23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Տիգրան Մեծի պողոտայում, հոկտեմբերի 21-ին, ժամը 15.30-ին, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա մի աղջկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը նույն ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում աստիճանաբար զիջում է իր դիրքերը: Այսօր դոլարի միջի փոխարժեքը կազմել է 378 դրամ, ընդ որում` բոլոր 16 գործարքներն իրականացվել են հենց այդ փոխարժեքով:
Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 2.05 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը էժանացել է մոտավորապես կես դրամով: Այսպես` դոլարի առքն իրականացվում է 376 կամ 376.5 դրամով, վաճառքի փոխարժեքը որոշ փոխանակման կետերում իջել է մինչեւ 378.5 դրամ:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի մի ավտոմեքենա բախվել է մեկ այլ «ՎԱԶ-2106»-ի:
21-10-2011-2Պատահարի հետևանքով վերջինիս վարորդը` 68-ամյա Եղիա Անդրեասյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ`Ախալցխայում շինարարական աշխատանքների ժամանակ փլուզվել է նախկին պոլիկլինիկայի շենքը, որի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 4 շինաշխատող, որոնցից 1-ը հոսպիտալացվել է։
«Ենթադրվում է, որ երկհարկանի շինության փլատակների տակ մնացել է 1 շինաշխատող։ Որոնման աշխատանքները շարունակվում են»,- նշել էՎրաստանի նախագահի՝ Սամցխե-Ջավախեթի շրջանում լիազոր ներկայացուցիչ Լաշա Չկադուան։
Ըստ անանուն աղբյուրների հնարվոր է՝ փլատակների տակ մնացած լինեն մի քանի շինաշխատողներ։
- Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները 16-րդ թաղամասի շենքերից մեկի բակից բերման են ենթարկել 33-ամյա Արթուր Հակոբյանին. նա այս տարվա հունվարի 18-ից ՌԴ Յարոսլավլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:
-
***
- Նույն օրը, ժամը 20.40-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 40-ամյա Արսեն Կարապետյանին, որը մարտի 24-ից ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
- Հակոբյանին և Կարապետյանին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողներին:
-
***
- Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 40-ամյա Արմեն Ավագյանը, որը հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Գալոյանն ազատվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս):
Այսօր «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը հասել է 2011 թ. իր ամենաբարձր նիշին` 378.49 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.33 տոկոսով կամ 1.24 դրամով:
Ընդհանուր առմամբ վաճառվել է 9.2 մլն դոլար, հնարավոր է` ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել է արտարժութային ինտերվենցիա:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչև 377 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը 380 դրամն է:
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին վերջին խաղից հետո 2 հորիզոնականով նահանջել է և այժմ 46-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո Վարդան Մինասյանի գլխավորած ընտրանին անցկացրել է երկու հանդիպում:
Երևանում Հայաստանը 4:1 հաշվով հաղթեց Մակեդոնիային, իսկ Դուբլինում իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսի ջանքերով 1:2 հաշվով զիջեց Իռլանդիային: Հենց այդ պարտության պատճառով էլ Հայաստանի ազգային թիմը երկու հորիզոնական է կորցրել:
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիան, որին հաջորդում են Հոլանդիան և Գերմանիան: Լավագույն տասնյակում է հայտնվել Հունաստանը: Տասնյակում են նաև աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներ Իտալիան և Դանիան:
Առաջին տասնյակը ինչպես միշտ անփոփոխ է`Իսպանիա, Հոլանդիա, Գերմանիա, Ուրոգվայ, Բրազիլիա, Իտալիա, Անգլիա, Հունաստան, Պորտուգալիա, Արգենտինա:
Հավելենք, որ Ադրբեջանի հավաքականը 117-րդն է, իսկ Թուրքիան`26-ը:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Սևան-Գավառ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-32213», «Նիսսան Մուռանո» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:«ՎԱԶ-2121»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.