23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ներկա պահին հանրապետության տարածք է ներթափանցում հերթական տաք օդային ալիքը. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա՝ 8-10 աստիճանով կլիմայական ջերմաստիճանն այս տարի նորմայից բարձր է եղել , որոշ դեպքերում նույնիսկ 14 աստիճանով: Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 3-ին և 4-ին: Այդ օրերին Արարատյան դաշտում կգրանցվի 22-ից 23 աստիճան, իսկ Սյունիքի դաշտային շրջաններում չի բացառվում մինչև 24-25 աստիճանի, որն ըստ նրա, նույնպես կհամարվի անոմալ:
Վաղվանից Արարատյան դաշտում բացի ցերեկային ջերմաստիճանի բարձրացումից, կտրուկ նաև գիշերային ջերմաստիճանը կբարձրանա, որը կտատանվի +8-ից +10 աստիճանների սահմանում:
Սուրենյանի կանխատեսմամբ՝ մարտը նույնպես տաք կլինի, սակայն միաժամանակ կլինի տեղումնառատ, տեղումները նորմայից բարձր կլինեն:
Հարցին ՝ ցրտահարություններ սպասվում են, ասաց. «Այս պահին ցրտահարություն կլինի, թե ոչ, չենք կարող ասել, 5-7 օրերի համար են ստույգ կանխատեսումները»:
Շուտով նորաձեւության կուռքերի շարքում կհայտնվի ևս մեկ հայուհի։
YouTube-ի նորաձևության աստղ, հայտնի բլոգեր Թենի Փանոսյանը, որն ԱՄՆ-ում հայտնի է MissMaven անունով (այսպես է կոչվում նաեւ նրա բլոգը), աստիճանաբար գրավում է ամերիկյան նորաձևության ինդուստրիան։
Ծնվել է Թեհրանում, երկու տարեկան էր, ընտանիքով տեղափոխվել են Հունաստան, հետո՝ Միացյալ Նահանգներ: Ծնողները եղել են Հայաստանում, բայց, ինքը ներկա չի եղել։ Հարցազրույցներից մեկում ասել է, որ անպայման կլինի Հայաստանում։ Նա հպարտությամբ է խոսում իր հայկական արմատների մասին։
Թենիի մասին գրում են ամերիկյան գրեթե բոլոր պարբերականները՝ նրան համեմատելով մեկ այլ հայուհու՝ Քիմ Քարդաշյանի հետ։ Արևմտյան լրատվամիջոցները նկատել են երկու գեղեցկուհիների արտաքին նմանությունը և փորձում են հասկանալ, թե ով է ում փորձում կրկնօրինակել։
Ամեն տարի Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության 88-րդ արարողությունից հետո աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը կազմակերպում է հատուկ հավաքույթ։ Երգչի բարեգործական միջոցառմանը (երեկոյի ընթացքում հանրահայտ աստղերը զբաղվում են դրամահավաքով, գումարը տրամադրվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին) մասնակցում են առաջին մեծության աստղեր, հրավիրված հյուրեր։
Թենի Փանոսյանը նույնպես մասնակցել է այս կարևոր իրադարձությանը, ինչի մասին տեղեկացնում ենք Instagram-ի իր էջից։
Հանրապետության տարածքում`
Մարտի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև:
Քամին՝ արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հնարավոր է անձրև:
Երևանի մարտի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.90C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.60C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.30C
Կա մի հետաքրքիր պատմական ավանդություն, թե ինչու է փետրվարի 29, 30-ը դուրս եկել օրացույցից։ Երբ Հայաստանի թագավորն էր Հռոմի դրածո Սոհեմոսը, մ․թ․161թ․-ին պարթև գահակալ Խոսրով 3-րդը ներխուժում է Հայաստան, իրեն համակրող Հայոց վերնախավի որոշ հատվածի օգնությամբ գահընկեց անում Սոհեմոսին և Հայոց գահին նստեցնում Բակուրին։
Եկեղյաց գավառի տարածքում 161թ․-ին տեղի է ունենում ճակատամարտ հայ-պարթևական զորքերի և հռոմեական բանակի միջև, որն ավարտվում է հայ-պարթևական ուժերի փայլուն հաղթանակով և հռոմեական բանակի ջախջախմամբ։ Այնքան մեծ է լինում այդ ճակատամարտի արձագանքը հռոմեական պատմության վրա, որ, հետագայում, հռոմեացիները ճակատամարտի օրերը՝ փետրվարի 29,30-ը, հանում են հռոմեական տոմարից։
Լևոն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով համապատասխան հանձնարարականներով բացառել ուսումնական հաստատություններում Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումների շրջանակում պարտադրված դրամահավաքի դրսևորումները:
ՀՀ ԿԳՆ ենթակայության դպրոցների տնօրենները ևս ստացել են համապատասխան հանձնարարականներ:
Ըստ lifenews.ru-ի՝ Մոսկվայում իրավապահների կողմից ձերբակալված դայակը` Ուզբեկստանի 39-ամյա քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան հարցաքննության ժամանակ ասել է, որ նման քայլի է դիմել ամուսնու դավաճանության պատճառով առանց բացատրելու մանրամասները։
Աղբյուրը մանրամասնում է, որ Բոբոկուլովան գլխատել է 4-ամյա Նաստյային, ինչից հետո վառելիք է լցրել տնով մեկ ու հրկիզել այն: Այնուհետև հիջաբ հագած կինը, երեխայի գլուխը ձեռքին, ուղևորվել է «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոյի կայարանի մոտ: Այնտեղ նրան է մոտեցել մի ոստիկան` պահանջելով ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր: Ի պատասխան` կինը պայուսակից հանել է երեխայի գլուխն ու սպառնացել պայթեցնել ինքն իրեն։
Ստուգումների ժամանակ նրա մոտ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։ Քննիչները ենթադրում են, որ Գյուլչեխրան հոգեկան շեղումներ է ունեցել։ Նշանակվել է հոգեբուժական փորձաքննություն։
Հայաստանի արեւմտյան շրջաններում փետրվարի 28-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ: Քամին՝ արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երեւանում փետրվարի 28-ին հնարավոր է անձրեւ: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը` +13+15:
Օդի ջերմաստիճանը շրջաններում՝
Շիրակում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +4+9,
Կոտայքում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +4+9,
Գեղարքունիքում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +4+9,
Լոռիում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +8+12,
Տավուշում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +10+15,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +4+9,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +10+14,
Արարատում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +13+16,
Արմավիրում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +13+16,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +4+9,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +13+16,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +15+18,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +8+13,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +11+15:
Դաշնակները ասում են մի բան՝ անում հակառակը: Սարսափելի էր, երբ Թեհրանի հայկական գերեզմանատուն այցելության ժամանակ պարզեցի, որ այն ծառուղով բաժանված է դաշնակների և ոչ դաշնակների: Ծառուղուց ձախ հանգչում են դաշնակները, իսկ աջ՝ մնացած հայերը:
Ողջ պատմության ընթացքում միացյալ Հայաստան, մեկ ազգ մեկ հայրենիք քարոզող դաշնակցությունը մահացածներին անգամ պառակտում է:
Ավետ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը մի միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայում առկա ազգային խնդիրներին։
Թուրքական Haber.sol-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը Աթաշեհիրի շրջանի Sheraton հյուրանոցում կազմակերպված միջոցառման ժամանակ քաղաքական ելույթով է հանդես եկել, ինչը զարմացրել է ներկաներին։
«Տարածաշրջանում այսքան խնդիրների հետ պայքարող Թուրքիան «հզոր» կամքով ձիգ կանգնած է։ Այս երկրում ստատուս քվոների դեմ պատերազմի մեջ մտանք ու որպես ազգ հաղթեցինք։ Ներկայում համաշխարհային ուժերը ցանկանում են մեր հողերի վրա իրենց նպատակներն առաջ տանել»,-ասել է Էմինե Էրդողանը՝ հավելելով, թե չի կարծում, որ Թուրքիայում Հայկական կամ քրդական հարց գոյություն ունի։
Աղբյուր՝ Pressmedia.am
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 27-ին, 29-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 29-2-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում՝
Փետրվարի 27-ին, 29-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին սպասվում է անձրև:
Երևանի փետրվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.00C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.90C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.50C
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.