23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ տեղեկացրել էինք, որ մահացել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սերոբ Խաչատրյանը։ Պարզվում ՝ Խաչատրյանների ընտանիքում դա միակ ողբերգությունը չէր՝ նույն օրը մահացել է նաև Սյունիքի մարզպետի կնոջ՝ Լորետայի եղբայրը՝ Լևոն Բարսեղյանը, որը նոր էր վերադարձել ՌԴ-ից: Նա 55 տարեկան էր, գրեթե նույն տարիքի էր նաև մարզպետի եղբայրը, որը եղբայրներից փոքրն էր ու Սուրիկ Խաչատրյանի սիրելին : Այսօր Գորիսի եկեղեցում նրանց հոգեհանգիստն էր:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 9-ին, կազմել է 494.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.39 դրամով:
Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.01 դրամ (աճել է 0.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 713.63 դրամ (նվազել է 3.93 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.29 դրամ (նվազել է 0,13 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
արծաթ՝ 237.4 դրամ, ոսկի՝ 18,960.96 դրամ, պլատին՝ 14,507.74 դրամ։
Փետրվարի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից ժամկետային զինծառայող է անհետացել:
Անհետացած 19-ամյա Ազիզ Բաքոյանի հարազատները, որոնք ահազանգել էինNEWS.am-ի խմբագրություն, հայտնեցին, որ զինծառայողը փետրվարի 6-ին առավոտյան 10.30-ից բացակայել է զորամասից:
Արդեն 4-րդ օրն է` նրան փնտրում են:
Բանակի դերակատարությունն անվտանգության համակարգի ձևավորման մեջ առաջնային է: Այս մասին այսօր Երևանի պետական համալսարանում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Անվտանգության միջավայրն այսօր բավականին փխրուն է ու փոփոխական: Մենք բավականին սպառնալիքներ ունենք, բայց մեր զինված ուժերը, բանակը կարողանում է իր պատրաստվածությամբ, զինծառայողների մարտական ոգու, բարոյահոգեբանական բարձր համակարգի շնորհիվ պահպանել հարաբերական խաղաղությունը: Բանակը կարողանում է այս զինված դիմակայության պարագայում ստեղծել այնպիսի զսպիչ մեխանիզմներ, որն ստիպում է հակառակորդին զերծ մնալ խոշորամասշտաբ գործողություներից, և մարտական գործողությունների վերածվելու հավանականությունը հավասարեցնել մինիմումի»,- նշեց նախարարը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ բանակում արգելել է օգտագործել երկու արտահայտություն. առաջինը չասել, որ բանակը հասարակության հայելին է, քանի որ գտնում է, որ դրանով կարծես արդարեցնում են այն դեպքերը, որոնք մերթընդմերթ լինում են բանակում, իսկ երկրորդը արգելել է ասել, թե բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են:
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում`
Փետրվարի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի փետրվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.30C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -22.00C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.00C
Հունվարի 19-ին Մոսկվայում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հավաքել է ՌԴ -ում բնակվող մեծահարուստներին՝ նշելու հին տոմարով Նոր տարին, նաև դրամահավաք կատարելու, սակայն ի տարբերություն նախորդ տարիների՝ հավաքին ներկա չեն եղել իրոք մեծահարուստ մեր հայրենակիցները: Ներկա չեն եղել Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, որի հետ հանդիպելու ակնկալիքով հավաքատեղի է գնացել վերջերս Մոսկվայի դատական ատյանների հետ լուրջ խնդիրներ ունեցած մեծահարուստ Լևոն Հայրապետյանը:
Ըստ «Հայկական վարկածի», նա այստեղ փորձել է հանդիպել Արա Աբրահամյանին իր գործերի շուրջ որոշ հարցեր քննարկելու նպատակով, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել:
Հավաքից Եզրաս սրբազանն ու իր վերադասը դժգոհ են մնացել, քանի որ ցանկալի անձինք խուսափել են ներկա գտնվել, իսկ ակնկալվող գումարն էլ չի հավաքվել: Դրանից որոշ ժամանակ անց ոչ հովվապետական այցով, մեկ շաբաթով Մոսկվա է մեկնել Գարեգին Բ կաթողիկոսն, ասում են՝ իր բիզնեսները կանոնակարգելու հարցերով:
Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր՝ փետրվարի 8-ին, վաղ առավոտյան մահացել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սերոբ Խաչատրյանը:
NEWS.am-ի տեղեկություններով՝ Սերոբ Խաչատրյանը հիվանդանոց էր տեղափոխվել երեկ երեկոյան, նա մահացել է լյարդի անբավարարությունից:
Դուբլինի հյուրանոցներից մեկում բռնցքամարտի մրցումներից առաջ տեղի ունեցած կշռման պաշտոնական արարողության ընթացքում 3 զինված անձինք ինքնաձիգներից կրակ են բացել, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 3-ը վիրավորվել են, հաղորդում է Euronews-ը:
Հարձակվողները եղել են ոստիկանական համազգեստով, զինված են եղել «Կալաշնիկով»-ներով եւ կրակելու ընթացքում հստակ ընտրել են թիրախը:
Հարձակման դրդապատճառը հայտնի չէ, սակայն նշվում է, որ դա տեղի է ունեցել հանցավոր խմբավորումների տարաձայնությունների հետեւանքով:
Տեղի ունեցածի պատճառով չեղյալ է համարվել բռնցքամարտիկների մենամարտը:
Ռուսաստանի Օրենբուրգի մարզում անհետացել է «Ан-2» ինքնաթիռը, որում եղել է երեք մարդ: Այս մասին հայտնում է «Звезда» հեռուստաալիքի պաշտոնական կայքը:
Ինքնաթիռը թռչում էր Ստերլիտամակից Օրսկ, սակայն նշանակված ժամին այդպես էլ վայրէջք չի կատարել քաղաքային օդանավակայանում:
Ինքնաթիռում եղել է անձնակազմի երկու անդամ և մեկ ուղևոր:
Այն հատվածում, որտեղ վերջին անգամ նշմարվել է ինքնաթիռը, և կենտրոնական կետից աշխատանքը կարգավորողները կապ են հաստատել ինքնաթիռի անձնակազմի հետ, որոնողական խումբ է մեկնել:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի վթարի պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են, մասնավորապես՝ մառախուղը:
Lifenews.ru-ն ներկայացնում է լուսանկարներ դեպքի վայրից:
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, փետրվարի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում`
Փետրվարի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-8-ին սպասվում են տեղումներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.