29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնը կհրապարակի «Հայաստան. արտագաղթ և հմտություններ» զեկույցը:
Հետազոտության առարկայի վերաբերյալ հարցումներն անց են կացվել 2011-ի հուլիսից մինչև 2012 հունիս:
Կառույցի կայքում ասված է , որ հարցումը նպատակ ունի թվային տվյալներ ներկայացնել աշխատանքային արտագաղթի վերաբերյալ, որոնք «վերլուծությունների հնարավորություն կտան՝ այլ երկրներից հավաքված տվյալների հիման վրա»: Ասված է նաև, որ «սույն նախաձեռնությունից ստացված տվյալները կօգնեն ուղղորդել աշխատանքային արտագաղթը Հայաստանում՝ Եվրոպական միության հետ, ինչն այլ երկրներ սկսել են անել նախորդ տարիների ընթացքում»:
Ըստ ուսումնասիրող կողմի՝ տվյալների ամբողջությունը թույլ կտա խնդրո առարկայի շուրջ քաղաքականության վերաբերյալ հանձնարարականներ սահմանել:
Նախնական տվյալներով` Երևանում և մարզերում անցկացված հարցման 4000 մասնակիցներից (18-50 տարեկան) 2600-ը պոտենցիալ արտագաղթող է, 1400-ը վերադարձող աշխատանքային արտագաղթող:
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի անձի շուրջ կրքերը չեն հանդարտվում ոչ միայն քաղաքացիական բողոքներով, այլև ՀՀԿ էշելոնում:
Ոչ պակաս ոգեւորված են նաև իր կուսակից հակառակորդները հատկապես այն բանից հետո, երբ հրաժարվեց պատգամավորի մանդատից: Դե գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանը ևս Հայրապետյանի, մեղմ ասած, թշնամին է, և Նեմեցն ԱԺ այցերը բոլորովին դադարեցրել էր Արգամիչի՝ ԱԺ խոսնակ դառնալուց հետո:
Մեզ հասած տեղեկություններով, Արգամիչն այնքան է ոգևորվել նրա ձախորդությունից, որ ԱԺ-ում խոստացել է մաղարիչ անել այդ կապակցությամբ: Սակայն նա իրադարձություններից առաջ չի ընկել և մաղարիչն առարկայական կդարձնի միայն այն բանից հետո, երբ աշնանը նիստով-բանով հաստատվի Հայրապետյանի հրաժեշտը պատգամավորական կարիերային:
Հրապարակ
Այսօր Ստեփանակերտում ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանի նախընտրական հանդիպման ժամանակ մի կին է մահացել: Նախնական տեղեկություններով, դահլիճում շատ մարդ է հավաքվել, և կինը մահացել է շնչահեղձությունից:
|
|
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն, այսօր` հուլիսի 10-ին, խորհրդակցության է հրավիրել պտուղ և բանջարեղեն արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն արտահանման հետ կապված խնդիրների քննարկումն էր:
Մասնակիցները նշել են, որ նախապատրաստական փուլի հետ կապված դժվարությունները հաղթահարված են, ուստի արտահանման գործընթացը կազմակերպված է իրականացվում:
Հուլիսի 10-ի դրությամբ, արտահանվել է 8430 տոննա ծիրան, այն դեպքում, երբ ամբողջ 2011 թվականին արտահանվել է ընդհամենը 7031 տոննա: Ծիրանի արտահանումները շարունակվում են, և մինչև բերքաշրջանի ավարտը արտահանման ծավալները զգալիորեն կաճեն:
Նախարարն արտահանողների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ այս տարի առատ է նաև դեղձի բերքը, նշելով, որ նախօրյակին եղել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, ուր հրաշալի ու հարուստ բերք է հասունանում:
Արտահանողները հավաստիացրել են նախարարին, որ կարվի ամեն ինչ, ինչպես ծիրանի, այնպես էլ դեղձի արտահանման ենթակա ողջ ծավալը հանրապետությունից դուրս հանելու, դրսի սպառողին հասցնելու համար:
Հրապարակվել են Կրասնոդարի մարզում ջրհեղեղի հետևանքով զոհված 149 անձանց անունները: Նրանց թվում 6 հայ կա: Ստորև ներկայացնում ենք զոհված հայերի անունները:
1.Բոգոկյան Սուսաննա Ռաֆիկի
2. Դավթյան Զավեն Թևոսի 1968 թ..
