29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հայկական ժամանակ». «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները վերջին օրերին կարծես խորը ընդհատակ են անցել: Նրանք, գրեթե առանց բացառության, խուսափում են շփվել լրագրողների հետ. «Բարգավաճ»-ում բավական լարված սպասողական վիճակ է:
Որոշ ԲՀԿ-ականների բջջայիններն ընդհանրապես անջատված են, ոմանք էլ հեռախոսազանգերին չեն պատասխանում: Ենթադրվում է, որ Ծառուկյանի թիմակիցները անցած Աժ ընտրությունների, ապագա կառավարության, Աժ նոր կազմի և կոալիցիայի վերաբերյալ որևէ հայտարարություն անելու համար շեֆի «դաբրոն» չունեն և խուսափում են անհեթեթ իրավիճակներում հայտնվելուց: Անջատած է անգամ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանի բջջայինը: Երեկ տեղեկություն տարածվեց, թե Ծառուկյանը Գալստյանին զրկել է իր խոսնակի պարտականություններից: Այս տեղեկությունը, սակայն, այդպես էլ ճշտել չի հաջողվել` վերոնշյալ պատճառներով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել այսօր` մայիսի 15-ին նշվող ընտանիքի օրվա առթիվ:
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Սիրելի երևանցիներ,
Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հարատևման ամենամեծ գրավականը ընտանիքի հանդեպ ունեցած մեր անսահման սերն ու նվիրումն է: Եվ իրոք, հայերիս համար ընտանիքը, որ շատ հաճախ օջախ ենք անվանում, այն հնարավոր սրբագործված ու պաշտամունքի հասնող միջավայրն է, որից սկիզբ առնելով ու այդ ջերմության մեջ դաստիարակվելով, մեր ստացածը խնամքով պահպանում ու փոխանցում ենք մեր հաջորդ սերնդին:
Ողջունելով մեր առօրյայում նորի ու նորագույնի ներդրումը, այդուամենայնիվ ես ավանդապաշտ եմ ու հայ ընտանիքի, հայ օջախի ջատագով և այս հարցում, վստահ եմ, երբեք չեմ ընդունի օտարածին, մեզ համար խորթ նորամուծություններ:
Շնորհավորելով բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիս ամուր, ավանդապահ, փոխադարձ հարգանքով ու սիրով լեցուն, տաք ու միշտ կանչող ընտանիքներ: Սա է, սիրելիներս, հենց սա է մեր հարատևման ու մեր հաղթանակների ամենամեծ գրավականը: Սիրենք ու պաշտպանեք մեր ընտանիքները ու թո՛ղ, որ բոլոր հայ օջախներում հավերժ թևածի ուրախությունն ու խաղաղությունը, ու թո՛ղ, որ ամեն հայ օջախ իրապես սեղան նստի յոթ որդիներով»:
Բնապահպանական կազմակերպություններն ահազանգում են, որ Երևանի Աբովյան փողոցի՝ կրպակներից ազատագրված տարածքը կրկին պատվել է սալահատակով և ավազով, որը կարծես նախապատրաստում են հերթական սրճարանի համար:«Մեր քաղաքը» և «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունները հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ. «Աբովյան փողոցի՝ կրպակներից ազատագրված տարածքը կրկին պատվել է սալահատակով և ավազով: Հանրային կանաչ տարածքի համար նախատեսված այդ գոտին կարծես նախապատրաստում են հերթական սրճարանի համար, այնինչ քաղաքացիները Ուսանողական այգու անհաջող և Մաշտոցի այգու հաջողված պայքարներում արդեն իսկ հստակ դիրքորոշում են արտահայտել հանրային կանաչ տարածքների առնչությամբ:
Քաղաքացին այսօր չի ուզում մայրաքաղաքում տեսնել սրճարանների, բետոնապատ և սապալատ տարածքների ավելացում, այլ ընդհակառակը՝ ակնկալում է, որ քաղաքային իշխանությունները, ի վերջո, գլխի կընկնեն, որ կանաչ տարածքներին և ծառերին հատկացվող գոտիները պետք է հնարավորինս շատ լինեն հատկապես քաղաքի կենտրոնում, որտեղ արդեն այսօր էկոլոգիական լուրջ խնդիրներ են առաջացել:
Որպես քաղաքի ապագայով մտահոգ և քաղաքացու՝ հանրային տարածք ունենալու իրավունքը պաշտպանող նախաձեռնություն՝ մենք դեմ ենք Երևան քաղաքի կենտրոնում՝ հանրային կանաչ տարածքների փոխարեն և դրանց հաշվին սրճարանների ավելացմանը և նշված պարագայում ևս հետամուտ ենք լինելու, որպեսզի հանրային տարածքը ծառայի բացառապես որպես կանաչապատ եւ հանրային՝ ոչ առևտրային հանգստի կազմակերպման տարածք:
