23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ հանրապետության տարածքում արտի 26-27-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-7 մետրի, 26-29-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 27-29-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում մարտի 26-27-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-29-ը հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Խանութներում վաճառքի հանած կենդանին ճուտիկներին գույնզգույն` երկնագույն, վարդագույն և այլ երանգներով ներկելը անընդունելի է: Այսօր լրագրողնրի հետ զրույցում հայտարարեց Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ ՏերՊետրոս ավագ քահանա Մալյանը. «Անկեղծ ասած, սոցցանցերում տեսա, ջղայնացա, որովհետև չի կարելի ամեն ինչ բիզնեսի վերածել, կենդանիներ են, ի վերջո, նրանց մեծ մասը սատկելու են: Չի կարելի գումար աշխատելու համար նման քայլերի գնալ, ոչ միայն անձնապես դեմ եմ, այլև մեր եկեղեցին է դեմ: Ճուտիկները դեղին ավելի սիրուն են, քան կապույտ, կարմիր, կանաչ»: Նշենք, որ վաճառողներն իրենք նշում են, որ ճուտիկները ներկված չեն, իրենց բնական երանգավորումն է:
Տեր հայրն, ի պատասխան ասաց՝ «Հարցի պատասխանը տվեցիք, ծիծաղելի պատասխան» ու ավելացրեց, որ արդեն 62 տարեկան մարդ է, երբևէ չի հանդիպել կապույտ գույնի ճուտիկի:
Մարտի 25-ին, ժամը 13.28-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դվին հյուրանոցի առաջին հարկում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.46-ին:
Ըստ նախնական տվյալների այրվում է 10 քմ փայտյա ամրակապում. տուժածներ չկան:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
տեսանյութը .panorama.am
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը բավարարել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ազատման դիմումը:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ Բակո Սահակյանի մեկ այլ հրամանով ԼՂՀ առողջապահության նախարար է նշանակվել Ստեփանակերտի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Կարինե Աթայանը:
Հ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19800 կգ հավի սառեցված աղացած միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:
Սահմանային վերահսկողության շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Միթ Իմփորթ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ բեռը լիստերիա ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության (ԵԱՏՄ) «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հետևաբար` այն որպես սննդամթերք օգտագործելու համար պիտանի չէ:
Նկատի ունենալով վերոնշյալը` արգելվել է բեռի ներմուծումը հանրապետություն, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է այն օգտահանել, ոչնչացնել կամ վերաարտահանել:
Yerkir.am—ի թղթակիցը «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում է, որ այս պահին օդանավակայանում իրավիճակը հանգիստ է, թեև երկու տասնյակից ավելի իրավապահներ են այստեղ հսկողություն իրականացնում:
Օդանավակայանում մեր թղթակցին տեղեկացրել են, որ մինչև երեկո Մոսկվայից Երևան ժամանող առնվազն 4-5 չվերթ կա: Ընդ որում` օդանավակայանում ասել են, որ այն տեղեկությունը, թե 20:45-ին պետք է պայթեցնեն ինքնաթիռը, նաև այն առումով է անհեթեթություն, որ այդ ժամին չվերթ չկա, այդ ժամին մոտ միայն 20:20-ի չվերթն է:
Ի դեպ, Yerkir.am-ի թղթակցի հաղորդմամբ` այս պահին օդանավակայանում են մի խումբ երկրպագուներ, ովքեր սպասում են ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու ժամանմանը:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ Մոսկվա–Երևան ինքնաթիռի հնարավոր պայթեցվելու մասին ահազանգ էր ստացվել, բնականոն իրավիճակ է և բոլոր չվերթները սպասարկվում են: Այս մասին մեզ հայտնեցին ՀՀ քաղավիացիոն գլխավոր վարչությունից:
«Ոչ մի արտակարգ իրավիճակ չկա»,-նշեց գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:
Հայաստանյան իրավապահ մարմիններում տեղեկատվություն է ստացվել, որ այսօր՝ մարտի 24-ին, երեկոյան Մոսկվայից ժամանող ինքնաթիռը պայթեցվելու է:
NEWS.am-ի թղթակցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում աշխատում են իրենց մասնագետները: Տեղեկատվության իսկությունը ճշտվում է:
Ելնելով անվտանգությունից՝ պետք է ժամանեն նաև Պաշտպանության նախարարության սակրավորները։
Նշենք, որ ինքնաթիռը Երեւան պետք է ժամանի 20:45-ի սահմաններում:
Սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 07.54-ին (Գրինվիչի ժամանակով` 03.54-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.390:
Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում և մոտակա բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ:
Ուժեղ քամին քշել է Նորիլսկի «Ալիկել» օդանավակայանում կայանած 40 տոննա կշռող Boeing-737 ինքնաթիռը:
Արտակարգ դեպքը հասցրել են նկարահանել օդանավակայանի աշխատակիցները: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել, հայտնում է LifeNews-ը:
Օդանավակայանը փակ է եղանակային պայմանների պատճառով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.