23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի դեմ «Հելսինկյան ասամբլեա»-ի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ներկայացրած դիմումը ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր վարույթ է ընդունել։
Շուշան Պետրոսյանը սոցիալական ցանցերով վիրավորել էր մի քաղաքացու: Այս հարցով զեկուցողը ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն է: Հանձնաժողովը նաեւ որոշել է past.am կայքի լրագրող Լիլիթ Լալայանի՝ ՀՀԿ եւ ԲՀԿ մի շարք պատգամավորների վերաբերյալ դիմումի մասին որոշումը հրապարակել փետրվարի 11-ին: Նշենք, որ այդ պատգամավորները ԱԺ նիստերին պարբերաբար քվեարկել են իրենց բացակա գործընկերների փոխարեն:
Փետրվարի 11-ին կհրապարակվի նաեւ Շուշան Պետրոսյանի վերաբերյալ որոշումը: Ինչպես նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը՝ փետրվարի 11-ին նիստին կհրավիրվեն ինչպես Շուշան Պետրոսյանը, այնպես էլ Արթուր Սաքունցը: Ինչ վերաբերում է կարգազանց ՀՀԿ եւ ԲՀԿ պատգամավորներին, ապա ինչպես նշեց Վահան Բաբայանը, նրանց հրավիրելու կարիք չկա, քանի որ տեսանյութերն ավելի խոսուն են, ու ամեն ինչ ասված է փաստացի:
Պորտուգալական Մայդեիր կղզու բնակիչներն սարսափել են՝ երկնքում նկատելով ամպը, որը հսկայական բռունցք էր հիշեցնում՝ կրակից արված։ Օգտատերը, ով առաջինն է լուսանկարը տեղադրել համացանցում, այն անվանել է «Աստծո հրե ձեռք»։ Մարդիկ սա անվանել են «նշան վերեւից», մինչդեռ գիտնականները սովորական երեւույթ են անվանում։Օդերեւութաբանները պարզել են, որ լուսանկարներում, այսպես կոչված, լենտիկուլյար ամպ է: Ծագող արեւի լույսը ցրվել է ամպի մեջ եւ տպավորիչ գունավորում ստեղծել:
Այսօր Սևանի մերձակա գյուղերի բնակիչների անգույն ու ձմեռող կենցաղում նորություն կար։ Բանն այն է, որ այս պահին դեռևս Գեղարքունիքում է գտնվում նախագահ Սերժ Սարգսյանը, որի այցն էլ դարձել է գյուղացիների քննարկման թեման։
Սևանի Ծաղկունք գյուղում (Գյուղը գտնվում է Սևան-Զովաբեր- Հրազդան –ճանապարհահատվածում) հյուրատուն կա, այդպես էլ կոչվում է «Ծաղկունք» հյուրատուն:Այն աչքի է ընկնում սպասարկման բարձր կուլտուրայով: Հիմնադրվել է տարիներ առաջ ծաղկունքցի գործարար Աղաջանյան եղբայրների կողմից: Այստեղ հաճախակի են լինում բարձրաստիճան պաշտոնյաներ:
Այսօր հյուրատուն խաշի էր գնացել Սերժ Սարգսյանը: Վաղ առավոտյան Հրազդան – Զովաբեր – Դդմաշեն — Ծաղկունք ճանապարհահատվածը, որ ավելի քան 15 կմ է, մաքրվել է ձյունից: Բանից անտեղյակ գյուղերի բնակիչները ուղղակի զարմանքից քար էին կտրել. ինչո՞ւ են այսպես խնամքով մաքրում ճանապարհը: Միայն այն ժամանակ, երբ ճանապարհը լցվեց ոստիկաններով և ճանապարհային ոստիկանության մեքենաներով ու փակեցին ճանապարհահատվածը, պարզ դարձավ, որ ինչ- որ բան է տեղի ունենալու: Հետո գյուղացիները պատմում են, որ եկավ նախագահական շարասյունը:
Առավոտից մինչ այս պահը ոստիկանները հսկում են ճանապարհահատվածը: Նախագահը իր շքախումբով դեռ այնտեղ է, իսկ Սևանի ցուրտը հաղթահարել փորձող առավոտից սառած ոստիկանները սպասում են նախագահի հեռանալուն…
Ի դեպ գյուղացիներն ասում են, որ նախագահն այստեղ հաճախ է գալիս.Ասում են, որ նախորդ ձմռանն էլ է նա այցի եկել իրենց: Ի դեպ նրան մարզային ղեկավարությունից որևէ մեկը չի ընկերակցել, ոչ նժդեհական մարզպետը, ոչ էլ նրա հակառակորդ Սևանի քաղաքապետը:
Փետրվարի 1-ին Աժ էթիկայի հանձնաժողովը կքննի Շուշան Պետրոսյանի վարքագծի վերաբերյալ դիմումը և կորոշի վարույթ ընդունե՞լ, թե՞ մերժել:
Հիշեցնենք, որ դիմումի առիթը պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի մեկնաբանության տակ գրել էր.
«Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ», դրան հաջորդեց Էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի մեկնաբանությունը, թե Շուշան Պետրոսյանի արած արտահայտությունը երևի ամենաանմեղն է, որովհետև ֆեյսբուքյան էջերում կարելի է հանդիպել ամենավերջին հայհոյանքների:
Henaran.am-ը Սուքիաս Ավետիսյանից հետաքրքվեց, թե ինչպես է պատգամավորը քվեարկելու: Պատգամավորն ասաց, որ դեմ կքվեարկի համակուսակից պատգամավոր Շուշան Պետրոսյանի վարքագծին վերաբերող դիմումը վարույթ ընդունելուն:
Առողջապահության նախարարությունը կոչ է տարածել ծնողներին` փետրվարի 1-ին դասապրոցեսի մեկնարկի կապակցությամբ առավել ուշադիր լինել երեխաների առողջությանը: Խորհուրդ է տրվում առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնասկան հաստատություն ուղարկելուց: «Փետրվարի 1-ից հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումանական գործընթացը սկսելու կապակցությամբ կոչ ենք անում ծնողներին՝ առավել ուշադիր լինել երեխաների առողջության հանդեպ:
Հորդորում ենք առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնասկան հաստատություն ուղարկելուց: Դա առաջին հերթին վնասակար է նրա առողջությանը։ Միաժամանակ, երեխան կարող է վարակը փոխանցել իր դասընկերներին։ Հորդորում ենք նաև հետևել երեխայի անձնական հիգիենային, հագցնել եղանակին համահունչ: Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմեք ամուլատոր-պոլիկլինիկական հաստատություն` բժշկական օգնություն ստանալու համար։ Խնդրում ենք չզբավել ինքնաբուժմամբ: Առողջապահական ողջ համակարգը ձեր կողքին է և պատրաստ ցանկացած օղակում ապահովելու ձեր ապաքինումը»,- ասվում է նախարարության կոչում։
Դեռ երեկ նախարարության մասնագետները հայտնել էին նաեւ ուսումնակրթական հաստատություններում հսկողության հատուկ միջոցառումների անցկացման մասին։
Երկրում գերատեսչությունների միավորման աճող տենդենց է նկատվում: Օրերս այդ հարցը զայրացրել է մեր չինովնիկներից ոմանց, սակայն դա կարծես թե անխուսափելի է, պատճառը հավանաբար ճգնաժամն է, սակայն դա, նախևառաջ դաշտը վերաձևելու, կերակրատաշտը, ինչպես նաև ոմանց բյուջեն թարմացնելու հաջող գործարք է։
Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել միացնել Էջմիածնի ու Արմավիրի հարկային տեսչությունները՝ կազմավորելով Կոտայքի տարածքային հարկային տեսչություն: Նույն կերպ միավորվել են Կոտայքի ու Նաիրիի տարածքային հարկային տեսչությունները՝ կազմավորելով Արմավիրի տարածքային հարկային տեսչություն: Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ որոշումը հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումների շրջանակներում է:
Ըստ նրա՝ իրենց նպատակն է նվազագույնի հասցնել հարկային մարմնի ստորաբաժանումների թիվն` աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու տեղաբաշխման, ինչպես նաև անձնակազմի օպտիմալացման միջոցով:
Ինչպես հայտնի է, նախորդ տարվա մարտի 22-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած և նոյեմբերի 18-ին ադրբեջանական գերությունից վերադարձված ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի նկատմամբ սահմանն ապօրինի հատելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
