29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանի Հանրապետության Նախագահը 2012 թվականի ապրիլի 23-ին հրամանագիր է ստորագրել 2012թ. մայիս-հունիս ամիսներին 2012 թվականի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: ՀՀ զինված ուժեր են զորակոչվելու արական սեռի այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև 27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:
ՀՀ ոստիկանության համակարգի քննիչների վարույթներում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և քննվող բազմաթիվ քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից ցուցում է տրվել մարզերի և համայնքների դատախազներին` անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանավորումը, դադարեցնել հետախուզումը և քրեական հետապնդումը այն զորակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան ոստիկանություն կամ զինկոմիսարիատ և ցանկություն կհայտնեն ծառայելու ՀՀ զինված ուժերում:
2007թ. փետրվարի 26-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է հետախուզման մեջ գտնվող զորակոչիկներին` օգտվել ընձեռված հնարավորությունից, կատարել հայրենիքի և ժողովրդի հանդեպ սահմանադրական պարտքը, ձերբազատվել հետախուզվող մեղադրյալի կարգավիճակից, հպարտորեն կրել մեր անկախ և ազատ հայրենիքի քաղաքացին և զինվորը լինելու բարձր կոչումը:
Դիմում ենք նաև զորակոչիկների ծնողներին` աջակցել օտար ափերից իրենց որդիների վերադարձին, նրանցից թոթափել թաքնվելու նվաստացուցիչ զգացումը, նպաստել նրանց հետագա առողջ ֆիզիկական ու հոգեկան դաստիարակությանը, որպեսզի նրանց որդիները հնարավորություն ունենան, ծառայությունը պատվով ավարտելուց հետո, արժանապատիվ ապրել և արարել հայրենի հողի վրա:
Քրեական հետապնդում չի իրականացվի նաև այն անձանց նկատմամբ, ովքեր «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր` հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար:
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը նույնպես նախատեսում է հետախուզման մեջ գտնվող անձանց հետախուզումը և քրեական հետապնդումը դադարեցնելու կարգ: Ներկայումս այն ընդգրկում է 1992թ. աշնանային զորակոչից մինչև 2011թ. նոյեմբերի 14-ը ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա: Հիշյալ անձանց, օրենքով սահմանված վճարները մուծելուց հետո, մեկամսյա ժամկետում տրվում է իրենց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող քննչական մարմնի որոշումը, ինչպես նաև նրանք ստանում են զինվորական գրքույկ և հաշվառվում պահեստազորում:
Անհրաժեշտ տեղեկությունների և աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել 511-533 հեռախոսահամարով:
«Տեղի են ունեցել նոր ձերբակալություններ, որոնք կապվում են ներքաղաքական խնդիրների հետ։ Հարուցվել է քրեական գործ և հայտարարվել հետախուզում Վրաստանի խորհրդարանի նախորդ գումարումների պատգամավոր Մելիք Ռայիսյանի նկատմամբ, որը նախկինում եղել է Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության անդամ, իսկ ներկայումս կողմնորոշվել է դեպի վրացական ընդդիմություն և պատրաստվում էր դառնալ Ջավախքի ընդդիմադիր շտաբի ղեկավարը։ Այժմ նա չի կարող մուտք գործել Վրաստան» -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որի կարծիքով ջավախքահայերի հանդեպ կիրառվող ճնշումնեը հասարակական–քաղաքական կյանքում նոր սրացումների հետ է կապված: Այս մասին մտահոգություն է հայտնել նաև Վրաստանի ընդդիմության շտաբի պետ Գեորգի Ժվանիան: Ըստ նրա` ազգային փոքրամասնությունների տարածքում ընդդիմությանը հարող քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումներ են իրականացվում:
Թորոսյանը ասաց որ, ձերբակալվել է նաև նույն ընդիմադիր շտաբի ակտիվիստ Գեորգի Մխչյանը։ Ձերբակալությունները պայմանավորված են Մելիք Ռայիսյանին և Գեորգի Մխչյանին պատկանող մի շինությամբ, որը նրանք տրամադրել էին ընդդիմադիր դաշինքին` որպես գրասենյակ։
