23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ ավտովթարի հետևանքով մահացած պայմանագրային զինծառայողները, նախնական, տվյալներով տուն վերառառնալիս են եղել:
Հիշեցնենք, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Թուխ Մանուկ լեռնանցքում տեղի ունեցած ավտովթարից հետո 3 զինվորների շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Արարատ բժշկական կենտրոն, սակայն երեքն էլ ճանապարհին մահացել են: Թե ի՞նչ վնասվածքների հետևանքով է մահը վրա հասել Արարատ բժշկական կենտրոնից հաղորդեցին, որ այսօր միայն դիահերձումից հետո պարզ կլինի պատճառների մասին. «Մեզ մոտ մահացած են բերել 3-ին էլ, դատաբժիշկները կտան պատճառները, բայց բնականաբար տրավմատիկ վնասվածքների հետևանքով է մահը վրա հասել»:
Ըստ Արամ Ասատուրյանի՝ իրենց մոտ այս պահին տեղափոխվել են ավտովթարից տուժած երկու զինծառայողներ. «Նրանք պայմանագրային շարքային զինծառայողներ էին, երկու հոգի են, որոնց վիճակը ծանր է, մեկինը՝ ծանր, մյուսինը՝ ավելի ծանր: Ստացել են բազմաթիվ վնասվածքներ, առաջիկայում սպասվում են վիրահատություններ»:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին, ժամը 23.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Թուխ Մանուկ լեռնանցքում. տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 34 CC 745 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Կ. ծնվ.1986 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 250 մ. գլորվել ձորը ինչի հետևանքով Կ. Կ.-ը և ուղևոր Վ. Ղ.-ը (ծնվ. 1981 թ.) տեղում զոհվել են: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ՝ 1984 թ. ծնված Ա., 1988 թ. ծնված Ռ. և 1986 թ. ծնված Ռ. Հ.-երը հոսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն. Ռ. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները Կ. Կ.-ի և Վ. Ղ.-ի դիերը դուրս են բերել ձորից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Երգչուհի Սիրուշոյին Մարտի 8-ի կապակցությամբ գեղեցիկ անակնկալներ են մատուցել: Նրանցից ամենատպավորիչն ու հաճելին երգչուհին ցուցադրել է իր ֆեյսբուքյան էջում՝ կիսվելով իր հետևորդների հետ: Սիրուշոն երկրպագուների կողմից ստացել է իր ու իր ընտանիքի անդամների լուսանկարներով փաթեթավորված շոկոլադներ:
«Ամենաքաղցր նվերը իմ երկրպագուների կողմից՝ իմ և իմ մայրիկի համար»,- գրել է սիրված երգչուհին:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին պետ Խորեն Բարխոյանն ազատվել է պաշտոնից:
Հիշեցնենք, որ նախօրդ շաբաթվա ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնից ազատվեցին Արագածոտնի, Շիրակի, Քանաքեռ Զեյթունի ոստիկանության պետերը, ինչպես նաև Մաշտոցի անձնագրային վարչության ամբողջ կազմը:
Երեւանում այս տարի մարտի 8-ին ծաղիկների «սուպեր» գներ են գրանցվել:
NEWS.am-ի տեսախցիկը Երեւանի էլիտար սրահներից մեկում բազմաթիվ այդպիսի ծաղկեփնջեր է ֆիքսել՝ ամենաթանկը՝ 850 հազար դրամ:
Ծաղկի սրահի աշխատակիցները վստահեցրել են, որ նույնիսկ ամենաթանկ ծաղկեփնջերը այս օրերին պահանջարկ ունեն:
Հանրապետության տարածքում`
Մարտի 9-10-ին, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում `
Մարտի 9-10-ին, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է անձրև:
Մինչ Գյումրի քաղաքը տնքում է անօթեւանների խնդրի ծանրությունից եւ կոպեկ-կոպեկ փող հավաքում, իսկ Հայաստանը՝ կորչում աղքատության մեջ, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ընտանիքը մոտ 20 հազար դոլար արժողությամբ ավտոտնակ է գնել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից:
Այսպես, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի 2015թ-ի տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Բեգլարյանի դրամական միջոցները կազմել են 543 միլիոն 655 հազար դրամ եւ 92 հազար ամերիկյան դոլար: Նախարարի նախորդ տարվա եկամուտները գոյացել են աշխատավարձից ու կազմել 7 միլիոն 202 հազար 194 դրամ:
Բեգլարյանի կինը՝ Նունե Նիկոլյանը, ըստ 2015թ. հայտարարագրի, նախորդ տարի ձեռք է բերել 9 միլիոն 600 հազար դրամ արժողությամբ ավտոտնակ, իսկ նրա դրամական միջոցները կազմել են 39 միլիոն 200 հազար դրամ եւ երեք միլիոն 70 հազար ամերիկյան դոլար: Նունե Նիկոլյանի 2015-ի եկամուտը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից եւ ընդհանուր հաշվով կազմել 47 միլիոն 450 հազար 322 դրամ:
hayeli.am-ի տեղեկություններով՝ քննարկվում է նաեւ ՀՀ Ոստիկանապետ Վովա Գասպարյանի պաշտոնանկության հարցը: Այս պահին ամենահավանական թեկնածուն, որով պատրաստվում են փոխարինել Գասպարյանին, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն է:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ նա հավակնություններ է ունեցել ղեկավարելու ՊԵԿ-ը, ինչ-որ պահի գրեթե կասկած չի հարուցել նրա թեկնածությունը, սական Սերժ Սարգսյանն ինչ-ինչ պատճառներով հետ է կանգնել այդ որոշումից:
Միհրան Պողոսյանի թեկնածությունը քննարկվեց նաեւ ԱԱԾ պետի պաշտոնում, հիմա էլ խոսակցություններ կան, թե նա կդառնա նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար՝ փոխարինելով ՊԵԿ նախագահ դարձած Հովհաննես Հովսեփյանին, բայց որոշ տեղեկություններով, Պողոսյանի ախորժակը մեծ է եւ նա համաձայն չէ դրան, թերեւս հասկանալի է, մի մարդու , որին այդքան արտոնություններ է տրված՝ կարմիր գծեր, երկաթի բիզնես, բանանի ներկրման մենաշնորհ, պարարտանյութի ներկրում, մանկական սնունդ եւ այլն, եւ այլն, ապա հասկանալի է, որ վերոնշյալ պաշտոնը Միհրան Պողոսյանի <<հագով>> չէ:
1960 թվականին Վազգեն Առաջինի հայրապետական այցի օրերին եղան հետաքրքիր հանդիպումներ, որոնցից մեկի մասին կուզենայի պատմել: Հարվարդի համալսարանի ղեկավարության խնդրանքով Հայոց հայրապետը համաձայնություն տվեց այցելելու համալսարան: Վեհափառի ընդունելությունը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով, նույնիսկ խնդրեցին տեղ գրավել նախագահական սեղանի կենտրոնում, եղան ջերմ մաղթանքներ: Վեհափառի շքեղ ընդունելության ավարտից հետո հայտարարվեց, որ մի քանի րոպե հետո այստեղ կժամանի ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածուն’ Ջոն Քենեդին: Որոշ լուրերի համաձայն նախագահն իր այցը համաձայնեցրել էր Վեհափառի այցի հետ:
Ջոն Քենեդու հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ շատ տպավորիչ էր.չլռող ծափերի ներքո նա մոտեցավ Վեհափառին, բազմության առջև ծնկի եկավ, համբուրեց Հայոց հայրապետի աջը, խնդրեց’ օրհնի իրեն, հետևորդներին և իր երկիրը’ Ամերիկան: Հանդիպումը մեծ արձագանք ունեցավ ամբողջ Ամերիկայում: Դժբախտաբար այս դեպքի մասին մեզանում ոչ մի տեղ չգրվեց’ հասկանալի պատճառներով(անցյալ դարի 60-ական թթ. Խորհրդային պետության և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմի պատճառով) :
Հայ Հանճարներ. ֆեյսբուք:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի պատվիրակության 2016 թվականի մարտի 2-ին Արցախ կատարած այցի շրջանակներում համագործակցության պայմանագիր է ստորագրվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ: Կողմերը պարտավորվել են իրենց գիտական, մանկավարժական և նյութատեխնիկական կարողությունները ներդնել երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության համար: Կողմերն իրենց համագործակցությունն իրականացնելու են՝ նպատակ ունենալով՝ ուսումնաարտադրական և ուսումնագիտական բազաների օգտագործումը, փորձագիտական ոլորտի համար անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը, մասնագիտական կրթության շարունակականության ապահովումը, փորձագիտական ոլորտի մասնագետների պատրաստման գործում նպատակային հեռանկարային ծրագրերի մշակումը, գիտահետազոտական և ինովացիոն ծրագրերի առաջադրումը ու դրանց իրականացման աջակցությունը, գիտական, գիտահանրամատչելի, ուսումնական, տեղեկատվական և գիտամեթոդական գրականության փոխանակումը:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավարությունը մտադրություն ունի նաև աջակցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանին միջազգային կապերի ընդլայնման հարցերում, մասնավորապես, մի շարք եվրոպական, ռուսաստանյան, ամերիկյան, ճապոնական գիտական և գիտակրթական կենտրոնների հետ՝ հաշվի առնելով իրենց հետ Փորձաքննությունների ազգային բյուրոյի համագործակցության ներկայիս բարձր մակարդակը: Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից պայմանագիրը ստորագրել է տնօրեն Ա.Ջավադյանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հ.Թոքմաջյանը:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի պատասխանատու Լանա Մշեցյան
Այսօր՝ մարտի 4-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 2 բնակիչ վաղ առավոտյան հեռախոսով խոսել են իրենց հարազատների հետ և հայտնել, որ գտնվում են Նորատուսի վարչական տարածքում գտնվող Սևանա լճում և խոսակցությունը կեսից ընդհատվել է:
Ինչպես Նորատուսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարազատները մտածել են, որ գուցե կապի խնդիր է եղել և որոշ ժամանակ անց տեսնելով, որ ոչ մի լուր չկա երիտասարդներից, օգնություն են խնդրել Սևանի ջրասուզակներից և հրշեջ-փրկարարներից:
Արդեն քանի ժամ է, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, նույն վարչության Սևանի հրշեջ-փրկարարները, ջրասուզակնկերը մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ Նորատուս գյուղի ողջ բնակիչների հետ՝ ահել ու ջահել, միահամուռ իրենց մոտորանավակներով և սուզակներով որոնողական աշխատանքներ են կատարում, որպեզի հայտնաբերեն ջրահեղձ եղած երիատասարդների դիերը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին որ ջրահեղձ եղած երիտասարդները իրենց գյուղի բնակիչներ, 42-ամյա Անդրանիկ Վարդգեսի Վարդանյանն է և 24-ամյա Անդրանիկ Պապինի Ավետիսյանը: Առաջին իսկ պահից տեղում են նաև ոստիկանության Գավառի բաժնի մեծ թվով ոստիկաններ:Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են:
shamshyan.com
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.