29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղում` «Բարձրավոլտ Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Զովունի» ենթակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի կենտրոնական հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 11.50-ի սահմաններում, Վաղարշապատ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել է էլեկտրասյանը և ծառին: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 08.50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ-3962-01» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ: «ՈւԱԶ-3962-01»-ի վարորդը և ուղևորը, «ԳԱԶ-3110»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս ճանապարհի 14-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 47-ամյա մի տղամարդու և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 16.00-ին, Բալահովիտ-Մայակովսկի ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2121» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 25-ին` ժամը 17.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Երամ» տաքսի ծառայությանը հարակից (20մ հեռավորությամբ) հայտնաբերվել է անհայտ տեսակի չպայթած նռնակ: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը: Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը «Ջ-1» տիպի ֆուգասային նռնակ է, որը սակրավորները վնասազերծել և հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:
Քիչ առաջ տեղեկացանք, որ մահացել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եղբայրը:
ՊՆ լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել.
Մամուլում տարածված այն տեղեկությունները, համաձայն որոնց, պաշտպանության փոխնախարարների միջև հակասություններ են առաջացել, չեն համապատասխանում իրականությանը: Երկու փոխնախարարների վերջին օրերի հայտարարությունների և գործողությունների մեջ հակադրություններ գտնելու փորձերը խոսում են այն մասին, որ այդ հայտարարությունները ընկալվել և մեկնաբանվել են սուբյեկտիվ տարբեր ձևերով և միտումնավոր են շահարկվում:
Ինչ վերաբերում է հասարակական տարբեր խմբերի կողմից բանակի վերաբերյալ քննարկումների ծավալմանը և պաշտպանական գերատեսչության թափանցիկության և հաշվետվողականության պահանջին, ապա պետք է նշեմ, որ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում բանակում առկա խնդիրները հասարակության աջակցությամբ կարգավորելու քաղաքացիական առողջ նախաձեռնությունները և գոյություն ունեցող անվտանգային միջավայրին համահունչ փորձագիտական առաջարկությունները, սակայն միաժամանակ անհանդուրժող է բոլոր այն քայքայիչ ու մերկապարանոց գործողությունների հանդեպ, որոնք բանակի խնդիրները շահարկում են` դարձնելով այն ինքնահաստատման և ֆինանսական ապահովության աղբյուր:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:«ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին` 58-ամյա Զոյա Սվարյանը, տեղում մահացել է:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ՌԴ կատարած պետական այցի շրջանակում երկու պատվիրակությունների միջև մի շարք երկկողմ համաձայնագրեր են ստորագրվել: Համաձայնագրերի ստորագրումը տեղի է ունեցել ընդլայնված կազմով երկկողմ բանակցությունների ժամանակ:
Կողմերը համաձայնագիր են ստորագրել հումանիտար ոլորտում, Հայաստանի Ռուսաստան և Ռուսաստանից Հայաստան դիվանագիտական ներկայացուցչությունների համար անշարժ գույքի փոխադարձ տրամադրման մասին, կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ արձանագրություններում փոփոխություններ մտցնելու մասին, ՌԴ-ի սպորտի, զբոսաշրջության եւ երիտասարդական քաղաքականության նախարարության և Հայաստանի երիտասարդության և սպորտի հարցերի նախարարության միջեւ համագործակցության վերաբերյալ արձանագրության և մի շարք այլ համաձայնագրեր:
Ռուսական Rbc.ru կայքի հաղորդմամբ` Արգենտինայի գործող նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները վերընտրվել է նախագահի պաշտնում։
էքզիթ-փոլի տրամադրած տվյալների համաձայն՝ Քրիստինան 55% ձայն է հավաքել, իսկ նրա հիմնական մրցակից սոցիալիստ Հերմես Բիները 14% ձայն։
Եթե էքզիտ փոլի արդյունքները հաստատվեն, ապա Քրիստինան կդառնա վերընտրված առաջին կին նախագահն Արգենտիանում։
58–ամյա Քիրշներն Արգենտինայի նախագահ ընտրվեց 2007թ.՝ այդ պաշտոնում փոխարինելով իր ամուսնուն՝ Նեստոր Քիրշներին։
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, հոկտեմբերի 23-ին`ժամը 20.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 21/2 շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Իրավապահ մարմինների ներկայությամբ, փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել եւ ոստիկանության աշխատակիցներին է հանձնվել 72-ամյա Աշոտ Սարգսյանի դին:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Նար-Դոսի փողոցի թիվ 46 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ: «Դեու Նեքսիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 12.00-ին, Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենա և «Կավասակի» մակնիշի մոտոցիկլ: Մոտոցիկլի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ժամը 16.00-ին, Գյուրջյան փողոցի թիվ 60 շենքի մոտ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Գյումրիի օդանավակայան բանավանում «Հոնդա-Սթրիմ» ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է ք. Երևանի, Սոսեի փ. 13 հասցեում գտնվող Երևանի ժամացույցների գործարան ԲԲԸ-ի վարչական շենքի վարձակալած տարածքում գործող, ապօրինի խաղատան Պոկեր ակումբ-ի գործունեությունը: ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման են ենթարկվել Պոկեր ակումբի կազմակերպիչ, Հովհաննես Կարապետի Ալեքսանյանը, ծնվ. 1968թ., ակումբի 3 դիլերներ, 1 մատուցող, և 9 այցելուներ /այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ/:
Պարզվել է, որ Հ. Ալեքսանյանի Պոկեր ակումբը գործել է ի խախտումն Շահումով խաղերի և խաղատների մասին ՀՀ օրենքի պահանջների /խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել միայն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս/:
ՀՀ քրեական օրենսգրքի 188 /ապօրինի ձեռնարկատիրություն/ և 205 /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախապատրաստվում են նյութեր` ՀՀ ԱԱԾ Քննչական վարչություն փոխանցելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.