23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում 82 տարեկան հասակում, երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մայրը՝ տիկին Ամալյա Դադայանը:
ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ տիկին Ամալյա Դադայանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00-ին, ք. Ստեփանակերտ, Վ.Սարոյան 10, բն. 14 հասցեում, հուղարկավորությունից առաջ վերջին հրաժեշտը` հուլիսի 11-ին, ժամը 12:00-ին, նույն հասցեում:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած տարերային աղետի՝ բազմաթիվ մարդկային կյանքեր խլած Կուբանի ջրհեղեղի կապակցությամբ:
«Այս դժվարին պահին մենք ռուս ժողովրդի հետ ենք և պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն պատուհասած ողբերգության հետևանքների հաղթահարման համար: Խնդրում եմ խորը վշտակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին»,-ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:
Nouvelles d`Arménie-ն հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն, այսօր` հուլիսի 7-ին, զանգահարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացմանը, ապա նախագահի հավաստիացմամբ, այդ օրինագիծը կդրվի քվեարկության: Նա հաստատել է, որ չի հրաժարվում իր ոչ մի խոստումից, հավելելով, որ հուլիսին պաշտոնապես կընդունի հայերին:
Իսկ ՀՅԴ Եվրոպայի կառույցի ղեկավարի Facebook-ի էջում կարդում ենք.«Կառավարության քաղաքականությունը դա Օլանդի քաղաքականությունն է, այլ ոչ` Ֆաբիուսինը: Օլանդը երբեք չի դավաճանել ձեզ, սակայն պետք է զգոն եւ միասնական լինենք: Թուրքիան կարող է արագ փոխել իր տոնը»:
Թուրքիան շարունակում է հայ-թուրքական սահմանի բացման հարցը կապել Ղարաբաղի հարցի հետ, թեև միջազգային կառույցները բազմիցս հայտարարել են, որ այդ երկու գործընթացներն առանձին են և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում նախապայմաններ առաջադրելն անընդունելի է:
Ըստ Trend-ի հաղորդած տեղեկությունների`հուլիսի 6-ին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հերթական անգամ հայտարարել է, որ, առաջին հերթին, պետք է «ազատագրել» «ադրբեջանական» հողերը, որից հետո միայն Անկարան «կարող է մտածել» հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին, հաղորդում է ը:
«Միայն դրանից հետո կբացվի հայ-թուրքական սահմանը, կստեղծվի տնտեսական համագործակցություն, որը կկենդանացնի Հայաստանի տնտեսությունը»,-հայտարարել է Դավութօղլուն:
Հուլիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Երեսունհինգ հայ խաղաղապահներ այսօր «Զվարթնոց» օդանավակայանից մեկնեցին Կոսովո: Նրանց ճանապարհելու համար օդանավակայան էին ժամանել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և այլ զինվորականներ:
Դիմելով հայ խաղաղապահներին Դավիթ Տոնոյանն ասաց, որ ՀՀ զինված ուժերը երբևիցե չպետք է ունենան անավարտ առաքելություններ, երբ առկա է գերագույն հրամանատարության համապատասխան հանձնարարությունը:
«Առավել կարևորն այն է, որ մենք հերթական անգամ հպարտությամբ և բաց ճակատով ենք կատարում այս արարողությունը: Սա արդեն մեր խաղաղապահների բարձր մասնագիտական պատրաստվածության, բազմազգ ուժերում գործելու հմտությունների ու հայ զինվորի մարտական կարգապահական արժեքների վկայությունն է»,– ասաց նա։
«Պատահական չէ, որ հայ խաղաղապահները Կոսովոյում և Աֆղանստանում վստահելի գործընկերոջ համբավ են ձեռք բերել»,- խաղաղապահներին հիշեցրեց Դավիթ Տոնոյանը և ավելացրեց, որ հայ խաղաղապահների ծառայությունը բարձրացնում է ՀՀ ԶՈՒ-ի վարկն ու հեղինակությունը միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում:
Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Զինված ուժերին՝ վստահության և այն համակողմանի աջակցության համար, ինչի շնորհիվ Հայաստանից մեկնած անձնակազմի համար Կոսովոյում արդյունավետ ծառայություն է ապահովվելու:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ևս դիմեց հայ խաղաղապահներին ու բարի ծառայություն մաղթեց նրանց: Իսկ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ՆԱՏՕ-ի զինվորական հրամանատարությունը շատ բարձր է գնահատում հայ զինվորականների ծառայությունը և առաքելությունը:
«Մեծ մասամբ Կոսովոյում ծառայություն իրականացվում է անվտանգության ապահովման շրջանակներում: Ավելի շատ ապահովում են տարբեր վայրերի՝ լինի կրոնական կամ պատմամշակութային, անվտանգությունը, քանի որ մինչ օրս կան լուրջ տարաձայնություններ սերբ և Կոսովոյի ժողովուրդների միջև»,-ասաց նա։
