29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ԼՂՀ-ում, սեպտեմբերի 7-ին, տեղի կունենա երկրի նորընտիր նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը:
ԼՂՀ Սահմանադրության համաձայն, Բակո Սահակյանը ժողովրդի առաջ կերդվի, որի տեքստը հետևյալն է.
«Ստանձնելով Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի պաշտոնը, երդվում եմ.
Անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը` ի բարօրություն Լեռնային Ղարաբաղի հանրապետության և հանուն մեր ժողովրդի բարեկեցության»:
Նորընտիր նախագահը կերդվի երկրի Սահմանադրության և 17-րդ դարի Կտարակարանի վրա:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձը է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ Ձեզ վստահեց իր ապագան, անվտանգության և կայունության ապահովումը, զարգացումն ու հզորացումը: Ձեր կյանքի ամբողջ ընթացքն անմնացորդ պայքար է հանուն Արցախի ազատագրման և անկախ պետականության հզորացման: Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք սկսածը հանուն Արցախի:
Մեկ անգամ ևս շնորհավորելով` մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ և Ձեր առջև դրված ծրագրերի և նպատակների իրականացում»:
Հայաստանի օլիգարխները և խոշոր գործարարները հակավարչապետական «կոալիցիա» են ստեղծել, որը մտադիր է հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը համաձայնի պաշտոնանկ անել Տիգրան Սարգսյանին:
Ըստ լուրերի, Սերժ Սարգսյանի հունիսի 27-ից 28-ը Բելգիա կատարած այցի օրերին ՀՀ-ում տեղի է ունեցել հակավարչապետական գործարարների հավաք, որի մասնակիցները որոշել են` անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի ՀՀ իշխանությունները գիտակցեն, որ իրենք են օլիգարխիայից կախված և ոչ թե` հակառակը: Ըստ այդմ, որպես նախազգուշացում, գործարարները որոշել են տապալել իշխանությունների յոթ տոկոս տնտեսական աճ ապահովելու պլանը, որի մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է նոր կառավարության առաջին` հունիսի 18-ի նիստում: Իսկ եթե տնտեսական աճ ապահովելու պլանը տապալվի, ապա Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը կդառնա անխուսափելի:
Հայկական ժամանակ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` ԼՂՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հարգելի՛ պարոն Սահակյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ձեր համոզիչ հաղթանակն ընտրություններում վերահաստատումն է Արցախի ժողովրդի պատմական ընտրության և անշրջելի ընթացքի՝ դեպի քաղաքական ազատություն, ժողովրդավարություն և ազգային ու համամարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն: Սա Հայաստանի, Արցախի և համայն հայության ընդհանուր ճանապարհն է: Մենք այն անցել ու անցնում ենք միասին:
Ի դեմս Ձեզ՝ Արցախի ժողովրդին մաղթում եմ առաջընթաց, բարեկեցություն և առկա մարտահրավերներին դիմակայում: Նաև մաղթում եմ խաղաղ երկինք, ինչը մեր բոլոր գալիք հաջողությունների գրավականն է»:
«Հայաստանի Եվրոպական Բարեկամները» հրապարակել են ԼՂՀ-ում նախագահական ընտրություններում իրենց դիտորդական առաքելության եզրակացությունը:
Ստորև ներկայացնում ենք այն.
