23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Անշարժ գույքը մեր երկրում էժանացել է: Այս մասին վկայում են նաև պաշտոնական թվերը: ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, 2012թ. փետրվարին, 2012թ. հունվարի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը Հայաստանում նվազել է 20.1%-ով, իսկ 2011թ. փետրվարի համեմատ` 14.8%-ով:
2012թ. փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3015 օտարման գործարքների 78.2%-ը կազմել են առուվաճառքները, 21.1%-ը` նվիրատվությունները և 0.7%-ը` փոխանակությունները: Օտարման գործարքները հիմնականում նվազել են առուվաճառքի գործարքների հաշվին:
Անշարժ գույքի գները.
Երեւանում բազմաբնակարան շենքերի 1 քառ. մետրի միջին արժեքը 2012 թ. փետրվարին կազմել է 250.1 հազ. դրամ (չի ներառում միայն Նորք Մարաշի տվյալները), 2011 թ. 260 հազ. դրամի համեմատ: Ընդ որում` Կենտրոնում 1 քառ. մետրն արժե` 400 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 442.8 հազ. դրամ), Արաբկիրում` 334 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 356.1 հազ. դրամ), Քանաքեռ-Զեյթունում` 260.1 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 275.2 հազ. դրամ), Նոր Նորքում` 225 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 228.1 հազ. դրամ), Ավանում` 234 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 231 հազ. դրամ), Էրեբունիում` 233.4 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 236.3 հազ. դրամ), Շենգավիթում` 229.1 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 237.3 հազ. դրամ), Դավթաշենում` 254 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 261.4 հազ. դրամ), Աջափնյակում` 221 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 222.2 հազ. դրամ), Մալաթիա Սեբաստիայում` 219.8 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 221 հազ. դրամ), Նուբարաշենում` 140 հազ. դրամ (2011 թ. փետրվարին` 149 հազ. դրամ):
Այսօր ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15-ի սահմաններում Դավիթաշենի կամուրջից մոտ 45-50 տարեկան տղամարդն իրեն ցած է նետել։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Հրաչ Բաբայանի գլխավորությամբ։
Տեղում է նաև 1-03 շտապօգնության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։
Դեպքի վայր է կանչվել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի խումբը։ Այս պահին Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ պարզելու համար ինքնասպանություն գործած անձի տվյալները։
Մայիսի 4-ին Գնահատման և թեստավորման կենտրոնում տեղի է ունեցել ԳԹԿ-ի ներկայացուցիչների և ՀՀ Պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ձևավորված ընդունող հանձնաժողովների պատասխանատու քարտուղարների հանդիպումը:Հանդիպման ընթացքում քննարկվել է 2012թ. ԲՈՒՀ-ում դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը:
Տեղեկացնում են, որ դիմորդների փաստաթղթերի ընդունումը և մասնագիտությունների հայտագրումը իրականացվելու է սույն թվականի մայիսի 5-ից մինչև հունիսի 1 (ժամը 18:00)-ն ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ դիմրդը կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետությունների մեկ կամ մի քանի պետական և մասնավոր ԲՈՒՀ-երի’ մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտությունները:
Քննարկվել է նաև ՀՀ Օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների փաստաթղթերի ընդունման եղանակը, ինչպես նաև փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացին առընչվող այլ հարցեր:
Այցելելով ԳԹԿ-ի կայքը(www.atc.am) կարող են ծանոթանալ ՀՀ պետական և ոչ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների, ընդունելության քննությունների, անվճար և վճարովի տեղերի, վարձաչափերին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդեւին` Ռուսաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ուղերձում, մասնավորապես, ասված է. — «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ձեր նշանակումն այդ պատասխանատու պաշտոնին այն զգալի ավանդի անվիճելի վկայությունն է, որ Դուք ներդրել եք երկրի տնտեսության զարգացման, միջազգային ասպարեզում վերջինի անվտանգության ամրապնդման եւ հեղինակության բարձրացման գործում: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը հաջողության գրավական կհանդիսանա Ռուսաստանի Դաշնության կառավարության բոլոր նախաձեռնություններում եւ, մասնավորապես, երկրի տնտեսության կայուն աճի ապահովմանն ու արդիականացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի իրականացման գործում»:
Ռուսաստանի վարչապետին շնորհավորելով նաեւ մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առթիվ, Տիգրան Սարգսյանը ամփոփում է իր ուղերձը. — «Հայտնում ենք մեր պատրաստակամությունը` այսուհետ եւս ջանքեր գործադրել մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման, տնտեսական համագործակցության խորացման եւ հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացն ապահովելու համար»:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան հաղթանակների կապակցությամբ և այդ ուղերձը տեղադրել է։
«Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հաղթանակ, որը կերտվեց նաև հայ ժողովրդի հայրենասեր զավակների, նաև թիկունքում մեր ժողովրդի հերոսական պայքարի ու աշխատանքի արդյունքում։
Խոնարհվում եմ պատերազմում զոհված բոլոր հերոսների հիշատակի, ինչպես նաև մեր փառապանծ վետերանների առջև։
Սիրելի վետերաններ,
Ձեր սխրանքն իսկապես անգնահատելի է, ինչպես անմահ է հայրենիքի փրկության համար կյանքը զոհաբերած յուրաքանչյուր զինվորի անունը։
Հավերժ փառք ու խոնարհում ձեզ, սիրելի վետերաններ»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել, որում իր երախտիքի խոսքն է հայտնում իր ղեկավարած կուսակցությանը վստահություն հայտնած քաղաքացիներին:
Գագիկ Ծառուկյանի ուղերձը ստորև.
