23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քիչ առաջ կառավարությունը որոշեց հաստատել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի առաջարկը և քննարկելով ժամային գոտու խնդիրը, որոշեց. Հայաստանում ժամն այլևս չի փոխվի:
Տիգրան Դավթյանը նշեց, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով գտնվում է GMT 3 ժամային գոտում, սակայն ժամերի առաջ և հետ տալը խախտում է այդ գոտին: Նա տեղեկացրեց, որ Վրաստանն ու Ռուսաստանն էլ են անցել այդ գոտուն:
Վերջերս կրկին աշխուժացել են պաշտոնյաների կադրային փոփոխությունների հետ կապված լուրերը. Ճիշտ է դաշտը զբաղված է ԱԺ պատգամավոության թեկնածուների հավակնորդներով, սակայն մեկ –մեկ լուրեր են շպրտվում այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի տեղափոխության կամ պաշտոնանկության մասին:
Կրկին աշխուժացել են Ալիկ Սերգեյիչի նոր նշանակման հետ կապված քննարկումները: Այս անգամ լուրեր են շրջանառվում, թե նա փոխարինելու է Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանին, որի մասին նախկինում էլ էր խոսվում, թե նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ, սակայն այդ խոսակցությունները այդպես էլ մնացին ասեկոսեների մակարդակի:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ըստ մեր ունեցած տեղեկության, Սերգեյիչն ինքն է այս լուրերի հեղինակը և տարածողը:
Հունվարի 21-ին` ժամը 19.50-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24», «Ռենջ-Ռովեր» և «Ալֆա-Ռոմեո» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունվարի 22-ին, ժամը 19։00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց-190Ե» մակնիշի ավտոմեքենան Սևան-Գավառ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել մետաղյա արգելապատնեշին: Պատահարի հետևանքով վարորդը` 53-ամյա Ազատ Ավետիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունվարի 23-ին, ժամը 05-37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության`դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:58-ին, մարվել է 06:14-ին: Այրվել է Հայկազ Վարդանյանին պատկանող «ՎԱԶ 2170» մակնիշի 41 SD 111 ետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Հունվարի 23-ին, ժամը 08:23-ին տեղեկություն է ստացվել, որ Աղավնավանք գյուղի տարածքում մեքենա է ընկել գետը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի` կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ խուլիգանություն կատարելու (258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով) կասկածանքով ձերբակալված «Բանգլադեշցի Համո» մականվամբ 48-ամյա Աշոտ Ավետիսյանի նկատմամբ, դատարանը կալանավորման որոշում է կայացրել, այսօր բավարարելով խափանման միջոցը փոխելու մասին քննիչի միջնորդությունը:
Չնայած Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը պարզաբանել է, որ Համոն Ծառուկյանի հետ որևէ կապ չունի, մամուլը շարունակում է պնդել, որ նա ոչ միայն ԲՀԿ առաջնորդի թիկնազորից է, այլև քավոր — սանիկ հարաբերության մեջ է Ծառուկյանի հետ:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հրահանգեց էլ ավելի պարզեցնել վարորդական իրավունքի ստացման ընթացքը:
Վարչապետը գտնում է, որ այն տրամադրելու համար, նախկին մեկ ժամվա փոխարեն այժմ պետք է պահանջվի առավելագույնը քսան րոպե:
Վարչապետը ասաց նաև, որ այսօր այլևս պարտադիր չէ մեքենայի տեխնիկական զննման կնիքի առկայությունն և պետավտոտեսուչներն իրավունք չունեն վարորդներից պահանջել այն.«Քաղաքացին իր ֆինանսական պարտականությունները կատարելով՝ կարող է հանգիստ այն փակցնել մեքենայի վրա»:
