23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Hayeli.am-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ին կոլալիցիոն պորտֆելներ տալու փուլում, նախագահի մոտ տեղի ունեցած քննարկումներից մեկի ժամանակ, այս առնչությամբ մտահոգություն է հայտնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշել է, որ ՀՅԴ-ին կառավարական պորտֆելներ տալու հետ կապված կարող է ներհհկ-ական դժգոհությունների առիթ դառնալ, ինչը խիստ զայրացրել է նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահի զայրույթն այս առումով թերևս հասկանալի է, քանի որ ինքը հավանաբար լուծում է քաղաքական գլոբալ խնդիրներ, իսկ նրա թիմակիցները առաջ են քաշում կուսակցական նեղ շահեր: Վերջին օրերին տարածված խոսակցությունները, թե բուժման նպատակով արտերկրում գտնվող Գալուստ Գրիգորիչը վերադառնալուց հետո կարող է այլևս իր պաշտոնում չմնալ, պայմանավորված են նաև նշված իրողությամբ:
iravaban.net-ը գրում է.
ՀՀ կառավարությունը այսօր որոշում կայացրեց` 2016 թվականի մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխելով 2016 թվականի ապրիլի 2-ը` շաբաթ օրը: Նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նաև ասաց, որ գործադիրը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությունով վերանայում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը. «Մենք վերանայում ենք տոները, կան որոշ տոներ, որ անցյալում եղել են ոչ աշխատանքային օրեր, պատրաստ ենք դրանք փոխել, որոշ տոներ էլ դարձնել աշխատանքային»,- նշեց նա:
Պարոն Հարությունյանը հավելեց, որ կառավարությունը նախատեսում է նոր փոփոխություն իրականացնել, որի արդյունքում տարվա ընթացքում երկու անգամ ուրբաթ և երկուշաբթի օրերը կլինեն ոչ աշխատանքային` հնարավորություն տալով աշխատողներին գնալ առավել երկար հանգստի:
ԱՄՆ-ում Հյուսիսային Կարոլինայի համալսարանի համաճարակաբանները հայտնել են նոր մահացու վիրուսի հայտնաբերման մասին:
Նոր վիրուսը WIV1-CoV անվանումն է ստացել: Գիտնականները համարում են, որ այն շատ նման է տխրահռչակ SARS-ին, որը 2002-ին ոչ տիպական թոքաբորբի համաճարակ էր առաջացրել: Հետազոտությունը ցույց է տվել, որ WIV1-CoV-ը կապվում է նույն ռեցեպտորներին, ինչ SARS-ը:
Նոր վիրուսը հայտնաբերվել է չղջիկների մոտ, սակայն վտանգավոր է նաեւ մարդու համար, որովհետեւ ի վիճակի է արագորեն զարգանալ եւ վերարտադրվել շնչուղիներում: Գիտնականները կարծում են, որ WIV1-CoV-ը տեսականորեն կարող է գլոբալ համաճարակի պատճառ դառնալ, որը շատ մարդկանց մահվան եւ տնտեսական մեծ վնասի պատճառ կդառնա:
Իմիջիայլոց, նույն հավանականությամբ այն կարող է հասնել նաեւ մարդուն: Սակայն այժմ արդեն հետազոտողները սկսել են դեղամիջոցի մշակումը: Ինչպես ցույց են տվել փորձարկումները, գոյություն ունեցող պատվաստանյութերն անզոր են WIV1-CoV-ի դեմ, որովհետեւ իրենց կառուցվածքով տարբերվում են իրենց սարսափազդու նախորդից: Սակայն նոր դեղի հիմքում այնուամենայնիվ այն հակամարմիններն են, որոնք նախկինում կիրառվել են SARS վիրուսի դեմ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ տեղեկացրեց, որ մարտի 15-ից սկսած հանրապետության տարածք սկանդինավյան շրջանից բավականին ցուրտ արկտիկական օդային զանգվածներ են ներթափանցել: Նրա խոսքով՝ հանրապետությունում առաջիկա օրերին կնկատվի ջերմաստիճանի նվազում:
«Արդեն երեկ ցերեկն օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում նվազել է 10-13 աստիճանով: Հովտային շրջաններում գիշերը գրանցվել է բացասական` -1-2 աստիճան: Հանրապետության մի շարք շրջաններում, նույնիսկ Սյունիքի նախալեռնային և հովտային գոտում առատ ձյուն է տեղացել»,- նշեց Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով` ակնկալվում է, որ առկա ամպամածությունը առաջիկա գիշերը զգալիորեն կնոսրանա: «Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության տարածքին անտիցիկլոն կմոտենա: Նման պայմաններում սովորաբար նկատվում է եղանակի լիարժեք պարզեցում: Մարտի 18-ի գիշերը օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի: Ջերմային ֆոնը կպահպանվի մարտի 19-ի գիշերը: Երեք օր` մարտի 17-19-ը, ակնկալվում է ցրտահարություն: Թե որքանով ինտենսիվ կլինի այն, կախված է ամպամածության պատկերից»,-շեշտեց նա:
Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ` հանրապետության տարածքին մարտի 20-ին կմոտենա հաջորդ ցիկլոնը, որը կրկին սառն է:
«Մարտի 20-ին կսկսվեն տեղումներ, առատ ձյուն կտեղա, ցածրադիր հատվածներում տեղումները կլինեն անձրևի և ձնախառն անձրևի տեսքով»,-հավելեց նա: Չի բացառվում, որ մարտի 21-ին ցրտահարությունը կրկնվի:
«Հայկական Վարկածի» ունեցած տեղեկություններով՝ ոստիկանապետ Վովա Գասպարյանը շուտով կնշանակվի պաշտպանության նախարար: Թե ով կփոխարինի նրան այս պահին հայտնի չէ, սակայն չի բացառվում, որ այս պաշտոնը կստանա ոստիկանապետի ամենահավանական թեկնածուն՝ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Մեկ այլ տարբերակ ևս շրջանառվում է. կադրերի երիտասարդացման շրջանակներում հնարավոր է նոր դեմք տեսնել ոստիկանության ղեկավարի պաշտոնում:
Նշված պարագայում ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը կնշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար: Այս պաշտոնում քննարկվում է նաև Վիգեն Սարգսյանի թեկնածությունը:
Իզաբելլա Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մայիսի 1-ից կունենանք զանգվածաբար փակվող փոքր խանութներ: Օրական 10-15 000 դրամի առևտուր հազիվ անող այդ խանութներին հարկադրում են մինչև մայիսի 1-ը պարտադիր ունենալ լազերային սկաներներ և ժամանակակից այլ տեխնիկա, որի արժեքը շուրջ 400 000 դրամ է:
Օրվա հացը մի կերպ վաստակող այդ խանութների տերերն էլ հուսահատ ասում են, որ միակ ձևը փակվելն է: Այսպիսով, կունենանք էլ ավելի մեծ թվով «տրվում է վարձով» տարածքներ, էլ ավելի քիչ աշխատատեղեր ու էլ ավելի շատ կարիքավոր ընտանիքներ:
Հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, որի արդյունքում մինչև մարտի վերջ օդի ջերմաստիճանը կնվազի: Եղանակի նման փոփոխությունները կարող են պատճառ դառնալ մրսածության գործոնով պայմանավորված աշխուժացման:
Սուր շնչառական վարակների հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ հանապետությունը դեռևս գտնվում է սուր շնչառական վարակների սեզոնում, ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է՝
- գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձինք, ովքեր տառապում են խրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները,
- չզբաղվել ինքնաբուժմամբ՝ չօգտագործելով հակաբիոտիկներ,
- հաճախակի օդափոխել փակ տարածքները` հետևելով անձնական հիգիենային,
- գրիպանման երևույթների առաջացման ժամանակ ահմանափակել շփումներն այլ անձանց հետ, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդներին,
- հագնվել եղանակին համահունչ:
Մարտի 17-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0…-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին -2…-3, գետնի մակերևութին՝ -4…-5 աստիճան ցուրտ:
Հանրապետության տարածքում`
Մարտի 16-17-ը Սյունիքում և Արցախում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 16-18-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 16-17-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում՝ 17-19 մ/վրկ:
Երևանի մարտի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19.30C (1979 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -11.10C (2000 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.80C
ՀՀ Պաշտպանության նախարար մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեծ չափերի կաշառք ստանալու ժամանակ ձերբակալվել է ՀՀ ՊՆ աշխատակիցը։
Նա,մասնավորապես, գրել է. «ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ցուցումով ՀՀ ՊՆ ՌՈ Հատուկ օպերատիվ ծառայության կողմից, առանձնակի մեծ չափերի կաշառք ստանալու ժամանակ, ձերբակալվել է ՀՀ ՊՆ դեպարտամենտի աշխատակից Արսեն Շիրինի Ղարիբջանյանը»։
«Այսօրվա դրությամբ, մտահոգվելու պատճառ չունենք, ցրտահարության հետք չեմ տեսնում»,-MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով` Արարատյան հարթավայրում նույնպես նման խնդիր չկա այս պահի դրությամբ. «Թե վաղն ինչ կլինի, չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ, եթե վաղը, մյուս օրը ցրտահարություն չեղավ, էլ չի լինի»,- հուսադրեց նա:
Մարտի 18-19-ը հանրապետությունում ցրտահարություն է սպասվում: Այդ մասին երեկ արված իր հայտարարությունում հիշեցրեց նաև Գյուղնախարարությունը` նշելով հնարավոր վտանգից պաշտպանվելու մի շարք ցուցումներ: Դրանցից մեկն այգիների մոտ չորացած ճյուղերի ծխեցումն է և ծառերի առատ ոռոգումը:
Հրաչ Բերբերյանից հետաքրքվեցինք, թե այս միջոցն արդյունավե՞տ է արդյոք, քանզի շատ գյուղացիներ հակառակն են փաստում: «Թույլ արդյունավետ է: Ինչպես ոռոգումը, այնպես էլ ծխահարումը, եթե ճիշտ կազմակերպեն` 1-3 աստիճանով կմեղմվի ցուրտը, բայց եթե շատ ցուրտ լինի, ապա ոչ մի միջոց չի օգնի»,- ասաց նա` հավելելով, որ եղանակի կտրուկ փոփոխության դեպքում, կարևոր է նաև` տեղումներ կլինե՞ն, թե չեն լինի, թե՞ միայն սառը օդ կլինի:
Ըստ ագրարագյուղացիական միավորման նախագահի՝ նման խնդրի բախվում ենք գրեթե ամեն տարի, հատկապես ապրիլին. «Գրեթե ամեն տարի ունենում ենք ցրտահարության դեպք, բայց այս անգամ հուսով եմ՝ չի լինի»,- կրկին անգամ հուսադրեց մեր զրուցակիցը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.