29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արցախում մեկնարկեց նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հուլիսի 17-ի ժամը 24.00-ն:
Ըստ օրենքի, հաջորդ օրը Արցախում կհայտարարվի քաղաքական «լռության օր»:
Այսօր ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի է ունեցել նիստ, որի օրակարգում եղել է ԿԸՀ կողմից անցկացվելիք վիճակահանության հարցը: Քննարկման արդյունքում հաստատվել է ԼՂՀ նախագահական ընտրությաններին մասնակցող թեկնածուներին՝ նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով վճարովի և անվճար եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Նշենք, որ ԼՂՀ-ում ընտրական տեղամասերի թիվը 240 է:
Ինչպես գիտենք, հունիսի 15-ին կայացած ԿԸՀ նիստի որոշմամբ՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներ են գրանցվել անկուսակցականներ՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, անկուսակցական Արկադի Սողոմոնյանը և անկուսակցական թոշակառու Վալերի Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Արցախում տեղի կունենան նախագահական ընտրությունները, որոնք թվով հինգերորդն են:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2012 թվականի հունիսի 25-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Հալաբյան, Արտաշիսյան և Սարալանջի փողոցներում: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Այսօր` հունիսի 20-ին, Ազգային ժողովը նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվելու է կառավարության հիմնական ծրագիրը: Բացի այդ առաջին նիստում կուսակցությունները իրենց դիրքորոշումը պետք է հստակեցնեն` ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, արդյոք ընդդիմությո՞ւն են, թե՞ իշխանություն:
Նիստի ընթացքում առաջինը հանդես եկավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նշելով, որ ՀՅԴ-ն ընդդիմություն է:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով ևս նշեց, որ ՀԱԿ-ն ընդդիմություն է: Վերջում ելույթ ունեցավ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, որը հայտարարեց կուսակցության ընդդիմադիր լինելու մասին: ԲՀԿ ներկայացուցիչները այդպես էլ չհայտնեցին` իրենք ընդդիմություն են, թե` իշխանություն` խախտելով ԱԺ կանոնակարգը: Այս պահին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը:
ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին մեծ աղմուկ հանած «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ցավալի միջադեպի կապակցությամբ՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ արվելու է գործն անաչառ կերպով բացահայտելու և մեղավորներին պատժելու համար.
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը հունվարի 19-ից շարունակվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Դեպքին մասնակից անձանց ամբողջ շրջանակը ճշտվում է, հանգամանքները` որոշակիացվում են, կատարվել ու կատարվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները, այդ թվում և` ձերբակալություններ:
Իրավամբ հասարակական հնչողություն ստացած այս դեպքի կապակցությամբ ոստիկանությունը հայտարարում է, որ կարվի ամեն ինչ` քննությունն ամբողջական ու անաչառ անցկացնելու համար:
Բայց զարմանալի է, որ անհիմն կասկածամտություն արտահայտվեց այս միջադեպի բացահայտնան վերաբերյալ: Ոստիկանությունը հատկապես վերջին շրջանում օպերատիվ և իրավաչափ գործողությունների բազմաթիվ օրինակներ է տվել, ինչը շատ հստակ բանաձևել է ոստիկանության պետը` ոստիկանությունը գնում է ոչ թե անձերի, այլ երևույթների հետևից, և տվյալ դեպքում ոչինչ չի կարող և չի կաշկանդելու ոստիկանությանը:
Կատարվածով մտահոգ մեր համաքաղաքացիներին հավաստիացնում ենք. եթե կա երևույթը, այն հեղինակած անձը կամ անձինք պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
Այս պարագայում անտեղի են նաև օրենքը շրջանցելու վերաբերյալ կասկածները: Ոստիկանության կողմից օրենքը կիրառվում է ուղիղ, ողջ ծավալով, բոլորի համար և` թափանցիկ:
Ոստիկանության համար սկզբունք է օրենքի առջև բոլորի հավասարությունը, բացառվում է օրենքի անունից օրինականության ոտնահարման հնարավորությունը, ամենաթողությունը, զոռբաների ու զոռբայության գոյությունը:
Նախաքննության ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացվի հասարակությանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն հետ հրաժեշտի հանդիպում է ունեցել: Վերջինս ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեությամբ հայ-գերմանական կրթական համագործակցության ամրպանդմանը նպաստելու համար և վստահեցրել, որ այն կունենա շարունակություն: Այս մասին հաղորդում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Դեսպան Շմիդթը կարևորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարեփոխումների քաղաքականությունը՝ միտված եվրոպական, այդ թվում նաև Գերմանիայի կրթական համակարգի հետ համագործակցության ընդլայնմանը: Այս համատեքստում դեսպանը կարևորել է հատկապես Հայաստանի և Գերմանիայի բուհերի միջև համագործակցության զարգացումն ու նոր ծրագրերի նախաձեռնումը:
«Մենք համոզված ենք, որ քաղաքական և հասարակական ինտեգրացիայի ամենարդյունավետ ճանապարհը կրթական ինտեգրացիան է՝ հատկապես միջբուհական համակարգում:Հայաստանի համար կրթական համակարգի միջազգայնացումը շարունակում է մնալ գերակա խնդիր: Եվրոպական կրթական տարածքում լիարժեք ներգրավվելու ճանապարհին Գերմանիան մեր կարևոր գործընկերներից է»,- նշել է նախարար Արմեն Աշոտյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյաննը Հանս-Յոխեն Շմիդթին հանձնել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագիր՝ հայ-գերմանական կրթական համագործակցության գործում ունեցած ավանդի համար:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանգստյան օրերին կատարած շրջայցի ընթացքում հետևել է մայրաքաղաքի մուտքերին հարող տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին և ներկայացրել իր դիտողությունները:
«Քաղաքի մասին առաջինը տպավորությունը ձևավորվում է հենց մուտքերից: Ամենօրյա հետևողականությունն և սրտացավ վերաբերմունքը պետք է լինի յուրաքանչյուրի կողմից»,-աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետն ու հանձնարարել հնարավորին սեղմ ժամկետում ավարտել նշված տարածքների կանաչապատումն ու գեղարվեստական ձևավորումը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ծառերի կրապատման և բուժման աշխատանքները, զուգահեռաբար բուժվում են նաև մշտադալար տնկիները` հնարավոր չորացումից խուսափելու նպատակով:
Քաղաքապետ հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել նախկինում անցկացված, սակայն տեխնիկական պատճառներով չշահագործվող ոռոգման ցանցերի վերագործարկման նպատակով տարվող աշխատանքները և համապատասխան տարածքներն ապահովել ոռոգման ջրով:
«Օգտագործելով մեր բոլոր ռեսուրսները պետք է աշխատանքներ տանենք, որպեսզի առաջիկա տարիների ընթացքում վերջնականապես լուծենք մայրաքաղաքի ոռոգման ցանցերի գործարկման խնդիրը»,-նշել է քաղաքապետը:
Այգիներում և պուրակներում WiFi համակարգի տեղադրման վերաբերյալ զեկուցվել է, որ ընտրված 25 վայրերում լայնաշերտ ինտերնետի անցկացման նպատակով բանակցություններ են ընթանում կապի օպերատորների հետ:
Անդրադառնալով բակային տարածքներում մանկական ու մարզական խաղերի տեղադրմանը` քաղաքապետը հանձնարարել է հսկողություն սահմանել աշխատանքների ընթացքի նկատմամբ և ապահովել, որ խաղերը տեղադրվեն տարածքների բարեկարգումն իրականացնելուց հետո:
Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է հսկողությունը սեփական եկամուտների գումարների հավաքագրման, մասնավորապես աղբահանության վարձավճարների հավաքագրման ուղղությամբ: Կշարունակվի նաև բջջային կապի օպերատորների աջակցությամբ սահմանված ժամկետների վերաբերյալ քաղաքացիներին իրազեկելու գործընթացը:
Մայրաքաղաքի դպրոցներին և մանկապարտեզներին ցուցաբերվող աջակցությունը խթանելու և առավել նպատակային դարձնելու նպատակով՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» կայքերի գործունեությունը։
Ընթացքի մեջ են վարչական շրջաններ — համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում իրականացվող բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Ոորակի ապահովման նպատակով պատասխանատուների կողմից կատարվում են շրջայցեր:
Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում կամրացվեն ու կվերանորգվեն Մյասնիկյան պողոտայի միջնապատերը:
Շարունակվում է խիստ հսկողությունը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Նախորդ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել է իրավախախտման 12 դեպք:
<<Արձանագրված բոլոր ապօրինությունների մասով պետք կայացնել քանդման որոշում>>,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությանը` զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են վարորդների ծխելու, սանիտարական ոչ պատշաճ տեսքով մեքենաների երթևեկման, ինչպես նաև կանգառագոտիներից դուրս կայանման մի շարք դեպքեր: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ կայացել են Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների հերթական մրցույթները:
Չգործող, սակայն վերագործարկման ենթակա շատրվանների վերանորոգման վերաբերյալ <<Ջրային կառույցներ>>> ՓԲԸ տնօրենը զեկուցվել է, որ մինչև հուլիս կվերագործարկվեն ևս 3 մայրաքաղաքային շատրվան:
Սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Այստեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև հանգույցների կառուցման ուղղությամբ: Ավարտական տեսքի է բերվում Աբելյան-Հալաբյան հատվածը:
Շարունակվում են նաև մայրաքաղաքի գեղարվեստական լուսավորության ցանցում եղած թերությունների վերացման և նոր շենքերի լուսավորման աշխատանքները:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդում քննարկել և առաջարկություն ներկայացնել Դվին հյուրանոցի հարևանությամբ տեղադրված արձանախմբի տեղափոխման հետ կապված:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հանրապետության տարածքում`
Հունիսի 19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 20-23-ը առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-22-ը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-23-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 16-ին մասնակցել է Ստեփանակերտում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը նշել է, որ առաջնորդարանի բացումը մայրաքաղաքում կարեւոր դերակատարություն կունենա մեր ժողովրդի հոգեւոր զարգացման, պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման գործում եւ նոր լիցք կհաղորդի թեմի գործունեությանը:
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստում քննարկել է Արցախի հանրապետության նախագահի թեկնածուներին գրանցելու հարցը: Նրանք չորսն են.
Վիտալի Բալասանյան`ԼՂՀ ԱԺ պատգամավոր, անկուսակցական,
Վալերի Խաչատրյա`թոշակառու, անկուսակցական,
Բակո Սահակյան`ԼՂՀ նախագահ, անկուսակցական,
Արկադի Սողոմոնյան` Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, անկուսակցական:
Օրենքով սահմանված ժամկետում կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որից մեկը՝ ՀՀ–ում` ժամանակավորապես գտնվող կամ բնակվող ԼՂՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար:
Հունիսի 20-ին ԿԸՀ–ն վիճակահանությամբ կհաստատի 2012թ. հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությանը մասնակցող թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով վճարովի և անվճար եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Հենց նույն օրվանից կսկսվի նախընտրական քարոզչությունը, որը կշարունակվի մինչև հուլիսի 17-ի ժամը 24։00-ն:
Վրաերթ Մոսկովյան փողոցում
Հունիսի 14-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մոսկովյան փողոցի թիվ 3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 11-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրաերթ Ագաթանգեղոսի փողոցում
Հունիսի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ագաթանգեղոսի փողոցի թիվ 5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Լեքսուս LX-470» -ն բախվել է «Օպել Վեկտրա»-ի
Հունիսի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Բագրատունյաց փողոցի թիվ 2/8 հասցեի մոտ «Լեքսուս LX-470» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել Վեկտրա»-ի:
Բախման հետևանքով «Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.