29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր` հուլիսի 17-ին, Հայաստանի Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքում դրական միավորներ ստացած, բայց բուհ չընդունված մի շարք դիմորդների ծնողներին: Հանդիպումը տեղի է ունեցել ծնողների խնդրանքով: Վերջիններս առաջարկել են բուհերում ավելացնել լրացուցիչ տեղեր` առավել մեծ թվով դիմորդների հնարավորություն ընձեռել վճարովի հիմունքներով ընդունվել բուհեր: Նախարարը, լսելով ծնողների բողոքներն ու առաջարկները, ասել է, որ հասկանում է ծնողների անհանգստությունը, որը, սակայն, ըստ Աշոտյանի անհարկի է, քանի որ այս տարի առաջին անգամ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդներին հնարավորություն է տրվել մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ թափուր տեղերի մրցույթին կարող են հայտ ներկայացնել նաև ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած այն դիմորդները, ովքեր առաջին կամ լրացուցիչ փուլերում բուհերում չեն հայտագրվել: Լրացուցիչ փուլի մասնագիտությունների ցանկում, համաձայն նախարարի նշած տեղեկատվության, պետական և ոչ պետական բուհերում առկա են համապատասխանաբար ավելի քան 4300 և 3700 թափուր տեղեր:
Ծնողների մյուս անհանգստությունը կապված էր, ըստ վերջիններիս կարծիքի, այս տարի որոշ բուհերում բարձր անցողիկ բալերի առկայությամբ: Ի պատասխան` Արմեն Աշոտյանը պարզաբանել, որ այս տարի որոշ մասնագիտությունների գծով անցողիկ բալն իսկապես բարձր է, համեմատած նախորդ տարիների հետ, որը, սակայն, ըստ նախարարի, կարելի է բացատրել նաև «Հայոց լեզու և գրականություն» առարկայից ստացված բարձր գնահատականների արդյունքով:
Ի մի բերելով հանդիպման արդյունքները և հաջողություն մաղթելով բոլոր դիմորդներին` նախարարը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ այլևս ոչ մի լրացուցիչ տեղ չի ավելացվելու և ծնողներին կոչ է արել` լավագույնս օգտվել այս տարի առաջին անգամ ընձեռված հնարավորությունից` մասնակցել թափուր տեղերի կամ հեռակա ուսուցման ընդունելության մրցույթներին:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հունիս ամսվա, ինչպես նաև 2012թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ այդմ՝ համեմատաբար ցածր ցուցանիշեր են գրանցվել սեփական եկամուտների հավաքագրման մասով։ Գնահատման և վերլուծության արդյունքում հունիս ամսին այս ուղղությամբ համեմատաբար լավագույն արդյունքներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Նոր Նորք վարչական շրջանները։ Նոր Նորքն, ընդ որում , նախորդ ամսվա համեմատ ցուցանիշները բարելավել է միանգամից 7 նիշով։ Համեմատաբար ցածր են Նուբարաշեն և Նորք Մարաշ վարչական շրջանների արդյունքները։
Աղբահանության վարձավճարների հավաքագրման ուղղությամբ համեմատաբար բարձր ցուցանիշեր արձանագրվել են Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ աղբահանության վարձավճարների գանձման նոր մեխանիզմի կիրառման պիլոտային ծրագիրը հաջողությամբ իրականացվում է Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում։ Անդրադառնալով աղբահանության մասով առկա թերացումներին՝ քաղաքապետն անթույլատրելի է համարել դրանք ու խստորեն հանձնարարել ամենասեղմ ժամկետում շտկել իրավիճակը։
Տարոն Մարգարյանը հստակ հանձնարարականներ է տվել նաև մյուս ոլորտներում ցուցանիշները բարելավելու ուղղությամբ։
Անդրադառնալով 2012թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ ինչպես և տարեսկզբին խոստացել էր, լավագույն արդյունք ցուցաբերած վարչական շրջանները կպարգևատրվեն։
Ըստ այդմ, կիսամյակային արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած Դավթաշեն վարչական շրջանը Երևանի քաղաքապետի որոշմամբ պարգևատրվել է 3, երկրորդ տեղն զբաղեցրած Ավան վարչական շրջանը՝ 2 և երրորդ տեղն զբաղեցրած Էրեբունի վարչական շրջանը 1 մլն դրամով։