«Հետապնդումները ջավախքցի ակտիվ հատվածի նկատմամբ կարող են ունենալ քաղաքական ենթատեքստ, ինչը խիստ մտահոգիչ է»,-համոզված է Շիրակ Թորոսյանը:
Հուլիսի 8-ին, Բեռլինի Ժամանակով 12.30-ին, Botschaft Armenien Nußbaumallee 4, 14050 Berlin հասցեում տեղի կունենա բողոքի ցույց ընդդեմ Հայաստանի կառավարության, մասնավորապես նախագահի, որը հանդուրժում է Ազգային Ժողովում առկա հանցագործ օլիգարխների առկայությունը:
Ցույցի պահանջ – հայտարարության մեջ նշված է. Նեմեց Ռուբոն պիտի վայր դնի պատգամավորական մանդատը, և Հայաստանի Հանրապետության նախագահը պիտի հրապարակավ բացատրություն տա համայն աշխարհի հայությանը:
Gazeta.ru-ն` վկայակոչելով իր աղբյուրին, հայտնում է, որ գործարար, նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը ցանկանում է գնել «Արմավիա» ավիաընկերությունը Միխայիլ Բաղդասարովից:
Ազգային ավիափոխադրողը ֆինանսական խնդիրներ ունի, իսկ «Ռոսավիացիա»-ն ցանկանում է առավել ընդարձակել հայկական շուկան ռուսական ավիաընկերությունների առաջ:
Ըստ աղբյուրի` համապատասխան առաջարկն ավիափոխադրողի սեփականատիրոջն արվել է Հարություն Փամբուկյանի կողմից:
«Նա իր մոսկովյան գործընկերների հետ ավիաընկերության ձեռքբերման համար առաջարկում է 55 մլն դոլար»,- չբացահայտելով ակտիվներին հավակնող ռուս ներդրողների անունները` լրատվամիջոցին ասել է աղբյուրը :
Ըստ տեղեկությունների` ընկերությունը կարող է վաճառվել մինչև տարեվերջ:
«Արմավիան» Հայաստանի միակ ավիաընկերությունն է: Ավիափոխադրողի օդային պարկը, կազմված է 3 Airbus A319-ից, 3 Airbus A320-ից, 3 CRJ-200LR-ից, 1 Як-42-ից ու 1 Sukhoi Superjet 100-ից: Այն մոտ ապագայում կհամալրվի ևս 1 SSJ-100-ով:
Այսօր ՀՀ ՍԴ-ն կքննարկի Նիկոլ Փաշինյանի դիմումը, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այն որոշումը, ըստ որի` այս տարածքից պատգամավոր է ընտրվել Սամվել Ալեքսանյանը:
Փաշինյանը պահանջել է իրեն ճանաչել թիվ 7 ԸՏ-ից ընտրված պատգամավոր: Այս գործով ՍԴ-ն պետք է հիմնական մեկ հարցի պատասխան տա` օլիգարխների օրենքներից վեր լինելը, ընտրողներին գումար բաժանելը և անվճար ծառայություններ մատուցելու խոստումներ տալը ՀՀ Սահմանադրության ոգուց և տառի՞ց է բխում, թե` ոչ: Բացառված չէ, որ ՍԴ-ն հենց այդպես էլ ամրագրի:
Հայկական ժամանակ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն իր ունեցվածքի պատճառով հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Սակայն իր գույքի և եկամուտների հայտարարագրերով ցույց է տալիս, թե «համեստ» կյանքով է ապրում:
Ուսումնասիրելով Գագիկ Խաչատրյանի՝ 2009թ. գույքի և եկամուտների հայտարարագիրը, պարզվում է, որ նա այդ տարի ունեցել է ընդամենը 53 միլիոն 833 հազար 900 դրամ եկամուտ և ուրիշ ոչինչ:
Նույն «չոր ու ցամաք» վիճակին է եղել նաև 2010թ-ին: Այդ տարի էլ հայտարարագրել է միայն դրամային եկամուտ և ուրիշ ոչինչ` 58 միլիոն 75 հազար 880 դրամ:
2011թ.-ը բեկումնային է եղել Գագիկ Խաչատրյանի կյանքում: Այդ տարի պետեկամուտների կոմիտեի նախագահը, թեև ոչ շարժական, ոչ անշարժ գույքի հետ կապված գործարքներ չի արել, չի ունեցել արժեթղթեր, այլ ներդրումներ, հանձնված կամ վերադարձված փոխառություններ, ինչպես նաև 8 միլիոն դրամը կամ համարժեք արժույթը գերազանցող գույք, սակայն հայտարարագրել է մի քանի անգամ շատ ֆինանսական միջոցներ, քան նախորդ տարիներին:
2011թ.-ի ավարտին Գագիկ Խաչատրյանն ունեցել է 278 միլիոն դրամ և 2 միլիոն 980 հազար դոլար: ՊԵԿ նախագահի նույն տարվա միակ եկամուտը եղել է նրա աշխատավարձը` 8 միլիոն 463 հազար 500 դրամ:
Գագիկ Խաչատրյանի եկամուտն ու դրաման միջոցներն` ըստ տարիների | |||
Արժույթ | 2009թ. | 2010թ. | 2011թ. |
Դրամ | 53.833.900 | 58.75.880 | 278.000.000 |
Դոլար
|
—- | —- | 2.980.000
|
Իր ֆինանսական միջոցներով ամուսնուն չի զիջում Գագիկ Խաչատրյանի կինը` Լաուրա Եփրեմյանը: Նա էլ անշարժ ու շարժական գույքի, ինչպես նաև ներդրումների ու արժեթղթերի հետ կապված գործարքներ չի կատարել, սակայն հայտարարագրել է միլիոնների հասնող դրամական միջոցներ:
Լաուրա Եփրեմյանը 2011թ.-ին հայտարարագրել է 188 միլիոն դրամ և 2 միլիոն 765 հազար 200 դոլար: ՊԵԿ նախագահի տիկնոջ եկամուտի միակ աղբյուրը նույնպես աշխատավարձն է ու դրան հավասարեցված վճարները` 671 հազար 740 դրամ:
Հետաքրքիր է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կհետաքրքրվի՞, թե եկամուտի միակ աղբյուր հանդիսացող աշխատավարձով, ինչպես են միլիոնների հասնող դրամական միջոցներ կուտակել ՊԵԿ նախագահն ու նրա կինը, և ամենակարևորը` ի՞նչ ճանապարհով, երբ հայտարարագրում եկամտի այլ աղբյուրներ չեն նշել:
Ի՞նչ է գրում մամուլը
Ինչպես նշեցինք, մամուլը բազմիցս անդրադարձել է Գագիկ Խաչատրյանի բիզնեսներին ու եկամուտներին, թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս:
Ըստ հրապարակումների` ՊԵԿ նախագահին է պատկանում Եղվարդից Երևան եկող 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը, ինչպես նաև տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող «Ապեյրոն» և «Չիմեգ» ընկերությունները: Եղվարդում Գագիկ Խաչատրյանը ունի նաև ջերմոցներ: Այնտեղի աշխատողներից մեկը, պատմելով ջերմոցի մասին, նշում է, որ ամենուր տեղադրված են տեսախցիկներ, և իրենք չեն կարողանում նույնիսկ համտես անել իրենց աճեցրած բանջարեղենը:
Վերջերս էլ մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Ծաղկաձոր քաղաքում գտնվող մի դղյակ, որը դարձյալ կապվեց Գագիկ Խաչատրյանի անվան հետ: Ըստ հրապարակմանը` դղյակի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարածքում կառուցվել է ամեն ինչ` թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, ֆուտբոլի դաշտ: Իսկ լողավազանի վերաբերյալ լեգենդներ են պտտվում: Այն կառուցված է այնպես, որ դրա պատերից մեկի դերը տարածքում եղած բնական ժայռն է ստանձնել:
Մամուլի հրապարակումների համաձայն` առանձնատունը գնահատվում է մոտ 3.5-4 միլիոն դոլար:
Գագիկ Խաչատրյանին է պատկանում նաև Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների և ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող «Խրոնոգրաֆ» խանութը, որտեղ ժամացույցի գները անցնում են մի քանի միլիոն դրամը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում նաև ինտերնետ մատակարարող Ucom ընկերությունը:
Hetq.am
Այսօր` հուլիսի 2-ին, քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ Երևանում ավարտական փուլում է գտնվում վարչական շրջաններում ընթացող բակերի բարեկարգման և մանկական ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Ծրագրի համաձայն բակային տարածքներում կտեղադրվի 74 մանկական խաղ և 400 մարզական գույք:
Քամիների ժամանակ ծառերի հնարավոր տապալումներից խուսափելու նպատակով` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել մայրաքաղաքում առկա չորացած ծառերն ու կատարել սանիտարական էտում:
Ծառերի կրապատման և բուժման աշխատանքներն ակտիվացնելու համար հանձնարարվել է այդ աշխատանքներում, ցանկության դեպքում, ներգրավել նաև հասարակական կառույցներին:
Մայրաքաղաքի շատրվանների վերագործարկման նպատակով Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել բանակցությունները ներդրողների հետ:
«Երքաղլույս» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ շարունակվում են այգիների և պուրակների տարածքները վարձակալած տնտեսավարողների հետ համատեղ այդ տարածքների գիշերային լուսավորության ապահովման և եղած թերությունների վերացման աշխատանքները: Զուգահեռաբար բանակցություններ են ընթանում համապատասխան կառույցների հետ` այգիներում և պուրակներում WiFi համակարգի տեղադրման ուղղությամբ:
«Բնակիչների հանգստի կազմակերպման համար պետք է ապահոված լինեն բոլոր պայմանները: Չլուսավորված այգի, պուրակ կամ բակ մայրաքաղաքում պետք է չունենանք»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել գույքագրել վարչական շրջանների գիշերային լուսավորման անհրաժեշտություն ունեցող հանգստի բոլոր գոտիները և քայլեր ձեռնարկել հնարավորին սեղմ ժամկետում թերությունները վերացնելու ուղղությամբ:
Զեկուցվել է, որ շարունակվում են շենքերի շքամուտքերի վերանորգման աշխատանքները, որոնք իրականացվում են վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում:
Շարունակվում է նաև խիստ հսկողությունը մայրաքաղաքի տարածքում տեղադրված նստարանների և չուգունից պատրաստված իրերի պահպանման նկատմամբ:
Հաշվի առնելով բնակիչներից ստացված բողոքները թափառող կենդանիների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է առավել հետևողական լինել և մրցույթը շահած ընկերության կողմից ապահովել բնակչության անվտանգությունը:
Հուլիսի 1-ի, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզում գտնվող «Ագրիջա» արոտավայրում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 2-ին, ժամը 00.40-ին, վարորդը՝ 1953 թ. ծնված Շայբաբ Բաբայանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
Վահե Ավետյանի հուղարկավորւթյան կազմակերպման հանրային հանձնաժողովի կողմից տարածվել է հաղորդագրություն, որին միացել են մի խումբ մտավորականներ:
«ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանին /հանրությանն առավել հայտնի է Նեմեց Ռուբո մականվամբ/ պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մի խումբ աշխատակիցների և թիկնազորի անդամների դաժան ծեծից մահացած զինվորական բժիշկ, ՀՀ Զինված ուժերի սպա, մայոր Վահե Ավետյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 2-ին ժամը 14:00-ին` Դրոյի 83 հասցեից:
Սգո թափորը հարգանքի տուրք կմատուցի անպատժելիության արատավոր մշակույթին զոհ գնացած հայ սպային` ուղեկցելով նրան մինչև Զեյթունի գերեզմանատուն, իսկ հուղարկավորությունից հետո Դավիթ Անհաղթ-Կոմիտաս-Բաղրամյան-Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ երթուղով կշարժվի դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ովքեր մտահոգված են տարիներ շարունակ անպատիժ մնացած, հանրությանը բազմիցս ահաբեկած և այս արատավոր համակարգի հետ սերտաճած հանցագործ օլիգարխներին օրենքի իշխանությանը ենթարկելու ու օրենքի ամբողջ ուժով արդարությունը վերականգնելու համար, այլևս չենք հանդուրժելու այդ հանցագործներին հովանավորող պետական իշխանության անգործությունը: Մենք ինքնակազմակերպվելով անհաղթահարելի ուժ ենք դառնալու և մեր հետևողական գործողություններով քայլ առ քայլ հասնելու ենք օրենքի գործադրմանը, հանցավոր համակարգին սերտաճած Նեմեցին և նրա բուծած ստահակներին օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկմանը, ինչպես նաև նրա բարոյական ու ֆինանսական սնանկացմանը:
Բոլոր մտահոգ մարդկանց, ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք միանալ այս ակցիային: Մենք ենք մեր երկրի տերն ու երաշխավորը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Վահե Ավետյանի հուղարկավորւթյան կազմակերպման հանրային հանձնաժողով
1. Ժաննա Ալեքսանյան, լրագրող
2. Անահիտ Բախշյան, մանկավարժ
3. Լիլիթ Գալստյան, քաղաքագետ
4. Վարդգես Գասպարի, քաղաքացիական ակտիվիստ
5. Աշոտ Գևորգյան, ֆիզիկոս
6. Կարո Եղնուկյան, իրավաբան, գործարար
7. Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
8. Նազարեթ Կարոյան, արվեստաբան
9. Կարինե Հակոբյան, հրապարակախոս
10. Արսեն Համբարյան, երգիչ, երգահան
11. Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր
12. Նվարդ Մանասյան, դասախոս
13. Վահրամ Մարտիրոսյան, գրող, հրապարակախոս
14. Զարուհի Մուրադյան, նկարիչ
15. Եղիա Ներսիսյան, բնապահպան
16. Գարեգին Չուգասզյան, համակարգային վերլուծաբան
17. Արծրուն Պեպանյան, վերլուծաբան, լրագրող
18. Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ
Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980 թվականին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: ՀՀ ԶՈւ-ում է 1997թ.-ից, 2001թ.-ին ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2012թ.-ին` ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության մագիստրատուրան: Տասնյակ գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու դուստր:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.