29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել: Ըստ նրանց` ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահը խախտում է ընտրական օրենսգիրքը:
Հայտարարության մեջ ասվում է.
«ԼՂՀ նախագահի ընտրությունների հետ կապված արցախյան որոշ պաշտոնյաներ ակտիվ գործունեություն են սկսել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նրանցից է ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանը, ով ֆեյսբուքի իր էջում տարածում է նախագահի թեկնածու Բակո Սահակյանի քարոզչական նյութերը և հանդես գալիս այս թեկնածուի օգտին նախընտրական քարոզչությամբ:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ մասով դատավորներին, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցներին (ծառայողներին), զինծառայողներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկին` Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դե Լյուքս» ընկերության վարորդները նախօրեին Աբովյանամ սկսած անժամկետ գործադուլը երեկ դադարեցրել են: Թերթի տեղեկություններով, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անձամբ է զանգահարել և խնդրել դադարեցնել գործադուլը: «Կաշխատենք, որ հարցը լուծվի»,- ըստ «ՀԺ» աղբյուրների, Պալաչին փոխանցել է Բեգլարյանը: Նույն աղբյուրները հայտնել են նաև, որ Ծառուկյանի և իր սանիկի միջև սկսված հակամարտությունը օրենքի շրջանակներում լուծում տալու համար Սերժ Սարգսյանին դիմել են որոշ պաշտոնյաներ, այդ թվում` Պարգև սրբազանը: Սակայն, Արթուր Հարությունյանը երեկ առավոտյան, ըստ հավաստի տեղեկությունների, Հայաստանից տեղափոխել է իր ընտանիքին` կնոջն ու երեխաներին: Թե ուր է տարել, հայտնի չէ: Պալաչը խոստացել է վերադառնալ և, ինչպես երևում է, պատրաստվում է «ծանր պատերազմի»: «Նա արդեն կպայքարի իր ձևերով»,- վստահեցնում էին Հարությունյանի մերձավորները: Ակնհայտ է, որ Հանրապետականը «փուռն է տալիս» իր կուսակցին:
Հայկական ժամանակ
Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը հանդես է եկել ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ:
Ստորև ներկայացնում ենք ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունը.
«Հաշվի առնելով, որ 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունները հասարակական մեծ հնչեղություն են ստացել` առաջացնելով հանրային դժգոհության մեծ ալիք եւ ինքնաբուխ զանգվածային ակցիաներ,
Նկատի ունենալով, որ ԱԺ կողմից արագ եւ համարժեք արձագանքը կնպաստի հասարակության մեջ լարվածության թուլացմանը, անպատժելիության մթնոլորտի վերացմանը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության եւ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների ապահովմանը,
Նկատի ունենալով, որ դեպքերի կապակցությամբ շոշափվում է ԱԺ պատգամավորի մասնակցության եւ պատասխանատվության հարցը,
Հաշվի առնելով, որ դեպքերի ոչ համարժեք եւ թերի քրեաիրավական գնահատականը կարող է բացասական ազդել Հայոց բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա,
Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Ժառանգության» խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները որոշում ենք այլ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին ժամը 12-ին հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով»:
Կատարվում է քննություն
ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ և ՀՅԴ խմբակցությունները առաջարկում են հուլիսի 17-ին, ժամը 12-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ «Հարսնաքարի» դեպքերի հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով։
Այդ մասին հայտարարել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հրավիրած մամլո ասուլիսում՝ չհստակեցնելով, թե չորս ուժից որն է առաջարկի հեղինակը։ Զուրաբյանը անկախ պատգամավորներին կոչ է արել պարզապես գնալ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ և ստորագրել առաջարկի տակ։
Վահե Ավետյանի քառասունքի օրը հայտարարվում է համահայկական մոմավառության օր, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամները: Վերջիններս կոչ են անում Հայաստանի և Սփյուռքի եղբայրներին ու քույրերին հարգել հայորդու, հայոց բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակը:
Մոմավառության անցկացման օրը, ժամը և վայրը դեռ հայտնի չէ, այդ մասին հավելյալ կհայտարարվի: Չի բացառվում այլ գործողություններ ևս, որոնց մասին ևս կհայտարարվի:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որը նույնպես շարժման նախաձեռնող խմբի անդամներից է, նշեց, որ վախ կա` այս գործը վերածելու Պողոս Պողոսյանի սպանության դեպքին: Նախկին ապտգամավորն այդ կարծիքին է, քանի որ այդպես են հուշում նախաքննության շրջանակներում հնչած գնահատականները, ինչպես նաև ոստիկանների գործողությունները. ընդամենը մեկ անգամ որպես վկա հրավիրելով Ռուբեն Հայրապետյանին և փորձ չանելով ավելի քան ծանրակշիռ հիմքեր ունենալ. «Այդտեղ ևս վրա հասավ մահը, բայց ամեն ինչ բնութագրվեց մահ ոչ թե ծեծի հետևանքով, այլև դա մեղմացնող պարագաների ընթացքում է եղել: Այստեղ ևս ամեն ինչը ուզում են բերել մաքսիմում հինգից-տասը տարվա պատժամիջոցի և ժողովորդի արժանապատվությունը մեկ անգամ ևս նսեմացնելու»,-ասաց նա:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ քաղաքական ուժերը փորձում են կոծկել, իսկ հասարակական ուժերը փորձում են վեր հանել իրականությունը: Ըստ նրա` իշխող ՀՀԿ-ն ինքն է քաղաքականացնում այդ դեպքը:
Նախաձեռնող խմբի մյուս անդամը` Գարեգին Չուքասզյանը տեղեկացրեց, որ Վահե Ավետյանի ընտանիքը վարձել է նոր փաստաբանների, որոնք պետք է ծանոթանան նախաքննության նյութերին:
Լուրեր էին տարածվել, թե Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետ Վաչիկ Միսկարյանն իբր աշխատանքից ազատվել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին կեղծ տեղեկանք տրամադրելու պատճառով:
Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժամանակին» տեղեկացրին, որ Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետի աշխատանքից ազատվելը ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ որևէ կապ չունի: «Վաչիկ Միսկարյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Նրա` աշխատանքից ազատվելը ոչ մի կապ չունի ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ»,- հստակեցրեց վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Ժամանակ
Երեկ` հուլիսի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ Երևանի Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 18-ամյա շարքային Հակոբ Արթուրի Սարգսյանը:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շարքային Հ. Սարգսյանը հուլիսի 6-ին. ընդունվել էր Երևանի ԿԿԶՀ սուր ռեսպիրատոր հիվանդություն, ինտոքսիկացիոն համախտանիշ, մինինգոէնցեֆալիտ ախտորոշմամբ:
Կատարվում է հետաքննություն:
Հակոբ Սարգսյանը զորակոչվել էր 2012թ. գարնանը, Վարդենիսի զինկոմիսարիատից:
Այս տարի Հայաստանում Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ ինչպես ընդունված է ասել` Վարդավառը նշվելու է հուլիսի 15-ին: Այս մասին տեղեկացրնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է և ընդունվել է որպես ոչ աշխատանքային օր:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը հայտնեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչությունը վերջին վեց ամիսներին 60 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցել է դատական վարույթներ, ինչի արդյունքում, պետական բյուջե է գանձվել մոտ 3 միլիոն դրամ ։
«Թվում է, թե ամիսների ընթացքում 60–ը հսկա Երևանի համար շատ փոքր է, բայց սա բերում է շղթայական ռեակցիա, հները վերափոխում են իրենց ցուցանակները, նորերն էլ փորձում են օրենքի տառին համապատասխան կազմակերպել գործընթացը»,– նկատեց նա:
Առավել շատ հանդիպող խախտումները վերաբերում են փակցված ցուցանակներին և գովազդներին, որոնք կա՛մ օտար լեզվով են ներկայացված, կա՛մ հայերեն ցուցանակները չեն գերակայում: Այսինքն` հայերեն գրությունը տեղադրված է ոչ թե ձախից աջ, ինչպես հայերենում կարդում ենք, այլ հակառակը, կամ հայերեն գրվածքը ծավալով ավելի փոքր է լինում:
Սերգո Երիցյանը նշեց, որ իրենց հասցեներ են հուշում նաև քաղաքացիները: Օրինակ` մի փաստաբան մոտ 50 հասցե է ուղարկել` համապատասխան լուսանկարներով:
Այն հարցին, թե տուգանվածների մեջ կա՞ն հայտնի և խոշոր տնտեսվարողներ, Սերգո Երիցյանը խուսափեց շատ անուններ հիշատակելուց, առաջին հերթին, որովհետև չէր ցանկանում գովազդել այդ ընկերություններին և երկրորդ՝ բոլորը չէր հիշում, բայց մի քանի անուններ նշեց` «Բեյսիք հաուս», «Կաշարել» և այլն:
Ըստ Լեզվի պետական տեսչության պետի ` դատական գործընթացը ժամանակատար է, տևում է մի քանի ամիս: Գործեր էլ կան, որ կարիք ունեն տարբեր ատյաններ անցնելու, և հետևաբար գործընթացը տևում է մոտ մեկ տարի:
«Թվում է` օրենքը կա, բայց օրենսդրական պահանջների չիմացության պատճառով խախտումներ են լինում»,- նկատեց նա:
Սերգո Երիցյանի խոսքով՝ խնդիրների առկայության պատճառը օրենսդրության անկատարությունն է, ինչի հետևանքով, օրինակ` վերջին 8-9 տարիներին չի գործում տերմինաբանական խորհուրդը: Իսկ հեռուստաեթերի վերահսողության հարցում Լեզվի պետական տեսչությունն ունի, գրեթե, նույն գործառույթները, ինչ հասարակ քաղաքացին: Այնպես որ, քանի դեռ օրենսդրական կարգավորումներ չեն եղել, Լեզվի պետական տեսչության աշխատակիցներին մնում է միայն վրդովվել «զգացական մակարդակով»:
Ս. Երիցյանը հայտնեց, որ այս պահին շրջանառության մեջ են երեք օրենսդրական նախաձեռնություն, որոնք առնչվում են Լեզվի պետական տեսչության գործունեությանը, լեզվական քաղաքականությանը և լեզվական վերահսկողությանը:
«Մենք միակ տեսչությունն ենք, որ չունենք օրենք մեր մասին, կա օրենսդրական նախաձեռնություն և հուսով եմ, որ նոր ԱԺ-ն աշնանն իր աշխատանքները կսկսի այս նախաձեռնությունից»,- ասաց Սերգո Երիցյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.