23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղաքագետ, 4 տարվա ազատազրկման դատապարտված Սուրեն Սուրենյանցը 4–րդ օրը գտնվում է հացադուլի և ջրադուլի մեջ:
Այս մասին Tert.am–ին հայտնեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Հիշեցնենք,որ նա այսկերպ բողոքում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի վճռի դեմ, որով հաշվի չի առնվել այն հանգամանքը , որ Սուրենյանցը 1 միլիոն դրամ գրավ էր մուծել, որպեսզի ազատ արձակվի:
Գոռ Ղլեչյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքագետը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։ «Ինքը մի քանի հացադուլավորների հետ հացադուլի համար նախատեսված խցում է, որտեղ կա ջրի ծորակ: Եվ դա վերահսկողության տակ պահելը, որ ջրադուլ է անում …»,- ասաց ու չշարունակեց Գոռ Ղլեչյանը:
Նշենք, որ ջրադուլի 5-րդ օրվանից սկսված մարդու օրգանիզմում սկսվում են անդառնալի գործընթացներ:
ԱՀ կառավարության նիստում նախագահ Բակո Սահակյանը տեղեկացրել է, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն այսուհետև $5000 է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխային: Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա նաև տեղեկացրել է, որ հինգերորդ երեխայի առթիվ էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու ԱՀ կառավարությունը բնակարան են տալու ընտանիքներին:
«Էնպես որ գոնե երրորդ երեխայից հետո արժե վերաբնակվել Արցախում, սիրելի՛ ոչ արցախաբնակ ընկերներ»,- գրել է Բեգլարյանը:
Իշխող Հանրապետական խորհրդարանական խմբակցության նիստում որոշվեց արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի թեկնածությունն առաջադրել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։
«Այո, Հանրապետական խմբակցությունը որոշել է ինձ առաջադրել օմբուդսմենի պաշտոնում։ Ես համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել ու քաղաքացու կողքին` օմբուդսմենի առջև դրված խնդիրներին համապատասխան», — նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թաթոյանը:
Նշենք, որ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է փետրվարի 9-ին, ժամը 18-ին: Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին հանձնաժողովը կընտրի փետրվարի 12-ին:
Սահմանապահ Միխայիլ Խաչատրյանը, որը ձերբակալել է Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին, դատարանում այսօր, պատմեց ձերբակալության մանրամասները:
«Եղավ հրաման, որ փախած զինվորին պետք է գտնել: Մենք շներով դուրս եկանք նրա հետքին, հասանք ուղեկալ, տեսանք մի մարդ, ում հրամայեցինք կանգնել: Ինքն ասաց՝ ձերոնցից եմ, գալիս եմ ձեր մոտ: Երբ հրաման արձակեցի կանգնելու, այդ մարդը շարունակում էր շարժվել, ես կրակոց արձակեցի նախազգուշական, դրանից հետո նա կանգնեց, ես հրամայեցի պառկել գետնին»,- պատմեց սպան: Նա նշեց, որ Պերմյակովի մոտ տեսել է գումար եւ երեք հեռախոս:
Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նշեց, որ վկան հայկական կողմի հարցաքննության ժամանակ չի տվել նույն ցուցմունքը, ինչ տվել է ռուսական կողմի հարցաքննության ժամանակ: Նա հարցրեց Միխայիլ Խաչատրյանին՝ ինչու հայկական կողմին չի ասել, որ շներով են գնացել Պերմյակովին փնտրելու, ինչին վկան պատասխանեց, որ նման հարց իրեն ուղղված չի եղել:
Վկաների հարցաքննությունը շարունակվում է: Այսօրվա համար դատակոչված վկաների թիվը 16-ն է:
Այսօր գնացել էի տուն՝ Դովեղ, Նոյեմբերյան: Սահմանը անցա և Սադախլո չհասած՝ հենց սահմանի մոտ, առաջին իսկ բենզալցակայանից իմ մեքենան լիցքավորեցի 95 լիտր բենզին, բակս դատարկ էր: Հատուկ անցա սահմանը, որ և՛ բենզին լցնեմ և նաև ցույց տամ, թե ինչպես է վառելիքի ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ կեղեքում հայ ժողովրդին: Բենզինի մեկ լիտրը արժե 1.25 լարի, այսինքն՝ գրեթե 250 դրամ, իսկ դիզվառելիքը՝ 1.05, այսինքն՝ 205 դրամ: Հենց սահմանի մեր կողմում բենզինը արժե 390, իսկ դիզվառելիքը՝ 380: Նոյեմբերյանցի հայ հողագործը ստիպված է վճարել 380 դրամ վար ու ցանքի համար, Դեբեդր մյուս ափի վրացի հողագործը՝ 205 դրամ:
ԲԵՆԶԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ կեղեքում է հայ ժողովրդին: Ասե՛ք, ի՞նչ անենք:
Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։
Երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝
ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.
բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը.
գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։
Վերը նախատեսված ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից:
Վերը նախատեսված բաժինների չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը։
Աղբյուրը՝ iravaban.net
Ըստ Politik.am-ի՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ԱԺ խոսնակ Գալուս Սահակյանի որդի Արման Սահակյանի կարողությունը հասնում է 1 196 396 649 դրամի, իսկ Արման Սահակյանի կնոջ կարողությունը՝ 34 մլն դրամի:
Արման Սահակյանը մշտապես զբաղեցրել է պետական պաշտոններ, հայրը Գալուստ Սահակյանը ևս զբաղեցրել է պետական պաշտոններ: Այստեղ հարց է առաջանում՝ որտեղից այդքան գումար պետական պաշտոնյաների ընտանիքին:
Աղբյուրը՝ http://politik.am/
Փետրվարի 5-ին և 6-ին հանրապետության տարածքը կշարունակի գտնվել հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, սպասվում է առանց տեղումների եղանակ.
Տավուշի հովտային գոտիներում՝ մասնավորապես Իջևան-Բագրատաշեն հատվածում այսօր ցերեկը սպասվում է +15…+18
Սյունիքի հովիտներում հատկապես Կապանի հատվածում մինչև +20 աստիճան տաքություն
Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը կտատանվի +6…+8 աստիճանի սահմաններում:
Փետրվարի 7-ին հանրապետության տարածքում եղանակը կփոխվի: Միջերկական ծովից ցիկլոնը կներթափանցի մեր երկիր, ինչի հետևանքով փետրվարի 7-8-ին բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային մարզերում ձյան, իսկ հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Լեռնային գոտիներում նաև կլինի բուք, ցածր տեսանելիություն:
Փետրվարի 7-ի գիշերը ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա 6-8 աստիճանով, սակայն նույն օրը ցերեկը այն նույնքանով կնվազի:
Կիրակի օրը Երևանում գիշերը սպասվում է 0…+2, ցերեկը +1…+3 աստիճան տաքություն:
ՏԿԱԻՆ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության կողմից կիրառվող ժամանակավոր սահմանափակումը չի տարածվում Հանրապետությունից արտահանվող՝ վերամշակված մսամթերքի և կաթնամթերքի վրա: Լրահոսում շարունակվում են շրջանառվել տեսակետներ այն մասին, որ Հայաստանից այսօր պանիր չի արտահանվում ՌԴ՝ չնայած որ Ծառայությունը հայկական պանրի արտահանման վերաբերյալ վերջին օրերին հրապարակել էր տվյալներ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հավաստիացնում է, որ ժամանակավոր արգելքը չի խոչընդոտել Հայաստանից որևէ ապրանքատեսակի արտահանմանը: Հունվարի 20-ից՝ արգելքը կիրառելուց հետո, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 408 տոննա 757 կգ պանիր, նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտահանվել է 123 տոննա 299 կգ պանիր:
Հունվարի 26-ին նմանօրինակ պարզաբանում էր տարածել ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը՝ տեղեկացնելով, որ պանրի արտահանման նկատմամբ սահմանափակում չկա և որ ջերմամշակում չանցած կաթնամթերքի նկատմամբ արգելքը գործել է նաև նախկինում:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 5-6-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, փետրվարի 8-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, փետրվարի 5-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին, փետրվարի 7-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, փետրվարի 7-ի ցերեկը, փետրվարի 8-ին կնվազի 5-7, արևելյան շրջաններում` 10-12 աստիճանով:
Երևանում`
Փետրվարի 5-6-ին, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Երևանի փետրվարի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.80C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.80C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.90C
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.