23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Խորհուրդը քննարկել և հաստատել է ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության ընդհանուր գնահատման արդյունքները, որոնց հիման վրա հանձնարարվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ին`բելգիական Safege և իսպանական Eptisa ընկերությունների համատեղ ձեռնարկությանը հրավիրել պայմանագրային բանակցությունների:
Խորհուրդը հաստատել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2012 թ.-ի առաջին և երկրորդ տրանշերի ամփոփ նախահաշիվները և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2012 թ.-ի պահպանման ծախսերի նախահաշիվը:
Հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել`այս անգամ Հյուսիային պողոտայում գտնվող «Այսբերգ» ակում:
Ապրիլի 6-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել: Երկու երիտասարդներ գլխի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանները նշված ակումբից նույն օրը բերման են ենթարկել մի խումբ երիտասարդների, որոնցից մեկը խոստովանել է, որ ինքն է բաժակներով հարվածներ հասցրել հիվանդանոց տեղափոխվածների գլխին:
Նախնական վարկածով` դեպքը տեղի է ունեցլ չնչին շարժառիթով. տղաներից մեկը ուսով կպել է մյուսին, ինչին հաջորդել է պարզաբանումը, որի ընթացքում էլ տեղի է ունեցել ծեծկրտուքը:
Ոստիկանութան Կենտրոնի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում,կատարվում է հետաքննություն: Առայժմ բերման ենթրակվածներ չկան:
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի տեղումնաբեր ճակատի ներթափանցմամբ: Ապրիլի 8-ին և 9-ին ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 20մ/վ:
Սյունիքում և Արցախում, չնայած ամպամածության, էական տեղումներ չեն դիտվի:
Օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր կնվազի:
Հերթական ինքնասպանության դեպքն է տեղի ունեցել: Երեկ Նոյեմբերյանի Կոթի գյուղի տներից մեկում գտել են 66-ամյա Նորայր Կիրակոսյանի դին: Վերջինս իր տանը կից մի շինությունում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Պատճառները դեռ հայտնի չեն:
Երեկ երեկոյան՝ ժամը 20:27-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Եզնիկ Կողբացու 4 շենքի հարևանությամբ կատուն բարձրացել է բարդու ծառի վրա և արդեն 4 օր է՝ անհանգստացնում է հարակից շենքի բնակիչներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` կենդանուն ծառից իջեցնելու համար:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք:
«Փրկարարները մոտ 15 մետր բարձրությունից կատվին անվնաս իջեցրել են և բաց թողել»,- հաղորդում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը տեղեկություն է տարածել, ըստ որի Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզպետները, ինչպես նաև 35 այլ պաշտոնյա ապրիլի 1-ից մինչև մայիսի 6-ը՝ ընտրությունների ավարտի օրը, կգտնվեն արձակուրդի մեջ.
Հիշեցնենք, որ դա ի կատարումն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 29-ին՝ կառավարության նիստի ժամանակ արված հայտարարության, թե կառավարության այն անդամները, ովքեր մանսակցելու են գալիք խորհրդարանական ընտրություններին, պետք է ապրիլի 1-ից գնան արձակուրդ: Նախարարները արձակուրդ չեն մեկնի, քանի որ նախարարի պաշտոնը համարվում է քաղաքական պաշտոն:
Արդեն հայտնի են այն պաշտոնյանների անունները, ովքեր ընդգրկված լինելով տարբեր կուսակցությունների համամասնական ցուցակներում, ներկայացրել են արձակուրդ գնալու իրենց դիմումները:
Հ/Հ Պաշտոն Ազգանուն Անուն Հայրանուն
1 Կոտայքի մարզպետ Շահգալդյան Կավալենկո Սուրենի
2 Շիրակի մարզպետ Գիզիրյան Աշոտ Անդրանիկի
3 Լոռու մարզպետ Նալբանդյան Արթուր Լևոնի
4 Արմավիրի մարզպետ Ղահրամանյան Աշոտ Սարգսի
5 Տավուշի մարզպետ Ղուլարյան Արմեն Հրանտի
6 Սյունիքի մարզպետ Խաչատրյան Սուրիկ Սերյոժայի
7 Արարատի մարզպետ Բարսեղյան Էդիկ Սամսոնի
8 Արագածոտնի մարզպետ Սահակյան Սարգիս Արտաշեսի
9 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Շաբոյան Արտակ Գևորգի
10 ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բադալյան Մանվել Էդիկի
11 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Նազարյան Ռոբերտ Նիկոլայի
12 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Սահակյան Արման Գալուստի
13 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Մովսեսյան Արտյոմ Ժորայի
14 ՀՀ վարչապետի օգնական Հակոբյան Միհրան Տարոնի
15 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Զախարյան Երվանդ Վազգենի
16 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Բաղդասարյան Ջեմմա Սամվելի
17 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գալստյան Սամվել Սուրենի
18 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մակարյան Ռոբերտ Ասքանազի
19 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կարապետյան Վարդան Սուքիասի
20 ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Բախչագուլյան Աբրամ Արամի
21 ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Մինասյան Կարինե Աղասու
22 ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հարությունյան Կարինե Վիլիկի
23 ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Սամուելյան Արև Հարությունի
24 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ասրյան Խաչիկ Մայիսի
25 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քարամյան Արսեն Ռոբերտի
26 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչատրյան Սամվել Պատվականի
27 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Բեգլարյան Հրանտ Գրիգորի
28 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Սինոյան Ռուբեն Ռուբենի
29 ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար Իսախանյան Կարեն Ցոլակի
30 ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրեասյան Անդրանիկ Սերգեյի
31 ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Կարապետյան Ալեքսան Համբարձումի
32 ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Հակոբյան Ավագ Հայկազի
33 ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արամյան Վարդան Սարիբեկի
34 Արագածոտնի մարզպետի տեղակալ Առաքելյան Մանաֆաս Բազմասերի
35 Արարատի մարզպետի տեղակալ Հակոբյան Կառլեն Ռաֆիկի
36 Արարատի մարզպետի տեղակալ Մինասյան Սամվել Օգսենի
37 Արմավիրի մարզպետ տեղակալ Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի
38 Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կարապետյան Փառանձեմ Սուրենի
39 Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ղուկասյան Արտուշ Կառլենի
40 Լոռու մարզպետի տեղակալ Կարախանյան Էդիկ Օնիկի
41 Սյունիքի մարզպետի տեղակալ Գրիգորյան Վաչե Ռաֆայելի
42 Վայոց ձորի մարզպետի տեղակալ Թարվերդյան Սամվել Պողոսի
43 Տավուշի մարզպետի տեղակալ Վարդապետյան Վահե Ցոլակի
Ապրիլի 4-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզում` Վանաձորի «Ինֆեկցիոն հիվանդանոց» բժշկական կենտրոնի մոտ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.19-ին, մարվել` 15.36-ին:
Ամբողջությամբ այրվել է փայտե տնակ` 38 քմ մակերեսով և 500 քմ խոտածածկ տարածք:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.