23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն` այսօր գլխավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանը ազատվել է պաշտոնից: Հրամանագրում մասնավորապես գրված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ. Հրաչյա ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»:
Բաքուն պատրաստ է Կարմիր խաչի միջնորդությամբ քննարկել Արցախում գտնվող գերիներ՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի վերադարձի հարցը, այս մասին հայտնել է ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցրեով զբաղվող Իսմաիլ Ախունդովը: Ախունդովը նաև հայտնել է, որ պատրաստ են քննարկել Ադրբեջանում գտնվող ռազմագերի Արսեն Բաղդասարյանի հարցը:
Այսպիսով Ալիևը փորձում է իր երկու դիվերսանտների հարցը լուծել՝ փոխանակել նրանց Արսեն Բաղդասարյանի հետ: Կարմիր խաչի գրասենյակի պատասխանից պարզ կլինի, թե իրադարձությունը ինչպես կզարգանա: Բայց այս շրջանում այդ դիվերսանտները կարող են մեծ օգնություն ցույց տան Ալիևին և դա է պատճառը,որ ապրիլյան դեպքերից հետո նա ավելի շատ է շահագրգռված նրանց մեկ օր շուտ ստանալու համար:
Զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: ՀՀ-ը օրինական կարգով Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն է արտահանել ՀՀ ԶՈւ-երում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք:
Այս մասին Արծրուն Հովհհանիսյանը գրառում է կատարել ֆեսյբուքյան իր էջում:
Ավելի վաղ PanArmenian.net-ը տեղեկություն էր տարածել, որ 2014 թվականին Հայաստանից արտահանվել է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի 9301 ապրանքախմբի՝ մոտ 1.5 մլն դոլարի ապրանք:
Միակ երկիրը, որտեղ ՀՀ-ից զենք է արտահանվել, Կոնգոն է: Ընդամենը արտահանվել է 1500 միավոր զինատեսակ՝ $1 մլն 468 հազար մաքսային արժեքով:
Rentv-ն գրում է, որ մահացել է Ստամբուլի կլինիկաներից մեկում գերի վերցված ռուսազգի աղջիկը:
Հիշեցնենք, որ Օլյա Ավերկիևան թուրքական կլինիկայում ասես «ստրուկ» էր դարձել: Նա օր ու գիշեր աղոթում էր թուրք բժիշկների համար: Այժմ, նա աղոթում էր նույն բժիշկներից իրեն հեռու պահել: Ստամբուլում խոստացել էին, որ 160.000 դոլարի դիմաց կբուժեն Գալինայի քաղցկեղով հիվանդ դստերը: Վստահելով բժիշկներին Գալինան և նրա դուստրը այդ կլինիկայում գերի են կարծես: Բժիշկները թույլ չեն տվել երեխային ինչ-որ տեղ տեղափոխել, նրանք ամեն օր ավելի ու ավելի շատ գումար էին պահանջում: Տեղական բուժման մեթոդի պատճառով Օլյան վերակենդանցման բաժին էր ընկել:
Ադրբեջանում հունիսի 19-24-ը անցկացվելու են օպարետիվ-մարտավարական զորավարժություններ ,- հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Տեղեկատվության համաձայն, զորավարժություններում, որը ղեկավարում է այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ներառվելու են անձնական կազմի 25 000 զինծառայող, 300 միավոր տանկ եւ զրահամեքենա, 100 միավոր հրթիռային եւ հրետանային համակարգ, մինչեւ 40 միավոր ռազմական ավիացիա եւ ավելի քան 30 ՀՕՊ համակարգ, հատուկ նշանակության եւ ռազմածովային նավերի միավորում։
Զորավարժություններն անցկացնելու համար ընտրվել են ռազմաճակատային եւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետության պոլիգոնները, ինչպես նաեւ Կասպից ծովի ադրբեջանական հատվածը։
Զորավարժությունների ընթացքում ստուգվելու զորքերի ռազմական պատրաստվածության աստիճանը, ինչպես նաեւ ռազմական եւ թիկունքային աջակցության խնդիրները, լինելու են նաեւ ռազմական կրակոցներ։
«Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացրած և Լեռնային Ղարաբաղի դրոշը բարձրացրած Իվետա Մուկուչյանը օրերս հարցազրույց է տվել հունական հեռուստաընկերություններից մեկին, որտեղ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու համար։
