29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր ժամը 12:00-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը հրապարակել է ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրությունը ԼՂՀ 2012թ. նախագահական ընտրություններում քվեարկության ընթացքի մասին` ժամը 11:00-ի դրությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից: Ըստ այդմ այդ ժամի դրությամբ արդեն իսկ մասնակցել է ընտրության իրավունք ունեցող արցախցիների 26.2%-ը:
Ստորև ներկայացվում են ԼՂՀ ԿԸՀ հրապարակած տվյալները քվեարկության ընթացքի մասին:
Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանն այսօր քվեարկել է Ստեփանակերտի թիվ 24 ընտրատեղամասում, այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանը կարևորել է ընտրությունների դերը Արցախի Հանրապետության կյանքում՝ հավելելով, որ դրանք ցույց են տալիս երկրում ժողովրդավարության իրական աստիճանը, Արցախի հավատարմությունը միջազգային նորմերին ու չափանիշներին:
Բակո Սահակյանի կարծիքով՝ այս անգամ ևս Արցախում հաջողվել է բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնել նախընտրական քարոզարշավը` բոլորի համար հավասար պայմաններում, ազատ ու թափանցիկ:
Ինչ վերաբերում է իր ընտրությանը, ապա գործող նախագահը նշել է, որ իր քվեն տվել է միասնության, համատեղ աշխատանքի, հզոր ու անկախ պետության կառուցման օգտին:
2012 թ. առաջին կիսամյակում աննախադեպ աճել է նոր անձնագրերի ստացման (փոխանակման) համար դիմողների քանակը: Այդ մասին այսօր` հոլիսի 19-ին կառավարության նիստում, պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե ինչ է արվում անձնագրերի մատակարարման խնդիրը լուծելու համար, հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը`:
Ա. Օսիկյանի տեղեկացմամբ` 2011 թ. առաջին կիսամյակում անձնագիր ստանալու դիմում էր ներկայացրել 171 հազ. մարդ, իսկ այս տարվա առաջին կիսամյակում` 30 հազարով ավելի: Ըստ փոխոստիկանապետի` նույնիսկ ոչ աշխատանքային օրերին աշխատանքային գրաֆիկներ են կազմվել` մարդկանց սպասարկելու համար: Բացի այդ, արդեն ստացվել է անձնագրերի նոր խմբաքանակ, ուստի այդ խնդիրը կարելի է լուծված համարել:
Նշենք, որ վերջին շրջանում ՀՀ քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են ստացվում` անձնագրերի տրամադրումը ուշացնելու համար:
Ա. Օսիկյանն ասել է նաև, որ հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են դիմել նաև կենսաչափական անձնագրեր ստանալու համա, սակայն սպասվածին հակառակ` դիմումների քանակը քիչ է, ընդամենը 800 դիմում:
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի պետ Արսեն Այվազյանը թերթի հետ զրույցում ասել է, որ փուչիկների գործով մեղադրանք է առաջադրվել Սերոբ Բոզոյանին` Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (Վնաս պատճառել երկու կամ ավելի մարդկանց առողջությանը): Երեկ մեղադրյալ Սերոբ Բոզոյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրությամբ չբացակայելը: Արսեն Այվազյանը սահմանափակվել է այսքանով: Սակայն ավելի ուշ թերթին հաջողվել է պարզել, որ Սերոբ Բոզոյանը 54 տարեկան է և զբաղվում է փուչիկների լիցքավորմամբ: Կազմակերպություն չունի և ինքն է անձամբ ընդունում պատվերներ: Որոշ տեղեկությունների համաձայն, նա փոքրաթիվ պատվերներ է ընդունում, ինչից կարելի է ենթադրել, որ իշխանության պատվերի գայթակղությանը դժվարացել է դիմադրել: Ամեն դեպքում, առայժմ մեղադրվում է Բոզոյանը: Ինչպես տեսնում եք, իշխող կուսակցության ներկայացուցիչներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել` այն դեպքում, երբ նրանք են փնտրել ու գտել էժան փուչիկի աղբյուրը և շատ էլ լավ տեղյակ են եղել, որ կրակի դեպքում կարող է հրդեհ բռնկվել:
Հրապարակ
