23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Կոչ ենք անում մարդկանց պահպանել հանգստություն և ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին:
ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի խոսքերով` աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում նաև` Հայաստանի ՍՊԱԾ համակարգում, իրականցվում են հետազոտություններ` ուժեղ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումներ անելու ուղղությամբ, սակայն որպես բարդագույն գիտական խնդիր, այն դեռ լիարժեք լուծում չունի։ Այսինքն` այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում ուժեղ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսում (վայրի, ժամանակի, ուժգնության և այլ տվյալների հստակ նշումով) չի արվում։
Հունիսի 16-ին առանձին շրջաններում, 17-ից 20-ը շրջանների զգալի մասում առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-ից 19-ը աստիճանաբար կնվազի 4-ից 6 աստիճանով:
Հունիսի 13-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Շենավան գյուղի մի բնակաչի տան բակում կայանված չշահագործվող, «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկից հայտնաբերել են պոլիէթիլենային պարկի մեջ լցված կանեփանման, սուր հոտ ունեցող, չորացված և մանրացված զանգված` մոտ 159.6 գ կշռով:
Ըստ տանտիրոջ հայտարարության՝ հիշյալ զանգվածը պատկանում է իրեն, պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Հունիսի 15-ին ժամը 13:00-ին Մաշտոցի անվան պուրակում կկայանա անվանի ռեժիսոր Գենադի Մելքոնյանի հուշատախտակի բացման արարողությունը:
Հայ կինոռեժիսոր, սցենարիստ Գենադի Իշխանի Մելքոնյանը ծնվել է 1944թ. օգոստոսի 12-ին և մահացել 2002թ. մայիսի 30-ին Երևանում: 1969թ. ավարտել է գեղարվեստաթատերական ինստիտուտը Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ:
Գենադի Մելքոնյան արվեստագետին բնորոշ են մեծ մարդասիրությունն, ազնվությունն ու պատասխանատվության զգացումը:
Գենադի Մելքոնյանի ֆիլմերում լսում ենք նախնիների կանչը, զգում անսահման սերն առ հայրենիք և անշուշտ հարստանում նրա թողած բարության, սիրո անսպառ պաշարով: Ֆիլմերն առանձնանում են պատկերման հստակությամբ և ճշմարտացիությամբ, ազգային ինքնատիպությամբ և նուրբ հումորով:
- “Թթենի” – Մոսֆիլմ, Հայֆիլմ 1979թ. (բազմաթիվ մրցանակներ միջազգային և համամիութենական փառատոներում)
- “Մոր տունը” — կարճամետրաժ, Հայֆիլմ- 1980թ.
- “Անսպասելիորեն” – Մոսֆիլմ 1982թ.
- “Կիրակի” – Հայֆիլմ 1985թ.
- “Օդապարիկի օրը” — Հայֆիլմ 1986թ.
- “Խոսք” (կարճամետրաժ) – 1987թ.
- “Բումերանգ” երգիծական ժողովածուում — Հայֆիլմ 1988-1990թթ.
- “Արտիստը”, “Փորձ”, “Անակնկալ”, “Կտոր մը շաքար” — կարճամետրաժ ֆիլմերը
- ”Արվեստը կալանավայրում”, Լույս կինոընկերություն 1998թ.
- “Հպում” – 2001թ. Ստարտ և Բրևիս կինոընկերություն
- “Կորցված որմնանկարների որոնումներում” 2002թ. Լույս կինոընկերություն
Գենադի Մելքոնյան — ռեժիսորի վարպետությունն ասես յուրօրինակ դաս լինի ժամանակակից կինոմատոգրաֆիստների համար, իսկ հանդիսատեսի համար`ամենապարզ ճշմարտության գիտակցման ևս մի հնարավորություն` սեր առ մարդ արարած:
Գենադի Մելքոնյանի ֆիլմերը հայ կինոարվեստի հարստությունն են:
Ռեժիսորի տաղանդը, ոգին և անհատականությունը պաշտողների, հանդիսատեսի և ընկերների մտքում և սրտերում նրա արվեստը ապրում է հավերժ:
Հունիսի 15-ի առավոտյան ժամը 8:00-ից, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, մինչև հունիսի 17-ի ժամը 20-ը երթևեկության համար փակ կլինի Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոց իջնող ճանապարհահատվածը:
Որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթևեկել Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորք-Մարաշ վարչական շրջանով անցնող ավտոճանապարհով:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
Երևանի քաղքապետարան
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 14-ին ժամը 11.00-24.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փող. 2-24 զույգ համարների, Արաբկիր վարչական շրջանի Կոնդ թաղամասի, Կոմիտաս պող. 1-12, Բաղրամյան պող. 21-89, Քոչար փող. 1-10 համարների, Ջեյմս Բրայսի, Գյուլբենկյան, Գուլակյան, Կիևյան, Օրբելի, Երզնկյան, Պռոշյան, Ֆրիկ, Պարոնյան, Դեմիրճյան, Անտառային, Սարմեն, Քեռու, Բարբյուս, Սևաստոպոլյան, Կալենց, Սունդուկյան, Ա.Ավետիսյան, Այգեձոր, Սոսե փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հունիսի 11-ին, ժամը 18.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ֆրիկի փողոցի թիվ 33 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 54-ամյա մի կնոջ, որը հաջորդ օրը բուժօգնության է դիմել հիվանդանոց:Վարորդը դիմել է փախուստի: Կատարվում է քննություն:
…….
