23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը Իսպանիայի և Իտալիայի հավաքականների միջև կկայանա հուլիսի 1-ին Կիևի «Օլիմպիական» ստադիոնում: Ըստ analitika.at.ua-ի, ի թիվս այլ բարձրաստիճան անձանց ներկա կլինի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ Իսպանիա – Իտալիա հանդիպման մեկնարկը կլինի Երևանի ժամանակով 22:45-ին:
Եզրափակիչ խաղին ներկա կլինեն նաև Մոլդովայի, Տաջիկստանի, Բելառուսի նախագահները, Իտալիայի, Իսպանիայի, Հունգարիայի, Մոլդովայի վարչապետները, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Վրաստանի, Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչներն ու մի շարք այլ պաշտոնյաներ:
Պատվավոր հյուրերի թվում կլինեն նաև Իսպանիայի թագաժառանգ Ֆելիպե Խուան Պաբլո Ալֆոնսոն և արքայադուստր Լետիցիան:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերփձում ասված է.
«Մեծարգո Նախագահ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 58-րդ տարեդարձի առթիվ։
Ձեր գլխավորությամբ մեր քաղաքական թիմը շարունակում է գործել հանուն երկրի զարգացման և ամրապնդման: Վստահ եմ՝ Ձեր իմաստնության, երկարատև քաղաքական փորձառության և մեր միասնական աշխատանքի շնորհիվ կկարողանանք հաղթահարել մեր երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերներն ու հասնել մեր համազգային նպատակների իրականացմանը։
Թող այն անկոտրում եռանդը, որ ներդնում եք հանուն Հայոց պետականության կայացման ու Հայաստանի առաջընթացի՝ միշտ բերի իր ցանկալի արդյունքները:
Մեկ անգամ ևս շնորհավորելով` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի»:
Հայ ազգային կոնգրեսը ցավակցում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանի ընտանիքին և հարազատներին` նրա մահվան առիթով:
ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է.
«Արդեն որերորդ անգամ ԱԺ պատգամավոր և ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի բանդան, իրեն դնելով օրենքից դուրս, անպատիժ հանցանքներ է գործում, որի արդյունքում տուժում կամ մահանում են ՀՀ քաղաքացիներ: Դեռևս 2008թ. նախագահական ընտրությունների օրը նրա անմիջական հրահանգով առևանգվեց և նույն «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվեց Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Իրավապահ մարմինները չձեռնարկեցին որևէ քայլ` պատժելու մեղավորներին: Շուրջ մեկ տարի առաջ, կրկին նույն ռեստորանում, Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները ներգրավեցին կրակոցներով ուղեկցված միջադեպի մեջ, որի արդյունքում երկու մարդ տեղափոխվեց հիվանդանոց: Իրավապահների թեթև ձեռքով այն որակվեց որպես անզգուշություն: Վահե Ավետյանի և երկու մյուս զինվորական բժիշկների պարագայում, նույն իրավապահ մարմինների հովանավորությամբ հերքվեց Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի մասնակցությունն այս սպանությանը: Այնինչ բազմաթիվ տեսագրություններով ապացուցվել է ձերբակալվածներից առնվազն մեկի` Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակից լինելը:
Ռուբեն Հայրապետյանի բանդայի անպատժելիությունը, հասարակության և պետության նկատմամբ նրա ակնհայտ արհամարանքը և լկտիությունը ունի մեկ բացատրություն. Սերժ Սարգսյանի ռեժիմի և նրա քաղաքական հենարան Հանրապետական կուսակցությունը հովանավորում են հանցագործ օլիգարխներին, քանի որ հենց նմանների ծառայության են դիմում ընտրակեղծիքների կազմակերպման և ընտրողներին ահաբեկելու և սեփական իշխանությունը պահելու նպատակով:
Առանց վարանելու Վահե Ավետյանի մահը կարելի է որակել, որպես վարչախմբի հովանավորյալ բանդաների և օլիգարխների թիկնապահների կողմից իրագործված հերթական սպանություն: Հայ ազգային կոնգրեսը անելու է իրենից կախված ամեն ինչ այս սպանության բոլոր և իրական մեղավորներին վաղ թե ուշ արդարադատության առաջ կանգնեցնելու համար»:
Հունիսի 29-ին, ժամը 02.00-ին, Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 71 տան մոտ «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառի, ապա նույն հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21150»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը հաջորադաբար ռոտացիոն կարգով պետք է ղեկավարեն ամենամեծ իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Ըստ սահմանված կարգի` խմբակցությունները առաջադրում են իրենց թեկնածուներին, այնուհետև ԱԺ նախագահը որոշում է, թե ով առաջինը կղեկավարի Էթիկայի հանձնաժողովը:
Արդեն 6 խմբակցությունները ներկայացրել են էթիկայի հանձնաժողովի իրենց անդամներին, մասնավորապես` ՀՀԿ-ն ներկայացրել է Դավիթ Հարությունյանին, ԲՀԿ-ն` Մերուժան Սիմոնյանին, ՕԵԿ-ը` Հովհաննես Մարգարյանին, ՀՅԴ-ն` Արծվիկ Մինասյանին, «Ժառանգությունը»` Զարուհի Փոստանջյանին, ՀԱԿ-ը` Նիկոլ Փաշինյանին:
Եվ քանի որ ամենամեծ իշխանական խմբակցությունը ՀՀԿ-ն է, իսկ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը` ՀԱԿ-ը, հետևաաբար, Էթիկայի հանձնաժողովը հաջորդաբար կղեկավարեն Դավիթ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը: Առաջիկա շաբաթվա ընթացքում Հովիկ Աբրահամյանը կորոշի, թե Էթիկայի հանձնաժողովն առաջինը ով կղեկավարի:
Սերժ Սարգսյանը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով, հուլիսի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Կիև: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, հանրապետության նախագահը հանդիպում կունենա գործընկերոջ՝ Վիկտոր Յանուկովիչի հետ:
Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի և բարձրաստիճան այլ հյուրերի հետ միասին մայրաքաղաք Կիևում կդիտի նաև Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012» եզրափակիչ խաղը:
Նշենք, որ եզրափակիչը տեղի է ունենալու վաղը, և Եվրո-2012-ի հաղթողի կոչման համար պայքարելու են Իտալիան և Իսպանիան:
Երևանը գրքի 2012թ. մայրաքաղաք հռչակելու, և հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ ապրիլի 23-ին Մատենադարանի հարևանությամբ բացվելու է Մշո ճառընտիրի արձանը: Այդ մասին մամլո ասուլիսում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Երևանը գրքի մայրաքաղաք է հռչակվելու ապրիլի 22-ին: Գրքի ներկայիս մայրաքաղաքի` Բուենոս Այրեսի քաղաքապետը հանդիսավոր կերպով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնելու մայրաքաղաքային «բանալին»: Երևանը գրքի մայրաքաղաք կլինի ուղիղ մեկ տարի:
Տարվա շրջանակներում Երևանի կենտրոնում բացվելու են գրքի բացօթյա տոնավաճառներ, կառուցվելու է 22 բեմ: Սպասվում են բազմաթիվ ցուցահանդեսներ, օտարերկրյա պատվիրակությունների այցեր:
Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ասուլիսի ժամանակ հավաստիացրեց, որ ՀԱԿ-ի ներսում երկփեղկվածություն չկա, իսկ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տարաձայնություններ՝ առավել ևս: «Որևէ թև գոյություն չունի: Ցանկացած հարցի շուրջ տարբեր տեսակետներ լինում են, սակայն նման երկփեղկվածություն գոյություն չունի»,-ասաց նա:
Զուրաբյանը խոստովանեց, որ ժամանակին տարաձայնություններ եղել են, սակայն հիմա այդպիսիք չկան:
Ըստ նրա, տարաձայնությունները զուտ մարտավարական առումով են եղել և վերաբերել են ԲՀԿ-ի հետ համագործակցությանը: Զուրաբյանը նշեց, որ վերջին հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ամենի վերջակետը դրել է:
Այնուամենայնիվ, ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ քրգործի առիթով Նիկոլ Փաշինյանի վերլուծության շուրջ բանավեճ եղել է, իսկ վերջաբանի մասին նա խոսել չցանկացավ. «Այդ կապակցությամբ շատ լուրջ և առողջ բանավեճ տեղի է ունեցել, որին ես ավելացնելու ոչինչ չունեմ»:
Զուրաբյանին զարմանում է այն դիտարկումների վրա, թե առաջին նախագահի ելույթը հերթական մեսիջն էր ԲՀԿ-ին: «Փորձում եք տակը փնտրել, երբ ամեն ինչ բաց ներկայացվեց: Տեր- Պետրոսյանն այնքան բաց խոսեց, որ ավելացնելու բան չկա: Ինչ-որ կա, վերևն է»,- ասաց նա:
Դավիթ Շահնազարյանի պասիվության մասին մեկնաբանություն նույնպես Զուրաբյանը չտվեց: Նա ընդունեց, որ ՀԱԿ-ի առանցքային դեմք հանդիսացող Շահնազարյանը վերջին շրջանում իսկապես շարժման մեջ պասիվ է, բայց միևնույն ժամանակ նշեց, որ Շահնազարյանը իրեն չի լիազորել պատասխանելու լրագրողների հարցերին, թե ինչու:
«Խորհուրդ կտայի նույն համառությամբ ավելի ճիշտ պատասխանները ստանալ հենց իրենից»,-ասաց նա, իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե ճիշտ է , որ նա մեկնում է ԱՄՆ, Զուրաբյանը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում և չի կարծում, որ դա ճիշտ է:
Հունիսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Ստեփանակերտ: Նրան ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ում ՀՀ արտգործնախարարը տեղեկացրել է Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին: Նախագահն ու նախարարը հանգամանալից զրուցել են արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ:
Վերջին շրջանում Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից կազմակերպած սադրանքների լույսի ներքո զրուցակիցները քննարկել են միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման ուղղությամբ եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը:
Նախօրեին Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում ու հանդիպում ունեցել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Զրույցի ընթացքում նրանք անդրադարձել են Արցախի խորհրդարանի միջազգային գործունեությանը, վերջերս ԼՂՀ ԱԺ ղեկավարի Լոնդոն կատարած այցելության արդյունքներին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների, միջազգային դիտորդների մասնակցության վերաբերյալ:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաև ԼՂՀ ԱԳՆ, ուր հանդիպել է նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի և նախարարության աշխատակազմի հետ, որոնց հետ մտքեր են փոխանակվել արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների, ինչպես նաև դիվանագետների վերապատրաստման շուրջ:
Հունիսի 27-ին, ժամը 09.30-ին Արտաշատի խճուղում՝ ճանապարհային ոստիկանության պահակակետից 100 մ հեռավորության վրա, իրար են բախվել «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենա և «FAW» 3377 մակնիշի ավտոբուս, ինչի հետևանքով «ՎԱԶ-2102»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.