«Նախապատմություն
2012թ. Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Թեև ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված չէ, «Հայաստանի Եվրոպական Բարեկամները» վճռականորեն ողջունում է դե — ֆակտո իշխանությունների ցանկությունը` կազմակերպել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված տեղական ինքնակառավարում: Այս ցանկությունը ընդգծվել է իշխանությունների կողմից, որոնք հրավիրել են բազմաթիվ միջազգային դիտորդների, այդ թվում` մեր խմբին, որը բաղկացած է ութ անդամից: Մեր խմբի մաս են կազմում երեք հայալեզու և հինգ ոչ հայալեզու անդամներ (այբբենական կարգով):
• Պողոս Գեյիկյան (մանկական վիրաբույժ, հայ)
• Հովհաննես Գրիգորյան (ՀԵԲ-ի մասնաճյուղի տնօրեն, հայ)
• Դոկտոր Հանս-Յուրգեն Զահորկա (Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, նախկին Եվրախորհրդարանի անդամ և պատգամավոր, գերմանացի)
• Րաֆֆի Էլլիոթ (ՀԵԲ-ի աշխատակից, կանադահայ)
• Օլգա Հետցե (ՀԵԲ-ի աշխատակցուհի, գերմանուհի)
• Դոկտոր Յաննիս Խարալամպիդիս (լրագրող, կիպրացի)
• Դոկտոր Էլենի Տեոչարուս (Եվրախորհրդարանի անդամ, կիպրուհի)
• Դոկտոր Մայքլ Քեմբեկ (ՀԵԲ-ի Գլխավոր Քարտուղար, գերմանացի)
Մենք ամբողջովին հետևել ենք ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունների պաշտոնական վարքագիծը:
Մեր դիտարկման բնույթը
Մեր դիտորդական առաքելությունը կարճաժամկետ էր և ընդգրկում էր ընտրությունների օրվա զարգացումները, մասամբ ձայների հաշվառման գործընթացը և հարցազրույցներ թեկնածուների և այլ դիտորդների հետ: Մեր առաքելությունը չէր ներառում լրատվամիջոցների մոնիթորինգ, երկարատև դիտարկում ընտրություններից առաջ և հետո կամ բողոքների կարգի և հետագա գործողությունների մոնիթորինգ: Ընտրությունների այս կարևոր մանրամասները լուսաբանելու համար հորդորում ենք ապագայում կազմակերպել լիարժեք ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ առաքելություն: Մեր առաքելության ընթացքում դիտարկեցինք ընդհանուր 245 -ից 23 ընտրատեղամաս, Հադրութից մինչև Մարտակերտ`ընդգրկելով Հադրութի 1932 ընտրող ունեցող ընտրատեղամասը և 18 ընտրող ունեցող լեռնային Մեհմարա գյուղի ընտրատեղամասը:
Թափանցիկ միջավայրի ապահովում դիտորդների համար
Մենք վճռականորեն գովում ենք տեղական իշխանություններին, որոնք մեզ թույլ տվեցին միանգամայն ազատորեն տեղաշարժվել Լեռնային Ղարաբաղում (այդ թվում՝ սակավորեն բնակեցված բուֆերային գոտու մոտ) և հարցազրույցներ վարել ընտրություններին ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող անձանց հետ: Զգալի էին ջանքերը, որոնք թույլ տվեցին մեզ և այլ դիտորդական խմբերին ձեռք բերել լիարժեք, խորաթափանց ու թափանցիկ տեղեկութուններ, և մենք կոչ են անում միջազգային հանրությանը գնահատել այդ ջանքերը:
Ինչո՞ւ կատարել դիտորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղում ընտրությունների ժամանակ:
Ժողովրդավարական սոլիդարությունը պահանջում է, որ մենք նախապատվություն տանք և խթանենք մարդու հիմնարար իրավունքները դոեմոկրատական ինքնակառավարման համակարգում, և հենց այս համատեքստում էլ իր առաքելությունն է ծավալում մեր աշխատանքային խումբը:
Մենք մասնավորապես կոչ ենք անում ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ին՝ ցուցաբերելու տեխնիկական աջակցություն և անցկացնելու դիտորդական առաքելություն տեղական մակարդակում անցկացվող ընտրություններին` որպես մարդկային զարգացմանն ուղղված օգնություն, անգամ եթե սա իրականացվում է դեռևս չճանաչված երկրում:
Սա կարող է խթանել տեղական մակարդակում ժողովրդավարության մշակույթին և օժանդակել տեղական բնակչությանը՝ պատրաստ լինելու, այսպես կոչված, սառեցված կոնֆլիկտի կարգավորմանը հաջորդող ժամանակահատվածին, ինչպես նախատեսում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Ընտրատարածքներում արձանագրված դրական դիտարկումներ
• Բոլոր ընտրատարածքներում երեք թեկնածուներից առնվազն երկուսի վստահված անձանց ներկայություն:
