23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսուհետ ամեն երեքշաբթի երևանցիները հանրային տրանսպորտում՝ ավտոբուսում, տրոլեյբուսում, մետրոյում, անվճար կարող են ձեռք բերել «Ճամփորդ» շաբաթաթերթը:
Այն երևանցիներին նվիրում է Լևոն Արոնյանի կինը՝ թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին՝ «Ճամփորդ թերթ» ՍՊԸ հիմնադիրը: Թողարկման պատասխանատուներն են Արթուր Ազարյանը և Մհեր Դավոյանը:
«Ճամփորդ»-ը լույս կտեսնի 15 000 օրինակով և քաղաքապետարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ անվճար կառաքվի երևանցիներին:
Առաջին համարում այսօր սյունակով հանդես է եկել Արիանան՝ իր ընթերցողին բացելով գաղտնիք իր կյանքից: Ապա գրել է «Ամեն շաբաթ ընկերներիս հետ միասին ձեզ համար կպատրաստեմ այս անվճար թերթը՝ «Ճամփորդը», և կլինեմ ձեր կողքին ավտոբուսում կամ մետրոյում, այս թերթի հետ հյուր կգամ ձեր բնակարանները, և հետո մենք բոլորով նորից դուրս կգանք փողոց, գուցե մի քիչ ուրիշ, գուցե մի քիչ փոխված…»:
Նյութի աղբյուր՝ http://www.a1plus.am/1433212.htm
Փետրվարի 3-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Միրզաև Իմրան Խուդավերդի օղլուն (Mirzəyev İmran Xudaverdi oğlu): Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, հայտնում են Ադրբեջանի ՊՆ կայքում:
Համաձայն հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի հարձակման հետևանքով»:
Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 3-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերն էապես չի փոխվի, 4-5-ին` առավելապես ցերեկը, կբարձրանա 5-7 աստիճանով, 7-ի ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում`
Փետրվարի 4-6-ին, 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Երևանի փետրվարի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.50C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -26.20C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.10C
ՀՀ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը երեկ՝ փետրվարի երկուսին, ամփոփել է մրցույթի արդյունքը և հաղթող ճանաչել Արման Սաղաթելյանին:
ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն (ՀԽ), ըստ այդմ, «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն է նշանակել Արման Արմենի Սաղաթելյանին. Media.am-ն այս մասին տեղեկացավ ՀԽ աշխատակազմից:
40-ամյա Արման Սաղաթելյանը 2013 -2015թթ. աշխատել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար: 2010-2011 թվականներին՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»
ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական։ 2011-2012թթ. եղել է ԱրմՌադիո FM 107 ռադիոկայանի տնօրեն, 2012-2013թթ.` «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ։
Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: Սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրայում։ Քաղաքական գիտությունների թեկնածու է:
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեորգի Կուտոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Հիշեցնենք, որ այս օրերին շրջանառվում էր Կուտոյանին ԱԱԾ պետ նշանակելու տարբերակը:
2016 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի փետրվարի 3-ից: Այս մասին տեղեկացնում են սոցիալական ապահովության պետական ծառայության լրատվական բաժնից: Ցանկացած խնդրի առկայության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 114 թեժ գիծ:
Ամեն օր՝ 9:00-18:00, բոլոր բջջայիններից ու Երևանի քաղաքային հեռախոսներից զանգերն անվճար են:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ արդեն որոշվել է Հայ Հեղափոխական Դաշնակցության ձևաչափը կազմվող կոալիցիայում: Դաշնակցությանը տրվել է 3 նախարարական և 2 մարզպետի պորտֆել:
ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն առանձնացվելու է. ինչպես տարածքային կառավարման, այնպես էլ էկոնոմիկայի և սոցապնախարարությունում նախախարներ են նշանակվելու դաշնակցության ներկայացուցիչներից, իսկ մարզպետներ նշանակվելու են Արագածոտնի և Շիրակի մարզերում:
ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը հրաժարվում է մեկաբանել իր պաշտոնանկության մասին լուրերը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հադիպման ընթացքում նախարարն ասաց. «Չեմ ուզում մեկնաբանել այն, ինչ գրում է մամուլը, հերքում է մամուլը, ինքներդ մեկնաբանեք ձեր գրածները»:
Նախարարը չմեկնաբանեց նաև իր` դեսպան նշանակվելու մասին լուրերը, նշելով, որ եթե ցանկություն ունենա, ապա իր կարծիքը կհայտնի:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀՅԴ-ն տարիներ շարունակ կրթության ոլորտը վերցրել է իր ձեռքը, Արմեն Աշոտյանն ասաց. «Կրթության ոլոտում քաղաքականությունը ոլորտային է, մասնագիտական: Իհարկե կախված է նաև նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է տվյալ պահին ղեկավարում, բայց ընդհանուր գերակայությունները նույնն են: Նշանակում է, որ կրթական ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը վերջին 25 տարիների ընթացքում եղել է նույնը: Հետևաբար, նախարարների փոփոխությունները բերում են բացառապես տակտիկական փոփոխությունների բարեփոխումների: Ոլորտային տեսակետից քաղաքականությունը անշեղորեն նույնն է՝ ստեղծել ազգային դպրոց՝ միջազգային ստանդարտներով»:
Հիշեցնենք` ըստ շրջանառվող լուրերի` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում հնարավոր է ԿԳ նախարարի պաշտոնը տրվի Դաշնակցությանը:
Վերջին մեկ շաբաթում մեկ դոլարի փոխարժեքը բարձրացել է 4-ից հինգ դրամով: Միևնույն ժամանակ ռուսական ռուբլին թեև աննշան, բայց արժևորվել է: Փաստորեն, դրամը սահուն աստիճանաբար արժեզրկվում է:
Ներկայացնում ենք ՀՀ բանկերի կողմից արտարժույթների համար սահմանված փոխարժեքները փետրվարի 2-ի դրությամբ:
Մեկ դոլարը գնվում է 487.67 ՀՀ դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 492 դրամով: Ի դեպ. դոլարի վաճառքի նվազագույն, առավելագույն և միջին փոխարժեքներն այսօր հավասար են` 492 դրամ:
Մեկ եվրոն գնվում է 527.24 միջին փոխարժեքով, վաճառվում` 537.20: Մեկ եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը 540.50 դրամ է:
Ռուբլին գնվում է 6.34 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում`6.67: Մեկ ռուբլու առքի առավելագույն փոխարժեքը 6.90 դրամ է:
Հանրապետության տարածքում փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 2-ին առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 8-12 մ/վրկ արագությամբ.տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 4-5-ին կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-ին սպասվում է ամպամածություն, հնարավոր են թույլ տեղումներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.