Հուլիսի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևելյան և Արևմտյան Հայոց թեմերի երիտասարդ ուխտավորներին՝ ուղեկցությամբ խմբերի ղեկավարներ Տ. Հակոբ քահանա Գևորգյանի և Տ. Ավետիս քահանա Աբովյանի:
Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրության՝ հանդիպման սկզբում Տեր Հայրերը Վեհափառ Հայրապետին ներկայացրել են երիտասարդներին` տեղեկացնելով, որ թեմակալ առաջնորդներ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ խմբերն ամեն տարի այցելում են Հայրենիք ուխտագնացության, ինչպես նաև «Հայկական ծառայողական ծրագիր» և «Քրիստոնեական երիտասարդական առաքելություն դեպի Հայաստան» ծրագրերի շրջանակներում իրենց մասնագիտական ծառայությունն են բերում Հայաստանի մարզերից որևէ մեկում:
Այնուհետև երիտասարդներին ողջունել և իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով թեմերից երիտասարդների ամենամյա այցելությունների և Հայրենիքին իրենց սպասավորությունը բերելու պատրաստակամության համար:
Իր խոսքում Նորին Սրբությունը ընդգծել է այսպիսի այցելությունների կարևորությունը՝ նշելով, որ դրանք խանդավառում ու ոգեշնչում են երիտասարդներին և հնարավորություն են ընձեռում անձնապես տեսնել և ճանաչել Հայրենիքը՝ հաղորդակից դառնալով նրա բազմադարյա հարուստ մշակույթին և սրբազան արժեքներին:
Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքն է հայտնել թեմակալ առաջնորդներին՝ նման այցելություններ կազմակերպելու և Սփյուռքի երիտասարդ հայորդիներին Հայրենիքը և իրենց ինքնությունը բացահայտելու հնարավորություն ընձեռելու համար: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ այս ացելության արդյունքում երիտասարդները հոգեպես և գիտելիքներով հարստացած ու առավել խանդավառված պիտի վերադառնան իրենց բնակավայրեր:
Հանդիպումից հետո երիտասարդները Մայր Տաճարում մասնակցել են Սուրբ պատարագին:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Արցախում սոցհարցում է անցկացրել և լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց սոցհարցման արդյունքները: Ըստ հարցման` Արցախի առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահ Բակո Սահակյանին իրենց ձայնը կտան բոլոր ընտրողների 75%-ը:
«Բակո Սահակյանը անցած նախագահական ընտրությունների նման չի հավաքի 85% ձայն: Դրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ նա իր նախագահության տարիներին ընդգծված պայքարել է կաշառակերության դեմ, և դրա արդյունքում շատ մարդիկ են տուժել, զրկվել աշխատանքից: Այդ զանգվածը նրան այսօր չի ընտրի»,- ասել է նա և ավելացրել, որ Արցախում այլևս անհնար է ապրել կաշառակերությամբ:
Սոցիոլոգի խոսքով, Վիտալի Բալասանյանը քիչ ձայներ կհավաքի այն պատճառով, որ արմատական ընդդիմության կեցվածք է ընդունել:
«Նա գնում է այն նույն սցենարով, որը շատ անհաջող կերպով իրագործում են Հայաստանի ընդդիմադիր ուժերը: Նրա հայտարարությունները չեն հիմնավորվում ոչ մի փաստերով ու թվերով: Նա հայտարարում է, որ այնպես կանի, որ Ղարաբաղը դառնա ԼՂ խնդրի կարգավորման բանակցող կողմ, սակայն չի նշում, թե ինչ ճանապարհով պետք է դա անի»:
Ըստ Ահարոն Ադիբեկյանի` Արցախում աղքատությունը երկու-երեք անգամ պակաս է, քան Հայաստանում, չկան մուրացիկ մարդիկ և այդ իմաստով սոցիալական դժգոհության ալիք դժվար է բարձրացնել:
«Բալասանյանը իր հույսը մեծամասամբ դրել է պասիվ ընտրողների վրա: Դրանք են՝ մեծամասամբ տնային տնտեսուհիները, երիտասարդության մի մասը, գյուղում հողագործությամբ զբաղվող գյուղացին»,-նկատել է նա:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ Արցախում կա 90 հազ.600 ընտրող, որոնցից ընտրությանը կմասնակցի 75%-ը