Քաղաքային իշխանությունները իրավունք չունեն հանրային տարածքները օտարելու մասնավոր սեփականատերերի, ովքեր այդտեղ հիմնած հերթական սրճարանով գումարներ են կորզում հանրությունից:
Գիտակցելով այս ամենը, ինչպես նաև խնդիրը դիտարկելով Մաշտոցի պուրակում բարձրացված արդարացի և հիմնավոր հարցերի շրջանակներում՝ պահանջում ենք անհապաղ ապամոնտաժել Աբովյան փողոցի հիշյալ տարածքում առկա վերջին կրպակը և վերջին օրերի ընթացքում սալապատված մակերեսը, որպեսզի տարածքը կանաչապատվի և վերադարձվի հանրությանը՝ որպես բաց, հանրային, ոչ առևտրային հանգստի գոտի»:
Կառավարության որոշմամբ, հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2012/2013 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ այդմ, հայաստանյան բուհերի պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ՝անվճար հատկացվել է 2130, և վճարովի 19000 տեղ:
Հաստատվել են նաև մագիստրոսական անվճար տեղերը. պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար 1692 մագիստրոսական տեղ, այդ թվում 1265-ը առանց տարկետման իրավունքի, որից 99-ը բանակից զորացրվածների համար: Տարկետման իրավունքով հատկացվել է 427 մագիստրաոսի տեղ:
Պետական պատվերի տեղեր են տրվել նաև ԼՂՀ, ՀՀ ՊՆ, ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարման ակադեմիային:
ՀՅԴ-ի համամասնական ցուցակով ԱԺ անցածները չեն հրաժարվի մանդատից: Նշենք, որ ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստանում է պատգամավորության հինգ մանդատ.
Վահան Հովհաննիսյան — ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար
Արմեն Ռուստամյան — պատգամավոր
Արտյուշա Շահբազյան — պատգամավոր
Աղվան Վարդանյան — նախկին սոցապ նախարար
Արծվիկ Մինասյան — պատգամավոր
«Հայացք» օրաթերթի փոխանցմամբ, փոփոխություններ են տեղի ունեցել Regnum ռուսական լրատվական գործակալության ղեկավար կազմում: Գլխավոր խմբագիր նշանակվել է Վիգեն Հակոբյանը:
Այդ պաշտոնից Հրաժարական ներկայացրած Regnum- ի արդեն նախկին գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի մեկնաբանմամբ իր հեռանալը կապված է սեփականության և կառավարման կառուցվածքում փոփոխությունների հետ: Մոտ ժամանակներս նա կզբաղեցնի «Regnum հրատարակչական տան» նախագահի պաշտոնը:
Ըստ շրջանառվող տեղեկությունների Regnum-ի նոր սեփականատերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ «Հայացք» օրաթերթը գրել է, որ գործակալության նոր սեփականատերը ցանկացել է մնալ «չբացահայտված»։ Նշվում է, որ գործարքի պայմանների համաձայն՝ Regnum-ի խմբագրակազմը և քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվելու:
Մայիսի 12-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Ֆիոլետովո-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել և ընկել է գետը, ինչի հետևանքով վարորդը` 1981 թ. ծնված Պավել Զաբորկինը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 12-ին ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային:
Ողջունելով հյուրին` պարոն Նիկոյանը շնորհակալություն հայտնեց մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում աշխույժ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Նրա խոսքով` իշխանությունները նպատակ են հետապնդել ապահովել ընտրությունների` արդար եւ օրենքի պահանջին համապասխան անցկացումը, եւ հասարակության ու միջազգային հանրության կողմից դրանց համարժեք ընկալումը:
Խորհրդարանի ղեկավարը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք իրականացվել են ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային խմբի կողմից: Ներկայացուցչական այս յուրահատուկ հարթակը, որտեղ համատեղ, իրավահավասար հիմունքներով քննարկումներ էին անցկացնում ընտրական գործընթացում ներգրավված ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, հնարավորություն տվեց դիտարկելու եւ կանխարգելելու թե օպերատիվ լուծում պահանջող խնդիրներ, թե հարցեր, որոնք կապված էին Ընտրական օրենսգրքի կիրարկման հետ: Պարոն Նիկոյանը նշեց, որ հետագայում աշխատանքներ կտարվեն արձանագրված թերացումների վերացման համար, որոնք, այդուհանդերձ, ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չեն ունեցել:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ այն համատեղ աշխատանքի համար, որ մինչ այս տարվել է ԱԺ տարբեր օղակների հետ, Ռադմիլա Շեկերինսկան վստահություն հայտնեց, որ այդ համագործակցությունը կշարունակվի` իր նպաստը բերելով Հայաստանում ժողովրդավարության հետագա խորացմանը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով` Ազգային ժողովը պետք է պարծենա այն արդյունքներով, որոնք տեսանելի են իրենց զեկույցներում: Դրանցում մասնավորապես նշվել է, որ Ընտրական օրենսգիրքն իրոք կայուն հիմքեր է ապահովում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների կազմակերպման համար: Կան նաեւ զարգացման ենթակա ուղղություններ, սակայն այդ հարցում, նրա խոսքով, շտապողականություն ցուցաբերելու կարիք չկա:
Տիկին Շեկերինսկան ճիշտ որոշում որակեց ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի ստեղծումն ու կարեւորեց այն աշխատանքը, որ տարվել է միասնաբար` բոլոր կողմերին ապահովելով մասնակցության հավասար հնարավորություններ: Խմբի աշխատանքներին ներկա են եղել նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները, եւ եզրահանգումն այպիսին է, որ նախադեպը չունեցող այս ձեւաչափը կարելի է կիրառել նաեւ հետագայում:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրեց, որ երկու ամիս անց կներկայացնեն իրենց վերջնական զեկույցը, որում կներառվեն նաեւ հետընտրական որոշ դիտարկումներ, ինչպես նաեւ առաջարկներ:
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը:
Էդվարդ Նալբանդյանը, խորհրդանշական համարելով ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 18-րդ տարեդարձի օրը համանախագահների այցը Երևան, նշել է, որ կրակի դադարեցումից հետո անցած տարիների ընթացքում կողմերը մի քանի անգամ հնարավորություն են ունեցել մոտենալու հիմնախնդրի կարգավորմանը, սակայն Ադրբեջանն ամեն անգամ հետքայլ է կատարել՝ խոչընդոտելով համաձայնությունների ձեռքբերումը:
«Ադրբեջանն այս տարիներին չկարողացավ վեր կանգնել խնդիրը ուժի միջոցով լուծելու գայթակղությունից, և իր ժողովրդին խաղաղությանը պատրաստելու փոխարեն, շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, շփման գծում սադրանքները, հսկայական ծավալներով սպառազինությունների ձեռքբերումը, ինչը խոչընդոտում է կարգավորման գործընթացը, վտանգում է փխրուն իրավիճակը տարածաշրջանում»,- ասել է նախարար Նալբանդյանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Սոչիում հունվարի 23-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության մեջ արտացոլված պայմանավորվածությունների իրականացմանը, մասնավորապես՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:
Հիշեցնենք, որ 18 տարի առաջ` 1994թ. մայիսի 12-ին Բիշքեկում, եռակողմ համաձայնության շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ստորագրվեց կրակի դադարեցման մասին փաստաթուղթը: Չնայած հրադադարի ռեժիմի հաստատմանը, սակայն ժամանակ առ ժամանակ շփման գծում աճում կամ նվազում է լարվածությունը և աշխատում են դիպուկահարները։
Հանդիպման տեսանյութը կարելի է բեռնել հետևյալ ինտերնետային կայքից:
“Շվեդիայի Հալմստադ քաղաքի երաշժտական լարային անսամբլը համերգով ելույթ կունենա Ծիծեռնակաբերդում”: Իսկ մայիսի 14-ին ժամը 11-ին լրագրողներին կհանդիպեն շվեդական նվագախմբի դիրիժոր Մեց Ռյոտրը, նվագախմբի գլխավոր ադմինիստրատոր Նարինե Գաբրիելյանը, Հալմստադի երաժշտական դպրոցի տնօրեն Ուլֆ Ֆեմբրոը և “Բեմ փրոդաքշն” ընկերության տնօրեն Հովհաննես Օհանյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.