3. Կապուստյան ( անունը հայտնի չէ)
4. Մեդոլյան Տատյանա Վասիլիի 1936 թ. Կրիմսկ
5. Շահբարյան Հովհաննես Գրիգորի. Նովոռոսիյսկ
6. Շահբարյան Լիդիա Ստեփանի, Նովոռոսիյսկ
Հուլիսի 7-ի գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 7.200 տներ երեք քաղաքներում հայտնվել էին ջրի տակ, ինչ հետևանքով խաթարվել էին էլեկտրաէներգիայի, գազի և ջրամատակարարումը:
Ընդհանուր առմամբ զոհվել է 171 մարդ: Դեռևս հրապարակվել են միայն 149 զոհերի անունները:
«Ֆրանս պրես» գործակալությունը տեղեկացնում է, որ աշնանը Ֆրանսիան պատրաստվում է Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը քննարկման դնել:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանը գործակալությանը տեղեկացրել է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է աշնան երկրորդ կեսին սկսել օրինագծի քննարկումը, որը կներկայացվի կառավարության կողմից:
Օլանդը օրերս վերահաստատել էր Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու իր մտադրությունը: Նախագահական նստավայրից հայտարարել էին, որ Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումը և հավատարիմ կմնա դրան:
«Մենք պետք է գտնենք մի ճանապարհ, որը նոր նախագծի տեքստը համապատասխան կդարձնի Սահամանադրությանը»,- հայտարարել էին Ելիսեյան պալատից:
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 09.07.12թ.-15.07.12թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին- 19866.92 (+415.41), բացթողնման գին- 21594.48 (+451.53),
ԱՐԾԱԹ` գնման գին- 344.34 (+10.92), բացթողնման գին` 374.28 (+11.87),
ՊԼԱՏԻՆ` գնման գին- 18156.78 (+597.35), բացթողնման գին- 19735.63 (+649.29),
ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին-7279.66 (+3.61), բացթողնման գին- 7912.67 (+3.92):
Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով երեկ` հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանի մոտ տեղի ուենցած միջադեպին, երբ պատգամավոր Ռուբեն հայրապետյանը հարվածել էր իրավապաշտպան Արման Վեզիրյանին:
Հայտարարության մեջ ասվում է.
«2012 թ. հուլիսի 9-ին զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված «մոմավառություն» միջոցառման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հարվածել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին:
Նշված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում սկսվել է հետաքննություն: Բացատրություն տալու համար նույն բաժանմունք է հրավիրվել Արման Վեզիրյանը, ով հայտնել է, որ տեղի ունեցած միջադեպի առումով բողոք չի ներկայացնելու, իսկ Ռուբեն Հայրապետյանից որևէ պահանջ չունի: Միաժամանակ Արման Վեզիրյանը հրաժարվել է դատաբժշկի ուղեգիր ստանալուց և դատաբժշկական փորձաքննության ներկայանալուց:
Նկատի ունենալով, որ լրատվամիջոցների հրապարակումներում վերը նկարագրված ենթադրյալ գործողությունները կարող են քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Բացի այդ, 2012թ. հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված «մոմավառություն» միջոցառման ընթացքում հավաքի մասնակիցները փակել են Աճառյան փողոցի երթևեկելի մասը՝ շուրջ տասը րոպե նստելով և պառկելով ճանապարհի լայնությամբ: Նշված վայրում գտնվող ոստիկանության ուժերը փողոցի բանուկ մասից դուրս են հանել տրանսպորտի երթևեկությունը փակած անձանց:
Վերոգրյալ իրադարձությունների կապակցությամբ արվել են մի շարք հայտարարություններ, որոնցում ոստիկանության գործողությունները գնահատվել են որպես անօրինական, ներառյալ՝ բռնություն պարունակող: Ուստի, այդ հայտարարություններում տեղ գտած փաստերը և դրանց տրված գնահատականները ստուգելու, ինչպես նաև նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը պարզելու նպատակով պատշաճ ընթացակարգի շրջանակներում կիրականացվի համապատասխան ուսումնասիրություն:
Միաժամանակ 2012թ. հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ՝ միջադեպի այլ մասնակիցների վարքագծին կամ նրանց առանձին գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»:
Հուլիսի 6-ին կալանավորվել է «Գրանդ Սան» ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նրան կասկածում է գույքի վատնումի, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման մեջ: ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունը հաստատել Aravot.am-ի այս լուրը:
«Խոսքը միլիոնավոր դրամի գումարների մասին է՝ մոտ 200 և ավելի», գրում է Aravot.am –ը:
Մենք փորձեցինք լրացուցիչ տեղեկություն ստանալ ընկերության գործունեության մասին. Ընկերությունը գործում է որպես արտադրություն իրականցնող կազմակերպություն՝ գործարան, որն արտադրում է Լամպեր գազեր, ասֆալտ, խաղալիքներ:
Ընկերությունը գործում է Գրանդ Հոլդինգի ցանցում և Ռոբերտ Սերյանի Հարությունյանը գրանցված է որպես փոխնախագահ:
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքային համայնքում հուլիսի 8-ին կայացել է համայնքի ղեկավարի ընտրություններ, որտեղ նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ, ԲՀԿ անդամ Հակոբ Բալասյանը,
Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, Հ. Բալասյանի կողմ է քվեարկել 2 096 ընտրող:
Մյուս թեկնածուները` Աբովյանի քաղաքապետի օգնական, ԲՀԿ-ական Էդիկ Պողոսյանը և անկուսակցական Գարեգին Սարգսյանը ստացել են համապատասխանաբար 432 և 1 601 քվեներ:
7 891 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 4 240-ը:
Անճշտություններ են գրանցվել 22 դեպքում: 93 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.