Արցախում այսօր առովոտյան ժամը 8:00-ից սկսվել են նախագահական 5-րդ ընտրությունները: ԼՂՀ նախագահի ընտրություններին ընտրելու իրավունք ունի 98 հազար 909 ԼՂՀ քաղաքացի: Քվեարկությունը կանցկացվի ԼՂՀ 273 ընտրական տեղամասում: Նախագահի պաշտոնի համար այսօր պայքարում է երեք թեկնածու՝ ԼՂՀ գործող նախագահ, անկուսակցական Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, և Հայաստանի ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը:
Նշենք, որ ընտրություններին հետևելու է 80 դիտորդ, այդ թվում` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ պատվիրակությունը և այլոք: Գործընթացը լուսաբանելու է ավելի քան 50 լրագրող:
Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը հայտնում է, որ Վանում կրկին պատրաստվում է տպագվել Van Times-ը, բայց արդեն ամսագրի տեսքով և չորս լեզվով, այդ թվում հայերենով: Այն դադարեցվել էր սեփականատիրոջ` Ազիզ Այքաչի մահից հետո: Նախաձեռնողներից է նախկին խմբագրի որդին` ամսագրի համակարգող Արիս Նալչըն: Վերջինս ասել է, որ աշխարհի պատմության մեջ Վանը կարևոր տեղ ունի, այդ պատճառով տվյալ նախագիծն անհրաժեշտություն է: Հրատարակման գործում աջակցություն են ցուցաբերել նաև Նազիկ Արմենակյանը, Բագրատ Էստուկյանը, Մեհմեդ Ֆըրաթը, Արիս Նալչին և այլոք։Ամսագրի առաջին համարը լույս կտեսնի հանգանակությունների շնորհիվ։
Հուլիսի 16-17-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իր 105-րդ նստաշրջանի ընթացքում քննարկել է ՄԱԿ-ի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցները:
ՀՀ պատվիրակության կազմում, որը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, գլխավոր դատախազության, վճռաբեկ դատարանի և ոստիկանության ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը, զեկույցի քննարկումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում, կոմիտեի կողմից առաջարկված թեմատիկ հարցերի շրջանակում:
ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է զեկույցը, ՄԱԿ-ի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, արձանագրված օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված ու նախատեսվող քայլերը:
Քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը պատասխանել է կոմիտեի անդամների կողմից բարձրացված հարցերին` ներկայացնելով, մասնավորապես, դաշնագրի իրականացման սահմանադրական և իրավական շրջանակները, ինչպես նաև երկրում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանման ու խթանման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող աշխատանքը:
Զեկույցի քննարկմանը կհաջորդի կոմիտեի եզրակացությունների և առաջարկությունների ընդունումը:
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Ժնում իր այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել նաև Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի և ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական հանձնաժողովի նորանշանակ Գործադիր քարտուղար Սվեն Ալկալայի հետ:
ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպման ընթացքում Ա. Հովակիմյանը, կարևորելով տարածաշրջանում ԿԽՄԿ դերը, անդրադարձել է Կոմիտեի և Հայաստանի միջև համագործակցության խնդիրներին:
Ս. Ալկալայի հետ հանդիպման ընթացքում նշվել է հանձնաժողովի հետ ՀՀ համագործակցության կարևորությունը, քննարկվել են կազմակերպության շրջանակներում ՀՀ միջազգային պայմանագրերի կատարմանն առնչվող հարցեր:
Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի (ՀՊՃՇՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը այսօր լրաագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ընդունվողների թիվն այս տարի 2010 թվականի համեմատությամբ 25 տոկոսով աճել է:
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ բուհը հավատարմագրված է Ֆրանսիայում, որտեղ բուհի դիպլոմը ճանաչվում է:
