23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՅԴ կոալիցիա կազմելու վերաբերյալ որոշումն արդեն կայացվել է: Slaq.am-ի տեղեկություններով ՝ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին, դեռևս հստակ պարզ չէ, թե ով կլինի կրթության նախարարի պաշտոնում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` շոշափվում են ՀՅԴ-ականներ Աղվան Վարդանյանի և Լևոն Մկրտչյանի անունները:
Արմեն Աշոտյանը կնշանակվի կամ Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան կամ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում:
Առաջիկայում սպասվում է նախարարների փոփոխություններ, նշում է Slaq.am-ը։
Հունվարի 20-ին ՀՀ դեսպանատների կայքերն ենթարկվել էին զանգվածային հաքերային հարձակման:Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել էր, որ սա ադրբեջանցիների առաջին լուրջ հարձակումն է ՀՀ պետական ցանցի հատվածի վրա 2009-ի սեպտեմբերից։
Ի պատասխան ադրբեջանցի հաքերների հարձակումներին, հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի 16.000 օգտատերերի բլոգեր:
Իսկ ահա հունվարի 28-ին «Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակի հաքերները հարձակվել են Ադրբեջանի պետական կայքերի վրա հայոց բանակի օրվա կապակցությամբ:
Հարձակման պատճառով անհասանելի են դարձել Ադրբեջանի պետական մարմինների ինտերնետ ռեսուրսների կայքը (gov.az), ադրբեջանի պետական պորտալը (e-gov.az) և հարկեր վճարելու կայքը (taxes.gov.az), հայտնում է կիբեր բանակի ֆեյսբության էջը:
Հրապարակվել են գաղտնի փաստաթղթեր քաղաքացիական ծառայության հանձնաժողովի կայքից (csc.gov.az), 81.000 ադրբեջանցիների մեյլեր, գաղտնաբառեր, անուն ազգանուններ և IP հասցեներ:
Բոլոր տվյալները տեղադրված են բաց ցանցում, որը կարելի է ներբեռնել: Գաղտնի փաստաթղթեր քաղաքացիական ծառայության հանձնաժողովի կայքից, 81 հազար ադրբեջանցիների մեյլեր, գաղտնաբառեր՝ մաս 1 և մաս 2:
Նոր հեռուստակամուրջ
Հայաստանի Հանրապետության Փորձաքննությունների ազգային բյուրոյի առաջատար փորձագետները ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության անդամների (ASCLD) հետ համատեղ կրկին մասնակցում են մի շարք վեբինարների /առցանց սեմինարների/ ։
Նշենք, որ առաջին վեբինարների /առցանց սեմինարների/ մասնակցությունը այս տեսակ ձևաչափով Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետները սկսել են դեռևս 2014թ-ին: Այսպիսով, կազմակերպության երկու տասնյակ առաջատար մասնագեների մասնակցությամբ առաջին վեբինարը տեղի է ունեցել 2014թ. հունվարի 22-ին: Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության անդամների (ASCLD) հետ առցանց սեմինարների իրականացումը շարունակվել է նաև 2015թ-ին: Այս տարի հունվարի 14-ից փետրվարի 18-ը հեռուստակամուրջները անց են կացվելու ամեն շաբաթ, հետևյալ թեմաներով` ձգաբանություն, տոքսիկոլոգիա, նյութեր, որոնք ենթակա են հսկողության, IT-տեխնոլոգիաներ, թաքցրած հետքեր և ԴՆԹ:
Թվարկված վեբինարներից վեցից երկուսը, որոնց նպատակը հանդիսանում է տնօրենների և ստորաբաժանումների ղեկավարների վերապատրսատումն, արդեն կայացել են: Իրականացված, արդեն իսկ յուրաքանչյուր հեռուստակամուրջի շրջանակներում երկու զեկուցողի կողմից սլայդերի տեսքով ներկայացվել են ընդհանուր նկարագիր յուրաքանչյուր ոլորտի, փորձաքննությունների ժամանակ կիրառվող մեթոդների և տեխնոլոգիաների վերլուծություն, ինչպես նաև հակիճ տեղեկատվություն յուրաքանչյուր առցանց սեմինարի թեմաների վերաբերյալ: Առցանց սեմինարների ընթացքում նաև կներկայացվեն և կտրվեն բացատրություններ վարչական բնույթի մասնագիտացված հարցերի վերաբերյալ, որոնց հետ կարող են բախվել փորձագիտական կազմակերպությունները: Ժամային տարբերության պատճառով հեռուստակամուրջներն անց են կացվում ուշ երեկոյան:
Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության անդամների (ASCLD) հետ փոխշահավետ համագործակցությունը, այդ թվում նաև թեմատիկ վեբինարների մասնակցության միջոցով, շարունակական բնույթ կկրեն 2016թ-ին, ինչպես վերը նշված ժամանակահատվածում իրականացվող, այնպես էլ այլ առցանց սեմինարների շրջանակներում, որոնք կազմակերպվում են ամերիկյան առաջատար հետազոտական ինստիտուտի՝ RTI Internatinal-ի կողմից:
Ավելացնենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը ԱՊՀ-ում հանդիսանում է Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության անդամների ASCLD-ի միակ լիիրավ անդամ, (որը համարվում է փորձագիտության ոլորտում ամերիկյան առաջատար կազմակերպություն), որտեղ բացի ամերիկյան ներկայացուցիչներից, ներկայացված են միայն քրեաբանության և դատափորձագիտական ոլորտի առավել առաջատար ղեկավարներ:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի
մամուլի պատասխանատու Լանա Մշեցյան
Մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած ապատեղեկատվության առնչությամբ տեղեկացնում ենք՝
կատարողական թերթերով բռնագանձումները կատարվում են պետական բյուջեի, ֆիզիկական, իրավաբանական անձանց օգտին:
Կատարողական գործողությունների կազմակերպման համար հարկադիր կատարողի կողմից ծախսվում են որոշակի միջոցներ, որոնք համարվում են կատարողական ծախսեր: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածը կարգավորում է պարտապանից գանձվող կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը: Պարտապանից գանձվող կատարողական ծախսը չի կարող գերազանցել բռնագանձվող գումարի 5 տոկոսը, բացառությամբ՝ օրենքով սահմանված դեպքերի: Գանձված 5 տոկոսը փոխանցվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ: Ֆոնդում գոյացած միջոցների 50 տոկոսը օգտագործվում է ծառայողների նյութական խրախուսման, իսկ մյուս 50 տոկոսը՝ համակարգի զարգացման ուղղությամբ:
Հայաստանի տարածքում հունվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 28-ին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 9-11 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունվարի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի -17-19, ցերեկը՝ -5-7 աստիճան:
Շրջաններում օդի ջերմաստիճանը.
Շիրակում՝ գիշերը՝ -28-33, ցերեկը՝ -10-14,
Կոտայքում՝ գիշերը՝ -28-33, ցերեկը՝ -10-14,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -28-33, ցերեկը՝ -10-14,
Լոռիում՝ գիշերը՝ -27-32, ցերեկը՝ -7-12,
Տավուշում՝ գիշերը՝ -17-22, ցերեկը՝ -3-7,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -28-33, ցերեկը՝ -10-14,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-10,
Արմավիրում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -4-7,
Արարատում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -4-7,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -28-33, ցերեկը՝ -10-14,
Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -4-7,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -4-7,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -5-10,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -4-7։
ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանը երեկ ամփոփեց 2015 թվականի իր ղեկավարած ծառայության գործունեությունը:
Զեկույցից պարզվեց, որ 2015 թվականին բռնագանձումների և վերականգնումների ծավալները գերազանցել են 24 միլիարդ դրամի սահմանագիծը: Ավարտած և կարճված կատարողական վարույթների քանակը 2015 թվականին կազմել է 743 հազար 835 կատարողական վարույթ: Հարուցվել է 893 հազար կատարողական վարույթ: Վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 24 միլիարդ 995 միլիոն 765 հազար 343 դրամ, մասնավորապես՝ պետական բյուջեի օգտին՝ 7 միլիարդ 190 միլիոն 192 հազար 380 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 13 միլիարդ 676 միլիոն 112 հազար 23 դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1 միլիարդ 601 միլիոն 220 հազար 616 դրամ:
Ոչ գույքային բնույթի գործերով հարուցվել և ընթացք է տրվել 27 հազար 384 կատարողական վարույթի: Ստացվում է, որ երկու միլիոն բնակչություն ունեցող երկրում մոտ մեկ միլիոն ԴԱՀԿ-ի հետ առնչվող քաղաքացի կա: Սա, ինչ խոսք, տխուր ցուցանիշ է, բայց ոչ իշխանությունների համար: ԴՀԱԿ-ը համարվում է բյուջեն սնուցող առաջնային կառույցներից մեկը, որին պետականորեն տրված է ռեալ լիազորություններ՝ մտնելու անպաշտպան քաղաքացու գրպանը:
Սիրելի Հայոց փառապանծ Բանակի քաջարի Զինվոր,
Հայոց Բանակի ծննդյան տոնի առթիվ հոգու բերկրանքով ու խնդությամբ Մեր սիրառատ օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ քաջարի Մեր Զինվորներին ու Զորավարներին և համայն Մեր Ժողովրդին:
Մեր անկախ պետության սիրասուն զավակն է Հայոց Բանակը, որը ծնունդ առավ Հայրենյաց պաշտպանության մարտերում, զրկանքների ու զոհողությունների մեջ և աճեց ու ամրապնդվեց դյուցազուն Սասունցի Դավթի նման՝ օր օրի և ժամ առ ժամ: Հայոց Բանակը մարմնավորում է Մեր Ժողովրդի հայրենասեր հոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը ,որը պատվարն ու ապավենն է հայրենի Մեր Երկրի խաղաղ կյանքի ու առաջընթացի: Փա´ռք և գոհություն Աստծուն, որ Մեր Բանակը իր ծննդյան փառապանծ տոնը դիմավորում է ձեռքբերումներով ու հաղթանակներով, մարտունակ ու արի ոգով, նաև՝ ամուր հեղինակությամբ, որ ունի մեր ժոդովրդի հոգում: Հայոց Բանակի տոնի կապակցությամբ Մեր գնահատանքն ենք բերում Հայոց Բանակի կազմավորման և զորացման, նրա քաջազուն ոգու կերտման գործում ավանդ ու երախտիք ունեցող Մեր սիրելի զավակներին, Հայրենիքի սահմանները այսօր պաշտպանող մեր Զորաց և Զորականաց, ովքեր իրենց ազնվասիրտ ծառայությամբ շարունակում են պանծալի ճանապարհը Հայոց Բանակի: Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր հանապազ օրհնության ներքո պահպանի մեր Հայրենիքը, Մեր ժողովրդին՝ ի սփյուռս աշխարհի և արգասավորի մեր ջանքերը ի սեր Մեր Երկրի, լուսավոր գալիքի և հույսերի: Թո´ղ Տերը Երկնային խաղաղության մեջ հանգիստ պարգևի մարտերում մարտիրոսացած Մեր զավակներին և Իր ամենառատ շնորհներով քաջառողջ պահի Մեր Բանակի Զորավարներին ու Մարտիկներին՝ արի ոգով և հաղթական բազուկով: Թո´ղ Մեր կյանքում միշտ շողա Հայրենիքին ծառայության պատիվն ու պարծանքը:
Սիրելի Զինվոր,
Հայոց Բանակի տոնի կապակցությամբ մաղթում ենք Ձեզ արևշատություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր ծառայողական հայրենանվեր գործունեության մեջ…. հանուն Հայաստան եւ Արցախ աշխարհի խաղաղության, պայծառության և բարգավաճման:
ՀԱՅՐԱԿԱՆ ՍԻՐՈՎ ԵՎ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ՝
ՑԱՄԱՔԱԲԵՐԴԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒ
ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎ ՏԵՐ ՄԵՍՐՈՊ ՔԱՀԱՆԱ ԵՐԻՑՅԱՆ
Այսուհետ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստները (ամսական 18 հազար դրամ) բաժանվելու են յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը: Այդ մասին տեղեկացնում է «Հայփոստ» ծառայությունը:
«Մշակված նոր կարգի համաձայն այսուհետև 18.000 դրամ գումարը բաժանվելու է յուրաքաչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը», — փոխանցել է ծառայության աշխատակիցներից մեկը, գրում է Panorama.am-ը:
Նախկինում 18.000 դրամի գումարը տրամադրվում էր յուրաքանչյուր ամսվա 18-20-ից սկսած: Այս օրերին, սակայն, գումարն ուշացնելը որոշ անհանգստություն և նաև հարցեր է առաջացրել ծնողների շրջանում` եթե եղել է փոփոխություն, ինչո՞ւ ծնողներն այդ մասին տեղյակ չեն:
Իմ հավատարիմ երկրպագուներ, իմ աշխատանքը սիրող ու գնահատող մարդիկ… գիտեք՝ինչքան կարևոր է ինձ համար Ձեր սերն ու գնահատականը առանց որի ես պարզապես չէի լինի։ Բայց որքան էլ մենք նվիրվենք մեր աշխատանքին՝ գալիս է ի վերջո այն պահը, երբ ընտանիք կազմելը դառնում է առաջնային կարևորություն։ Ես երջանիկ եմ, ու վերջապես կարող եմ ասել՝ «Հանդիպել է սիրտս, հանդիպել է, նա իր կեսին գտել է…»։ Բոլոր միայնակ սրտերին մաղթում եմ զգալ ամուսնական երջանկությունը։ Սիրեք և երջանիկ եղեք։
Լիլուն ՝իր ֆեյբուքյան էջում
ԹԷՔԷԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԻՒՆ
Հակառակ գաղութէս ներս կատարուող բազմաթիւ ձեռնարկներուն, Կիրակի 17 Յունուարի երեկոյեան, գրասէր ընտրանի մը հաւաքուեր էր Ալթատինայի ԹՄՄ Պէշկէօթիւրեան կեդրոնը՝ ներկայ ըլլալու Լոս Անճելըսի Մասնաճիւղին կազմակերպած հարցազրոյցային հանդիպումին, որու թեման «ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԴՐԱ ՀԵՏ ԱՌՆՉՈՒՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ 20- 25 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ» հարցադրումն էր:
Ձեռնարկը ընթացք առաւ մասնաճիւղի վարչութեան ժրաջան անդամուհի՝ գրականագէտ Լիլիթ Քէհէեանի կատարած բովանդակալից բացման խօսքով: Ան հրաւիրեց երեկոյի հարցազրոյցին մասնակիցները՝ տեղ գրաւելու բեմահարթակին վրայ:
Հրաւիրուած էին Հայաստանի Հանրապետութեան Բանասիրական Գիտութիւններու Դոկտ. Փրոֆ. Արտեմ Սարգսեանը, Հայաստանէն հիւրաբար քաղաքս գտնուող բանաստեղծ-թարգմանիչ Էտուարտ Հախվերտեանը եւ լոսանճելըսաբնակ բանաստեղծ Հայկ Հրայրը:
Յայտագիրը ընթացք առավ Քէհէեանի կողմէ հարցադրումներով հայ գրականութեան հետ առնչուող նիւթերու մասին, մանաւանդ Հայաստանի Հանրապետութեան մէջ 1991-ին յաջորդող քառորդ դարու ընթացքին ծաւալած հարցերուն:
Առաջին հերթին Փրոֆ. Սարգսեան անդրադարձաւ յետ խորհրդային տարիներուն Հայաստանի մէջ ընթերցասիրութեան ահաւոր անկումին պատճառներուն, օրինակ՝ հրատարակութեան սղութեան, գրողներու վարձատրութեան բացակայութեան, էլեքտրոնային « գիրքերու» տարածումին եւ այլ պատճառներուն: Հախվերտեան եւս շեշտեց շատ որակաւոր գիրքերու սղութեան հարցը, անդրադարձաւ իր անձնական փորձառութենէն մեկնած դժուարութիւններուն, որոնք կը դանդաղեցնեն գրականութեան զարգացումն ու տարածումը, եւ յիշեց մասնաւորաբար այն տարբերութիւնը որ զգալի է այս շրջանին՝ երբ փոխանակ պետական հովանաւորութեամբ կատարուող 20-30 հազար տպաքանակի, այժմ հեղինակները իրենց նիւթական միջոցներով ստիպուած են 500-700 տպաքանակով բաւարարուիլ: Երեք մասնակիցները շեշտեցին այն իրողութիւնը, որ մշակոյթի կամ գրականութեան հանդէպ տարածուած երեւոյթը անտարբերութիւնը չէ, այլ նիւթական սահմանափակումները գլխաւոր պատճառներն են այսօրուան տիրող տխուր կացութեան:
Հետաքրքրական հարցադրում մըն էր Լիլիթ Քէհէեանի կողմէ Արցախեան հարցին եւ պահանջատիրութեան անդրադարձը Հայաստանի մէջ զարգացող գրական գործունէութեան վրայ: Մասնակիցները դրական մօտեցումով մը ընդունեցին որ ազգային այս փափուկ հարցը որոշ չափով մտած է մեր գրականութենէն ներս, որպէս դրական օրինակ հանդէս եկաւ մեր գաղութէն ներս ծանօթ հայրենի քանդակագործ-նկարիչ եւ բանաստեղծ Արմէն Պօղոսեան, որ մասնակից դարձած էր արցախեան պայքարին, ընթերցում կատարելու իր հրատարակած վերջին «Զօրավար Անդրանիկ» հատորէն, որ առհասարակ կը վերաբերէր արցախեան թեմային:
Ձեռնարկին մասնակիցները դրապէս անդրադարձան ներկայիս հայրենի երիտասարդ բանաստեղծներու գործունէութեան մասին: Քէհէեան այս առիթով հրաւիրեց հիւրաբար Լոս Անճելըս գտնուող հայրենի շատ երիտասարդ բանաստեղծ Դաւիթ Ասատրեանը, ընթերցելու իր չորս բանաստեղծական հատորներէն վերջինէն առնուած կտոր մը: Բանաստեղծին կատարած ընթերցումը յուզեց ներկաները:
Բովանդակալից հարցումներու աւարտէն ետք առիթը տրուեցաւ ներկաներուն իրենց հարցումները ուղղելու մասնակից մտաւորականներուն: Շինիչ երկխօսութիւնը, որ կարճ տեւեց, օգտակար երեւոյթ էր:
Ձեռնարկը աւարտեցաւ աւանդական դարձած հիւրասիրութեամբ:
ԱՐԱ ԱՀԱՐՈՆԵԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.