Այսօր մոտ երկու ժամ առաջ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պուշկինի փողոցի թիվ 56 հասցեում` կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոնում: Այրվել է առաստաղը՝ 15 քմ մակերեսով: Ի դեպ կենտրոնը պատկանում է Կալանավայրերի բուժվարչության աշխատակից Գոռ Խաչատրյանին:
ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ պարզվել է. տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում, ինչի հետևանքով կրակը տարածվել է շենքի 4-րդ հարկում՝ կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի նախասրահում:
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, «Արզնի 1-Երեւան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքների հետ կապված, դեկտեմբերի 20-ին ժամը 05.00-ից մինչեւ դեկտեմբերի 21-ը ժամը 17.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
1. Արաբկիր վարչական շրջանի` ամբողջությամբ,
2. Էրեբունի վարչական շրջանում` Սարի-Թաղի շարքերի եւ 1-4 փողոցների,
3. Շենգավիթ վարչական շրջանում` Բագրատունյաց 4, 6, 8, 10, 7, 11/1, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 24, 26, 27, 28, 29, 30, 31, 35, 36, 37, 38, 40, Բագրատունյաց 2-րդ նրբ. 3, 7, 9, 11, 13, 15, 17, Ս.Տարոնց փ. 3, 5, 7, Ս.Տարոնց փ. նրբանցքի , Գ. Նժդեհի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, Եղ.Թադեւոսյան 13, 13/1, 15/1, 15, 17, 17/1, 19, Արտաշիսյան 40, 42, 44/3, 44/4, 44/5, 44/6, 45/21, 46, 47/1, 48, 49/19, 51/16, 51/17, 53, 55, 57/12, Չեխովի 24, 28, 32, 34, 25 շենքերի 3-ից բարձր հարկերի: Իսկ Ղարիբջանյան, Արագածի, Կողբի փողոցների առանձնատներում կնկատվի ջրի ճնշման անկում:
4. Կենտրոն վարչական շրջանում` Սարմեն, Անտառային, Զարոբյան, Գ.Էմին, Բաղրամյան, Պռոշյան, Պարոնյան, Ֆրիկ, Ռուսթավելի, Մայիսյան, Կոնդ, Այգեստանի 9,10,11 փողոցների եւ նրբանցքների, Թամանյան 5, Հերացու, թիվ 1 կլինիկական հիվանդանոցի ու հարակից բժշկական հաստատությունների:
Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 20-ին ժ. 10.00-20.00 եւ դեկտեմբերի 21-ին ժ. 10.00-20.00 կդադարեցվի Աբովյան փ. 11-ից բարձր, 20-ից բարձր, Տերյան փ. 23-ից բարձր, 42-ից բարձր, Մաշտոցի պող. 37-ից բարձր, 42-ից բարձր, Նալբանդյան 23-ից բարձր, 98-ից բարձր, Հանրապետության փող. 78-ից բարձր, Խանջյան փ. 37-ից բարձր, Կորյունի փ., Գր.Քոչար փ., Իսահակյան փ.., Թումանյան փ. 1, 2 նրբ., Թումանյան փ. 10, 21, 23, 28/20, 30, 32 հասցեների, Բայրոնի փ., Աղայան փ., Սայաթ-Նովա պ. 1-33, Մոսկովյան փ. անցուղի հասցեների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Օդի ջերմաստիճանն այս գիշեր կբարձրանա 2-3, արևմտյան շրջաններում` 3-5 աստիճանով:Երեկոյան հանրապետության որոշ տարածքներում սպասվում է ձյուն, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում, բուք և ցածր տեսանելիություն, նաև մառախուղ:Ուշադրությու՛ն. ավտոճանապարհների առանձին հատվածներում մերկասառույց է:
Google ընկերությունն այսօր 11.5 մլն դոլար նվիրաբերել տարբեր կազմակերպությունների, որոնք ամբողջ աշխարհում պայքարում են ստրկության դեմ, և հայտարարել է նրանց միանալու որոշման մասին:
Ըստ ռուսական լրատվամիջոցների` Google-ի բարեգործական ու փաստաբանական բաժնի ղեկավար Ժակլին Ֆյուլերն ասել է. «Այսօր ստրկությունը շատ ավելի մեծ չափերի է հասել, քան երբևէ մարդկության պատմության մեջ»:
Որպես ստրկության դեմ պայքարի համակարգող Google-ն ընտրել է «Վաշինգտոնի միջազգային արդարության առաքելություն» հասարակական կազմակերպությանը:
Նրանց տվյալներով աշխարհում մոտ 27 մլն մարդ ենթարկվում է ստրկության՝ ներառյալ ստիպողաբար աշխատանքն ու թրաֆիքինգը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.