«Ճարտարապետությունը չպահանջված մասնագիտություն է, մեզ մոտ և՛ ընդունվելն է դժվար, և՛ սովորելն է դժվար, իսկ ավարտելուց հետո երիտասարդները չեն գնահատվում, շատ ցածր է ճարտարապետի, շինարարի աշխատավարձը, սակայն այստեղ ընդունվում են մարդիկ, ովքեր սեր ունեն իրենց մասնագիտության նկատմամբ»,- նշել է ռեկտորը: Նա գոհ է բուհի ուսանողությունից: Նրա խոսքով, ուսանողներն ակտիվ են, լավ են սովորում, իսկ ուսանողական խորհուրդն իր դերը շատ լավ է կատարում:
«Աննման ուսանողական խորհուրդ ունենք, նրանք են նստում և որոշում, թե ասենք սննդի գները ինչո՞ւ պետք է թանկ լինի և կազմում են գները, արհմիության գումարները հատկացվում են ծնողազուրկ, անապահով խավերի ուսանողների անհրաժեշտության դեպում, ինչպես նաև հենց ուսանողներից ստեղծվել է հակակոռուպցիոն հանձնաժողով, որոնք էլ մոնիտորինգ են անում»,- նշել է բուհի ռեկտորը։
Ըստ Հովհաննես Թոքմաջյանի` պետք է ինժեների դերը բարձրացվի, նրա աշխատանքը գնահատվի հավուր պատշաճի, քանի որ Հայաստանը այն երկրներից է, որտեղ միշտ պետք է շինարարի, ինժեների մասնագիտությունը:
Ի դեպ, Ստեփանակերտի օդանավակայանը նախագծել և կառուցել են ՀՊՃՇՀ մասնագետները, իսկ շինության ճարտարապետն է բուհ-ի դասախոս Տիգրան Բարսեղյանը:
Իմ նախկին հոդվածներից մեկում նշել էի, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն փափաք է հայտնել հանդիպել «Սփյուռքի ղեկավարների» հետ՝ քննարկելու համար Ցեղասպանության հետ կապված հայկական պահանջները։
Ես առաջարկեցի, որ նախքան Դավութօղլուի հետ հանդիպման հնարավորությունը քննարկելը, նախ և առաջ նա պետք է ապացուցի իր անկեղծությունը՝ կատարելով ութ նախնական զիջումներ, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետությանը Տրապիզոնի թուրքական նավահանգստից առևտրային նպատակներով օգտվելու թույլտվություն շնորհելն էր։
Անցյալ շաբաթ, թուրքական Gunebakis կայքը և այլ լրատվամիջոցներ նշեցին Տրապիզոնի նավահանգստի տնօրեն Մուզաֆեր Էրմիշի դրական արձագանքը. «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն իր վերջին հոդվածում նշեց, որ Թուրքիայի ղեկավարությունը ակտիվորեն փորձում է երկխոսություն նախաձեռնել հայկական սփյուռքի հետ և ապա պնդեց, որ նրանք ներգրավված են մի շարք հանդիպումներում 2015 թվականին Տեղահանության 100–րդ ամյակից առաջ։ Սասունյանը, ով խորհուրդ տվեց սփյուռքին Թուրքիայի իշխանությունների առաջ չդնել իրարամերժ պահանջներ, թվարկեց այն պահանջները, որոնք միացյալ հայկական պատվիրակությունը կարող է ներկայացնել՝ ներառյալ այն պահանջը, որ Հայաստանին պետք է շնորհել Տրապիզոնի նավահանգստից առևտրային նպատակներով օգտվելու հատուկ թույլտվություն»։ Gunebakis կայքի փոխանցմամբ՝ «Տրապիզոնը կողմ է այդ պահանջին»։
Այնուամենայնիվ, գլխավոր տնօրենը նկատեց. «թե Թուրքիայի կառավարության համաձայնության դեպքում մենք պատրաստ ենք։ Հայերը կարող են հեշտությամբ իրականացնել իրենց ներմուծումն ու արտահանումն այս տարածքով։ Հայաստանի 7.5 միլիարդ դոլար կազմող առևտրային ծավալը հիանալի հնարավորություն կլինի Տրապիզոնի համար»։ Gunebakis կայքում տեղադրված «Հայաստանի աչքը Տրապիզոնի նավահանգստի վրա է» վերտառված հոդվածում նշվում է, որ Հայաստանի ներմուծման և արտահանման զգալի մասը ներկայումս անցնում է Վրաստանի Փոթի նավահանգստով։
Նավահանգստի տնօրեն Էրմեշը նշեց Փոթի նավահանգստի փոխարեն Տրապիզոնից օգտվելու առավելությունները։ Նա նշեց, որ Տրապիզոնից մինչև Երևան հեռավորությունը 430 կիլոմետր է։ «Թեև Փոթիի նավահանգիստն ունի երկաթգծից օգտվելու հնարավորություն, այնուամենայնիվ բեռնափոխադրումներում նկատվում են զգալի ուշացումներ։ Մյուս կողմից, Տրապիզոնի և Երևանի միջև գործում է հարմարավետ մայրուղի, որը հասանելի է օրվա բոլոր ժամերին։ Տրապիզոնի նավահանգստից մինչև Ալիջանի սահման [Հայաստանի Մարգարայի անցակետ] 400 կիլոմետր է, իսկ այնտեղից Երևան՝ ընդամենը 30 կիլոմետր է… Ցանկացած փոխադրամիջոց, որը մեկնում է այս կետից կլինի Հայաստանում 6-7 ժամում, որն անհավատալի առավելություն է այդ երկրի համար», նշեց էրմիշը։