• Հարցման ժամանակ բոլոր վստահված անձիք փաստել են, որ մինչ այդ պահը ընտրական օրենսգրքի որևէ խախտում չի արձանագրվել:
• Համաձայն ընտրական օրենսգրքի ` բոլոր ընտրատեղամասերում տեսանելի էին ուսուցողական պաստառներ:
• Բոլոր ընտրատեղամասերում փակցված էին երեք թեկնածուների պաշտոնական ինքնակենսգրականները և լուսանկարները:
• Ընտրական տեղամասերի մերձակայքում չի եղել ոչ մի քաղաքական գովազդ:
• Բոլոր ընտրական տեղամասերում ընտրացուցակները փակցված են եղել տեսանելի վայրում:
• Ընտրողներին թույլատրվում էր քվեարկել միայն նախատեսված ընտրախցիկում:
• Ձայների հաշվարկի վերաբերյալ առկա տեղեկատվությունը վկայում է գործընթացների պատշաճ կատարման մասին:
• Ընդհանուր առմամբ, քվեարկության ընթացքը բոլոր ընտրական տեղամասերում եղել է կազմակերպված:
• Դիտարկումների ընթացքում բռնության կամ լարվածության որևէ դեպք չի արձանագրվել: Տիրող ընդհանուր մթնոլորտը եղել է հանգիստ:
• Ընտրատարածքներում հարցված ընտրողները փաստում են, որ որևէ բռնություն կամ ահաբեկում չի եղել:
• Ընտրատարածքի աշխատակազմը և վստահված անձինք լիովին համագործակցում էին բոլոր դիտորդների հետ` ապահովելով թափանցիկություն:
• Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիովին համագործակցում էր բոլոր դիտորդների հետ` ապահովելով թափանցիկություն:
• Ընտրությանը մասնակցության ցուցանիշը ակնհայտորեն միջինից բարձր է եղել ի համեմատ Եվրոպական ընտրությունների:
Ընտրատարածքներում արձանագրված բացասական դիտարկումներ
• Քվեատուփերի վրա առկա կնիքները և նշումները արված էին ոչ նույնատիպ ձևով: Կեսից ավելի ընտրատարածքներում առնվազն մի քանի քվեատուփեր կնքված էին մասնակիորեն:
• Թեկնածուներից մեկը բողոքեց պետական ռեսուրսների անհավասարաչափ օգտագործումից:
• Ընտրատարածքներից մեկում միաժամանակ ներկա է եղել մեկ թեկնածուի երեք, իսկ մեկ այլ ընտրատարածքում ` նույն թեկնածուի երկու վստահված անձ:
• Ընտրատարածքների 20% -ում եղել է ընտրական հանձնաժողովի հետ կապ չունեցող ավելի քան ութ մարդ: Այնուամենայնիվ, վստահված անձանցից ոչ ոք այս երևույթը չի համարել ընտրական օրենսգրքի խախտում:
• Ընտրատարածքների 20%-ի մոտակայքում գտնվում էին ընտրական գործընթացի հետ պաշտոնապես կապ չունեցող մարդիկ: Այնուամենայնիվ, վստահված անձանցից կամ քվեարկողներից ոչ ոք այս երևույթը չի համարել ընտրական օրենսգրքի խախտում:
• Լեռնային Ղարաբաղում համեմատաբար քիչ էին որևէ թեկնածուի արտաքին գովազդային պաստառները: Քարոզարշավի հիմնական միջոցը խանութներում և հասարակական վայրերում A4 ֆորմատի գովազդային պաստառներն էին :
• Ընտրատեղամասերը հարմարեցված չէին հատուկ կարիքներ ունեցող մարդկանց, և, համապատասխանաբար, վերջիններիս մասնակցությունը անհնար էր»:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում որպես միջնորդ հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 20-ին հայտարարություն են տարածել` Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Համանախագահների հայտարարության մեջ ասվում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Ռոբերտ Բրադկեն Միացյալ Նահանգներից, Իգոր Պոպովը` Ռուսաստանից, և Ժակ Ֆորը` Ֆրանսիայից) ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղում 2012թ. հուլիսի 19-ին կայացած «ընտրությունների» անցկացման մասին լուրերին:
Համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների անհրաժեշտությունը` փորձել ժողովրդավարական եղանակով կազմակերպել բնակչության հանրային կյանքը նման միջոցառման միջոցով: Սակայն համանախագահները նշում են, որ երեք երկրներից և ոչ մեկը, ոչ մի այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն:
Համանախագահներն ընդգծում են, որ հուլիսի 19-ին կայացած միջոցառումը որևէ կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների ելքը` ղարաբաղյան հակամարտության ամուր և խաղաղ կարգավորման հասնելու համար»:
Ինչպես հայտնի է, նախօրեին ձերբակալել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի` Նովոյի որդին` Արտակ Գևորգյանը: ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը երեկոյան, ժամը 20.30-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Արտակ Գևորգյանին պատկանող, Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվոդ բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ: Հայտնաբերված ատրճանակի օրինականությունը ստուգվում է: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Թերթը տեղեկացել է, որ Արտակը սիրում է «գլամուր» գիշերային ժամանցը, ըստ այդմ ամեն ինչ անում է պարբերաբար երեկոյի հերոս դառնալու համար: «ՉԻ» տեղեկություններով, Արտակ Գևորգյանը ոչ վաղ անցյալում աշխատել է նախագահականում: Վերջինս եղել է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունում, սակայն հերթական աղմկոտ պատմությունից հետո նրան ագատել են աշխատանքից:
Չորրորդ ինքնիշխանություն
Լեռնային Ղարաբաղի ընտրությունններում մեծ առավելությամբ հաղթանակ տարավ գործող նախագահ Բակո Սահակյանը:
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ստացել է ամփոփիչ արձանագրությունները բոլոր 273 ընտրատեղամասերից: Նախնական տվյալներով, Բակո Սահակյանը ստացել է 47 հազար 85 ձայն կամ ձայների 66,7 տոկոսը:
ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը ստացել է 22 հազար 966 ձայն կամ 32,5 տոկոսը:
Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը ստացել է 594 ձայն կամ ձայների 0,8 տոկոսը:
Հուլիսի 19-ին ժամը 18:00-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը հրապարակել է ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրությունը ԼՂՀ 2012թ. նախագահական ընտրություններում քվեարկության ընթացքի մասին` ժամը 17:00-ի դրությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայության տարածած հաղորդաֆրությունից:
Ամենաբարձր մասնակցությունը (չհաշված Երևանը, որտեղ քվեարկում են Հայաստանում գտնվող ԼՂՀ քաղաքացիները) գրանցվել է Շահումյանի շրջանում՝ 78.75%, իսկ ամենացածրը՝ Մարտունու շրջանում 57.6%: Մայրաքաղաք Ստեփանակերտում իրենց ընտրությունը կատարել են ընտրության իրավունք ունեցողների 57.79%-ը:
Ստորև ներկայացվում են ԼՂՀ ԿԸՀ հրապարակած տվյալները քվեարկության ընթացքի մասին:
Նշենք, որ ժամը 11.00-ի դրությամբ արձանագրվել էր 26.2, իսկ 14.00-ի դրությամ բ 49.8% մասնակցություն:
ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրությունը քվեարկության ընթացքի վերաբերյալ կհրապարակվի յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ: Համաձայն գործող օրենսդրական նորմի, քվեարկության փուլը կավարտվի ժամը 20:00-ին:
Լեռնային Ղարաբաղի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ԼՂՀ 8 ընտրատարածքների 273 ընտրատեղամասերում, ժամը 15:00-ի դրությամբ, քվեարկել է 49 468 մարդ, կամ ընտրողների ընդհանուր թվի 49, 93 տոկոսը:
Ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակներում ընդգրկված է 98 909 ընտրող:
Այսպիսով, Ստեփանակերտում քվեարկել է 16230 (44.31 տոկոս) ընտրող` 36 631 8070-ից, Ասկերանում` 6969 (59.86 տոկոս) ընտրող` 11642-ից, Հադրութում` 5346 (61.80 տոկոս) ընտրող` 8650-ից, Մարտակերտում` 7457 (56,43 տոկոս) ընտրող` 13 214-ից, Մարտունիում` 7464 (43,43%) ընտրող` 17 187-ից, Շահումյանում` 1132 (36,31 տոկոս) ընտրող` 1788-ից, Շուշիում` 1921 (53,17 տոկոս) ընտրող 3613-ից և Քաշաթաղում` 2673 (44,04 տոկոս) ընտրող 6070-ից:
Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում տեղակայված ընտրատեղամասում քվեարկել են ժամանակավորապես Հայաստանում գտնվող 276 ընտրողներից բոլոր 276-ն էլ քվեարկել են:
Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը (1959թ.) և ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը:
ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր 85.12% ձայն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.