«Bild»-ը հաղորդում է, որ անգլիական ակումբը հայ ֆուտբոլիստին տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել, իսկ «Բորուսսիային»՝ տրանսֆերի համար 24 մլն եվրո։ Ուշագրավ է, որ ավելի վաղ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հրաժարվել էր բանակցել «Յուվենտուսի» հետ, քանի որ թուրինյան ակումբը ֆուտբոլիստին առաջարկում էր 4 մլն եվրո աշխատավարձ։
Վերոնշյալ պարբերականը գրում է, որ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով համոզված է՝ Հենրիխը կուժեղացնի թիմը։ Միևնույն ժամանակ «Բորուսսիայում» մտադիր չեն այս ամռանը վաճառել Մխիթարյանի տրանսֆերը։ Դորտմունդյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է՝ Մխիթարյանը մնա մինչև պայմանագրի ժամկետի ավարտը (2016-17թթ․ մրցաշրջանի ավարտը), որից հետո ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանի գործակալը հայտարարել էր՝ հայ ֆուտբոլիստը, ում ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Չելսին», «Յուվենտուսը», ցանկանում է կարիերան հենց «Մանչեսթեր Յունայթեդում» շարունակել։
Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին «Զվարթնոց» օդանավակայանում պատրաստվում են դիմավորել բողոքի ակցիայով: Facebook-ում ստեղծվել է համապատասխան նախաձեռնություն՝ «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին մտնել Հայաստան» անվանումով:
Հունիսի 15-ին պատրիարքարանի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Հայաստան կայցելի:Նշվում է, որ Աթեշյանը հունիսի 15-ին մեկնում է Ռուսաստան, որտեղից էլ կուղևորվի դեպի Հայաստան՝ մասնակցելուԳերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ինչպես նաև Հռոմի պապի՝ Հայաստան այցելության միջոցառումներին:
«Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգելել Թուրքիայի նախագահ Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք ևս որպես միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը», — գրված է նախաձեռնության հայտարարության մեջ։
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ (78՝ կողմ, 15՝ դեմ, 13՝ ձեռնպահ) վավերացրեց Հայաստանի և Եվրոպակայն ներդրումնային բանկի միջև կնքված վարկային համաձայնագիրը: Դրանով 51 մլն դոլար վարկ է տրամադրվելու Հայաստանին՝ Վանաձոր-Ալավերդի, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման համար:
Հրանտ Բագրատյանը քվեարկությունից առաջ նախազգուշական հայտարարություն արեց, որ ճիշտ չէ, երբ պետությունն անընդհատ պարտք է վերցնում.« Մենք սկսում ենք քանդել պետության հիմքերը՝ առանց հիմնավորելու, թե ումից ինչքան պարտք ենք վերցնում և ինչի համար»: «Երկիրը հաստատապես գնում է դեֆոլտի, որը կհայտարարվի մի քանի տարի հետո»,- ասաց Բագրատյանը, նկատելով «Ես սա պարտքս եմ համարում ձեզ ասել, էն պետությունը, որը մենք ստեղծել ենք, դուք քանդում եք»:
Նախորդ շաբաթվա վերջին լիբանանահայ երիտասարդ Արա Արսլանյանը մասնակցեց Գերմանիայում տեղի ունեցած «GNBF»վարկածով մարմնամարզության միջազգային մրցաշարքին: Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանից Արա Արսլանյանը «GNBF» վարկածով մրցամարտում երիտասարդների մգջ ապահովեց 75 քգ քաշայինների լավագույն դիրքը և նվաճեց ոսկե մեդալը:
Մահացել է երգչուհի, Ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը: Նա 91 տարեկան էր:
Օֆելյա Համբարձումյանի երգեցողությունն առանձնանում էր խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում էր հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ` իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլորի երգիչ-երգչուհիների համար։
«Հայկական վարկածը» ցավակցում է Օֆելյա Համբարձումյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.