29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանի պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների եռամյա ժամկետը լրանալու կապակցությամբ, պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հասարակական խորհրդի կազմավորումն իրականցվում է կամավորության սկզբունքով` հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով:
Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն խուսափել ժամկետային զինվորական ծառայությունից և պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից.
1. դիմում ՀՀ պաշտպանության նախարարին,
2. ինքնակենսագրություն,
3. բնութագիր — երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից,
4. տեղեկանք առաջադրող կազմակերպության վերջին մեկ տարվա գործունեության մասին:
Հայտերն ընդունվում են ս.թ. հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 15-ը:
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ։ Այդ խախտումների ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1300-ից ավելի կրակոց:
ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության բաժնից հայտնում են, որ ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Այսօր հունիսի 14-ին ժամը 09.15-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկությունը է ստացվել, որ Վայոց ձոր մարզի Արփի գյուղի «Արփա» ՋԷԿ-ը սնուցող ջրանցքի սկզբնամասում մարդ է ընկել, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը: Փրկարարները` բնակիչների օգնությամբ, ջրից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Հուսիկ, 22-ամյա Հակոբ Բավեյաններին, 22-ամյա Նարեկ Մարգարյանին և 22-ամյա Անդրանիկ Թորոսյանին:
Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի բուժկենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Նարեկ Մարգարյանինը` ծանր:
Այսօր ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր դարձավ 56 տարեկան: Սակայն նա մեծ շուքով տոնը նշելու է կիրակի Էջմիածնի «Վան» ռեստորանում: Գեներալն արդեն հրավերներ է ուղարկել ԱԺ իր գործընկերներին: Հրավիրվածների թվում են Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Պարգև Սրբազանը: Հրավիրված են նաև Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները:
Հուլիսի 13-ին, ժամը 21.00-ին, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշեն կամրջի թիվ 21 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա Իրեն Սարգսյանին:
Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա վթարի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն և շնորհավորել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:
ՀՀ նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ:
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, սերտ փոխգործակցությունը երկկողմ ձևա-չափով, եվրոպական կառույցների շրջանակներում և միջազգային ասպարեզում, ինչպես նաև տարբեր ոլորտներում հաստատված տնտեսական սերտ կապերը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված արդյունավետ համագործակցությունն ավելի կամրապնդվեն և նոր լիցք կստանան՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության խորացման:
Օգտվելով առիթից՝ վերստին շնորհակալություն եմ հայտնում այն կարևոր առաքելության համար, որ իրականացնում է Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության և համագործակցության հաստատման:
Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը, որոնց ևս մեկ արտահայտությունն էր Ձեր, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների Նախագահների կողմից հունիսի 19-ին Լոս Կաբոսում արված համատեղ հայտարարությունը:
Մեծարգո պարոն Նախագահ,
Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցմանը և համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված ջանքերին:
Կրկին շնորհավորում և մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ»:
Այն վարկածը, թե հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դաժան ծեծի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը եղել է ոչ թե ռեստորանում, այլ դրա մոտ գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում, վկայում է միայն Հայրապետյանի ցուցմունքը:
Դրանից բացի` այլ ապացույց չկա: Այս եզրակացությանը կարելի է հանգել ոստիկանությունից թերթի թղթակցի հարցին տրված երեկվա պատասխանից: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանին երեկ թերթի թղթակիցը հարցրել է` արդյոք Ֆուտբոլի ակադեմիայում կամ դրա մերձակայքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների միջոցով կարելի՞ է հաստատել, որ Հայրապետյանը իսկապես այնտեղ է եղել: Ահարոնյանը ասել է.«Ասուլիսի ժամանակ Արսեն Այվազյանը (ոստիկանության ՔԳՎ ՀԿԳՎ պետ) հայտնել էր Հայրապետյանի գտնվելու վայրը` ըստ նրա ցուցմունքի»: Փաստորեն, ոստիկանությունը նույնիսկ չի էլ փորձել պարզել` Ռուբեն Հայրապետյանի ասածները համապատասխանու՞մ են իրականությանը, և արդյո՞ք դեպքի պահին Հայրապետյանն իրոք «Հարսնաքարում» չի եղել: Հետաքրքիր է, ոստիկանությունը բոլո՞ր քաղաքացիների ցուցմունքներին է այսպես անվերապահորեն հավատում, թե՞ միայն Հայրապետյանի:
Հայկական ժամանակ
առաջիկա օրերին ՀՀ են ժամանելու ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամվելը, նախկին դրայվոտ քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու «Բամո» Հոլդինգի հիմնադիրներ Մուրադյան եղբայրները: Ըստ որոշ լուրերի, ՌԴ-ում հաստատված մեծահարուստների այցր Հայաստան շատ կոնկրետ պատճառ ու նպատակ ունի: Անկախ ամեն ինչից, ՀՀ-ին բազում թելերով կապված այս գործարար շրջանակները նախ և առաջ պատրաստվում են ճշտել իրենց անելիքներն ու պահանջվող ձայների թիվը` 2013-ի հետ կապված: Երկրորդ` որոշները փորձելու են իրենց ծննդավայրերում հերթական անգամ ՀՀԿ-ի լոբբինգն անել ու ապագա տեղական իշխանիկների հարցը լուծել, քանի որ հենց նրանցով է պայմանավորված լինելու առաջիկա ընտրությունների ելքն ու անհրաժեշտ թվաբանության ապահովումը:
Չորրորդ ինքնիշխանություն
Հայստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
Սերժ Սարգսյանը ստորագրել է, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
Մարդու իրավունքների պաշտպանը եռամսյակային ամփոփում է ներկայացրել ՀՀ վարչապետին` Ոստիկանությունում և բանտերում խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին ։
Այն ներկայացնում ենք ստորև.
