23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մասնագիտական առումով մի փոքր անհանգստացնողն այն է, որ այսօր կարճ ժամանակահատվածում են եղել 17 երկրաշարժը և միևնույն վայրում:
Այս մասին Tert.am-ին ասաց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչ Պետրոսյանը՝ մեկնաբանելով այն, որ այսօր Գավառի մոտ 2.5 ժամվա ընթացքում գրանցվել է երկրակեղևի 17 ցնցում:
«Ցնցումները թեև շատ են, բայց թույլ են, և մենք վերահսկում ենք իրադրությունը: Բայց այս պահին որևէ հետևություն անելը դեռ վաղ է, որովհետև զարգացումները դեռ պետք է վերլուծենք: Եղել է, որ եղել են բազմաթիվ թույլ ցնցումներ, դրանով ավարտվել, գնացել են»,-ասաց Սեյսմիկ պաշտպանության ղեկավարը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 14.09-ին, Գավառ քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 0,5-ից 1,4 մագնիտուդ ուժգնությամբ 17 երկրաշարժ, թեպետ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 1-2 բալ:
Ըստ Այդ մասին տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի՝ մարտի 5-6-ին մեր հանրապետության տարածքը կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում նաեւ քամու ուժգնացում:
Մարտի 6-ի ցերեկը Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի 4-5 աստիճանով նվազում: Սակայն մարտի 8-9-ին եղանակը կրկին նույնքանով կտաքանա:
Այսօրվա համար «Հայաստանի Հանրապետության տարածքում անոմալ տաք եղանակը պահպանվում է: Օդի միջին օրական ջերմաստիճանը շարունակում է նորմայից բարձր մնալ 8-10 աստիճանով: Այսօր ամենատաքը Սյունիքի եւ Տավուշի հովիտներն են, որտեղ կանխատեսվում է +20+24 աստիճան տաքություն»,-ասաց Սուրենյանը։
Ըստ նրա՝ առաջիկա 7 օրերին ջերմաստիճանի կտրուկ անկում հանրապետության տարածքում չի կանխատեսվում, այն կշարունակի նորմայից բարձր մնալ 5-7 աստիճանով: Մասնագետը նաեւ նշեց, որ ձյան ծածկը Արագած բարձր լեռնային օդերեւութաբանական կայանում այսօրվա դրությամբ կազմում է 145 սմ, Որոտանի լեռնանցքում՝ 106 սմ, Ջերմուկում՝ 47 սմ, Հրազդանում՝ 40 սմ:
Երեկ՝ մարտի 3-ին, դաժան, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 15:30-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի բնակիչներից ահազանգ է ստացվել ոստիկանության Աբովյանի բաժին, որ գյուղի գերեզմաններին հարակից աղբավայրում մասնատված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու հոշոտված մարմինը, իսկ մարմնից 15 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է գանգը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը հանդիսանում էր Կոտայքի մարզի Նարեկ ծերանոցի բնակիչ, 64-ամյա Արեգ Սարգսյանը, ով որպես անհայտ կորած 2015 թվականի դեկտեմբերի 30-ից որոնվում էր:
Գիտական հանձնաժողովն անհանգստացած է կլիմայական կտրուկ փոփոխություններից: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: Դա կարող է դառնալ գլոբալ աղետի պատճառ` ամբողջ մարդկության համար:
Նրանք անցկացրել են վերլուծություն` վերջին տարիների կլիմայական փոփոխությունների հետ կապված: Հետազոտությունների արդյունքները հուսադրող չեն:
Կլիմայական փոփոխություննները չեն շրջանցել նաև Ռուսաստանը: 2016 թվականի ձմեռը շատ տաք էր Ռուսաստանի համար: Մոսկվայում ֆիքսել են կենտրոնական թաղամասի համար ոչ տիպիկ եղանակ: Մայրաքաղաքում հզոր ցիկլոններ էին նկատվում, որոնք ձյան տեղումների պատճառ հանդիսացան:
Կլիմայական փոփոխությունները տհաճ անակնկալներ է մատուցել նաև այլ երկրներին: Ճապոնիայի` Օսիմա կղզում 115 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է եկել: Ֆլորիդայում ձմռանը բավականին ուժգին տոռնադո եղավ, իսկ ահա Մեծ Բրիտանիայում Սուրբ ծննդին մարդիկ պտտվում էին ջրափոսի միջով, ավանդական ձյան փոխարեն:
Փորձագետները համոզված են, որ ամեն ինչ դեռ առջևում է: Նրանք անում են ամեն ինչ հետագա վտանգը կանխելու համար:
Հանրապետության տարածքում`