ArmLur.am-ին պայմանագրային զինծառայողի քրոջ ամուսինը՝ Արմեն Հարությունյանը, հայտնեց, որ Անդրանիկը հոգեբուժարան է տեղափոխվել, նրա վիճակը կտրուկ վատացել է. «Մի քանի օր առաջ գնացինք տեսակցության մեկուսարանում, ասացին՝ հոգեբուժարան են տեղափոխել, որպեսզի մի անգամ էլ փորձաքննություն իրականացնեն՝ հասկանան՝ հոգեկան առողջության հետ կապված ինչ խնդիրներ ունի: Սրանից հետո արդեն հստակ պարզ կլինի՝ քրեական գործը կկարճվի, թե` ոչ»:
Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ Անդրանիկի ծառայակիցների հետ է զրուցել, նրանք ասել են, որ նախկինում էլ ինչ-որ բաներ մոռանում, շփոթում էր, սակայն, ինչպես նկատել է Արմեն Հարությունյանը, Անդրանիկը հայրենադարձվելուց հետո անճանաչելի վիճակում է եղել. ծնողներին և մտերիմներին չի ճանաչել. «Ոչինչ չի հիշում, բոլորիս խառնում, շփոթում է: Ինչ-որ անհասկանալի բաներից է խոսում: Նրա հետ մանրամասն, երկար խոսելու հնարավորություն դեռ չենք ունեցել, որ հասկանանք՝ էնտեղ ինչ արեցին հետը, ինչպես այս վիճակին հասավ: Ծնողներն էլ անելանելի վիճակում են. ոչ մի բանով չեն կարողանում օգտնել Անդրանիկին, որ դուրս գա այդ վիճակից»,- շարունակեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Անդրանիկի՝ հակառակորդի սահմանում հայտնվելուց հետո Ադրբեջանը տեսանյութ տարածեց, որում ցույց է տրվում հայ զինծառայողի «հանձնվելու պահը»: Հետագայում, իհարկե, հայտնի դարձավ, որ դա բեմականացված տեսանյութ է եղել, և Անդրանիկը որոշակի առողջական խնդիրներ է ունեցել, ինչի հետևանքով էլ հայտնվել է հակառակորդի սահմանում: Առաջին օրերին դավաճանի պիտակավորում ստացած Անդրանիկը, պարզվեց, առողջական խնդիրներ ուներ և հոգեկան խիստ հուզմունքի արդյունքում էր հատել շփման գիծը: Նա, ինչպես հետագայում բացահայտվեց, Ադրբեջանում հոգեկան լուրջ խնդիրներ է ձեռք բերել:
Ձյան առատությունը եւ ցուրտ եղանակը վերջին օրերին մեզ համար կարծես թե սովորական են դարձել, իսկ ճանապարհներին ժամանակին աղ եւ ավազ չլցնելու հետեւանքով վթարների թիվը գնալով ավելանում է: Արդյո՞ք ձյան առատությունն ունի առավելություններ, վերջին անգամ ե՞րբ է գրանցվել նվազագույն ջերմաստիճանը, ջերմաստիճանը նորից կիջնի՞, թե՞ կբարձրանա. այս եւ այլ հարցերին պատասխանել է Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Նվազագույն ջերմաստիճան վերջին անգամ գրանցվել է 2008թ.-ին, բայց ոչ թե եղել է -18 աստիճան, ինչպես հունվարի 28-ի գիշերը, այլ -24-ից մինչեւ -25 աստիճան ցուրտ հենց մայրաքաղաքում, իսկ լեռնային շրջաններում -30-ից մինչեւ -36 աստիճան ցուրտ» – նշեց Սուրենյանը:
Ըստ Սուրենյանի՝ ձյան առատությունը միայն դրական կողմեր ունի. «Այն դրական ազդեցություն է ունենում բոլոր առումներով. եւ գյուղատնտեսական, եւ ջերմատնտեսական: Այս տարի, ինչպես եւ կանխատեսվում էր, մենք ունեցանք տեղումնառատ հունվար: Առանձին հատվածներում, մասնավորապես Մարտունիում, տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի վեցնապատիկը, որը միայն դրական ազդեցություն կունենա. լեռների ձյունածածկը գարնանը հիմնականում ապահովում է գետերի հորդացումները, ջրամբարների լցվածությունը, Սեւանա լճի բնական հաշվեկշիռը, իսկ գյուղատնտեսական առումով ձյունածածկը միշտ էլ աշնանացանը պաշտպանում է ուժեղ ցրտերից, իսկ գարնանը ապահովում է հողում արդյունավետ խոնավության պաշարները»:
Ցրտի եւ ջերմաստիճանի հավանական բարձրացման մասին հատկապես մեծերն ունեն իրենց կանխատեսումները: Նրանք հաճախ ասում են,որ ցուրտ ձմռանը հաջորդում է տաք ամառը, կամ որ Տեառնընդառաջից հետո ջերմաստիճանը բարձրանում է: Անդրադառնալով այս տեսակետներին՝ Սուրենյանը հերքեց դրանք. «Ոչ մի կապ գոյություն չունի ձմռան եւ ամռան ջերմային ֆոների միջեւ. դրանք մեզ ցույց են տվել գիտական ուսումնասիրությունները: Ինչ վերաբերում է նշված երկրորդ տեսակետին, ասեմ, որ դա եւս սխալ է, որովհետեւ վիճակագրական նյութերի տեսությունը ցույց է տվել, որ եղել են տարիներ, երբ Տեառնընդառաջից հետո օդի ջերմաստիճանը նվազել է, օրինակ ՝ 1985 թվականին փետրվարի 15-ից հետո մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը նվազել է մինչեւ -20 աստիճան, իսկ մարտի առաջին օրերին՝ -25 աստիճան»:
Ըստ Գագիկ Սուրենյանի՝ «Ամիսը կլինի տաք, ջերմաստիճանը կլինի ամսական նորմայից 1-2 աստիճանով բարձր, եւ տեղումների քանակը նորմայից ավելի: Սպասում ենք տաք փետրվարի» :
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ հայկական բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ: 1990-ականների սկզբները բախտորոշ էին մեր պետության եւ մեր ժողովրդի համար: Ձգտում էինք ունենալ ազատություն ու անկախություն. ունեցա՛նք: Շնորհավորելով հայկական բանակի տոնը՝ ցանկանում եմ, որ մեր տղաները շարունակեն փառքով պաշտպանել մեր հայրենիքը, լինեն առողջ, ունենան մարտական անկոտրում ոգի ու ձգտեն խաղաղության, քանի որ միայն խաղաղ պայմաններում եւ ստեղծարար աշխատանքով մենք կշենացնենք մեր երկիրն ու կամրացնենք մեր պետականությունը: Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել առաջին գծում կանգնած խիզախ զինվորներին: Նրանց ցանկանում եմ բարձր մարտական ոգի, տոկունություն ու առողջություն:
Այս օրերին տարբեր ԶԼՄ-ներ ճամարտակում են Ադրբեջանի ռազմական բյուջեի մասին, իբր այդ երկիրը, որին ընդամենը երեկ մենք խայտառակ պարտության մատնեցինք, որի զինվորները գլխապատառ փախչում էին հայ զինվորների առջեւից, աշխարհում հզորությամբ 8-րդն է… Ծիծաղելի՜ թվաբանություն… Հիշենք, որ մեր անկախության համար մենք դուրս էինք եկել Խորհրդային Միության բանակի դեմ, որ աշխարհում ամենաուժեղն էր, եւ որի մաս էր կազմում նաեւ Ադրբեջանը: Մենք կռվում էինք ոչ միայն զենքով, այլեւ մտքով, մեր հավատով, անընկճելի ոգով:
Արդյունքում՝ հաղթանակը մերը եղավ… Միայն քաջի, խիզախի, ոգով ուժեղի, արդարի ձեռքի զենքն է, որ սահման եւ ուժ չի ճանաչում…. Ադրբեջանի իշխանությունների սեփական ժողովրդին թալանելու, նույն երկրում ապրող ազգային փոքրամասնություններին ճնշելու եւ անխղճորեն հարստահարելու գնով ձեռք բերած զենքն անզոր է մեր զինվորի պրոֆեսիոնալ պատրաստության, կամքի ու վճռականության հանդեպ: Մենք հաղթել ենք ու այսօր էլ կհաղթենք ոչ միայն մեր «մկանների», այլեւ մեր ժողովրդի դարերից եկած բարոյական ու մշակութային անանց արժեքների շնորհիվ: Վկան՝ մեր արցախյան փառահեղ հաղթանակները… Շնորհավոր քո փառահեղ տոնը, Ազգային բանակ:
գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյան (Կոմանդոս)
Աղբյուրը՝ hayzinvor.am
Հայաստանի տարածքում հունվարի 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևմտյան, 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում հունվարի 29-31-ին աստիճանաբար կբարձրանա՝ գիշերը՝ 8-10 աստիճանով, ցերեկը՝ 4-6 աստիճանով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Երևանում հունվարի 28-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.