29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր՝ մայիսի 28-ին, ժամը 09.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս. թ. մայիսի 26-ից Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի անհայտ կորած բնակիչ` 1956 թ. ծնված Օնիկ Բադալյանը, հնարավոր է ջրահեղձվել է Գավառագետի Գավառ-Նորատուս հատվածում. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների կայքից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ջրափրկարարները Գավառագետից դուրս են բերել Օ. Բադալյանի դին:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ուրբաթ օրը ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամներ Սոֆի Ժուասենին, Ֆիլիպ Մարինիին եւ Բերնար Ֆուրնիեին:
Ինչպես փոխանցում է արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ֆրանսիացի սենատորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության զարգացման գործում:
«Հայաստանի արտգործնախարարն ողջունել է ֆրանսիացի սենատորների այցելությունն Արցախ՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելությունները հնարավորություն են ստեղծում անձամբ տեսնելու եւ առաջին ձեռքից տեղեկանալու տեղի ունեցող զարգացումների մասին: Ֆրանսիացի սենատորներն իրենց հերթին գոհունակություն են հայտնել Հայաստան եւ Արցախ իրենց այցելությունից եւ կիսվել են Ստեփանակերտում ունեցած հանդիպումների տպավորություններով: Սենատորները բարձր գնահատական են տվել Արցախում հաստատված ժողովրդավարական կարգերին», — ասված է արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:
Մայիսի 25-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի տարածքում, «Տառեր» հուշարձանի մոտ, անհայտ անձը գտնվելով ոչ սթափ վիճակում՝ կանգնեցրել է ընկերություններից մեկին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի երկու ավտոմեքենաները, փայտով հարվածել վարորդներին, սպառնացել, ապա բացահայտ հափշտակել է մեքենաների մեջ բեռնված 18 գլուխ խոշոր եղջերավոր տոհմային կովերը` պատճառելով մոտ 13.000.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1980 թ. ծնված Գարսևան Կարապետյանը, որը բաժին բերման ենթարկվելու ժամանակ բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ:
Հափշտակված կովերը հայտնաբերված են:
Կատարվում է նախաքննություն:
|
«Չնայած Հանրապետական կուսակցությունը դեռևս չի որոշել, թե ով որտեղ է նշանակվելու, բայց առանձին պորտֆելներ արդեն կոնկրետ հասցեատերեր ունեն: Օրինակ` առողջապահության նախարարի պաշտոնին հավակնող ՀՀԿ-ական երկու թեկնածու կա` Արա Բաբլոյանը և Դերենիկ Դումանյանը: Թերթի աղբյուրների վկայությամբ` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն արդեն վերջնականապես որոշել է նախարար «կարգել» Արա Բաբլոյանին», — գրում է «Հայացք» օրաթերթը:
Այսօր ԿԸՀ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել նաև ՀՅԴ համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածուներ Արտյուշա Շահբազյանը և Կարինե Հարությունյանը:
Արտյուշա Շահբազյանը ցուցակի 3-րդ տեղում էր, իսկ Կարինե Հարությանանը՝ 6-րդ:
Քանի որ ՀՅԴ-ն ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է լինելու 6 պատգամավորով, երկու ինքնաբացարկները թույլ կտան պատգամավորի մանդատ ստանալու ՀՅԴ համամասնական ցուցակի 7-րդ համարին՝ Արմեն Բաբայանին:
Ըստ նախնական վարկածի ՀՀԿ-ի համամասնական ցուցակով խորհրդարան կանցնեն.
1 — Հովիկ Աբրահամյան
2 — Սամվել Նիկոյան
3 — Գալուստ Սահակյան
4 — Ռազմիկ Զոհրաբյան
5 — Գագիկ Մինասյան
6 — Գագիկ Բեգլարյան
7 — Հերմինե Նաղդալյան
8 — Դավիթ Հարությունյան
9 — Էդուարդ Շարմազանով
10 — Մանվել Գրիգորյան
11 — Շուշան Պետրոսյան
12 — Արտաշես Գեղամյան
13 — Խոսրով Հարությունյան
14 — Հայկ Բաբուխանյան
15 — Արա Բաբլոյան
16 — Կարինե Աճեմյան
17 — Կարեն Ավագյան
18 — Լևոն Մարտիրոսյան
19 — Մարգարիտ Եսայան
20 — Վարդան Այվազյան
21 — Կարեն Ճշմարիտյան
22 — Ռաֆիկ Գրիգորյան
23 — Վահրամ Բաղդասարյան
24 — Ռուզաննա Մուրադյան
25 — Նախապետ Գեւորգյան
26 — Մարտին Սարգսյան
27 — Առաքել Մովսիսյան
28 — Համլետ Հարությունյան
29 — Նաիրա Կարապետյան
30 — Հովհաննես Սոֆոյան
31 — Սպարտակ Մելիքյան
32 — Շիրակ Թորոսյան
33 — Արտակ Զաքարյան
34 — Արայիկ Հովհաննիսյան
35 — Արմեն Մխիթարյան
36 — Արտակ Դավթյան
37 — Արփինե Հովհաննիսյան
38 — Վոլոդյա Բադալյան
39 — Մկրտիչ Մինասյան
40 — Տաճատ Վարդապետյան
ՀՀԿ-ն համամասնական ընտրակարգով ստացել է 44,02 տոկոս ձայն, որի դեպքում ստացվում է ԱԺ 40 մանդատ:
Մայիսի 27-ին Հոգեգալստյան տոնը է նշվում է Սևանի Ս. Առաքելոց վանքի ուխտի օր:
Այն հռչակվել է տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:
Տոնի առիթով վանքում ժամը 11:00-ին կմատուցվի Սուրբ Պատարագ (թափորը ժամը 10:30-ին), որից հետո կկատարվի Անդաստանի կարգ և մատաղի օրհնություն:
Հավատավոր հայորդիները հրավիրում են ուխտագնացության հնամենի սրբավայր:
Մայիսի 23-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության ծառայողները «Հաղթանակ» զբոսայգու տարածքում ապօրինի ծառահատում կատարելու համար բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արթուր Հ.-ին և 1981 թ. ծնված Գրիգոր Խ.-ին, որոնք 4 ծառ էին հատել:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 21-ին, ժամը 01.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում բախվել էր ծառին, ապա՝ կանգառի նստարանին:
Վարորդը՝ 24-ամյա Դավիթ Ավետիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ավետիսյանը նույն օրը երեկոյան «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է գերմանական Commerzbank-ի գործադիր խորհրդի անդամ, ֆինանսական կառույցների ղեկավար Քրիստոֆ Գաբրիել Մետցեի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են գերմանական բանկի գործունեությանը, հայաստանյան գործընկերների հետ համագործակցությանը եւ Եվրոպայում առկա տնտեսական վիճակին առնչվող հարցեր:
Գերմանական պատվիրակության խնդրանքով վարչապետ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական քաղաքականությանն ու զարգացման ուղղություններին, մասնավորապես, հանգամանալից կերպով ներկայացրել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը եւ նրանում ընդգրկված ճյուղերում նախատեսված ծրագրերը:
Քրիստոֆ Գաբրիել Մետցեն նշել է, որ Commerzbank-ն ունի այնպիսի հաճախորդ ընկերություններ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում ռազմավարության մեջ ներառված բնագավառներում եւ հետաքրքրված կլինեն հնարավոր ներդրումներով: Այս համատեքստում, զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել Գերմանիայում կազմակերպել բիզնես ֆորում, որը գերմանական ընկերություններին տեղեկատվություն կփոխանցի Հայաստանի տնտեսական ծրագրերի մասին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.