով, Հր.Քոչար, Հ.Էմին, Հակոբյան, Կալենցի, Համբարձումյան, Կասյան, Խնկո Ապեր, Կիևյան, Կոմիտաս, Ա.Խաչատրյան, Կովկասյան, Մալխասյանց, Մամիկոնյանց, Մանուշյան, Ն.Զարյան, Ն.Դումանի, Օրբելի, Քեռու, Ռաֆֆու, Ռիգայի, Սեպուհի, Սևքարեցի Սաքոյի, Սևաստոպոլյան, Սոսեյի, Սունդուկյան, Թավրիզյան, Բրայսի, Պռոշյան, Վ. Փափազյան, Վ. Վաղարշյան, Վրացական, փողոցների և նրբանցքների, Տիգրանյան փ. 1-ին փակուղու, Այգեձոր թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Հայպետհիդրոմետ» օպերատիվ հիդրոօդերևութաբանական կենտրոնի տնօրեն Զարուհի Պետրոսյանը հայտարարեց, որ. «Հանրապետությունում վերջին օրերին հաստատված օդային ֆոնը, պայմանավորված հյուսիս-արևմուտքից թափանցած սառը օդային հոսանքներով, այսօրվանից կփոխարինվի համեմատաբար տաք եղանակով. ջերմաստիճանն այսօրվանից հանրապետության ողջ տարածքում 1-2 աստիճանով կբարձրանա»:
Ըստ նրա`առաջիկայում հովտային շրջաններում սպասվում է «փոքր» ամառ, իսկ մյուս` լեռնային շրջաններում` տաք աշուն: «Լեռնային առանձին շրջաններում օրերս գրանցված ցրտերը գյուղատնտեսությանը որևէ վնաս չեն հասցրել: Այնտեղ անցած օրերին գրանցվել է 18-19 աստիճան տաքություն, սակայն առնվազն երկու օրից ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա: Տեղումներ առաջիկա շաբաթվա ընթացքում հանրապետությունում չեն դիտվի, սակայն հասկանալի է, որ գնալով դրանց հավանականությունը մեծանում է: Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա Երևանում և Արարատյան դաշտում առաջիկա օրերին կգրանցվի 26-27 աստիճան տաքություն: Սյունիքում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ին և 12-ին կլինի 29-30 աստիճան»,- նշեց Զարուհի Պետրոսյանը:
Ամփոփելով խոսքը`նա հավելեց, որ անձրևոտ աշուն Հայաստանում կլինի միայն նոյեմբերին:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցելությամբ Երևանում գտնվող Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին:
Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների միջև ձևավորված հարաբերությունները` հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: ԱԳ նախարարը նշել է նաև Հայաստանի և Լիբանանի միջև իրավապայմանագրային ընդգրկուն դաշտի առկայությունը` որակելով այն որպես երրկողմ մշտապես զարգացող հարաբերությունների գրավական:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, առևտրատնտեսական բնույթի մի շարք հարցերի:
Երկուստեք առանձնակիորեն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը միջպետական հարաբերությունների զարգացման համար:
Նաբիհ Բերրին նշել է, որ լիբանանահայ համայնքը կարևոր դեր է կատարում երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում և յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում երկու պետությունների միջև:
Զրուցակիցները քննարկել են միջինարևելյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրների կարգավորման հնարավորությունները:
Հոկտեմբերի 6-8-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում տեղի է ունենալու «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 8 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ: Մասնակիցների թվում ընդգրկված է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Իտալիան առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի համար, քանի որ այն սահմանվել է թիրախային շուկա Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը շարունակելու է առաջմղման ջանքերը Ացախի` որպես զբոսաշրջավայրի միջազգային ճանաչելիության և դեպի Արցախ միջազգային զբոսաշրջային հոսքերի խթանման ուղղությամբ:
Հնգօրյա կտրուկ վերելքից հետո, երբ ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում աճեց մինչեւ 376.5 դրամ, այսօր` հոկտեմբերի 4-ին, դոլարը կրկին էժանացավ: Բորսայական գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 376 դրամ:
