23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 30-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող սուպերմարկետից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 22-ամյա վաճառողուհուն:
Պարզվել է, որ նա սուպերմարկետի հանդերձարանի պահարանից գողացել է աշխատանքային ընկերուհու բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:
«Հայկական ժամանակ». Վերջին 2 ամսվա ընթացքում բարձրորակ ալյուրի 50 կգ-անոց պարկի մեծածախ գինը բարձրացել է ավելի քան երկու հազար դրամով: Գարնան սկզբին նշված ալյուրի պարկի մեծածախ գինը եղել է 9 հազար դրամի սահմաններում` 25 դոլարին համարժեք: Ալյուրի մեծածախ գինն աոաջին անգամ բարձրացել է ապրիլին` 2 դոլարով: Ըստ գործարարների, այս թանկացումը ներկրողները որևէ կերպ չեն հիմնավորել` գինը բարձրացրել են, և վերջ: Մայիսի կեսին ալյուրի մեծածախ գինը կրկին բարձրացել է, և 1 պարկ ալյուրն սկսել է վաճառվել 11 հազար 300 դրամով: Այս վերջին թանկացումը ներկրողները պայմանավորել են դոլարի փոխարժեքի բարձրացմամբ: Հացի գները այս թանկացումներին առայժմ չեն արձագանքել, քանի որ փռերը դեռ «հին» ալյուրն են սպառում և հույս ունեն, որ գները կվերադառնան նախկին մակարդակին: Եթե առաջիկա օրերին գները չիջնեն, ապա հացթուխները ստիպված կլինեն ալյուրի թանկացմանը համարժեք` բարձրացնել նաև հացի գինը:
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ ՀՅԴ-ն այս օրերին լուրջ պատրաստություն է տեսնում` դիմավորելու Պարսկաստանից ու ԱՄՆ-ից Հայաստան ժամանող դաշնակցական ընկերներին, որոնց հետ բազում հարցեր ունեն քննարկելու:
«Հայաստան ժամանող հյուրերի հետ հատկապես առանձին հանդիպումների շարք է ունենալու ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը: Ըստ նույն լուրերի` քննարկումների օրակարգում են լինելու ինչպես առաջիկա ԼՂՀ նախագահական ընտրությունները, այնպես էլ ՀՀ-ում սպասվող 2013-ի ընտրությունները, որի հետ կապված դաշնակցությունը պետք է շոշափի դրսի ընկերների տրամադրությունները: Դաշնակցականների շրջապատում այս համատեքստում խոսակցություններ են գնում այն առթիվ, որ ՀՅԴ-ում խուճապային տրամադրությունները սկսվել են ԲՀԿ-ի հայտարարությունից անմիջապես հետո, և ըստ ամենայնի, դա է եղել պատճառը, որ Մարգարյանն ու իր թիմը արագ տեմպերով կազմակերպել են սպասվող առաջիկա հանդիպումը, որի ժամանակ անշուշտ վերանայվելու են Դաշնակցության հետագա քայլերն ու գործողությունները` 2013-ին ընդառաջ: Ավելացնենք, որ այս ընթացքում Հրանտ Մարգարյանից առանձին ակտիվ հանդիպումների փուլ է սկսել դաշնակցական Արմեն Ռուստամյանը, որը մոտ օրերս չի բացառվում, որ ԼՂՀ-ում հանդիպում ունենա Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ու ԼՂՀ իշխանությունների հետ»,-գրում է թերթը:
Քիչ առաջ Հայաստանի կենտրոնանական ընտրական հանձնաժողովում մեկնարկեց պատգամավորներին մանդատների հանձնման արարողությունը: Եթե հանրապետականները ԿԸՀ էին եկել գրեթե ամբողջ կազմով, ապա «Բարգավաճ Հայաստանի», «Օրինաց երկրի» և Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորների հիմնական մասը մանդատների հանձնման արարողության ժամանակ ԿԸՀ-ում չէին: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին և «Ժառանգությանը», ապա վերջիններս չէին եկել և ըստ ամենայնի` բոյկոտում են այս հանդիսավոր արարողությունը:
ՕԵԿ–ից ներկա է եղել միայն մեծամասնական ընտրակարգով ընտրված միակ ՕԵԿ–ական պատգամավոր Կարեն Բոթոյանը, իսկ ՀՅԴ–ից ներկա էր միայն համամասնական ցուցակում 7-րդ տեղը զբաղեցրած՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ տնօրեն Արմեն Բաբայանը, իսկ ավելի ուշ նրան միացան նաև Արծվիկ Մինասյանը և Աղվան Վարդանյանը:
Արարողության կեսից ԿԸՀ եկավ ԲՀԿ–ական պատգամավորների մի մասը՝ Նաիրա Զոհրաբյանի առաջնորդությամբ, ով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից ստացավ Գագիկ Ծառուկյանի մանդատը:
ԲՀԿ-ի հետ Կենտրոնական ընտրական հանձնաժողով եկածների թվում էր նաև կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը՝ Վարդան Օսկանյանը, իսկ Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է, իսկ քարտուղարը լինելու է ինքը:
Հանրապետական խմբակցության անդամ Գալուստ Սահակյանն էլ ափսոսանք է հայտնել, որ ընդդիմությունը ներկա չէ:
Առաջին մանդատների հանձնումը սկսվեց մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից և առաջին ընտրտատարածքից ընտրված Ռուբեն Հայրապետյանից: Նրան հետևեցին բոլոր 39 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորներին մանդատների հանձնումը:
Նախքան մանդատների բաշխումը՝ առաջինը եկած հանրապետականները կանգնած էին խմբերով և միմյանց տեսնելով՝ ողջագուրվում էին:
Մասնավորապես, գեներալներ «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանը և թիվ 19 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Սեդրակ Սարոյանը կանգնած էին իրար հետ, Սամվել Աեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը՝ իրար, իսկ օրինակ՝ երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ Դավիթ Հարությունյանի:
tert.am
Մայիսի 29-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում այս տարվա փետրվարին կատարված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 2-ից : Այս մասին վարորդներին հիշեցնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2012 թ. փետրվարի 7-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-2-Ն) մեծ թվով փոփոխություններ են կատարվել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում, ինչպես նաեւ այդ իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի ընթացակարգերը սահմանող հոդվածներում:
«Թյուրըմբռնումներից եւ անհարկի տարաձայնություններից զերծ մնալու նպատակով երթեւեկության մասնակիցներին հորդորում ենք նախապես ծանոթանալ փոփոխություններին եւ ճանապարհային երթեւեկության իրենց իրավունքն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան: Մաղթում ենք անարգել երթեւեկություն»,-հորդորում է ոստիկանությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիս 29-ին՝ ժամը 19.20-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղացած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Այգեձոր, Չինարի, Նորաշեն, Արծվաբերդ, Տավուշ և Վերին Կարմիր աղբյուր գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները:
Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ պատճառված վնասի չափերը ճշտվում են:
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում մայիսի 28-ին բացվել է 2 հերոսների` Զորավար Անդրանիկին ու Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակ: Այն նվիրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության տարեդարձին (մայիսի 28-ին):
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Սոչի քաղաքում հայ ազգային- ազատագրական շարժման հերոս Անդրանիկ Օզանյանի արձանը ապամոնտաժվել էր:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի <<Երկրամաս>> թերթը, նախաձեռնությունը Ռուսաստանի հայերի միության Արմավիրի մասնաճյուղի երիտասարդական կոմիտեինն է, որը ոչ միայն նախաձեռնել է, այլև սեփական ուժերով ու միջոցներով իրականացրել: Հուշատախտակը կանգնեցվել է Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում: Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղի ղեկավարները` Սերգեյ Ղարիբջայանի գլխավորությամբ, հայ հոգևորականներ, Կրասնոդարի երկրամասի Հայկական համակարգման խորհրդի ներկայացուցիչներ:
Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության օրհներգերից հետո, հնչել են պաշտոնատար անձանց ու հյուրերի ելույթները: Նրանք կարևորել են հայկական պետականության վերականգնման գործում Սարդարապատում, Բաշ-Ապարանում ու Ղարաքիլիսայում թուրքական բանակի նկատմամբ տարած հերոսական հաղթանակները:
«Հայկական ժամանակ». «Փակ շուկայի» շինության մեջ պետք է տեղակայվի Երեւանի ամենամեծ «Երեւան -Սիթի» սուպերմարկետը, որը պետք է ունենա չորս հարկ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրը:
«Մեր ունեցած տեղեկություններով, շուկայի վրա նախատեսվում է կառուցել եւս չորս հարկ, սակայն, շուկայի տանիքը չի կարող դիմանալ նման ծանրության, այդ իսկ պատճառով` տանիքը «չեզոքացվում է»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Ինչպես տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն, Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում որոտացած պայթյունի հետևանքով 17 մարդ վնասվածքներ է ստացել:
Պայթյունը տեղի է ունեցել Նայրոբիի կենտրոնում տեղակայված առևտրի կենտրոններից մեկում, ինչի հետևանքով փլուզվել է կառույցի տանիքը:
Տեղական հեռուստատեսություններից մեկի հաղորդմամբ` պայթյունի պատճառները ճշտվում են:
Հիշեցնենք, որ 2011թ. սկսած հենց Քենիան զինվորականներ սկսեց ուղարկել Սոմալի, երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում` Նայրոբիում մի քանի ահաբեկչական գործողություններ են իրականացվել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.