Հունիսի 12-ին, ժամը 18.00-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարյան փողոցի թիվ 23 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել Սեյրան Մարգարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 11-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա Դավիթ Առաքելյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.50-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արգել-Նոր Գեղի ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Դ. Առաքելյանին եւ դեպքի վայրից դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է նախաքննություն:
Այսօր` հունիսի 12-ին, ժամը 13 00-ին «Վարկած» մամուլի ակումբում՝ հասցեն Արշակունյաց 2, 4 հարկ, տեղի կունենա մամուլի ասուլիս.
Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական Սերգեյ Մարաբյանը կխոսի փաստաբանների գործադուլի և նրանց բարձրացրած հարցերի շուրջ:
«Մայրաքաղաքի բակերի բարեկարգումը անընդհատ աշխատանք է և պետք է խիստ հետևողականությամբ իրականացվի բոլոր վարչական շրջաններում»,- հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ շեշտել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից, քաղաքապետն այս համատեքստում հանձնարարել է ավարտել բակերի բարեկարգման աշխատանքներն ու օր առաջ բակերը հանձնել բնակիչներին. «Մենք հայտարարել ենք, որ առաջիկա տարիների ընթացքում պետք է հասնենք նրան, որ մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ և, ծառայեն փոքրերին որպես խաղահրապարակ, իսկ մեծերի համար էլ լինեն հաճելի հանգստի գոտի: Բակային տարածքների բարեկարգումը պետք է լինի վարչական շրջանների ղեկավարների ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ 2011 թվականի ընթացքում մայրաքաղաքի փողոցներում իրականացված ճաքալցման և ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքներն անորակ և թերի կատարած կազմակերպությունները շարունակում են սեփական միջոցներով վերացնել ասֆալտբետոնե ծածկի թերությունները:
Քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով սահմանված ժամանակացույցի պահպանմանն ու աշխատանքների որակին:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են վարչական շրջաններ –համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում. «Խստորեն հետևեք կատարվող աշխատանքների ինչպես ծավալներին այնպես էլ որակին: Չստացվի այնպես, որ մի փոքրիկ անկյուն ներկելով համարեն, թե շքամուտք են վերանորոգել: Այս հարցում համագործակցեք նաև «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության հետ, որպեսզի նրանք էլ իրենց հերթին շքամուտքերում իրականացնեն մալուխային տնտեսության կարգավորման աշխատանքները: Կատարված աշխատանքի արդյունքը պետք է լիարժեք լինի»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում կմեկնարկեն Հյուսիսային պողոտայի բարեկարգման, կանաչապատման և արտաքին լուսավորության ցանցի նորացման աշխատանքները, ինչի արդյունքում պողոտայում մոտ երեք անգամ կավելանան կանաչ տարածքները, կփոխարինվեն սալիկներն ու նոր լուծումներ կտրվի արտաքին լուսավորությանը: Հանձնարարվել է ծրագրին մասնակից դարձնել նաև պողոտայի տարածքում գտնվող օբյեկտների սեփականատերերին:
Այգիներում և պուրակներում գիշերային լուսավորություն ապահովելու նպատակով ևս հանձնարարվել է աշխատանքներին մասնակից դարձնել նաև տարածքները վարձակալած տնտեսվարողներին:
Զեկուցվել է, որ համապատասխան իրավական քայլեր են ձեռնարկվել պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանող մի շարք տնտեսավարող սուբյեկտների հետ վարձակալական պայմանագրերը դադարեցնելու ուղղությամբ:
Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը մասնավոր այն ընկերությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներդրումային ծրագրերի շրջանակում աջակցել մայրաքաղաքում գույքագրված և վերագործարկման ենթակա շատրվանների վերանորոգման հարցում:
Վարչական շրջանների տարածքներում իրականացվող ոռոգման համակարգի գույքագրման արդյունքում վարչական շրջաններից առաջարկություններ են ներկայացվել ինչպես կապիտալ, այնպես էլ ընթացիկ վերականգնման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Խնդրին համապարփակ լուծում տալու նպատակով քաղաքապետը հանձնարարել է շարունակել գույքագրման աշխատանքները: Զեկուցվել է, որ նոր պոմպակայանի տեղադրման և մետրոպոլիտենի կայարաններում կուտակվող ջրային պաշարների օգտագործման միջոցով լուծվել է Տիգրան Մեծ պողոտայի կանաչ գոտիների ոռոգման հարցը:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը: Արձանագրված խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Նաև զեկուցվել է, որ մայրաքաղաքի երթուղիներում գործող ավտոբուսներում քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են WiFi կապով ապահովելու ուղղությամբ աշխատանքները:Տարոն Մարգարյանը հանձնարարել է WiFi կապով ապահովել նաև մայրաքաղաքի մարդաշատ վայրերը, այգիներն ու պուրակները:
Զեկուցվել է, որ գեղարվեստական խորհրուրդը հավանություն է տվել Կարա Բալայի արձանը Աբովյան փողոցում վերատեղադրելու հարցին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.