29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ԱՄՆ դոլարը
Այսօր` ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կրկին հատեց 377-ի սահմանը: Վերջին անգամ դոլարը 377 դրամից ավելի թանկ է եղել հունիսի 26-ին:
Այսօր բորսայական գործարքների միջին փոխարժեքը կազմել է 377 դրամ: Ընդհանուր առմամբ կայացել է 1.8 մլն դոլարի առուվաճառք:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը հասել է 376-ի: Վաճառքը սկսում է 378 դրամից:
Ոսկին
Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հոկտեմբերի 10-16-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով.
ՈՍԿԻ` գնման գին` 18227.76 (+264.59), բացթողնման գին` 19812.78 (+287.60),
ԱՐԾԱԹ` գնման գին` 341.98 (+4.49), բացթողնման գին` 371.72 (+4.88),
ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16554.07 (-502.04), բացթողնման գին` 17993.55 (-545.70),
ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 6522.24 (-456.97), բացթողնման գին` 7089.39 (-496.71):
Հոկտեմբերի 9-ին`ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի 15 ՕԼ 283 պետհամարանիշի, «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 21 ՍՏ 899 պետհամարանիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի 28 ՕՕ 279 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչև հրշեջ-փրկարարների տեղ հասնելը` տեղի ուժերով վերացվել է «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայից գազի արտահոսքը: «1-03» ծառայության աշխատակիցները տուժածներ`1990թվականին ծնված Մելիքսեթ և 1964 թվականին ծնված Արտաշես Թևոսյաններին, 1984 թվականին ծնված Գրիշա Խուրշուդյանին և 1986 թվականին ծնված Լիլի Հարությունյանին տեղափոխել են Էջմիածին քաղաքի հիվանդանոց, այնուհետև Ա.Թևոսյանը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ Գ.Խուրշուդյանը Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տուժածների վիճակը գնահատվել է բավարար:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահի՝ Հայաստան կատարած պետական այցի առիթով արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն սպայի աստիճան, որը ֆրանսիական առաջին կայսրության օրոք հիմնադրված սույն շքանշանի ամենաբարձր աստիճաններից մեկն է։
Ինչպես հայտնում են Ֆրանսիայի դեսպանատնից, մշակույթի նախարարը, Երևանի քաղաքապետը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ֆրանսիական իշխանությունների կողմից արժանացան Արժանիքի համար Ազգային շքանշանի սպայի աստիճանին՝ ի նշան երախտագիտության հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում նրանց ներդրած ավանդի համար։
Երեւանի ճարտարապետաշինարարության պետական համալսարանի սոցիալապես անապահով 100 ուսանողների անվճար սնունդ կտրամադրվի: Այդ նպատակով, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ուսխորհուրդը, համալսարանի արհեստակցական կազմակերպության կոմիտեն եւ «Արարատբանկ» ԲԲԸ-ն, հոկտեմբերի 11-ին համագործակցության հուշագիր կստորագրեն:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ Հուշագրով կողմերը պարտավորվում են անվճար սննդով ապահովել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի սոցիալապես անապահով ուսանողներին։
Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը Հայաստանում առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որ հանդես է գալիս նման նախաձեռնությամբ։ Բուհի շուրջ 100 սոցիալապես անապահով ուսանողների յուրաքանչյուր աշխատանքային օր կտրամադրվի անվճար սնունդ։ Ուսանողները սննդի դիմաց վճարումներ կկատարեն համապատասխան բանկային քարտերի միջոցով։ Յուրաքանչուր կիսամյակ անվճար սննդից օգտվող ուսանողների ցանկը կթարմացվի։ Ուսանողի կողմից օրվա սննդից չօգտվելու դեպքում չօգտագործված սննդի գումարը մնում է անվանական քարտի հաշվին։
Ծրագիրը շարունակական է, եւ հաջորդ քայլը լինելու է այն, որ անվճար սննդից օգտվելու հնարավորություն կտրվի բուհի բոլոր ուսանողներին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նույնպես միանալու է այս նախաձեռնությանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությունը Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանին հնարավորություն կտա հետագայում ավելի մեծ թվով ուսանողների ընդգրկել սոցիալական այս ծրագրում։
Այսօր` հոկտեմբերի 7-ին դրամը շաբաթը փակեց անկումով: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կայացած գործարքների արդյունքում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմեց 376.50 դրամ` վերադառնալով այն մակարդակին, որ հաստատվել էր դեռեւս հոկտեմբերի 3-ին: Ընդհանուր առմամբ բորսայում նվաճառվել է 1.2 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 375, վաճառքն իրականացվում է 378-9 դրամով:
«Միցուբիշի Պաջերո» մակնիշի 21 ՕԼ 898 համարանիշի ավտոմեքենան Ավան թաղամասում վրաերթի է ենթարկել երիտասարդ մի կնոջ:
Ըստ ականատեսների` հարվածն այնքան ուժեղ է եղել, որ երիտասարդ կինը տեղում մահացել է:Նրանց հավաստմամբ կինը հղի Է եղել:
Մահացածն Ավան, Դուրյան թաղամասի բնակիչ 31-ամյա Իրինա Շիրինյանն էր:
Վարորդը՝ 53-ամյա Արամայիս Նալթատյանը, ոսստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Կատարվում է նախաքննություն. քննչական աշխատանքները ղեկավարում է ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջպետական համագործակցության խորացման եւ ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար մի շարք ֆրանսիացի գործիչներ պարգեւատրվել են:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ, մասնավորապես, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվել է Ֆրանսիայի պետական նախարար, արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն, Պատվո շքանշանով` Ֆրանսիայի արդյունաբերության, էներգետիկայի եւ թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնը, Ֆրանսիայի համագործակցության նախարար Անրի դը Ռենկուրը, Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Թիերի Մարիանին, Ֆրանսիայի արտաքին առեւտրի պետական քարտուղար Պիեռ Լելուշը, Ֆրանսիայի նախագահի հատուկ խորհրդական Անրի Գենոյը, Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտը, Մխիթար Գոշի մեդալով` Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյը, Ֆրանսիայի նախագահի խորհրդական Ֆրանկ Լուվրիեն, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիյոմ Լամբերը, Ֆրանսիայի պետական արարողակարգի ղեկավար Լորան Ստեֆանինին եւ Ֆրանսիայի նախագահի խորհրդական Դամիեն Լորասը:
Առավոտից Ֆրանսիայի հրապարակը բազմամարդ էր, տրամադրությունը` տոնական: Երկու նախագահները Ազնավուրի երգի հնչյունների ներքո բացեցին Ռոդենի արձանը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մոտեցավ հավաքված բազմությանը, սեղմեց շատերի ձեռքը և զրուցեց նրանց հետ:
Մինչև արձանի բացումը երկու նախագահները հանդես եկան ողջույնի խոսքով: Սարկոզին իր խոսքում կրկին հիշեցրեց 1915թ. իրադարձությունները Ցեղասպանություն անվանելու անհրաժեշտությունը: Ի դեպ, Ցեղասպանություն բառը նա արտասանեց հայերեն:
Սարկոզին իր ելույթի վերջում նաև հայերեն արտասանեց «Կեցցե Հայաստանը, կեցցե Ֆրանսիան», ինչը ներկաների կողմից բուռն ծափահարությունների արժանացավ:
Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքները:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 16.15-ի սահմաններում, «ԳԱԶ-24» ավտոմեքենայի վարորդը Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 164 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, «Դայացու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Ապարան ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 26-ամյա մի տղամարդու և տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.