23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ես ափսոսում եմ, պարոն Աշոտյանն արդեն լիովին տիրապետում էր ոլորտին ու դիմացինին լսելու, լսածի մեջ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան արագ ընկալելու, կիրառելու, ստեղծագործելու ունակություններով երիտասարդ և աշխատասեր նախարար էր: Ինձ համար շատ կարևոր էր նաև այն, որ իր մասին ցանկացած քննադատություն հանգիստ էր լսում, քեն չէր քշում ու այդ քննադատության թեմայի շուրջ, առանց ջղաձգումների, կարող էր հետդ խոսել ու հակառակի մեջ համոզել կամ չհամոզել: Անձամբ այս ամենը տեսել ու զգացել եմ իր հետ աշխատելու 8 տարիների ընթացքում: Հիշեցնեմ, որ նախարար Արմեն Աշոտյանին ոլորտի բացթողումների վերաբերյալ առարկայական քննադատողներից մեկը ես եմ եղել: Պարոն Աշոտյան, ես շնորհակալ եմ մեր 8-ամյա արդյունավետ համագործակցության համար:
Իր ֆեյսբուքյան էջում գրել է Անահիտ Բախշյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և տալով 5-7 զոհ ստիպված նահանջել, քարոզչական հնարք է և իրականությանը չի համապատասխանում:
Հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Նոր` T9000 վիրուսը գաղտնալսում և ձայնագրում է Skype-ի խոսակցություններն ու օգտատերերի մասին անձնական տեղեկությունները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Վիրուսի մասին առաջինը հայտնել են Palo Alto Networks-ի փորձագետնեորը:
Վնասակար ծրագիրը չեն կարողանում հայտնաբերել անգամ այնպիսի հայտնի հակավիրուսային ծրագրեր, ինչպիսին են Kaspersky-ն, Norton-ն ու AVG-ը: Ամբողջական ստուգումից հետո վիրուսը հավաքում է օգտատիրոջ մասին տեղեկությունները և ուղարկում հաքերի սերվերին: Skype-ի ներկայացուցիչը նշել է, որ նոր վիրուսի և դրա պոտենցիալ վնասի մասին տեղեկությունը ներկայումս քննվում է:
Անցյալ տարի նոյեմբերին ՀՀ Սփյուռքի նախարարությունը հինգ հազար օրինակ Հայոց լեզվի և գրականության դասագրքեր ուղարկեց Վրաստանի հայկական դպրոցներին: Հիմա պարզվում է՝ գրքերը հետ են ուղարկում իբրև չեն համապատասխանում ուսումնական ծրագրին: Դասագրքերը Վրաստան չորս ամիս առաջ է ուղարկվել: Ինչու՞ է միայն հիմա պարզվել, որ դասագրքերը չեն համապատասխանում ծրագրին: Ինչու՞ նախապես չի համաձայնեցվել, թե ի՞նչ դասագրքեր է ուղարկվում: Եվ վերջապես,դասագրքերի նմուշները նախապես ուղարկվել են ուսումնասիրման համար: Նախկան խմբաքանակն ուղարկելը հնարավոր չէ՞ր պարզել ծրագրին համապատասխանության հարցը: Արդյո՞ք նախապես ուղարկած նմուշները և հետագայում ուղարկված դասագրքերը նույնն են: Անլուրջ մոտեցումն ակնհայտ է: Ակնկալում ենք պաշտոնական պարզաբանում:
Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջ
Այսօր՝ փետրվարի 10-ին, սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուլիև Ռահիբ Նարիման օղլուն (Quliyev Rahib Nəriman oğlu): Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում: Համաձայն հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի հարձակման հետևանքով»:
Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 4-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։
Սոցցանցերից հայտնի դարձավ, որ զինծառայողը ավագ լեյտենանտ է և սպանվել է հակառակորդի դիպուկահարի կրակից, ոչ թե «հայկական կողմի դիվերսիայի հետևանքով»:
Փետրվարի 10-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման և Քաղաքացիական պաշտպանության կենտրոններում, ինչպես նաև Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներում. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:
Նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի հրահանգիչ Գագիկ Հակոբյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից անհետացած ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զորամասի հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զորամասը ինքնակամ լքած, 1996թ. ծնված զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտնաբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում»,- ասվում է Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Հիշեցնենք, որ անհետացած զինծառայողը 19-ամյա Ազիզ Բաքոյանն է:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերգեյ Մանասարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին):
Նախագահի մեկ ուրիշ հրամանագրով` Արմեն Սարգսյանը ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում՝
Փետրվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի փետրվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.40C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.00C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.90C
«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ՝ նրա պաշտոնանկության լուրերի հետ կապված:
«Ազատություն». — Պարոն Աշոտյան բոլոր թերթերը, մամուլը երկվանից և այսօր առավոտյան տեղեկացնում են, որ որոշում է կայացվել՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնը տրվելու է Հայ հեղափոխական դաշնակցությանը (ՀՅԴ), և Դուք երեկվանից այլևս նախարար չեք։ Իրականությանը մո՞տ են այս տեղեկությունները։
Արմեն Աշոտյան. — Ես չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այն պատմական պահին, և, վերջապես, ինձ հետ կապված աշխատանքային կանխատեսումների մի մասը կարող է իրականություն դառնալ։
«Ազատություն». — Այսինքն՝ դուք այլևս նախարար չեք լինի և կզբաղեցնեք այլ պաշտոն։
Արմեն Աշոտյան. — Ես ասացի, որ չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այդ պատմական պահին, որ մասամբ ճիշտ գուշակություններ կարող է անել նաև իմ աշխատանքային գործունեության հետ կապված։
«Ազատություն». — Բայց Դուք պատրա՞ստ եք թողնել այդ պաշտոնը։
Արմեն Աշոտյան. — Իհարկե, ես միշտ պատրաստ եմ թողնել այն պաշտոնները, որոնց նշանակումը պայմանավորված է քաղաքական գործընթացներով, բայց աշխատել եմ և աշխատում եմ առաջին օրվանից պաշտոնավարման մինչև պաշտոնավարմանս վերջին օրը։
NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Արմեն Աշոտյանի հրաժարականի մասին կհայտարարվի այսօր՝ փետրվարի 10-ի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո: ԿԳ նախարարությունում արդեն պատրաստվում են ընդունել նոր նախարարին, որը մեծ հավանականությամբ լինելու է Լեւոն Մկրտչյանը:
Մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, թե առայժմ պարզ չէ, թե որտեղ է նշանակվելու Արմեն Աշոտյանը: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն նա կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար կամ դեսպան, սակայն այս պահին դեռ հստակ որոշում չկա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.