23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Խաշը, որը պատրաստում են տավարի տոտիկներից, հայկական հնագույն ուտեստներից է համարվում եւ մինչ օրս էլ ջերմորեն սիրված է ամբողջ աշխարհի հայերի կողմից: Խաշն ուտում են ցուրտ եղանակին` այն ամիսներին, որոնց անվան մեջ «ր» տառ կա։
Ինչպե՞ս է խաշի օգտագործումն ազդում առողջության վրա: Վտանգավո՞ր է «ծանր» ուտեստ համարվող խաշը մարսողության համար ընդհանրապես եւ առողջության համար ընդհանուր առմամբ:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը, խաշի առումով ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Խաշը եփվում է ոսկրերից, այդ պատճառով ապուրը հիմնականում կազմված է լինում այսպես կոչված ոսկրային նյութից (կոլագենից), որը ստացվում է ոսկրերը եռացնելու արդյունքում: Հենց կոլագենի առկայությամբ է բացատրվում այն, որ սառելով` խաշը ժելեի է նմանվում:
Ինչպես բացատրել է մասնագետը, իրականում այդ ոսկրային նյութը` կոլագենը, օրգանիզմի կողմից չի յուրացվում, որովհետեւ մարդը (ի տարբերություն ոսկրեր ուտող կենդանիների) ուղղակի չունի այնպիսի ֆերմենտներ, որոնք կարողանային յուրացնել այն: Ստացվում է, որ խաշն իրականում չի մարսվում մեր օրգանիզմում. աղիքները, ոչինչ չյուրացնելով, ուղղակի դուրս են հանում այն:
Այդ դեպքում ինչո՞ւ են խաշը սովորաբար առավոտյան ուտում, իսկ դրանից հետո երկար ժամանակ քաղց չեն զգում:
Ամեն ինչ շատ պարզ է: Պարզվում է` խաշին կալորիականություն են հաղորդում հացը /լավաշը եւ յուղը (եթե այն ավելացնում են ուտեստին): Իսկ եթե խաշ ուտենք առանց դրանց, շատ արագ դարձյալ քաղց կզգանք: Իսկ առանց աղի եւ սխտորի ուղղակի անհնար կլինի ուտել դա. խաշն ինքնին համ չունի:
Այսպիսով, ստացվում է, որ խաշը, որպես այդպիսին, սննդային ոչ մի արժեք չունի, փոխարենը խմորից պատրաստված սննդամթերքը (հացը եւ լավաշը) շատ կալորիաներ ունեն, եւ մարդիկ դրանք շատ են ուտում խաշի հետ: Այդ ամենը խաշը դարձնում է «ծանր», դժվարամարս ուտեստ:
Փետրվարի 18-ին Երևանում կանխատեսված է +16…+18 աստիճան տաքություն, որի արդարացման դեպքում կգրանցվի ջերմաստիճանային ռեկորդ, իսկ արդեն փետրվարի 19-ից օդի ջերմաստիճանը կնվազի. այս մասին հաղորդեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա՝ մինչ օրս այդ ռեկորդը 1979 թվականի փետրվարի 18-ն է, երբ Երևանում գրանցվել է +14…+15 աստիճան տաքություն: «Ավելացնեմ նաև, որ այսօր օդի օրական միջին ջերմաստիճանը հանրապետության տարածքում կլիմայական նորմայից բարձր է 8-13 աստիճանով»,- ասաց նա:
Գագիկ Սուրենյանի խոսքով՝ փետրվարի 15-ից հանրապետության տարածք ներթափանցած հարավային տաք օդային հոսանքները առաջ բերեցին օդի ջերմաստիճանի էականորեն բարձրացում: «Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվեց Բագրատաշենում՝ +22, Իջևանում՝ +20, Դիլիջանում՝ +19, Կապանում՝ +18, Արարատյան դաշտում՝ +15…+16, Երևանում՝ +15: Ներկա պահին օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվում է։ Երեկվա հետ համեմատած եղանակը այսօր տաքացել է ևս 3-4 աստիճանով»,- ասաց նա:
Մինչդեռ, ըստ նրա, առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի, փետրվարի 19-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում այն կնվազի 8-10 աստիճանով, իսկ մյուս շրջաններում 4-5 աստիճանով: «Փետրվարի 19-ին միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, իսկ փետրվարի 20-ին շրջանների զգալի մասում նաև կսկսվեն տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, իսկ նախալեռներում և հովտային շրջաններում անձրևի տեսքով»,- ասաց նա:
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 20-21-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-18-ին էապես չի փոխվի, փետրվարի 19-21-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում՝
Փետրվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ին սպասվում է անձրև:
Երևանի փետրվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.90C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -13.90C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.30C
Այսօր առավոտյան Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ նահանգում, հարձակման է ենթարկվել Բժիշկներ առանց սահմանի կազմակերպության հիվանդանոցը : Տեղական բնակչությունը՝ շուրջ 40 000 հոգի, մնացել են առանց բժշկական օգնություն ստանալու հնարավորության: ԲԱՍում կարծում են, որ հիվանդանոցը հատուկ է թիրախավորված եղել…
Անձնակազմը կորուստներ ու վնասներ է կրել, որի առնվազն ութ անդամներ ներկայումս չեն հայտնաբերվել: Դիտավորյալ ռմբակոծված հիվանդանոցը հարձակման է ենթարկվել առանձնակի դաժանությամբ։ Մի քանի րոպեի ընթացքում հիվանդանոցին հարվածել են չորս անգամ:
Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt.de կայքի՝ արժեքը հասել է 28 մլն եվրոյի: Վերջին թարմացման արդյունքում հայ ֆուտբոլիստի արժեքն աճել է 6 մլն եվրոյով: Սա նոր ռեկորդ է Մխիթարյանի համար:
2015 թ. փետրվարի 4-ի դրությամբ նրա տրանսֆերային արժեքը 21 միլիոն եվրո էր:
Մխիթարյանի առավելագույն արժեքը մինչ այդ ռեսուրսը գնահատել էր 26 մլն եվրո՝ «Բորուսիայում» հանդես գալու առաջին տարում: 2015թ. հունվարին կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը նվազել էր մինչև 18 մլն, սակայն հաջորդող մեկ տարում արդյունավետ գործողությունների շնորհիվ Մխիթարյանը գումարեց ևս 10 մլն եվրո:
Ընթացիկ՝ 2015-2016 մրցաշրջանում 27- ամյա ֆուտբոլիստը «Բորուսիա»-ի կազմում մասնակցել է Գերմանիայի առաջնության 20 խաղի եւ դարձել 8 գոլի հեղինակ: Գերմանիայի Գավաթի խաղարկության 4 խաղում խփել է 4 գոլ:
Միջազգային առաջնությունների 9 խաղում Մխիթարյանը հակառակորդի դարպասը գրավել է 6 անգամ: Բոլոր այս խաղերի ընթացքում նա նաեւ 17 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստը 2013թ. հուլիսին ուկրաինական «Շախտյորից» «Բորուսիա» էր տեղափոխվել 27,5 միլիոն եվրոյի տրանսֆերային արժեքով:
« Իրավունք» թերթի կայքը գրում է, որ հունվարի 15-ին ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի «Memorial» հիվանդանոցում աղիքային քաղցկեղի վիրահատության ենթարկվելուց հետո՝ այսօր արդեն 71-ամյա ՀԱԿԿ հին կաղնին` Լ. Տեր-Պետրոսյանը, կրկին հայրենիքում է ու բավական առողջ տեսք ունի` ՀԱԿԿ ակտիվի առաջնորդ դառնալու երազանքները հօդս ցնդեցնելով եւս մի 20 տարով, ինչպես երաշխավորել են նրա բժիշկները` վիրաբույժ, դոկտոր Պետար Վուկասինը եւ ուռուցքաբան, դոկտոր Գալուստ Յուքարը:
Ի դեպ, ՀԱԿԿ-ում դժվար է հասկանալ, թե ինչ տրամադրություն է տիրում, բայց Լ. Տեր-Պետրոսյանի տանը հաստատ նախահարսանեկան իրարանցում է: Այլեւս ոչինչ չի խանգարում ՀԱԿԿ առաջնորդի որդուն` Դավիթ Տեր-Պետրոսյանին ամուսնանալ հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ, որոնք հարսանեկան արարողությունը հետաձգել էին ավագ Տեր-Պետրոսյանի վիրահատության պատճառով:
Newspress.am-ի տվյալներով` այսօր առավոտյան ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խորհրդակցություն է հրավիրել: Նա շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակիցերին համատեղ աշխատանքի համար ու ակնարկել, որ իր նոր աշխատավայրը նախարարությունից կգտնվի ընդամենը 1 կմ հեռավորության վրա:
Թե կոնկրետ, որ ուղղությամբ 1 կմ-ը կձգվի, փորձեցինք պարզել կրթության նախարարի խոսնակ Զոհրապ Եգանյանից: Նա կես կատակ պատասխանեց.
