23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վաղը՝ մարտի 24-ին, «Մոսկվա» կինոթատրոնում 20-ամյա մարմնավաճառի մասին պատմող «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմը կբարձրանա մեծ էկրան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ֆիլմի սցենարիստ- ռեժիսոր Արշակ Ամիրբեկյանը: Ֆիլմը մեր օրերի մասին է, բայց գաղափարը ծնվել է 5 տարի առաջ:
Խոսելով նախատմության մասին՝ պատմեց, որ մի գիշեր փողոցով քայլելիս մարմնավաճառներ են իրեն ընդառաջ եկել: Ձեռքը դրել է սրտին, ինչը նկատել է մարմնավաճառներից մեկը եւ ասել. «Այս կյանքին սիրտ կդիմանա՞»:
Մարմնավաճառ Մարիամի դերը ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Ռուզան Վիթը, ով նկարհանվել է նաեւ «Քրմուհին» ֆիլմում: Ինչպես ընդգծեցին հրավիրյալները, ֆիլմը մարմնավաճառի մասին է, ոչ թե մարմնավաճառության:
Այն Հայաստանում եւ արտերկրում մասնակցելու է տարբեր փառատոների:
Էժան ավիատոմսերի օրացույցը աշխատում է հետևյալ սկզբունքով.
Տարվա կտրվածքով պատուհանում ցուցադրվում են ամիսները, որոնց համար համապատասխանաբար երևում են տվյալ ամսվա ամենաէժան արժեքը: Սեղմելով ամսվա պատուհանին` դուք կտեսնեք այն օրերը, երբ Երևան-Մոսկվա ավիատոմսի գինն ամենաէժանն է (մինիմալ արժեք): Սեղմելով համապատասխան օրվա վանդակին` դուք կտեղափոխվեք թռիչքների մանրամասների էջ, որտեղ կցուցադրվեն տվյալ օրվա բոլոր թռիչքները` դասակարգված ըստ ավիատոմսի ամենաէժան գնի:
Եթե ցանկանաք ամրագրել ավիատոմսը, ապա հարկավոր է սեղմել «BOOK NOW» կամ «КУПИТЬ» կոճակը: Ավիատոմսի ամրագրման հետագա գործընթացը տեղի կունենա տվյալ տոմսը վաճառող ծառայության կայքում:
Ի դեպ, էժան ավիատոմսերի պատուհանում փոխելով թռիչքի ուղղությունը և պայմանները` դուք կարող եք տեսնել այլ քաղաքների թռիչքների ամենաէժան գները (!)
Կարդացեք նաև` Ինչպես ամրագրել օնլայն ավիատոմսեր »
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ:
Ս.թ. մարտի 20-ին լեռնային գոտում և նախալեռնային տարածաշրջաններում դիտվել են ձյան տեսքով տեղումներ` որոշ հատվածներում առատ, իսկ ցածրադիր գոտում` հիմնականում անձրևի տեսքով. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՀՀ ԱԻՆ “Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության” տվյալներով` Արմավիրում օդում արձանագրվել է -4, Արտաշատում` -2, Արարատում` 0-ին մոտ, Արենիում` -2, Բագրատաշենում` -2, իսկ հողի մակերևույթին` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ: Արմավիրի մարզի Արմավիրի և Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում, Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում ցածր ջերմաստիճանի հետևանքով ավելի արտահայտված վնասվել են ծիրանենու թաց ծաղիկերն ու նոր բացվող բողբոջները: Արարատի տարածաշրջանում առանձնապես լուրջ վնասներ չեն գրանցվել` բացառությամբ մի քանի համայնքների: Մեղրու տարածաշրջանը չի տուժել, թույլ վնասներ կան Տավուշի և Լոռու մարզերում: Վայոց ձորի մարզում հիմնականում տուժել է Արենի գյուղը, մասամբ` Ռինդը և մի քանի համայնքներ: Կոտայքի, Արագածոտնի մարզերի համայնքներում ծիրանենին դեռևս հիմնականում գտնվում է բողբոջի փուլում: Այս պահին դեռևս դժվար է վնասների վերաբերյալ ամբողջական ու ճշգրիտ տեղեկություններ ներկայացնել:
Առաջիկա գիշերվա ընթացքում նույնպես կանխատեսվում են ցրտահարություններ, այնուհետև` ջերմաստիճանի զգալի բարձրացում: Ցրտահարությունից տուժած ծիրանենու այգիներում ներկայումս մասնագետների կողմից իրականացվում են ուսումնասիրություններ ու դիտարկումներ: Արդյունքների վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում նախարարությունը կներկայացնի համապատասխան տեղեկատվություն:
Արման Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ապրիլին Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև ու կարելի է ակնկալել, որ ռուսները կանեն իրենց սիրված հնարքներից մեկը և այցի կապակցությամբ ինչ որ բան կանեն, որը կմատուցեն որպես նշանակալի ժեստ։ Այս անգամ դա ամենայն հավանականությամբ կլինի գազի գինն էժանացնեու մասին հայտարարությունը։ Սակայն պետք է հասկանալ, թե որքանով է սա իրականում դուրս բնականոնությունից ու ինչքանով է իրատեսական ակնկալելը, որ մենք կկարողանանք վայելել նման որոշումը։
Նախ, պետք է հիշել, որ ներկայումս համաշխարհային շուկայում էներգակիրների գներն ընկել են։ Դե ֆակտո, այդ անկումը երկու տարում 2,5 անգամով կրճատել է նավթի ու գազի գները։ Սակայն Հայաստանն, ինչպես գիտենք, ապրում է զուգահեռ տիեզերքում, որտեղ բանականության կանոնները չեն գործում ու որտեղ Մայր ձեռնարկությունը սահմանին գազը վաճառում է Դուստր ձեռնարկությանը (այսինքն՝ ինքն-իրեն) էժան գնով, իսկ դուստր ձեռնարկությունը սպառողներին այն հասցնում է կրկնակի թանկ գնով։
Հիմա խոսակցություններ կան, որ Մեդվեդևի այցի համատեքստում, կհայտարարվի գազի սակագնի 15-20 տոկոսով նվազեցման մասն, բայց այստեղ կան 3 մտահոգիչ հարցեր․
– Ինչո՞ւ 15-20, եթե գազի գինը նվազել էլ 50-60 տոկոսով այն պահից, երբ մենք համաձայնել էինք այս սակագնին ու այն ժամանակ հիմնավորվում էր, որ համաշխարհային շուկայում գները բարձր են։
– Ինչո՞ւ թանկացման պարագայում համաշխարհային շուկան հիմք է, իսկ էժանեցման պարագայում՝ ոչ։
– Ի՞նչ էժանացման մասին է խոսքը գնալու․ սահմանին ստացվող գազի՞, թե՞ մեզ՝ սպառողներիս հասնող գազի։ Որքանո՞վ գազը կեժանանա վերջնական սպառոցի համար ու կԷժանանա՞ արդյոք, թե՞ Գազպրոմ Արմենիան անակնկալ կպարզի, որ իր կորուստները 15-20 տոկոսով աճել են։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Սումեյե Էրդողանը մարտի 20-ին նշանադրվել Սելչուք Բայրաքթարի հետ։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ զույգերի նշանադրությունը տեղի է ունեցել Ստամբուլի Թարաբիայի պալատում։
36-ամյա Սելչուք Բայրաքթարը անօդաչու թռչող սարքերի գծով դոկտորական է պաշպանել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալասրանում, որից հետո Թուրքիայում իրականացնում է տեղական անօդաչու թռչող սարքերի ստեղծման խոշոր ծրագիր պետության հովանավորությամբ։
Թուրքիայում հասարակությանը զարմացրել է այն հանգամանքը, որ վեջին մի քանի օրում 2 պայթյունների հետեւանքով մահացած 39 քաղաքացու համար Թուրքիայում սուգ է, իսկ Էրդողանը նշանադրում է աղջկան։
ՀՀ կառավարությունը մարտի 17-ին որոշում է կայացրել` 2016 թվականի մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխելով 2016 թվականի ապրիլի 2-ը` շաբաթ օրը: Այսինքն` առաջիկայում աշխատողները կհանգստանան երեք օր` 26-ին (շաբաթ), 27-ին (կիրակի) և 28-ին (երկուշաբթի):
«ՀՀ եկեղեցական օրացույցով նախատեսվում է տարվա ընթացքում 5 օր, որոնք վերաբերում են ննջեցյալների հիշատակների հարգմանը, երբ մարդիկ այցելում են իրենց ննջեցյալների գերեզմաններ, բայց բանն այն է, որ թեև 5 են, սակայն առավել տարածվածը մեզանում երեքն են, դրանցից մեկը օրենքի ուժով համարվում է ազատ, դա հունվարի 7-ն է, գոյություն ունի նաև երկու այլ օր, երբ ավանդույթի ուժով մարդիկ այցելում են գերեզմանատներ:
Այս տարի Սուրբ Հարության տոնը մարտի 27-ին է, դրա հաջորդ օրը` մարտի 28-ն, այդ ավանդական օրերից մեկն է, այդ իսկ պատճառով այդ աշխատանքային օրը տեղափոխվում է»,- կառավարության նիստին ասել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Վաղը՝ մարտի 20-ին, հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կզգացվի մարտի 20-ի առավոտյան ժամերից: Շրջանների զգալի մասում կսկսվեն տեղումներ և կշարունակվեն մինչև մարտի 21-ի գիշերը:
Քանի որ ցիկլոնը իր հետ բերում է ցուրտ օդային հոսանքներ, վաղը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռներում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Վայոց Ձորի լեռնային գոտիներում և Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, սպասվում է նաև քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