«ՉԻ» տեղեկությունների համաձայն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն արդեն պաշտոնապես հայտարարել է իր արձակուրդ գնալու մասին, բանից պարզվում է` ոչ թե իր ամառային հանգիստն է վայելում, այլ զբաղված է գործարար դաշտին առնչվող խնդիրները կարգավորելու գործով: ՀՀ սահմաններր լքելուց առաջ վարչապետ Սարգսյանը Ջերմուկ քաղաքում հանդիպումներ է ունեցել ինչպես գործարար շրջանակների, այնպես էլ նախարարների հետ, որոնց արձակուրդ գնալուց առաջ հայտնել է իր վերջին ցանկությունների մասին: Ըստ նույն լուրերի, Սարգսյանն այդ հանդիպման ժամանակ շատերի ներկայությամբ հայտարարել է, որ մեր երկրում թիվ մեկ օրինակելի գործարարը Աշոտ Արսենյանն է`Քլոսը, որին պետք է աջակցել ու առավելագույնս հնարավորություններ տալ բիզնեսի դաշտում կրկնակի հաջողություններ արձանագրելու համար: Ի դեպ, այդ հաջողությունների հետ ուղղակիորեն առնչվում է Ջերմուկ քաղաքում ևս մի բանի առողջարաններ Արսենյանի տիրույթ տեղափոխելու հարցը, մանավանդ որ այսօր որոշ առողջարաններ հենց Արսենյանների այս ոլորտում ունեցած մոնոպոլ դիրքերի պատճառով մրցակցությանր չեն դիմանում:
Ի դեպ, այդ հանդիպման շրջանակներում նախարարներից ոմանց էլ Սարգսյանը պարզապես զգուշացրել է հնարավորինս քիչ խոսել Սևանին վերաբերող խնդիրների շուրջ, իսկ կտրուկ գործողությունների դիմելուց առաջ հիշել, թե ինչպիսին կլինեն դրանց հաջորդող հետևանքներր:
Իսկ իր համար հույժ կարևոր հարցերր վեր բարձրացնելուց հետո վարչապետ Սարգսյանը մասնակցել է Աշոտ Արսենյանի կողմից կազմակերպված ճոխ հյուրասիրությանը, որին քիչ ավելի ուշ միացել են նաև մեծարգո այրերի տիկնայք ու մինչև ուշ երեկո լավ ժամանակ են անցկացրել «Արմենիա» առողջարանում:
Չորրորդ ինքնիշխանություն
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել է «Ամոթ «Արմավիային» և Սփյուռքի նախարարությանը» անվանումով խումբ, որի ստեղծման նպատակը, ըստ խմբում զետեղված տեղեկատվության, քննարկել ու մշակել գործողություններ, թե ինչպե՞ս կարելի է օգնել Սփյուռքում բնակվող հայերին։
«Ֆեյսբուքյան» օգտատեր Հովիկ Աթոքյանը Հայաստանից պահանջվող գործողությունները ձևակերպել է այսպես. ««Արմավիան» պետք է վերանայի տոմսի գները, կազմվի Սիրիայից եկածների տեղավորման կոմիտե, որը պետք է զբաղվի նրանց տեղավորման հարցերով, սիրիահայերին պետք է աջակցություն տրվի առանց բյուրոկրատական քաշքշուկի՝ բնակարաններ գնելու հարցում, ցանկացողներին օգնել բնակություն հաստատել Արցախում, և վերջապես «հեշտացնել հայկական քաղաքացիություն ստանալու գործընթացը, նախ կրճատելով սպասման 6 ամիս ժամկետը»:
ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը այն կարծիքին է, որ ընդդիմադիր ուժերի կողմից միասնական թեկնածու առաջադրելը հաղթանակ չի ապահովի 2013 թվականին նախատեսված նախագահական ընտրություններում:
Այս մասին այսօր` հուլիսի 16-ին, մամուլի ասուլիսում նշել է հենց ինքը` Բոստանջյանը. «Միասնական թեկնածու առաջադրելը ոչինչ չի փոխի երկրում, քանի որ ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց հասնել այն մակարդակին, որ կարողանա ներկայացնել հասարակության «երազանքներն ու նպատակները»:
Ըստ Բոստանջյանի` միասնական թեկնածուի հաղթանակը քիչ հավանական է, քանի որ գործող իշխանությունն ուժեղ է:
Այն հարցին, թե բացառո՞ւմ է այդ հարցում արտաքին ուժերի աջակցությունը, նախկին պատգամավորը պատասխանել է, որ նման աջակցություն հնարավոր է, սակայն նույնիսկ այդ աջակցության առկայության դեպքում այն հետևողական չի լինի: «Այս փուլում Հայաստանն այդքան մեծ հետաքրքրություն չի ներկայացնում արտաքին ուժերի համար: Գերտերություններն այս պահին ավելի շատ զբաղված են տարածաշրջանի այլ, ավելի լուրջ խնդիրներով»,-նկատել է Բոստանջյանը:
Կարո՞ղ է ԲՀԿ-ն նպաստել Ռոբերտ Քոչարյանի վերադարձին և արդյոք կա՞ ինչ-որ կապ ԲՀԿ-ի և Քոչարյանի միջև հարցին, Բոստանջյանը պատասխանել է. «ԲՀԿ-ում իմ ակտիվ գործունեության ողջ ընթացքում ես ոչ մի կապ չեմ տեսել, իսկ աջակցության կամ նպաստելու հնարավորության մասին ոչինչ ասել չեմ կարող»:
Բոստանջյանի խոսքով` «ղեկավար համակարգում կայացած մարդիկ երբեք այն չեն լքում»: Այդ կապակցությամբ, նա բերել է ԱՄՆ-ի օրինակը և ընդգծել, որ նման մշակույթ պետք է զարգանա նաև Հայաստանում: «Պետք չէ վանել մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են բերել երկրի կառավարմանը: Դա վերաբերում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլև շատ ուրիշների»,-ընդգծել է նա:
Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` հուլիսի 16-ին, Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Վատիկանի Արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին` ուղեկցությամբ Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկիի և Հայաստանում, Վրաստանում ու Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի:
Հանդիպմանը Գարեգին Բ-ն ողջունել է կարդինալի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` արձանագրելով, որ Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների պատմականորեն նվիրագործված հարաբերություններն աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ:
Կաթողիկոսն ընդգծել է Մայր Աթոռի և Վատիկանի միջև կրթական և սոցիալական ոլորտներում առկա արդյունավետ համագործակցության կարևորությունը: Նա վերհիշել է իր հանդիպումները Հովհաննես Պողոս Բ երջանկահիշատակ պապի և Հռոմի Բենեդիկտոս ԺԶ քահանայապետի հետ: Ապա, անդրադառնալով նաև կարդինալ Սանդրիի հետ ունեցած հանդիպումներին, Գարեգին Բ-ն բարձր է գնահատել վերջինիս առանձնահատուկ վերաբերմունքը հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու հանդեպ:
Խոսելով քույր Եկեղեցիների հետ հարաբերությունների և համագործակցության մասին` Վեհափառ Հայրապետը մասնավորապես ընդգծել է, որ Քրիստոսի Եկեղեցին պետք է սիրո միության մեջ լինի` պատմական զարգացումների արդյունքում ձևավորված արժեքային համակարգերի լիարժեք, անխաթար պահպանությամբ, ինչը կնպաստի քրիստոնեական առաքելության հաջող իրագործմանը:
Հանդիպման առիթով Գարեգին Բ-ն կարդինալ Սանդրիի միջոցով եղբայրական իր սերն ու ողջույններն է փոխանցել Հռոմի Սրբազան Քահանայապետին:
Իր հերթին, կարդինալ Սանդրին ևս ուրախություն է հայտնել հանդիպման առիթով և անդրադարձել Հայ Եկեղեցու հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին` հույս հայտնելով, որ դրանք ավելի կսերտանան ու կզորանան: Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահը Գարեգին Բ-ին է փոխանցել նաև Բենեդիկտոս ԺԶ պապի ջերմ ողջույնները:
Հանդիպումից հետո Գարեգին Բ-ն և կարդինալ Լեոնարդո Սանդրին այցելել են Մայր Տաճար, աղոթք բարձրացրել Իջման Ս. Սեղանի առջև:
Կրիմսկում ջրհեղեղից զոհվածների նոր ցուցակ է հրապարակվել, որոնց թվում կա 7 հայ:
Նրանք են.
1. Սուսաննա Ռաֆիկի Բույուկլյան
2. Զավեն Թևոսի Դավթյան (1968 թ)
3. Թևոս Վանիկի Դավթյան
4. Կապուստյան Իուլիտտա Գրիգորիի
5. Մեդոլյան Տատյանա Վասիլի
6. Շահբազյան Հովհաննես Գրիգորի
7. Շահբազյան Լիդիա Ստեփանի
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ի գիշերը երեք քաղաքներում (Գելենջիկ, Կրիմսկ, Նովոռոսիյսկ) ջրի տակ էին անցել շուրջ 5 հազար բնակելի տներ: Ըստ վերջին տվյալների` զոհվել է 171 մարդ: 159-ը` Ղրիմի շրջանում, երկուսը` Նովոռոսիյսկում, 10-ը` Գելենջիկում: Մոտ 24 հազար մարդ տուժել էր:
Այս գիշեր ծանր հիվանդությունից հետո մահացել է ՀՀ Կապի և Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հայրը` Բեգլար (Հրանտ) Բեգլարյանը:
«Հայկական Վարկածն» իր ցավակցությունն է հայտնում Գագիկ Բեգլարյանին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.