Մարտի 4-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին, 6-ին, 7-ի գիշերը շրջանների մեծ մասում, 7-ի ցերեկը` Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ. տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունը:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 4-ի և 5-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, 6-ի ցերեկը, 7-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 4-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին, 6-ին,7-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:
Հանրապետության տարածքում`
Մարտի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին շրջանների մեծ մասում, 6-ին Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, 5-ի ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում`
Մարտի 2-4-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին սպասվում է անձրև:
Երևանի մարտի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.00C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -19.30C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.60C
Այսօր՝ մարտի 2-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի վրա կանգնեցնում են Mercedes մակնիշի 04 SL 429 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ-ն տեղեկություն է ունեցել, որ վարորդը երթևեկում է առանց ԱՊՊԱ: Կանգնեցնելով ավտոմեքենան՝ վարորդը 30 րոպեից ավելի մի իսկական շոու է սարքել՝ հրաժարվելով ճանապարհային ոստիկաններին տրամադրել վարորդական իրավունքի վկայական:
Տեսնելով, որ իր շոուն նկարահանվում է, գլխիկոր, խոնարհ հարսի նման ներկայացրեց ժամանակավոր վարորդական իրավունքի վկայականը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանն է, ով վարչական պատասխանատվության ենթարկվեց 100 հազար դրամի չափով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սա նախկին պատգամավորի առաջին օրինախախտումը չէ. նա մի քանի անգամ երթևեկության կանոնները խախտելու համար տուգանվել է և ամեն անգամ դեպքի վայրերում մի իսկական շոու է սարքել:
Թուրքիայի Կարսի նահանգի սահմանային Դիգոր (պատմ. Տեկոր) շրջանի Ալեմ գյուղի մերձակայքում անձը չպարզված տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` դիակը հայտնաբերած գյուղացիների հայտնած տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայր ժամանած ժանդարմերիայի ստորաբաժանումներին չի հաջողվել պարզել անձի ինքնությունը, քանի որ վայրի կենդանիները հոշոտել են տղամարդու դեմքը:
Աղբյուրը նշում է, որ մահացած տղամարդու մոտից հայտնաբերվել են Անկարայի ու Ստամբուլի քարտեզները, ինչպես նաև հայերեն և ղազախերեն գրություններ:
Տղամարդու ինքնությունը պարզելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:
Աղբյուր` Ermenihaber.am
Քիչ առաջ ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են Ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետ Սերոբ Հարությունյանը և Շիրակի մարզային բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը։
«Առաջին լրատվական»-ի աղբյուրների փոխանցմամբ, երկուսն էլ աշխատանքից ազատվել են հանցաշխարհի հետ սերտ հարաբերությունների և առավելապես վերջին շրջանում նրանց մասնակցությամբ և ընկերակցությամբ կերուխումներին մասնակցելու համար։ Հայտնի է, որ մինչ Շիրակի մարզում նշանակվելը Գրիշա Ամիրխանյանը Կոտայքի մարզի վարչության պետն էր։
Հայտնի է, որ Սերոբ Հարությունյանը սերտ հարաբերություններ ունի վերջերս ԱԱԾ պետ նշանակված Գեորգի Կուտոյանի հետ։ Սերոբ Հարությունյանն իր աշխատանքային կարիերան սկսել է ԱԱԾ-ում.
Նա համարվում էր պետի տեղակալ Հրաչյա Հարությունյանի մարդը։ Նա եղել է ԱԱԾ գծով «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալը, որից հետո պաշտոնի է անցել ոստիկանական համակարգում։
Կոտայքի և Շիրակի ոստիկանապետերի նոր նշանակումների մասին տեղեկություններ առայժմ չկան։
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Երեւանի Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով ազատվել է աշխատանքից:
NEWS.am-ի տեղեկություններով պաշտոնանկ են արվել բաժնի ղեկավարն ու բոլոր ենթակաները:
Արդեն նախկին աշխատակիցները NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ պատճառը եղել է քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից այս տեղեկատվության վերաբերյալ նշեցին, որ կանդրադառնան ավելի ուշ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.