Գլխավոր տնօրենը նշեց, որ «Տրապիզոնի նավահանգիստը պատրաստ է սպասարկել նոր ծրագրեր» և որ «մենք մեծացրել ենք նավահանգստի կարողությունը 3.9–ից 10 միլիոն տոննա։ Մենք միայն օգտագործում ենք նավահանգստի հնարավորությունների 25%–ը։ Մենք պատրաստ ենք ցանկացած առևտրային հնարավորության, որը կարող է առաջանալ Հայաստանի կապակցությամբ»։
Նավահանգստի տնօրեն Էրմիշի շուտափույթ և դրական արձագանքից կարելի է հանգել մի քանի եզրակացությունների՝
— Այս գործարքը փոխշահավետ է թե Հայաստանի թե Թուրքիայի համար։ Տրապիզոնը կօգտագործի նավահանգստի իր ամբողջ կարողությունը, իսկ Հայաստանը կխնայի բեռնաթափման վճարների վրա, կվճարի ավելի քիչ փոխադրման ծախսեր և կստանա արտաքին աշխարհի հետ այլընտրանքային ցամաքային մուտք։
– Գլխավոր տնօրենը հանդես չէր գա Հայաստանի հետ համագործակցության զգայուն թեմայի վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ, եթե նախապես չունենար Անկարայի համաձայնությունը։ Հնարավոր է, որ Թուրքիայի կառավարությունը օգտագործում է Էրմիշի դրական հայտարարությունները, որպես փորձնական փուչիկներ տեսնելու համար այդ քայլի աջակիցների և ընդդիմադիրների հակազդեցությունը։ Ոչ մի բացասական արձագանք չի եղել թուրք և ազերի հակահայ ազգայնամոլների կողմից, իսկ հայ առևտրականները ողջունել են Թուրքիայի հավանական քայլը։
– Քանի որ Տրապիզոնի նավահանգստի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի բեռները կարող են ուղղակի անցնել ներկայումս փակված հայ–թուրքական սահմանով և ոչ թե Վրաստանի միջով, նույնիսկ սահմանի այս սահմանափակ բացումը բեռնափոխադրումների համար մեկընդմիշտ կվերացնի չափազանց վիճահարույց հայ–թուրքական արձանագրությունների անհրաժեշտությունը։
Վերջապես, եթե Թուրքիան իսկապես ցանկանում է հաշտության անկեղծ դրսևորում ցուցաբերել, պետք է, որ ճանաչի Տրապիզոնը որպես Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի բնաջնջման մեծագույն կենտրոններից մեկը։ Տրապիզոնի նավահանգստում պետք է հուշարձան կանգնեցվի հազարավոր հայ կանանց և երեխաների հիշատակին, ում դրել են նավակներում և դաժանորեն խեղդել Սև ծովում։
Հարկ է նշել, որ ոչ Հայաստանին Տրապիզոնի նավահանգիստի օգտագործման թույլտվությունը և ոչ էլ հուշարձանի կառուցումը չի կարող համարվել Ցեղասպանության փոխհատուցում։ Սրանք պարզապես քայլեր են, որոնք պետք է նախաձեռնեն թուրք պաշտոնյաները ապացուցելու համար իրենց բարի կամեցողությունը, նախքան հայերը նրանց հետ նստեն բանակցությունների սեղանի շուրջ։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կ. Գևորգյան
Սիրիայից Հայաստան փախստականների հոսքը շարունակվում է: Այս օրերին հազարավոր սիրիահայեր, տուն- տեղ թողնելով, արտագաղթում են Հայաստան: Ժամանակավոր կացարանները, որտեղ նրանց մի մասին տեղավորել են, ծանրաբեռնված են և արդեն տեղ չկա:
Պատերազմական գործողությունների սկզբնական շրջանում հատուկենտ սիրիահայեր էին լքում իրենց բնակավայրը, որոնք էլ գերադասում էին արտագաղթել ԱՄՆ, Կանադա կամ Եվրոպա, սակայն միայն վերջին ամիսներին` 2012 թվականի առաջին կիսամյակում, ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից, 3248 Սիրիայի քաղաքացի է դիմել մեր երկրին` քաղաքացիություն ստանալու խնդրանքով:
ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունից էլ տեղեկացանք, որ այդ քաղաքացիներից ընդամենը 6 ընտանիք է` 14 անձից բաղկացած, դիմել Միգրացիոն ծառայությանը ապաստան` այսինքն`բնակության իրավունք ստանալու համար: Այդ փաստաթուղթը նրանց հարկավոր է, որպեսզի երկրից չվտարեն նրանց:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.