23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԱԻՆ կայքն այսօր հրապարակել է 2012թ. հուլիս ամսվա եղանակային կանխատեսումը, ըստ որի Երևանում օդի միջին ջերմաստիճանը կլինի 24…26 0C: Սա 1 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:
Հուլիս ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 12…140C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 36…380C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 17…190C, բացարձակ նվազագույնը` 7…80C, միջին առավելագույնը` 30…330C, բացարձակ առավելագույնը` 40…420C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 9-14մմ):
Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը հունիսի 28-ից հուլիսի 4-ը հովվապետական այցով կլինի Ֆրանսիայի հայոց թեմում` Մարսելում, ուր կհանդիսապետի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումները:
Այցի շրջանակներում Մարսելում նա կմասնակցի նաև Հայ եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ քաղաքային իշխանությունների, ինչպես նաև Ֆրանսիայի թեմական և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:
Գարեգին Բ-ին ուղեկցելու են գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, կաթողիկոսական գրասենյակի քարտուղարներ Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը, Տ. Ադամ քահանա Մակարյանը և պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:
Հունիսի 25-ին, ժամը 08.10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում` նախկին “Մեծմոսկովյան” հիմնարկության տարածքում, այրվում է մազութով տարրա: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ասֆալտի գործարանում այրվում է կիսով չափ լցված մոտ 10 տ մազութով տարրա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.43-ին, մարվել` 09.57-ին: Այրվել է 4 տոննա մազութ:
Հունիսի 24-ին, ժամը 11:57-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար և կան տուժածներ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 21 ՏՏ 853 համարանիշի և «Շկոդա» մակնիշի 025 LL 63 համարանիշի ավտոմեքենաները:
Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 79-ամյա Անուշավան Հակոբյանի դին, ինչպես նաև տարբեր մարմնական վնասվածքներ ստացած վարորդ` 50-ամյա Գնել և ուղևոր` 75-ամյա Սեդա Հակոբյաններին: Վերջիններս տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 38-ամյա Արտակ և ուղևոր` 6-ամյա Արման Գեւորգյանները տեղափոխվել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` Գ. Հակոբյանի առողջական վիճակը բավարար է, Ս. Հակոբյանինը՝ ծանր, Արման Գևորգյանինը՝ միջին ծանրության, իսկ Արտակ Գևորգյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ։
Համաձայն ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, հրադադարի ռեժիմի խախտումների ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն»,– նշված է ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունում։
Արարատի մարզի Լանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ: Այս մասին տեղեկություն է ստացվել հունիսի 22-ին` ժամը 19.05-ին:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությը հայտնում է,որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ Լանջազատ գյուղի հանգստյան գոտու տարածքում «Մոսկվիչ 412» մակնիշի 67 UO 530 Պ/Հ ավտոմեքենան կամրջի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ բարձրությունից) շրջվել է գետը: Մեքենայի վարորդ, 1987 թ. Ա.Վարդապետյանը, ուղևորներ` 1959 թ. ծնված Վ.Դոնաչյանը և 1977 թթ. ծնված Ք.Հաջոյանը, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:
Հունիսի 22-ին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնապես բացեցին ԱՄՆ կառավարության կողմից ՀՀ իրավապահ համակարգին նվիրաբերած նորակառույց հրաձգարանը:
Ժամանակակից կահավորանքով հրաձագարանի երկարությունը 50 մետր է, ունի շարժական թիրախների համակարգ, նաեւ վարչական գրասենյակներ եւ ծառայողական տարածք:
Այս նվիրաբերությունը ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրի շրջանակում է, որի նպատակը հանցավորության դեմ պայքարում եւ արդարադատության ոլորտում Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանն աջակցելն է:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ծանոթացան տեխնիկապես հագեցած հրաձգարանի հնարավորություններին, նաեւ փորձեցին իրենց հմտությունները: Իր շնորհավորական խոսքում ԱՄՆ դեսպանը մասնավորապես ասաց՝ «Շատ ուրախ եմ գտնվել հրաձգարանի բացման արարողությանը: Ձեր ոստիկանները լավ պատրաստված են: ԱՄՆ կառավարությունը ուրախ է օժանդակել Հայաստանի կառավարությանը եւ իրավապահ մարմիններին՝ իրենց կարողությունները հզորացնելու եւ հմտությունները զարգացնելու գործում»:
Դեսպան Ջոն Հեֆերնը բարձր գնահատեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, դրանցում, մասնավորապես, ընդգծելով ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի դերակատարումը: «Շատ ուրախ ենք, որ համագործակցում ենք, որովհետեւ Ձեր նշանակումից հետո դուք կառուցում եք մի համակարգ, որը նպաստում է կարեւոր գործի՝ վստահություն ստեղծել ժողովրդի եւ ոստիկանության միջեւ»:
Շնորհակալություն հայտնելով նվիրաբերության համար՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց համագործակցությունը, որում գերակշռողը մարդկային հարաբերություններն են: «Ես շնորհակալ եմ,- ասաց նա,- որ ի սկզբանե ընդունել եք մեր գաղափարները եւ աջակցել: Մենք ուղղակի մտածում ենք միանման: Մենք ուղղակի ուզում ենք ստեղծել նորմալ, արդար, ազնիվ ոստիկանություն»:
Նշենք, որ հրաձգարանում կարող են մարզվել նաեւ Հայաստանի իրավապահ համակարգի այլ գերատեսչությունների աշխատակիցներ:
Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի և հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի մոտ կան զուգակցված գանգուղեղային և ողնաշարային, ողնուղեղային վնասվածքներ, գլխուղեղի ցնցում: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց թիվ մեկ համալսարանական կլինիկայի Նյարդավիրաբուժության ամբիոնի և կլինիկայի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը: Ըստ նրա` Մարկ Սաղաթելյանի մոտ կա ողնաշարի, պարանոցի և գոտկատեղային հատվածի ողերի ելունների կոտրվածք, բայց որևէ ֆոււնկցիոնալ խանգարում, այսինքն` ողնուղեղի վնասվածք չկա: Ռուբեն Ֆանարջյանը հավաստեց, որ այս պահի դրությամբ որևէ վիրաբուժական միջամտության խնդիր չի տեսնում, իսկ ոսկրային խանգարումները պահանջում են ժամանակ և բուժում: Նա նշեց, որ հետագա հետազոտությունները ցույց կտան ռազմավարությունը, իսկ կոտրվածքների բուժման համար հարկավոր է ժամանակ և բուժում: «Որևէ ֆունկցիոնալ խանգարումներ չկա, բոլոր հիվանդությունները պահանջում են ժամանակ և համոզված եմ, որ կունենանք լավ արդյունք»,- ասաց նա:
Իսկ ԵՊԲՀ Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանի փոխանցմամբ, երկուսի վիճակն էլ կարելի է գնահատել միջին ծանրության, երկուսն էլ պարզ գիտակցության մեջ են, բայց շարունակվում են հետազոտությունները և ինտենսիվ թերապիայի միջոցառումները: «Անմիջապես անցկացված հետազոտություններն ի հայտ բերեցին ողնաշարի պարանոցային շրջանի մի քանի ողի կոտրվածք, կոնքոսկրի բարդ կոտրվածք և տրավմատիկ շոկ»,- ասաց նա: Իսկ Գրիգոր Նազարյանի մոտ առաջնային հետազոտությունները ցույց տվեցին գլխուղեղի ցնցում, ճակատային շրջանում բարդ կտրված վերք, երկու թոքերի ծանր սլաջարդ, կոնքի ոսկրների կտրվածքները, ազդոսկրի ոսկրի տեղաշարժում, ձախ ստորին վերջույթի, ծնկոսկրի կոտրվածք, նա ևս գտնվում էր ծանր շոկային վիճակում:
Ասուլիսի բանախոսներից` Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արսեն Ազիբեկյանը նշեց, որ ներկա դրությամբ Մարկ Սաղաթելյանի մոտ առկա է կոնքի ոսկրերի կոտրվածք, որն ուղղվել է, իսկ Գրիգոր Նազարյանի մոտ` կոնքի կոտրվածքներ: Նրա խոսքով` երկուսին էլ անհրաժեշտ է երկարատև կոնսերվատիվ բուժում: Վերջնական ախտորոշումից, ապաքինման ընթացքից, բուժման մեթոդներից է կախված, թե երբ նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ Երևանի Նալբանդյանի և Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Оպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը և ուղևոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Սահմանադրության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր` հունիսի 22-ին որոշում ընդունեց 2012 թվականի հուլիսի 6-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել հուլիսի 14-ը` շաբաթ օր:
Նշենք, որ Սահմանադրության օրը նշվում է հուլիսի 5-ին: Այսպիսով` քաղաքացիները ամռան շոգ օրերին կստանան 4 հանգստյան օրեր` հուլիսի 5, 6, 7, 8-ին:
Հունիսի 20-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ Սարալանջի փողոցում ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ Սարալանջի փողոցի միջնամասում գտնվող «Արայ» գովազդային վահանակից մոտ 30 մ ներքև, ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Նիսան Քաշքայ» ավտոմեքենայի շարժիչի հատվածում և սրահում, որը մասամբ այրվել է:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 07.15-ին, ԱԻՆ թիվ 8 ՀՓՋ կողմից:
Նշանակվել է հրդեհատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.