29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ապրիլի 17-ին ժամը 17.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մանանդյան փողոցի թիվ 17/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա մի տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենայի վարորդի անձը պարզելու և նրա հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Հանրապետության տարածքում ապրիլի 17-ին ժամանակ առ ժամանակ, 19-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 20-ից 21- ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ ապրիլի 18-ին սպասվում է առանց տեղումներիեղանակ: Քամին հարավ-արևելյան` 2-7մ/վրկ, ապրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդիջերմաստիճանը 17-ի ցերեկը, 18-ի գիշերըկնվազի 2-ից 4 աստիճանով, 18-ի ցերեկընույնքանով կբարձրանա:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է գերմանական Հալլե քաղաքի քաղաքապետ տիկին Դագմար Շաբադոսի հետ:
Ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Երեւան այցելելու հրավերն ընդունելու համար, ապա համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի պատմությունը, ինչպես նաեւ քաղաքային իշխանության ենթակառուցվածքները:
«Այժմ մենք համագործակցում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ` «Համայնքների Զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Երեւանի քաղաքապետարանը շահագրգռված է կապեր հաստատել գերմանական քաղաքների հետ: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք երկկողմ համագործակցության հաստատման համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ գտնել: Երեւանում այսօր ձեւավորված է ներդրումային ծրագրերի իրականացման համար շահավետ դաշտ»,-նշել է Տարոն Մարգարյանը, ընդգծելով, որ Երեւանի քաղաքապետարանը բաց է եւ պատրաստակամ համագործակցության համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Դագմար Շաբադոսը, ներկայացնելով Հալլե քաղաքի անցած ուղին, հույս է հայտնել, որ քաղաքների միջեւ գործընկերությունը կլինի բարեկամական հարաբերությունների հիմքի վրա զարգացող համագործակցություն ու հրավիրել է քաղաքապետին այցելել Հալլե եւ տեղում նաեւ փաստաթղթով ամրագրել գործընկերային հարաբերությունների սկիզբը:
Հալլեի քաղաքապետը շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ եւ նշել, որ Հալլեում այդ շրջանակում ապրիլի 15-ին բացվել է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես:
Ընդունելով շնորհավորանքները` քաղաքապետը նշել է, որ տեղյակ է, որ Հալլեի համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում ավելի քան 300 տարի հայերեն է դասավանդվում, ինչպես նաեւ գիտական համատեղ ծրագրեր են ընթանում Մատենադարանի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որպես սկիզբ, առաջարկել է մասնագետների փոխայցեր կազմակերպել, ծանոթանալ երկու քաղաքապետարանների կառավարման համակարգերին եւ ծրագրերին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցով խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Ծրագիր 1» (Ծրագիր) (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի շրջանակում մշակված Ծրագրի կառավարման եւ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքը, ծառայությունների բյուջեն, առաջարկ ներկայացնելու հրավերը (RFP) եւ խորհրդատուի ընտրության մրցույթի շրջանակում հետաքրքրության հայտեր ներկայացրած կազմակերպությունների կարճ ցուցակը:
Նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 27.05.2010 թ. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 931-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը:
Ապրիլի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես-124» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Այգավան գյուղի մոտ բախվել է «Միցուբիշի Պաջեռո-իո» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ վրաերթի ենթարկել ճամփեզրին կանգնած մի տղամարդու:
Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
***
Ապրիլի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երասխ-Երևան ճանապարհի 41-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 17-ամյա մի երիտասարդի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
***
Ապրիլի 13-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Սևան-Իջևան ճանապարհի 137-րդ կմ-ին իրար են բախվել «ՈՒԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Ապրիլի 13-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Սամանդ» մակնիշի և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2103»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Ապրիլի 13-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Աստրա» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Ապրիլի 13-ին, ժամը 09.00-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «Օպել-Աստրա» և «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել-Աստրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
***
Ապրիլի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21051» և «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21051»-ի վարորդը՝ 1975 թ. ծնված Վահե Հակոբյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ «Օպել-Օմեգա»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ապրիլի 13-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 392.50 դրամ: Դոլարը ֆիքսեց աննախադեպ արժեք: Սա 2012 թ. դոլարի ամենաբարձր բորսայական փոխարժեքն է:
Երեկ բորսայում գործարք չի կայացել, նախորդ օրվա համեմատ դոլարն արժևորվել է 0.03 %-ով կամ 0.13 կետով:
Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 2.95 մլն դոլար:
Նշենք, որ բորսայում այսօր տեղի է ունեցել նաև գործարք բաժնետոմսերի հարթակում: Վաճառվել է «Արցախ ՀԷԿ» ընկերության 43.7 հազ. հատ բաժնետոմս` 51.2 մլն դրամ ընդհանուր ծավալով` 1000 դրամ անվանական արժեքով բաժնետոմսը իրացվել է 1170 դրամով:
Ապրիլի 11-ին, ժամը 23-ի սահմաններում, «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան Գրիգոր Լուսավորիչի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, բախվել է «շտապօգնության» ծառայության ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով «շտապօգնության» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքապետարանի դիմացի կանաչ գոտում։
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը, հերթապահ բժիշկն ու քույրը։
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մարտունի–Վարդենիս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Աուդի» և երկու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ։
Պատահարի հետևանքով «Աուդի»-ի վարորդը, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներից մեկի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում բախվել «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի:
Բախման հետևանքով «ՎԱԶ-2108»-ի վարորդը և միկրոավտոբուսի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ապրիլի 10-ին, ժամը 14.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որը բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան-Պատֆայնդեր» և «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21102»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել 8-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: |
Ապրիլի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Այգաբաց ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ապրիլի 14-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին և ծառատունկին, ինչպես նաև պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար. «Բացի կազմակերպված ծառատունկի, որն իրականացվելու է առանձնացված որոշակի վայրերում, բնապահպանության վարչությունը նաև բակերում է ծառերի տնկիներ հատկացնելու, որպեսզի մեր բնակիչները ևս հնարավորություն ունենան իրենց բակերում ծառատունկ իրականացնել: Բոլորս միասին մասնակցենք ծառատունկին և շաբաթօրյակին ու միասին մաքրենք մեր քաղաքը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2012թ. ծրագրերով նախատեսված բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 5000 ծաղկող թուփ է տնկվել:
Ասֆալտապատման գործընթացին զուգահեռ, մեկնարկել են նաև վերգետնյա երեք անցումների կառուցման աշխատանքները:
Անդրադառնալով նոր երթուղային ցանցի ներդրմանը, քաղաքապետը, կարևորելով երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների ժամանակին անցկացումը, ընդգծել է. «Մրցույթները լինելու են բաց և թափանցիկ: Կհաղթեն այն ընկերությունները, որոնք առավել հարմարվետ փոխադրամիջոցներ և պայմաններ կառաջարկեն մեր բնակիչներին»: Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող բոլոր նոր ավտոբուսները հընթացս կհամալրվեն GPS համակարգով և WiFi կապով:
Պահանջը հստակ է նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու հարցում. բոլոր տնտեսավարող սուբյեկտները, համաձայն պայմանագրի, պարտավոր են բարեկարգել, կանաչապատել և խնամել իրենց օբյեկտների հարակից հատվածները: «Ամենօրյա աշխատանք տարեք տվյալ տնտեսվարողների հետ, որպեսզի ապահովեն իրենց հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը: Բոլոր նրանք, ովքեր չեն կատարի պայմանագրային պարտավորությունները, կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ մինչև պայմանագրերի դադարեցում>>, շեշտել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի փողոցներն ու շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչների համար հարմարավետ դարձնելու համատեքստում, քաղաքապետի հանձնարարությամբ այսուհետ շինարարական բոլոր նախագծերը որպես պարտադիր նորմ պետք է ներառեն թեքահարթակներ: Սա, ի դեպ, ինչպես շեշտել է Տարոն Մարգարյանը, վերաբերում է նաև նախորդ տարիներին տրված, բայց դեռևս անավարտ շինարարություններին:
Մայրաքաղաքի արտաքին տեսքն առավել գեղեցիկ և գրավիչ դարձնելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, կմեկնարկեն Մաշտոցի պողոտայի, Աբովյան փողոցի և, ընդհանրապես, մայրաքաղաքի ճարտարապետական նշանակության և բարձրահարկ շենքերի գեղարվեստական լուսավորման աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետին է ներկայացվել մարտի 8-ից ապրիլի 7-ը անցկացված «Ձեզ համար կանայք» խորագրով ակցիայի շրջանակում կանանց անվճար բուժօգնության միամսյակի արդյուքները, համաձայն որի նշված ժամանակահատվածում համաբուժարաններ դիմած 12500 կանանցից լաբորատոր գործիքային հետազոտություն է ստացել 9540–ը։ Քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից ստացիոնար բուժոգնության է ուղեգրվել 619 հիվանդ, որոնցից բուժվել կամ բուժման մեջ է 165–ը։ Անվճար խորհրդատվություն են ստացել 63–ը, ևս 63–ը հերթագրման մեջ են ։ Ակցիայի շրջանակում 344 հիվանդ արդեն իսկ անվճար վիրահատվել է ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.