23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում երկու զինծառայող են մահացել՝ 18-ամյա Կամո Հովհաննիսյանը և Թեմուր Սուլոյանը:
Hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ երկու տղաներն էլ ժամկետային զինծառաողներ են եղել, զորակոչվել են 2015-ի գարնանը: Թեմուրը Պռոշյան համայնքի բնակիչ էր, իսկ Կամոն՝ Արցախից: Մեզ հասած նախնական տեղեկություններով՝ Թեմուր Սուլոյանը մահացու հրազենային վիրավորում է հասցրել ծառայակցին, ապա՝ ինքնասպան եղել:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997 թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը և Թեմուր Շարիի Սուլոյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ-ից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում էկորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997 թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը և Թեմուր Շարիի Սուլոյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ-ից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում էկորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Մեծ լոռեցին իր անմահ գործերի կողքին թողել է նաև նամակներ, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են, որոնք կրկին անգամ ապացուցում են, որ այդպես էլ ոչինչ չի փոխվում մեր երկրում։
«Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:
Թբիլիսիում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման արդյունքում համատեղ հռչակագիր է ստորագրվել։ Դրա հիմնական մասը վերաբերվել է երեք երկրների միջև տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ նախագծերին, ինչի կարևորության գիտակցումն ամրագրվել է հռչակագրում։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն:
Նախագծերից մեկը վերաբերում է ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի զարգացմանը, որի տարածաշրջանային կարևորությունը շեշտել են կողմերը:
Ռազմական հետազոտություններով զբաղվող “Global Firepower” կազմակերպությունը կազմել է աշխարհի 126 երկրների ռազմական հզորության ցուցակը:
Թուրքական «Cihan» լրատվական գործակալության վկայությամբ՝ կազմակերպության պաշտոնական կայքում տեղ գտած 2016թ. զեկույցի համաձայն Թուրքիան նշյալ ցուցակում 10-րդ հորիզոնականում է:
Վարկանիշային աղյուսակը կազմվել է՝ հաշվի առնելով երկրների ակտիվ ռազմական անձնակազմի թիվը, ռազմական մեքենաների քանակը, պահեստազորի քանակը, բանակը, ռազմական ոլորտում կատարվող ծախսերը:
Համաշխարհային ռազմական ուժերի ցուցակում Հայաստանը գրավել է 74-րդ, Վրաստանը՝ 75-րդ, Ադրբեջանը՝ 64-րդ տեղը:
Իսկ ռազմական հզորությամբ աչքի ընկնող երկրների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. ԱՄՆ
2. Ռուսաստան
3. Չինաստան
4. Հնդկաստան
5. Անգլիա
6. Ֆրանսիա
7. Հարավային Կորեա
8. Գերմանիա
9. Ճապոնիա
10. Թուրքիա
ԱՄՆ-ի զինանոցում առկա է 8.848 տանկ, 41.062 զրահամեքենա, 1.331 հրթիռանետ համակարգ, իսկ ռազմական բյուջեն կազմում է 581 մլրդ դոլար:
Ռուսաստանի զինանոցում առկա է 15398 տանկ, 31298 զրահամեքենա, 3.793 հրթիռանետ համակարգ, իսկ ռազմական բյուջեն կազմում է 46 մլրդ 600 մլն դոլար:
Չինաստանն ունի 9.150 տանկ, 4.788 զրահամեքենա, 1.770 հրթիռանետ համակարգ, իսկ ռազմական բյուջեն կազմում է 155 մլրդ 600 մլն դոլար:
Թուրքիան ունի 3.788 տանկ, 7.550 զրահամեքենա, 811 հրթիռանետ համակարգ, իսկ ռազմական բյուջեն կազմում է 18 մլն 185 հազար դոլար:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ազգային ժողովի նախագահին առաջարկվել է փետրվարի 19-ին ժամը 12.00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Իսկ այսօր՝ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է տարանջատել արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման ոլորտները: Ինչպես արդեն որոշվել է՝ կլինի երկու նախարարություն՝ ԱԻՆ-ը եւ «Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը», որի պորտվելը կտրվի ՀՅԴ-ին: Որոշմումը կից հիմնավորմով պարզաբանվում է, որ օրինագծի նպատակն է՝ ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ:
Հ.Գ. Ստացվում է, որ ժամանակին, երբ այս երկու նախարարությունները միավորեցին, չէի՞ն մտածում, որ կառավարումը կարող է անարդյունավետ լինել:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ փետրվարի 15-ից Աֆրիկայից (Սահարա անապատից) դեպի Մերձավոր Արևելք, իսկ այնտեղից էլ՝ դեպի մեր հանրապետության տարածք թափանցեցին շատ տաք օդային հոսանքներ, ու փետրվարի 15-16-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը թռիչքային բարձրացավ։
Ըստ նրա՝ այսօր Երևանում սպասվում է 18-19 աստիճան տաքություն, ինչը, ըստ նրա՝ վերջին 170 տարիների ընթացքում բացարձակ ցուցանիշ է.