«GPS ունեք, չէ՞…. Էդ GPS –ով կարող եք որոշել, թե 1 կմ որտեղ է»,- ասաց Զոհրապ Եգանյանը` հավելելով, որ պետք չէ մաթեմատիկական ճշգրտությամբ հարցին վերաբերվել:
«Այս պահին այլ մանրամսներ դեռ չեն հաղորդվում, ավելի ուշ բոլորս միասին կիմանաք»,-եզրափակեց Եգանյանը:
Հաշվի առնելով, որ շրջանառվող որոշ լուրերի համաձայն` Աշոտյանը պատրաստվում էր ստանձնել որևէ երկրի դեսպանի պաշտոն, ապա կարելի է ենթադրել, որ Աշոտյանի՝ 1կմ հեռավորության վրա գտնվող նոր պաշտոնը կլինի ԱԳՆ-ում:
Աղբյուրը newspress.am
Ինչպես փոխանցում է Ս. Սարգսյանի պաշտոնական կայքէջը, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը ազատվելով զբաղեցրած պաշտոնից նոր պաշտոն է ստացել նախագահականում: Նա նշանակվել է Ս. Սարգսյանի խորհրդական:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Ս. Սարգսյանը որոշում է կայացրել Գորիկ Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Հիշեցնենք, որ այս ընթացքում մամուլում ԱԱԾ տնօրենի մի շարք անուններ են շրջանառվել, այդ թվում ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, Շիրակի գործող մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի (ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը): Օրերս այդ թեկնածուների շարքին ավելացավ նաեւ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Գեորգի Կուտոյանի անունը, որը օրեր առաջ նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Գեորգի Կուտոյանի կենսագրությունը: Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին Երևանում: 2002թ. գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2005թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1950թ. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության ազգային իրավական համակարգում (սահմանադրաիրավական հետազոտություն)» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2007թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան):
2002-2010թթ. դասավանդել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում:
2005-2006թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ:
2006-2007թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010թթ.՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:
2008թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, 2010-2011թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:
2011-2016թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնը:
2011-2014թթ. եղել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. ապրիլի 17-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
1998-2000թթ. զինվորական ուսուցում է անցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով: Արդարադատության առաջին դասի խորհրդական է: Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Ամուսնացած է, ունի մեկ որդի:
ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ընտրեց ՀՀԿ խմբակցության ներկայացրած Արման Թաթոյանին: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին հանձնաժողովի 12 անդամներից ` ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող 6 անդամներն ու Դաշնակցական Արծվիկ Մինասյանը:
Մյուս երկու թեկնածուներից Զարուհի Փոստաջյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանը, Հովհաննես Մարգարյանը և Արծվիկ Մինասյանը:
Իսկ Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացվված ՄԻՊ թեկնածու Նարեկ Ալոյանին կողմ քվեարկեցին Արծվիկ Մինասյանը և Տիգրան Ուրիխանյանը: Առաջիկայում հանձնաժողովը Արման Թաթյանին կներկայացնի ԱԺ-ին` հավանության համար:
Պատգամավորների 3/5-ի դրական քվեները ստանալու դեպքում Թաթոյանը կընտրվի ՄԻՊ-ի պաշտոնում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.