Վերջին ամիսների գործընթացների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փոխարժեքի փոփոխությունները բորսայում ունեն պարաբոլիկ կառուցվածք: Այսինքն` մի որոշ ժամանակ դոլարը թանկանալուց կամ էժանանալուց հետո հասնում է իր առավելագույն կամ նվազագույն կետին, որից հետո փոփոխվում հակառակ ուղղությամբ: Այս տրամաբանության ներքո պետք է սպասել, որ դոլարը վաղը կշարունակի էժանանալ:
Այսօր բորսայում վաճառվել է մոտ 1 մլն դոլար, ինչը նշանակում է, որ դոլարային աժիոտաժը իրոք ավարտվել է: Սակայն կանխիկ արտարժույթի շուկան առայժմ զգուշությամբ է մոտենում դրամի ամրապնդման հեռանկարին: Այսպես` բորսայում առեւտրային նստաշրջանի փակվելուց հետո էլ որոշ բանկեր պահպանել են դոլարի առքի 374.5 դրամ փոխարժեքը, իսկ դոլարի վաճառքի նվազագույն փփխարժեքը շուկայում 376 դրամն է:
Մայրաքաղաքի բուժհաստատությունների բազայի վրա, ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան համատեղ բժշկական կենտրոն ստեղծելու ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Նովեկ Գրուպ» ընկերության ղեկավար Ժիրայր Էպոյանի, վերջինիս հրավերով Երևանում գտնվող ճապոնական «M-TECH» կորպորացիայի նախագահ Դ.Ռ. Պարկի, «YOUNG WOO» կորպորացիայի նախագահ Ջանգ-Իլ Սոյի, «DAE SUNG» ինժեներական և հետազոտական ՍՊԸ գործադիր տնօրեն Դո-Հան Կիմի հանդիպման ժամանակ։
Ողջունելով հյուրերին և ներկայացնելով առողջապահության ոլորտում Երևանի քաղաքապետարանի ծրագրերը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է տարածաշրջանում բարձրակարգ կլինիկաների անհրաժեշտությունը. «Առավել քան վստահ եմ, որ բժշկությունը լուրջ բիզնես տրամաբանություն ունի և, նկատի առնելով, որ այս ասպարեզում շուկան միայն Երևանով չի սահմանափակվում, համոզված եմ, որ ոլորտում ներդրում կատարող մեր գործընկերների բիզնես սպասումները վստահաբար կարդարացվեն»։
Երևանի քաղաքապետին ներկայացնելով իրենց ուսումնասիրությունների նախնական արդյունքները՝ Ճապոնացի մասնագետները նշել են, որ թեև անելիքները քիչ չեն, այդուհանդերձ իրենք տպավորված են ոլորտը կատարելագործելուն ուղղված հայկական կողմի ջանքերով և համատեղ ծրագրերին օժանդակելու քաղաքապետարանի պատրաստակամությամբ։
Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն «Նովեկ Գրուպն» առաջիկայում արդեն ներդրումային կոնկրետ ծրագիր կներկայացնի։
ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 03.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ասֆալտի գործարանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.20-ին, մարվել` 03.49-ին:
Ա.Պողոսյանին պատկանող ասֆալտի գործարանում այրվել է 20 քմ մակերեսով մազութ:
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վաղը կմեկնարկի «Վերադարձի դասական երաժշտության» հինգերորդ փառատոնը: Փառատոնի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու բարձրակարգ դասական երաժշտություն՝ հայազգի և օտարերկրյա աշխարհահռչակ կատարողների մասնակցությամբ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի կազմակերպիչ Մարիամ Շահինյանը նշեց, որ փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր սահմանները, և եթե առաջին տարիներին իրենք էին փնտրում և գտնում տաղանդավոր դեմքերի, ապա հիմա իրենց են դիմում և համագործակցություն առաջարկում. «Մեր փառատոնի առաքելությունը մենք համարում ենք ոչ թե հայտնի դեմքերին Հայաստան հրավիրելը, այլ նոր ոչ պակաս տաղանդավոր դեմքեր գտնելն ու մեր հանդիսատեսին ներկայացնելը:
Հինգերորդ «Վերադարձի դասական երաժշտության» փառատոնի հանդիսավոր բացման արարողությունն ու տոնական շքեղ համերգը տեղի կունենան վաղը, ժամը 19.00-ին:
Ծրագրում կհնչեն Շոպենի և Չայկովսկու ստեղծագործությունները Աշոտ Խաչատուրյանի և Հրաչյա Ավանեսյանի կատարմամբ: Փառատոնի շրջանակում նախատեսվում են նաև վարպետության դասընթացներ ու մենահամերգներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.