«Եթե այսօր այդքան ջերմաստիճան գրանցվի, օդերևութաբանության պատմության մեջ ամենատաք փետրվարի 18-ը կլինի»։
Այնուհետև ավելացրեց, որ վաղը հյուսիս-արևելքից հանրապետության տարածք կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, որոնք հատկապես մեծ ազդեցություն կունենան Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի ջերմային ֆոնի վրա, որտեղ սպասվում է ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով.
«Մյուս շրջաններում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Նվազած ջերմային ֆոնը կմնա մինչև փետրվարի 21-ը։ Փետրվարի 22-23-ին օդի ջերմաստիճանը որքան նվազել է, նույնքանով կբարձրանա, որովհետև հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ տաք օդային հոսանքը։ Այսինքն՝ փետրվարի 23-24-ին Արարատյան դաշտում կունենանք՝ 15-16, առանձին հատվածներում՝ 17 աստիճան տաքություն, իսկ Տավուշի և Սյունիքի հովտային հատվածներում՝ 17-20 աստիճան տաքություն:
Ըստ նախնական կանխատեսումների՝ այդ բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է ողջ փետրվարի ընթացքում։ Փետրվարի 20-ին սպասվում են տեղումներ։ Փետրվարի 21-ին թույլ տեղումներ հնարավոր են միայն արևմտյան շրջաններում: Ըստ նախնական կանխատեսումների՝ մարտ ամիսը նույնպես տաք կլինի»։
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2016թ. մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2016թ. մարտի 12-ը` շաբաթ օրը: Նախագիծը կառավարությունում ներկայացրեց կառավարության ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հարցն իր համար վիճելի է, բայց նաև ուզում է լսել կարծիքներ:
«Ոնց որ բոլորիդ համար հաճելի էր, հա՞»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այսօր առաջին անգամ նիստին մասնակցում է ՀՀ ազգային անվտանգության նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը.
«Պարոն Կուտոյանն այսօր առաջին անգամ ներկա է կառավարության նիստին: Շնորհավորում ենք նրան ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելու առթիվ և ցանկանում բեղմնավոր աշխատանք»,- ընդգծեց Հ.Աբրահամյանը:
Այսպիսով, քաղաքացիները կկարողանան հանգստանալ չորս` մարտի 5, 6, 7, 8` փոխարենը աշխատելով մարտի 12-ի շաբաթ օրը:
Արտառոց և զավեշտական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Մարզի Վերին Դվին գյուղում մի քանի օր առաջ մահացել է գյուղի բնակչուհի, 92-ամյա Սիրանույշ Հայկարամի Մարագուլովան: Այսօր Արարատի մարզի դիահերձարանից Ս. Մարագուլովայի դին տեղափոխել են գյուղ, հարազատներին տվել և հեռացել: Սակայն մինչ դին տեղափոխող բրիգադը կվերադառնար աշխատանքի վայր, հարազատները պարզել են, որ դա բոլորովին էլ Ս. Մարագուլովայի դին չէ, այլ` իրենց անծանոթ անձի:
Այս պահին մահացածի հարազատները փորձում են պարզել, թե որտեղ է գնվում իրենց հանգուցյալը: Առայժմ պարզ չէ նաև, թե ում դին են բերել Ս. Մարագուլովայի փոխարեն:
РИА-Новости-ն գրում է՝ Time-ին հղումով, որ ամերիկյան Ford մեքենաշինական և գերմանական Heinz սննդային ընկերությունները համագործակցության շրջանակներում մտադիր են լոլիկների մնացորդները օգտագործել մեքենաշինության գործընթացում։ Այսինքն՝ լոլիկի չորացրած կեղևը կօգտագործվի մեքենաների ամրացնող բարձակների, ինչպես նաև այլ մանր պարագաների արտադրության մեջ։
Ford-ն օգտագործելու է լոլիկների այն մնացորդները, որոնք առաջացել են կետչուպի պատրաստման գործընթացից։ Թեև դա ապագայի հարց է, բայցևայնպես մասնագետները լուրջ հետազոտություններ են անցկացնում։
Նախքան արտադրական գործընթացը սկսելը՝ մասնագետները պետք է համոզվեն, որ լոլիկի չորացրած կեղևը բավականաչափ ամուր է դետալների պատրաստման համար։
Նախագծի հաջողության դեպքում զգալի կկրճատվի նավթաքիմիական ծագում ունեցող նյութերի կիրառումն արդյունաբերության մեջ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.