«Մեծարգո պարոն վարչապետ, հանդիսանալով խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, մշտական դիտարկումներ են իրականացնում քրեակատարողական հիմնարկներում, զորամասերում, ոստիկանական հիմնարկներում և այլ անազատության կամ սահմանափակ ազատության վայրերում։ Սույն թվականի մարտ-ապրիլ ամիսներին ավելի քան 30 այցելություններ են իրականացվել նշված փակ և կիսափակ հաստատություններում։
Այցելությունների ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք կրում են շարունակական բնույթ և որոնց վերացման ուղղությամբ բավարար քայլեր չեն ձեռնարկվել համապատասխան մարմինների կողմից։ Այսպես, ոստիկանությունում հաճախ խախտվել են բերման ենթարկված, հրավիրված կամ ձերբակալված անձանց պահման ժամկետները:
Գրանցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից վատ կամ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքեր, մասնավորապես՝ հոգեբանական ճնշում, էլեկտրական շոկի կիրառում, դաժան ծեծ և այլ անմարդկային վերաբերմունք: Այս ամենի մասին մեր մշտադիտարկման խմբին հայտնել են ազատազրկվածները։ Առանձին դեպքերում ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված անձինք զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից: Բողոքներ են արձանագրվել ձերբակալված անձանց հարազատներին նրանց ձերբակալման մասին տեղեկացնելու օրենքով սահմանված ժամկետների խախտումների մասին:
Ազատազրկման վայրերում հաճախ չի անցկացվել պատշաճ բուժզննություն։ Արձանագրվել են դեպքեր, երբ բուժանձնակազմը չի գրանցել ազատազրկվածների մոտ հայտնաբերված մարմնական վնասվածքները: Բուժսպասարկման վիճակը շատ դեպքերում նույնպես բավարար չի եղել: Մասնավորապես, առկա են բուժանձնակազմի համալրվածության, համապատասխան բուժսարքավորումների և անհրաժեշտ դեղամիջոցների բացակայության, ինչպես նաև բժշկական փաստաթղթերի ոչ պատշաճ լրացման խնդիրներ: Գերբնակեցումը որոշ բանտերում հասնում է 50%-ի։ Խցերը գերծանրաբեռնված են։ Խցերում 15-16 հոգու համար նախատեսված է 12 մահճակալ, ազատազրկվածները քնում են հերթով։
Հոգեբուժարաններում ծայրահեղ վատ կենցաղային պայմաններ են: Անբավարար պայմաններ են արձանագրվել նաև որոշ զորամասերում։ Մանկատներում, հատուկ դպրոցներում, տուն-ինտերնատներում իրականացվում է ոչ կանոնակարգված բուժսպասարկում։
Խնդրում ենք Ձեր միջամտությունը վերոնշյալ խնդիրների լուծման կապակցությամբ ՀՀ ոստիկանությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ պաշտպանության նախարարությանը և այլ իրավասու մարմիններին համապատասխան հանձնարարականներ տալու, ինչպես նաև այդ մարմինների կողմից Ձեր հանձնարարականների կատարման մասին հանրությանը ներկայացնելու առումով։
Այսուհետ ևս Ձեզ ամփոփ կներկայացվեն մեր մշտադիտարկումների արդյունքում ստացված տեղեկությունները եռամսյակային հաշվետվությունների միջոցով»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.