23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 21-ին մահացել է Սեդրակ Սարոյանի` գեներալ Սեյրանի հայրը` Ֆիրդուս Սարոյանը:
Այսօր Էջմիածնում հանրապետության վերնախավը մասնակցել է Ֆիրդուս Սարոյանի հոգեհանգստի արարողությունը: Ազգային Ժողովը գրեթե ողջ կազմով մեկնել է վերջին հրաժեշտը տալու Ֆիրդուս Սարոյանին:
Հանրապետության տարածքում` Մայիսի 23-ից 27-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան՝ 2-ից 7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-ից 23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Մայիսի 20-ին, ժամը 05.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմքենան Ամասիա-Ցողամարգ ճանապարհի 2-րդ կմ-ին շրջվել և ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Երեկ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ: Որոշվել է՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանել սեպտեմբերի 9-ը և 2012թ. սեպտեմբերի 23-ը:
Արտահերթ նիստում հանձնաժողովն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել է 2012թ. հունիսի 10-ի Դաշտադեմ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև:
Բաշխումն ունի հետևյալ տեսքը. տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` «Օրինաց Երկիր» կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ:
Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում 2012թ. մայիսի 19-ից մինչ 21-ը:
Նիստում քննարկվել են նաև Ռուբեն Թորոսյանի, Լուսինե Հակոբյանի և Տիգրան Եգորյանի դիմումները:
Հայ ազգային կոնգրեսը դիմել է Սահմանադրական դատարան: Այդ մասին հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
«ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճով սույն թվականի մայիսի 18-ին, ժամը 16:00-ին սահմանադրական դատարան է դիմել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը»,- նշել է նա:
Ավելի վաղ ՍԴ էին դիմել նաեւ պատգամավորի վեց թեկնածուներ, որոնցից 5-ը` Հայ ազգային կոնգրեսից։ Թվով երկու պատգամավորի թեկնածուների դիմումներ ուղարկվել են փոստով եւ սահմանադրական դատարանում մուտքագրվել են մայիսի 17-ին։ Նշված վեց դիմումները ներկայացվել են թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի, թիվ 3 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մանուել Գասպարյանի, թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, թիվ 9 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյանի, թիվ 17 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գագիկ Ներսիսյանի եւ թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Դավիթ Մաթեւոսյանի կողմից։ Սահմանադրական դատարան դիմած պատգամավորի թեկնածուներից յուրաքանչյուրը վիճարկում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից՝ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության արդյունքներով ընդունված որոշումը։
Սահմանադրական դատարանի նախագահն, օրենքով սահմանված կարգով, հանձնարարել է սահմանադրական դատարանի անդամներին ուսումնասիրել նշված դիմումները եւ զեկուցել ուսումնասիրության արդյունքների մասին։
Այսօր առավոտից Beeline օպերատորի բջջային կապն անհասանելի է: Ընկերությունում այդ փաստը բացատրում են նրանով, որ խափանվել է ցանցը կառավարող սարքերից մեկի աշխատանքը:
«ԱրմենՏելից» հայտնում են, որ մասնագետներն այժմ փորձում են վերականգնել կապը: Չնայած դրան ժամը 16-ի դրությամբ կապը դեռ չի գործում:
Մայիսի 17-ին, գիշերը, Քաջարան-Կապան ճանապարհի 11-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենա է դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, գլորվել ձորը:
Վարորդը՝ 1985 թ. ծնված Էդգար Հակոբյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
1996 թ. մահապատժի դատապարտված Մհեր Ենոքյանը երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկում էր 2003 թ. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2003 թ. հրամանագիրը, որով մահապատժի դատապարտվածներին ներում շնորհվեց, ապա այն փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:
Այսօր Դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հրապարակեց վճիռը և մերժեց կյանքի 15 տարիները ազատազրկման մեջ անցկացրած Մհեր Ենոքյանի գործը վերանայելու և պատժաչափը փոփոխելու մասով բերված բողոքը:
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը բժիշկների ընտանիքի զավակ էր ու ինքն էլ ուսանել էր Երևանի բժշկական ինստիտուտում: Նա 3-րդ կուրսում`20 տարեկանում, մեղադրվել է համակուրսեցու սպանության մեջ` դատապարտվելով գնդակահարության (նախկին Քր. օր. 99-րդ հոդված 1-ին և 6-րդ կետեր): Ենոքյանը մինչ օրս իրեն մեղավոր չի ճանաչել` պնդելով, որ մարդասպան չէ:
ՄԻ շարք հասարակական կազմակերպությունների և մի խումբ մտավորականներ ի պաշտպանություն Մհերի, դիմում էին հղել ՀՀ նախագահին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որում նշվում էր, որ տարբեր տարիների փաստաբանական տեղեկանքները վկայում են Ենոքյանի գործի հապշտապ ու անկատար քննության մասին. «Մենք խնդրել ենք ներում շնորհել Մհեր Ենոքյանին կամ թե ընձեռել պատժաչափի վերանայման հնարավորություն: Դատարանում նա տվել է նույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մինչդեռ դատարանի կողմից արժանահավատ է համարվել գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի՝ նախաքննության ընթացքում տված պարբերաբար փոփոխվող ցուցմունքներից մեկը, ըստ որի՝ սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ: Արամն ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն: Դատապարտվել է նույն հոդվածով` 99-րդի 1-ին և 6-րդ կետերով, սակայն 15 տարվա ազատազրկման: Արամ Հարությունյանը մեկ տարի է՝ արդեն ազատության մեջ է», — նշված է դիմումի մեջ:
Դիմումը ստորագրած ավելի քան 200 անձինք պահանջել են ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի քրեական գործում 16 տարի անց նոր երևան եկած հանգամանքների ընձեռած բացառիկ հնարավորության հիմքով գործի վերաբացում, որպեսզի կազմակերպվի նոր դատավարություն` արդար դատաքննության իրավունքի բոլոր նորմերին համապատասխան:
Վճիռը կբողոքարկվի:
Մայիսի 16-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.40-ից մինչև 17.20-ը տեղացած կար¬կ¬տի հետևանքով վնասվել են գյուղի հացահատիկի` 150 հա և կորնգանի` 60 հա մակերեսով ցանքատարածքներ:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության ամփոփ տեղեկագրի՝ վնասի չափը պարզելու համար ստեղծվել է հանձնաժողով:
Տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:
Ըստ ԿԳՆ կայքի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խնդիրներ` համատեղ ծրագրերի իրականացման և երկկողմանի կապերի ամրապնդման համատեքստում:
Ողջունելով դեսպանին` նախարարը կարևորել է երիտասարդ մասնագետների որակյալ կրթության և մրցունակության խնդիրը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի պետական համալսարանում կրթական, գիտական և մշակութային ուղղվածությամբ արաբագիտության կենտրոն ձևավորելու և Երևանում արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնելու հնարավորությանը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Հայաստանն ու Քուվեյթը տարբեր ոլորտներում համագործակցության մեծ հեռանկարներ ունեն, և կրթության ոլորտն այս առումով կարող է առաջատար լինել:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու պետությունների միջև կրթության բնագավառում համագործակցության հնարավոր հուշագրի ստորագրման և բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի տրամադրման խնդիրներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.