23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Անդրադառնալով վերջին շրջանում լրատվամիջոցներում տեղ գտած ՀՀ կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների և իրականացվող ծախսերի թեմային՝ ԿԲ-ն հայտնում է, որ ՀՀ ԿԲ-ի որևէ ծախս և որևէ կապիտալ ներդրում չի ֆինանսավորվում պետական բյուջեի հաշվին:
«Ավելին, Կենտրոնական բանկում գտնվող կառավարության միջոցների դիմաց, Կենտրոնական բանկը պետական բյուջե է փոխանցում տոկոսագումարներ: Կենտրոնական բանկի ծախսերը և կապիտալ ներդրումները իրականացվում են «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին կետով սահմանված եկամուտների հաշվին:
Այս պահին, օրինակ, երբ դրամն արժեզրկված է հիմնական արժույթների նկատմամբ, ԿԲ ֆինանսական արդյունքներում գրանցվել է մոտ 13 մլրդ ՀՀ դրամ օգուտ: Ինչ վերաբերում է ԿԲ կապիտալ ներդրումներին, ապա դրանց մեջ ներառված են նաև Դիլիջանում կառուցվող ԿԲ աշխատակիցների կացարանները, որոնց արժեքն ամբողջությամբ փոխհատուցվելու է դրանք ձեռք բերող ԿԲ աշխատակիցների կողմից»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` հոկտեմբերի 12-ին, իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի արաբական հանրապետության դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ իր գործունեությամբ նա հնարավորինս կնպաստի հայ-եգիպտական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:
Երկուստեք ընդգծվել է, որ հայ-եգիպտական կապերը, երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը սկիզբ են առել դարերի խորքից եւ շարունակվում են մինչ այսօր: Կարեւորվել է քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ տնտեսական, մշակութային կապերը եւս զարգացնելու եւ խորացնելու անհրաժեշտությունը:
Նախագահը հույս է հայտնել, որ Եգիպտոսում քաղաքական կայունության հաստատումը կնպաստի նաեւ տնտեսության զարգացմանն ու այդ ոլորտում երկու երկրների միջեւ փոխգործակցության ակտիվացմանը: Հանրապետության ղեկավարն ու Եգիպտոսի դեսպանը, հայ-եգիպտական կապերի ամրապնդման գործում, մեծապես կարեւորել են նաեւ եգիպտահայ համայնքի դերը:
Նշելով, որ իր նշանակումը համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ ՀՀ-ն տոնում է անկախության 20-րդ տարեդարձը, դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը Հայաստանին եւ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել ու մաղթել է հետագա հաջողություններ:
Ոստիկանության Վանաձորի բաժին հոկտեմբերի 11-ի ահազանգել է մի կին, թե իր տան բակում պայթյուն է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 23.00-ի սահմաններում, անհայտ անձը նռնակ է նետել տան շեմին, ինչի հետևանքով վնասվել է երկաթբետոնե նախաշեմն ու մուտքի դուռը:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին`ժամը 13.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 26-րդ փողոցի թիվ 95 տանը դեղորայքից թունա¬վորվել է 1979 թվականին ծնված Նոնա Բաբաջանյանը:
Նույն օրը Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 23/1 շենքի 30-րդ բնակարանում դեղորայքից թունավորվել է նաև 1985 թվականին ծնված Քրիստինե Ֆահրադյանը: Տուժածները տեղում ստացել են առաջին բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից, իսկ դեղորայքային թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն տեղափոխված Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 տան բնակիչ, 2008 թվականին ծնված Մարիամ Մարտիրոսյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Հոկտեմբերի 11-12-ին հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել մի շարք մարզերում: Մասնավորապես, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում`1000քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում`5000քմ, Արագածոտնի մարզում` Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում`2000քմ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գերեզմանատանը`3000 քմ: Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Հոկտեմբերի 11-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել 70-ամյա մի տղամարդու:Պատահարի հետևանքով տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Կարեն Աղամալյանը: Նա փոխարինել է Ռաֆայել Մեհրաբյանին:
ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը հայտնում է, որ աշխարհի առաջնություն մեկնելուց առաջ Հայաստանի ազգային հավաքականի ղեկավարությունը նախատեսել էր առնվազն օլիմպիական երեք ուղեգիր նվաճել: Բայց մեր մարզիկներից միայն Անդրանիկ Հակոբյանը կարողացավ նվաճել ուղեգիր: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի նիստում որոշվել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ազատել Ռաֆայել Մեհրաբյանին, և գլխավոր մարզիչ նշանակել Կարեն Աղամալյանին, իսկ երկրորդ մարզիչ` Ֆեդյա Ալեքսանյանին:
Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչն է Դերենիկ Ոսկանյանը: Ավագ տարիքի պատանեկան թիմը կղեկավարի Արման Հարությունյանը, պատանեկանը` Արշավիր Գրիգորյանը:
Իռլանդական The Irish Times պարբերականը ներկայացրել է այսօր Դուբլինում կայացող «Իռլանդիա-Հայաստան» հանդիպման մեկնարկային հնարավոր կազմերը։
Իռլանդիայի հավաքական – Գիվեն («Ասթոն Վիլլա»), Օ’Շի («Սանդերլենդ»), Ստ. Լեդգեր («Լեյսթեր»), Դան («Ասթոն Վիլլա»), Քելլի («Ֆուլհեմ»), Դաֆ («Ֆուլհեմ»), Էնդրյուս («Իպսվիչ»), Վհելան («Սթոք Սիթի»), ՄաքԳիդի (Մոսկվայի «Սպարտակ»), Քոքս («Վեսթ Բրոմվիչ»), Դոյլ («Վուլվերհեմփթոն»)։
Հայաստանի հավաքական – Բերեզովսկի («Խիմկի»), Հովսեփյան («Փյունիկ»), Մկոյան («Միկա»), Ալեքսանյան («Սանաթ նավթ»), Հայրապետյան («Լեգիա»), Մկրտչյան (Դոնեցկի «Մետալուրգ»), Եդիգարյան («Բանանց»), Մխիթարյան (Դոնեցկի «Շախտյոր»), Պիզելլի (Դոնեցկի «Մետալուրգ»), Ղազարյան (Դոնեցկի «Մետալուրգ»), Մովսիսյան («Կրասնոդար»)։
Հանդիպման մրցավարն իսպանացի Էդուարդո Գոնսալեսն է։
Սյունիքի մարզում հրետանային արկ են գտել ու վնասազերծել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին` ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` հեռագրասյուների շրջակա տարածքների մաքրման աշխատանքների ժամանակ` Կապան-Շիկահող ավտոճանապարհի 15-րդ կմ-ում հայտնաբերվել է ական:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայր է ժամանել նաեւ սակրավորների խումբը: Պարզվել է, որ գտնվածը հրետանային արկ է:
Սակրավորների խմբի կողմից արկը վնասազերծվել է:
ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին` ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ հոկտեմբերի 10-ին ժամը 11.30-ի սահմաններում Արագածոտնի մարզում`Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ-ում տեղի է ունեցել ավտապատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 13 ՕՏ 929 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի 16 ՕՏ 223 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 1987 թվականին ծնված Վահե Սահակյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև` Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.