Դեսպանը նաև ավելացրեց, որ վերջին երեք տարիների ընթացքում շատ մեծ առաջընթաց է գրանցվել հայ-ամերիկյան և ՀՀ-ՆԱՏՕ անվտանգության ապահովման շրջանակում:
Նշենք, որ հայ խաղաղապահները տեղակայվելու են Ուրոշևաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում՝ 6-ամսյա ռոտացիոն հիմունքներով:
Կոսովոյում հայ խաղաղապահները պատասխանատու են լինելու պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար:
Հայ-ամերիկյան խաղապահ խումբը Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի մասն է կազմում:
Հայաստանը 2004թ-ից ի վեր Կոսովո է ուղարկել ավելի քան 600 խաղաղապահ։
Ֆրանսիայում չի լինի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք: Դա հասկացրել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հուլիսի 5-ին իր թուրք գործընկերոջ` Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: «Անհնար է կանգնել նույն ճանապարհին, այլապես արդյունքը, ակնհայտ է, նույնն է լինելու»,- հայտարարել է Լորան Ֆաբիուսը: Այդ մասին հաղորդում է «Nouvelles d’Arménie»-ն:
Նշենք, սակայն, որ 2012թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մամուլի առջև հաստատել է օրենքի նոր տեքստը ուսումնասիրելու պատրաստակամությունը: Ցավոք, հայկական ծագմամբ ֆրանսիացիները հաճախ են դառնում քաղաքական ֆարսի զոհերը:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյսւնի երգչուհի դստեր` Անգելինա Գասպարյանի պրոդյուսեր Արմեն Գևորգյանը թերթի թղթակցի հետ զրույցում երեկ հաստատել է, որ մտածում են հայտ ներկայացնել, որպեսզի Անգելինան մասնակցի մանկական «Եվրատեսիլ-2012»-ին: Աղջկա 10 տարին արդեն լրացել է, և մրցույթի կանոններով նա իրավունք ունի մասնակցելու «Եվրատեսիլ»-ին: Ի դեպ, Վովա Գասպարյանը հենց ոստիկանապետ նշանակվեց, նրա առաջին գործերից մեկը դստեր պրոդյուսերին ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի ղեկավար նշանակելը եղավ:
Հայկական ժամանակ
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտահոգ է հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությամբ: Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
«Մենք ցանկանում ենք, որ կողմերի միջև խաղաղություն հաստատվի: ՆԱՏՕ-ն սատարում է խաղաղությանն ու անվտանգության հաստատմանը տարածաշրջանում»,- ասել է նա: Անդրադառնալով Ադրբեջանի` ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության մասին հարցին, Ապաթուրայը հայտարարել է, որ օրակարգում նման հարց չկա:
«Մենք շարունակելու ենք համագործակցել Ադրբեջանի հետ: Ադրբեջանի զինվորականները ակտիվ մասնակցություն ունեն Աֆղանստանում ռազմական գործողություններին: Մենք գնահատում ենք դա»,-ասել է նա:
Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից: Այս մասին նա ասել է այսօր` հուլիսի 5-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, և ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում», — ասել է Շահնազարյանը, հրաժարվելով խոսել պատճառների մասին:
«Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչև ընտրություններ Հայաստանում կար երկբևեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բևեռի փոփոխություն, և այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային և բոլոր հիմքերը ունի իրեն այլընտրանքային անվանելու: Երկրորդ՝ ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետև շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը»,- նշել է Շահնազարյանը:
Այս ամենից ելնելով Շահնազարյանը եզրակացնում է՝ «այսօր մենք ունենք ոչ լեգիտիմ ընդդիմություն»:
«Մյուս առանձնահատկությունը. ամբողջ այս ընտրական գործընթացի արդյունքում ձևավորվեց մի մթնոլորտ, որը հնարավորություն տվեց քոչարյանական իշխանության ռուդիմենտներին հրապարակայնորեն հանդես գալ և բավական մեծ ամբիցիաներով: Շատ դժվար էր պատկերացնել, որ խորհրդարանական ընտրություններում որևէ մի կուսակցություն իր ցուցակի երկրորդ տեղում կընդգրկի քոչարյանական ռեժիմի այնպիսի կարկառուն ներկայացուցչի, ինչպիսին Վարդան Օսկանյանն է, և այս ընտրությունների արդյունքում, ըստ էության, քաղաքական պատասխանատվությունը ամբողջովին հանվեց քոչարյանական ռեժիմի վրայից գոնե արտաքին քաղաքական առումով: Ի՞նչ ընտրություն կա այսօր. կամ ներկայիս իշխանությունը, որն ուզում է պահպանել այսօրվա վիճակը, և հանձինս «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ընտրություն դեպի նախորդ ռեժիմ», — ամփոփել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.