Ելնելով այս հանգամանքից ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է վարորդներին նշված շրջաններ երթևեկել միայն խիստ անհարաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով:
Մարտի 23-ից սկսած՝ մեր երկիր կգան հարավային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով և գարունը կվերադառնա: Այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Այսօր՝ մարտի 19-ին, Երեւանի ժամանակով 11.30-ի դրությամբ չեղարկվել են Երեւանի Դոնի Ռոստով եւ Սոչի, ինչպես նաեւ հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները:
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կայքի փոխանցմամբ, չեղարկվել են «Դոնավիա» ընկերության Դոնի Ռոստով թռչող D9 5331 չվերթը եւ «Աէրոֆլոտ» ընկերության Ռոստով թռչող SU 5331 չվերթը:
Միաժամանակ, չեղարկվել են «Դոնավիայի» Ռոստովից Երեւան մեկնող D9 5330 չվերթը եւ «Աէրոֆլոտի» SU 5330 չվերթը:
Չվերթների չեղարկման պատճառը Դոնի Ռոստովի օդանավակայանում տեղի ունեցած ողբերգությունն է, երբ վայրէջքի ժամանակ կործանվել էր Դուբայից ժամանող օդանավը:
Բացի այդ, վատ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել են Երեւան-Սոչի եւ Սոչի-Երեւան չվերթները: Չոչի մեկնող SU 5367 («Աէրոֆլոտ) եւ D9 5367 («Դոնավիա») չվերթները եւ Սոչիից Երեւան մեկնող SU 5366 («Աէրոֆլոտ) եւ D9 5366 («Դոնավիա») չվերթները:
Inchuzem.am-ը գրում է. Մարդը միշտ ցանկանում է իմանալ ամեն ինչ, ամեն ինչի մասին։ Եթե առաջ հարևանները ավելի մոտիկ հարաբերություններում էին և ցածր ցանկապատը թույլ էր տալիս հարևանների մասին ամեն ինչը առաջինը իմանալ, ապա հիմա դա ավելի դժվար է։ Չնայած ունենալով ձեռքի տակ հեռախոս, կարելի է հեշտությամբ որոշել զրուցակցի գտնվելու վայրը, օգտագործելով միայն իր հեռախոսի տվյալները։
1. Սկզբի համար մտեք հեռախոսի մենյու «կոնտակտներ» կամ՝ «հեռախոսային գրքույկ» բաժին
2. Սեղմեք ընտրության կոճակը և գտեք ձեր բաժանորդագրության ծառայությունը, այսինքն՝ ձեր բջջային կապի օպերատորին։
3. Զանգահարեք տեղեկատվական կենտրոն և հայտ ներկայացրեք այս կամ այն բաժանորդի գտնվելու վայրը իմանալու համար` նշելով բաժանորդի հեռախոսահամարը։
4. Երբեմն անհրաժեշտ է Ձեր տվյալները ներկայացնել։
Եթե Դուք ամեն ինչը ճիշտ արեցիք, ուրեմն սպասեք օպերատորի պատասխանին և հիշեք այն տարածաշրջանը, որը նշված է պատասխանում։
Կարևոր է հասկանալ, որ այն տեղը, որը նշված կլինի, միշտ չէ ճիշտ։ Դա հիմնականում վայր, է որտեղ նա այդժամ գտնվում է։
5. Հետո Դուք կարող եք գնալ նշված վայր և փորձել գտնել բաժանորդին, կամ կարող եք գտնել տեղանքի քարտեզը և մոտավորապես հասկանալ, որտեղ կարող է նա գտնվել։ Երբեմն լինում է, որ նշված վայրում երկու օբյեկտ կա, օրինակ՝ բարձրահարկ շենք կամ՝ սրճարան։ Ամենայն հավանականությամբ նա կգտնվի սրճարանում, իսկ բարձրահարկ շենքը չի թույլ տա հստակ ազդանշան գտնել։
Գյումրու անօթևանների աջակցությանն ուղղված դրամահավաքը նոր թափ է ստանում: Երկրաշարժից 28 տարի անց Գյումրին կառուցում են անհատները։
Այսօր «Տաշիր» GRUP – ի նախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետեր Սամվել Կարապետյանը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հետ կնքել են պայմանագիր, ըստ որի՝ ևս 10-ը բնակարան է տրամադրվելու անօթևան ընտանիքներին:
Մարտի 20-ին բարեգործական համերգի շրջանակներում կատարվող դրամահավաքի արդյունքը ևս կփոխանցվի հիմնադրամին:
Քանի որ ակցիաները շարունակական են՝ հույս ունենաք, որ այլ ընկերություններ և անհատներ ևս կմիանան դրամահավաքին: Մնում է հետևել, որ բարի կամքի այս դրսևորումը շարունակական լինի, և հիմնադրամի հետ աշխատող ընկերություններն ու անհատները հիասթափություն չապրեն ինչպես եղել է 28 տարի առաջ ու իրոք ընտրվեն ծայրահեղ ծանր պայմաններում ապրող այն ընտանիքները, որտեղ բնակվում են երեխաներ, հաշմանդամ և տարեց մարդիկ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.