23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Անցած գիշեր հանրապետության տարածքում տեղացել է առատ ձյուն, առանձին հատվածներում տեղացել է ամսական նորմայի չափ տեղումներ:Ըստ ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյան ի՝ ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում է 87սմ, Հրազդանում 86 սմ, Ապարանում 65 սմ, Քաջարանում 63 սմ, լեռնային մարզերում բուք է եւ ցածր տեսանելություն: Օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է:
Մասնավորապես, Ամասիայի եւ Աշոցքի հատվածում այն հասել է արդեն -16…-17 աստիճանի, Երեւանում -4 աստիճանի:
Օդերեւութաբանների կանխատեսմամբ, ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչեւ վաղը ցերեկը, հանրապետության ողջ տարածքում այսօր եւ վաղը կտեղա ձյուն, լեռնային շրջաններում բուքը կշարունակվի, օդի ջերմաստիճանը մինչեւ հունվարի 28-ը անըդհատ կնվազի:
Սուրենյանը նշել է, որ ամենացուրտ օրը կլինի հունվարի 28-ը, երբ լեռնային շրջաններում ջերմաստիճանը գիշերը կիջնի մինչեւ -30, Արարատյան դաշտում եւ Երեւանում՝ -15…-17 աստիճան: Հունվարի 29-ին եղանակը աստիճանաբար կտաքանա:
Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին կալանավորված խմբի անդամներից եղբայրներ Հայկ և Հրանտ Վարդանյանները, Նելլի Մինասյանը և Լիլիթ Թորոսյանն ազատ են արձակվել: Փոխվել է նրանց խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Քիչ առաջ ազատ արձակվեց նաև Սրբուհի Այվազյանը:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել էր կազմակերպված հանցավոր խմբավորում:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով։
Հունվարի 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 8-12 մ/վրկ արագությամբ: 25-26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 20-25մ/վրկ, առանձին շրջաններում‵ բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին‵ մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը 25-27-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 28-ի ցերեկը, 29-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում`
Հունվարի 25-26-ին սպասվում է ձյուն: 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարվել են: Մասնավորապես, վերջին օրերին, այդ հարաբերությունների լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջիններիս միջև առաջացած վեճի և Հովիկ Աբրահամյանի՝ Սերժ Սարգսյանին հակաճառելու պատճառով: Վերջին մի քանի տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ որևէ մեկը համարձակվել է հակաճառել Սերժ Սարգսյանին:
Ինչպես հայտնի է, Հովիկ Աբրահամյանը երկու աշխատանքային օր իր հաշվին արձակուրդ էր վերցրել՝ մեկնելով երկրից, իսկ որպես պատճառ՝ ծննդյան տոնակատարության նշումն էր, որը երեկ էր՝ հունվարի 24-ին: Սակայն, իրականում, Հովիկ Աբրահամյանի նման քայլն ունի այլ պատճառներ: Մասնավորապես, վարչապետն այդպիսով խուսափել է ՀՀԿ ԳՄ նիստին մասնակցելուց, որի ժամանակ քննարկվել է Դաշնակցության հետ կոալիցիա կազմելու հարցը, բացի այդ, վարչապետն իր հաշվին վերցրած արձակուրդի ժամանակ մտադիր է խորհել տեղի ունեցածի մասին, իսկ վերադարձից հետո կփորձի ռևանշի հասնել:
Մինդեռ, Հովիկ Աբրահամյանի կողմանակիցները բավականին մարտական են տրամադրված: Անգամ, նրա կողմնակիցների շրջանում այնպիսի խոսակցություններ են շրջանառվում, որ մի քանի ամիս անց ամեն ինչ փոխվելու է, ընդհուպ մինչև իշխանության նվաճում:
operativ.am
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն:
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը, Սպիտակի ոլորանները, Ծիլքար-Արագած, Գյումրի- Բավրա հատվածները, Ջաջուռի լեռնանցքը, Ֆանտան-Ջրաբեր, Զանգեր-Գորհայք ճանապարհահատվածները:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում է կայացրել ազատ արձակել նախօրեին ձերբակալված՝ “Շենգավիթ” ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
“Դատարանը որոշեց, որ ձերբակալման որոշումն ապօրինի է, հետևաբար նրան ազատ արձակեց դատարանի դահլիճից”,- ասել է փաստաբանը:
Ամբողջությամբ սկզբնաղբյուրի էջում
Ռուսաստանի առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Յակովլեւան հայրենակիցներին սովորեցրել է պայքարել գրիպի տարածման դեմ: Պաշտոնյայի խոսքով, անհրաժեշտ է ճիշտ փռշտալ եւ հաճախ լվալ ձեռքերը:
Այսպես, Յակովլեւան վստահ է, որ սխալ փռշտալը կործանարար է ազգի առողջության համար: Նա սովորեցնում է, որ անհրաժեշտ է արտաշնչել ոչ թե ափի մեջ, ինչպես բոլորը սովոր են, այլ` բազկի վրա: «Դանիայի մանկապարտեզներում երեխաներին սովորեցնում են ճիշտ փռշտալ: Եթե մենք փռշտում ենք ափի մեջ, այդ ափերը վարակվում են հարուցիչներով, մենք ամեն ինչին ձեռք ենք տալիս, եւ ուրիշն արդեն կարող է վարակվել: Իսկ եթե փռշտում ենք բազկի վրա, ձեռքերը մաքուր են մնում», – վստահ է ռուսաստանցի պաշտոնյան:
Նա նաեւ խորհուրդ է տվել հետեւել ձեռքերի մաքրությանը եւ չմոտենալ հիվանդներին: «Ավելի հաճախ լվացեք ձեռքերը: Պարզ կանոն է հիվանդին մեկ մետրից ավելի չմոտենալը», – հավելել է Յակովլեւան:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Յակովլեւան հիշեցրել է, որ գրիպը բուժվում է միայն հակահարուցիչային դեղամիջոցներով, ոչ թե հակաբիոտիկներով: «Հակաբիոտիկներն անօգուտ են, ընդհակառակը, դուք ընդամենը շնչահեղձ եք անում աղիքների միկրոֆլորան եւ նվազեցնում եք իմունիտետը», – հավելել է փոխնախարարը:
Մինչդեռ Սանկտ Պետերբուրգում Ռոսպոտրեբնադզորն արդեն հայտնել է գրիպի համաճարակի սկզբի մասին: Նեւայի վրա գտնվող քաղաքում համաճարակային շեմը գերազանցվել է 30 տոկոսով, ընդ որում, հիվանդության դեպքերի 60 տոկոսում այսպես կոչված խոզի գրիպ է հայտնաբերվել: Վտանգավոր վարակի զոհերի ընդհանուր թիվը արդեն 15 մարդու է հասել:
Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով արդեն ձերբակալված անձ կա:
Երեկ՝ հունվարի 22-ին, ծննդկանի գործով ձերբակալվել է բժշկական կենտրոնի բժուշկուհի Շուշանիկ Բախշյանը, ում հարազատները մեղադրում են ծննդկանի և երեխայի մահվան մեջ:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել և 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր խոսքով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, 2 օր անց նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաև ծննդկանի նորածին դուստրը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր՝ հունվարի 22-ին, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայիսի 18-20-ը Երևանում անցկացվելիք Դատական կատարողների միջազգային միության 2016 թվականի Եվրոպական մշտական խորհրդի նիստի կազմակերպչական աշխատանքներին։
Խորհրդակցության ընթացքում ցեկուցվել են միջոցառման կազմակերպման ընթացիկ աշխատանքների մասին և հստակեցվել դրանց իրականացման ժամկետները։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ։
Հիշեցնենք, որ 2015թ-ի հունիսի 5-ին, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսի ընթացքում Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը պաշտոնապես անդամակցեց Դատական կատարողների միջազգային միությանը՝ դառնալով Միության լիիրավ անդամ: Հենց այդ նույն օրն էլ որոշվեց Եվրոպական լիագումար նիստը անցկացնել Հայաստանում։ Ի դեպ, ԱՊՀ տարածքում նմանատիպ միջոցառում առաջին անգամ տեղի կունենա։
«Գազպրոմ Արմենիա » ընկերությունը դեկտեմբեր ամսվա բաժանորդների սպառած գնի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության լրատվական ծառայությունը:
Հայտարարության մեջ ասվում է. «Դեկտեմբեր ամսին բաժանորդների կողմից փաստացի սպառած գազի ծավալը համապատասխանում է գազահաշվիչի ցուցմունքին, հետևաբար նաև այդ հիմքով ներկայացված վճարման ենթակա գումարին։
Ինչ վերաբերում է որոշ բաժանորդների կողմից բարձրացված դժգոհություններին, թե հաշիվներն ավելի շատ են, քան նախորդող նոյեմբեր ամսին, կամ պայմանականորեն ասած ջեռուցման սեզոնի առաջին ամսին, ապա անհրաժեշտ է հաշվի առնել մեկ կարևոր և որոշիչ հանգամանք՝ եղանակային ջերմաստիճանը, ինչը ըստ Հիդրոմետի ներկայացված պաշտոնական տվյալների,օրինակ, Երևանում միջին ջերմաստիճանը նոյեմբեր ամսին կազմել է +5-ից +7 աստիճան տաքություն, դեկտեմբեր ամսին՝ միջին 0-ից -1,5 աստիճան ցուրտ: Ակնհայտ է, որ արտաքին ջերմաստիճանի նվազման պարագայում սպառումը աճում է՝ ջեռուցվող տարածքի անհրաժեշտ ջերմաստիճանը ապահովելու համար: Իհարկե, ինչ-որ տեղ պետք է հաշվի առնել նաև նախատոնական օրերին հատուկ կենցաղային նպատակներով օգտագործվող լրացուցիչ ծավալը:
Առանձին բաժանորդների դժգոհությունների կամ անհամաձայնությունների հետ կապված «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստ է դիտարկել բոլոր դեպքերը փաստացի հասցեներով և ներկայացնել գազի ծախսի ու վճարման ենթակա գումարների ամբողջական էպիկրիզը՝ նաև նախորդ տարիների համեմատականով: Բաժանորդները կարող են դիմել Ընկերության «թեժ գիծ» կամ տարածքային ծառայություններ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.