23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ընկերության բջջային ցանցում տեղի է ունեցել ընկերության կապալառուներից մեկի կողմից տեղադրված սարքավորման խափանում: «ԱրմենՏել» ՓԲԸ մասնագետներն աշխատում են անսարքությունների վերացման ուղղությամբ: Ներկայում կապն աստիճանաբար վերականգնվում է:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի մամուլի հայտարարություն է տարածել, որով , ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար:
«Մենք անում ենք ամեն հնարավորը` կարճ ժամկետում խափանումը վերացնելու համար և հուսով ենք, որ հետագայում նման միջադեպեր չեն կրկնվի»,- ասվում է հայտարարությունում:
Նոր կառավարությունում զգալի փոփոխություններ չեղան, նոր նախարարները հինգն են, ովքեր իրենց հետ բերել են նոր մամլո խոսնակների:
Այսպես` տրանսպորտի և կապի նախարարի մամլո խոսնակ է նշանակվել Անժելա Մարտիրոսյանը, ով Գագիկ Բեգլարյանի` Երևանի քաղաքապետ աշխատած տարիներին քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետն էր: Փոխվելու է նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո խոսնակը, որի պարտականությունները նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի հետ մեկտեղ կատարում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա թերթի թղթակցի հետ զրույցում նշել է, որ հիմա արձակուրդում է, որը կավարտվի հուլիսի 1-2-ին, ինչից հետո նա կդադարեցնի նախարարությունում իր պարտականությունների կատարումը: Իսկ թե ով է փոխարինելու Իվետա Տոնոյանին, նախարարությունում դեռ չեն որոշել: Առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշան Հունանյանը ևս արձակուրդում է: Արձակուրդից վերադառնալով` նա ևս աշխատանքից ազատման դիմում կգրի: Դեռ անհայտ է քաղաքաշինության նախարարի մամլո խոսնակի ճակատագիրը: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Պետրոսյանը թերթի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ նախարարի մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը, ով, ի դեպ, նաև ԲՀԿ մամլո խոսնակն էր, հիմա արձակուրդում է և բուժվում է: Երբ վերադառնա, այն ժամանակ էլ կորոշվի` մնո՞ւմ է, թե՞ ոչ:
Թեև գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մնացել է իր տեղում, բայց նրա մամլո քարտուղարը փոխվել է: Այսուհետ Քրիստինե Սուքիասյանի պարտականությունները կկատարի Անի Սմբատյանը:
Այս մասին տեղեկացնում է <Երկիր> օրաթերթը:
«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում նշանակվեց Գայանե Ռաֆֆիի Գասպարյանը:
ՀՀ կառավարությունն այսօր` հունիսի 28-ին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ հաստատեց Գ. Գասպարյանին այդ պաշտոնում. նա կփոխարինի Սուրեն Զոլյանին:
Գ. Գասպարյանի հետ կկնքվի 5 տարվա աշխատանքային պայմանագիր: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց Գ. Գասպարյանին և ցանկացավ բեղմնավոր աշխատանք:
Հունիսի 28-ից 29-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրությունից։ Արցախում նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները ԼՂՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Հունիսի 25-ին «Արմենիա TV»-ն ընդգրկվել է «НТВ-ПЛЮС» արբանյակային թվային հեռուստատեսության «Բազային» և «Բազային+» («Базовый»и «Базовый Плюс») փաթեթներում: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» հեռուստաընկերությունից:
Այսպիսով, հավելումն «Eutelsat 36 B» և «Hotbird» արբանյակների, որոնցով «Արմենիա TV»-ի հաղորդումները հասանելի են գրեթե ողջ աշխարհում, «НТВ-ПЛЮС»-ի «Բազային» և «Բազային+» փաթեթների շնորհիվ, «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդումները հասանելի կլինեն Ռուսաստանի և Ուկրաինայի բոլոր հեռուստադիտողներին, ինչպես նաև ԱՊՀ տարածքի, այդ թվում նաև Հայաստանի՝ «НТВ-ПЛЮС»-ի բոլոր բաժանորդներին:
Վաղը` ժամը 13:00-ին Վարկած ակումբում փաստաբան Լուսինե Սահակյանը կխոսի ՀՀ դատական համակարգ -Եվրադատարան թեմայով: Ճանաչված փաստաբանը կանդրադառնա օրերս իր և գործընկերների Եվրադատարանում շահած գործերին:
Այսօր` հունիսի 26-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման շուրջ երեք տարիների ընթացքում հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ակտիվ գործունեության համար և մաղթել հաջողություններ:
Այսօր` հունիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը վաճառվում է, հավաստեց, որ ոչ մի բուհական շենք չի վաճառվում, դրանք անիմաստ խոսակցություններ են:
Նախարարը հերքեց նաև այն տեղեկությունները, թե Կոնսերվատորիայի անձնակազմը շուրջ 70 տոկոսով կրճատվել է: «Եթե ես` որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, այնքան սուտ, ապատեղեկատվություն տարածեի, ինչքան որոշ չորրորդ իշխանություններ են անում, դուք վաղուց կպահանջեիք իմ հրաժարականը»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանը ասաց, որ խոսքը չի գնում կրճատումների մասին, այլ «Աշխատանքային օրենսգրքից» ելնելով` պայմանագրային փոփոխություններ են նախատեսվում, պայմանագրերն են փոխվում և այլն:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անձնակազմը շուրջ 70 տոկոսով կրճատվել է:
Հունիսի 25-ին, ժամը 04.05-ին, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և հայտնել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 52 շենքի մոտ գտնվող խանութ են մտել 3 մարդ, երկաթով հարվածել իր գլխին և փորձել են գողություն կատարել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Թամանյան փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Մուշեղ Խ.-ին և 1996 թ. ծնված Անի Թ.-ին, որոնք բաժնում խոստովանական ցուցմունք են տվել, որ նույն օրը, ժամը 04.00-ին, 3 հոգով մուտք են գործել նշված հասցեի մոտ գտնվող խանութ, Անի Թ.-ն երկաթյա ձողով հարվածել է վաճառողի գլխին, և փորձել են գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանցագործությունը չկարողանալով ավարտին հասցնել` դիմել են փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուշեղ Խ.-ի և Անի Թ.-ի հանցակցի անձը պարզելու ու հայտնաբերելու ուղղությամբ:
Ս.թ. հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարաը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքներին, զորավարժության տեղեկատվական ապահովման համար մամլո կենտրոնի ստեղծմանը, ինչպես նաև առաջիկա անելիքներին առնչվող այլ հարցեր:
Կողմերը գոհունակություն են հայտնել զորավարժության անցկացման ռազմական բաղադրիչի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.