Հայասատանի Հանրապետության քաղաքացիներ
Սիրելի քույրեր և եղբայրներ
Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները շարունակում են գտնվել մեր հանրության ուշադրության կենտրոնում:
Այսօր ես իմ երախտիքն ու շնորհակալությունն եմ հայտանում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատացին ինձ ու իմ թիմին և իրենց ձայնը տվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այդ մարդկանց թիվը աննախադեպ մեծ է: Ավելի քան 450. 000 հազար մարդ։
Ես շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին այլ քաղաքական ուժերի օգտին` պայմանով, որ իրենց որոշման հիմքում ունեցել են սեփական խիղճն ու համոզմունքները:
Ես շնորհակալություն եմ հայտնում իմ թիմակիցներին, ովքեր ահռելի աշխատանք կատարեցին, և կրկին վստահեցնում եմ, որ գնահատվելու են նրանք, ովքեր աչքի են ընկել իրենց արդյունավետ աշխատանքով և պարկեշտությամբ:
Սիրելի ժողովուրդ.
Վերջին մեկ ամսվա ընթացքում ես եղել եմ մեր երկրի գրեթե բոլոր քաղաքներում, մեծ և փոքր համայնքներում ու գյուղերում: Հանդիպել եմ հարյուր հազարավոր իմ հայրենակիցների հետ: Այսօր ես ուզում եմ վերահաստատել այն հիմնական ուղերձները, որոնք ես ուղղել եմ ժողովրդին:
Ինձ համար չկա ավելի թանկ բան` քան ժողովրդի վստահությունը: Եվ ես այդ վստահությունը սրբորեն պահելու եմ: Ինձ համար չկա ավելի կարևոր գործ` քան մեր ժողովրդի և պետության առջև ծառացած հիմնախնդիրները լուծելը, մարդկանց հոգսը թեթևացնելը: Սա այլևս իմ կյանքի հիմնական նպատակն է:
Ես վստահեցնում եմ, որ իմ հետագա քաղաքական բոլոր որոշումները կայացվելու են իմ թիմակիցների հետ խորհրդակցելուց և քննարկելուց հետ: Իսկ իմ բոլոր քաղաքական քայլերը լինելու են բաց, թափանցիկ և ժողովրդի կողմից ընդունելի:
Մեր կայքը կրկին կոտրել են, այս անգամ կայքի բովանդակության մասին հազարավոր կեղծ բողոքներ հղելով: Եւ ի լրումն` ջնջել են մեր խորագրի վերջին` « Ընտրությունները բոցերի մեջ» հրապարակումը, ուր նաև հիշատակվել էր այն վարկածը, որ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակի հսկայական հրդեհը դիվերսիայի արդյունք էր:
Դրանով մեզ անհայտ պատվիրատուները հաստատեցին, որ այդ վարկածի շրջանառումը համարում են նույնիսկ ավելի անցանկալի, քան նախընտրական շրջանում իրականացված կեղտոտ կիբերհանցագործությունների կոնկրետ կազմակերպիչների և կատարողների անհատական տվյալների հրապարակումը:
«Հայկական վարկածը» լիազորված է հայտարարել` մենք առավել քան երբևէ հետևողական ենք լինելու մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում կատարված քստմնելի դիտավորյալ հանցագործության բացահայտման հարցում (իսկ այլևս կատարվածի միտումնավոր բնույթը ոչ մի կասկած չի հարուցում): Իսկ հիմա կրկին զետեղում ենք կայքը կոտրելու դրդապատճառ հանդիսացած նյութը:
Այսօր, ժամը 05.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղազար Փարպեցու փողոցի թիվ 14/11 շենքի նկուղային հարկում այրվում է բար: Դեպքի վայր է մեկնել հրշեջների երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհվել է Ա.Օգանեսովային պատկանող «MEIR AND HAND» բառը: Կրակը տարածվել է նախասրահից, վառվել են հատակի փայտյա կառուցատարրերը, սառնարան, էլեկտրական սարքավորումներ և բար-սեղանը:
”Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 7-ին ժ. 10.00-24.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռադիշչև, Բուսաբանական, Ռուբինյանց փողոցների, Մյասնիկյան պողոտայի, Էմինեսկու փ. 1, 2 շենքերի, Դ. Անհաղթի փ. 6-18, 23 շենքերի, Գոգոլի փ. 1-9 շենքերի և 1-90 առանձնատների, Ռայնիսի փ. 1-68, Շովրոյան և Նորաշխարհյան փողոցների առանձնատների, Ուլնեցու փողոցի ռեստորանային համալիրների, գունավոր տպարանի, հանրակացարանի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
”Երևան Ջուր” ՓԲԸ
«Հայկական ժամանակ». Երեկ կեսգիշերին մոտ Երևանի Պարոնյան փողոցում իր շքախմբով հայտնվել էր Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանը: Նա կանգնած ինչ-որ բանի մասին էր զրուցում ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալներ Արայիկ Պետրոսյանի, Արթուր Հովհաննիսյանի և այլ աշխատակիցների հետ: Թերթի թղթակցի հարցին, թե ինչ է պատահել, Բեգլարյանն ասել է` ոչինչ, ավելի ուշ ավելացրել է. «Բան էր եղել, եկել էինք պարզեինք, պարզվեց, որ լոժնի էր»: Հարցին, թե ինչպիսի ընտրություններ է ակնկալում, և արդյո՞ք մայիսի 6-ին «պատերազմի» սպասենք, Բեգլարյանն ասել է. «Մինչև այսօր նորմալ է: Առաջվա պես չի: Շատ հանգիստ է վիճակը»: Նա հրաժարվել է պատասխանել հարցին` ընտրողների ձայների քանի տոկոսը կստանա ՀՀԿ-ն: «Ես հո գուշակ չեմ»,- ասել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.