23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս մասին տեղեկացնում է «Հայելի» ակումբը հաղորդագրություն թողնելով որ, երկուշաբթի օրը, մարտի 19-ին Կարինե Հակոբյանը մամուլի ասուլիս է հրավիրել կուսակցությունից և ընտրական գործընթացներից հրաժարվելու իր դրդապատճառները պարզաբանելու նկատառումով:
«Ժամանակ». Թերթը գրում է, որ 2012 թ. պետական բյուջեից առաջիկա խորհրդարանական ընտրությունները կկազմակերպելու համար կծախսվի 977 մլն 552 հազ. 500 դրամ: «Այս մասին «Ժամանակին» հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը: Պետբյուջեից հատկացումն արվում է ԿԸՀ-ին»,- գրում է «Ժամանակ»-ը:
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լեռնային Ղարաբաղի հանրապետություն:
Պատվիրակության կազմում են ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, «Փյունիկ» բարեգործական հինադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ՀՊԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը և ԵՊՃՇՀ -ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
Նախատեսված են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ:
Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԼՂՀ կրթական համագործակցության և ոլորտում իրականացվող բ արեփոխումների հետ կապված հարցեր: Պատվիրակությունը հանդիպումներ կունենա կրթության բնագավառի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղ՝ շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով: Պատվիրակությունը, որպես նվիրատվություն, Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատություններին կտրամադրի համակարգիչներ, գրքեր, ուսումնական պարագաներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի քանի օրենքներ է ստորագրել։
Ըստ նախագահական գրասենյակի մամուլի ծառայության հաղորդգարության՝ մասնավորապես նախագահն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» օրենքը։
Ստորագրված մյուս փաստաթղթերն են «1992թ. դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Մարտի 15-ին, ժամը 06.28-ին ոստիկանությունից հայտնել են, որ Երևանի Նար- Դոսի 60 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել ժամը 06.41-ին, մարվել` 06.57-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա. Պողոսյանին պատկանող «Տոյոտա Կորոլա» մակնիշի 87 ԼՍ 777 պ/հ ավտոմեքենան:
Այսօր ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` Լեզվի պետական տեսչության պետ է նշանակվել ԿԳՆ նախկին նախարար, 2010թ. փետրվարից նույն տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը:
Հիշեցնենք, որ Քաղծառայության խորհրդում մարտի 13-ին Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնի համար կայացած մրցույթում բալերի անհրաժեշտ քանակ են հավաքել երկու թեկնածուներ՝ Սերգո Երիցյանը և նրա տեղակալ Մարինե Հովեյանը: Լեզվի պետական տեսչության ղեկավարին առաջնությունը պետք է տար ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հետաքրքիր է, որ մինչև նախարարի որոշումը հրապարակելը Սերգո Երիցյանն արդեն գիտեր իր նշանակման մասին, ավելին՝ հարցազրույց էր տվել մամուլին, հաղորդելով բարի լուրը:
Այսօր մեծամասնական ընտրակարագով Աժ ընտրություններին մասնակցելու համար ինքնաառաջադրվել են Երևանի թիվ 2 ընտրատարածքում (Նոր Նորք) Առաջին լրատվականի ղեկավար, ՀՀկ անդամ Սամվել Ֆարմանյանը:Նշենք որ նույն տեղամասում երեկ իր թեկնածությունն է առաջադրել անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սարգսյանը:
Թիվ 3 ընտրատարածքից (Քանաքեռ-Զեյթուն) այսօր առաջադրվել են գործող պատգամավոր ԲՀԿ անդամ Աշոտ Տոնոյանը և ՀՀԿ անդամ Արտակ Ստեփանյանը:
Առաջադրվել են արդեն յոթ թեկնածու:
Հիշեցնենք, որ թիվ 35 և 10 ընտրատրատեղամասերում առաջադրվել էին ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը և ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանը: Թիվ 2-ում արդեն նշվեց`անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սարգսյանը և թիվ 19 տեղամասից (Արմավիր) անկուսակցական Սեդրակ Սարոյանը` գեներալ Սեյրանը:
Համամասնական ընտրակարգով առաջադրումներ դեռ չեն եղել, առ այսօր որևէ կուսակցություն մասնակցության դիմում չի ներկայացրել:
Թեև պաշտոնապես դեռ չի մեկնարկել նախընտրական քարոզարշավը, սակայն մայրաքաղաքի Էրեբունի համայնքում Հանրապետական կուսակցությունն արդեն բացել է իր ընտրական շտաբները` տեղադրելով «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը, գրում է «Առավոտը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.