23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կանադացի գրող Յան Հալփերինը, ով զբաղվում է հոլիվուդյան աստղերի կյանքի նկարագրություններով, ապրիլին կթողարկի «Քարդաշյանների ընտանիքը» գիրքը, որը նվիրված է Քարդաշյան – Ջեններ ընտանիքին:
Ըստ 51-ամյա գրողի` Քիմը միտումնավոր էր նկարահանել իր սեքս տեսագրությունը:
Այն ժամանակ Քիմը Փերիս Հիլթոնի մոտ էր աշխատում: Նրանց ընդհանուր ընկերը խորհուրդ էր տվել Քիմին սեքս տեսագրությունում նկարահանվել՝ ասելով, որ դա դեպի փառք տանող ամենակարճ ճանապարհն է: Քիմը որոշել է դիմել այդ քայլին ու խորհրդակցել է ընտանիքի հետ:
Քիմի մայր` Քրիս Ջեններն, առաջինն էր, ով վաճառեց այդ տեսագրությունը:
Կանադացի գրողը հայտնել է, որ Ջենները ոչ միայն օգնել է իր աղջկան ճանաչված դառնալ, այլև խորհուրդներ է տվել դստերը, թե ինչպես կարելի է ինտիմ տեսագրություն նկարահանել:
Այս գիշեր հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է առատ ձյուն, առավոտյան ժամը 07:00 դրությամբ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 47սմ, Սևանում 16սմ, Տաշիրում և Գյումրիում 13սմ, Հրազդանում և Ապարանում 15սմ, Ֆանտանում 10սմ, Արթիկում 9սմ:
Բագրատաշենում, Տաշիրում, Ապարանում, Ֆանտանում, Կապանում և Գորիսում գիշերը թափվել է ամսական նորմայի 60-90%-ի չափ տեղումներ: Նման տվյալներ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերերութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա ներկայացմամբ, կեսօրից հետո ցիկլոնը կկորցնի իր ուժը և տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն, մարտի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ին կեսօրից հետո թույլ տեղումներ կլինեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 1-2-ին կրկին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Քանի որ առաջիկա օրերին հանրապետության տարածքը գտնվելու է հյուսիսային սառը օդային հոսանքների ազդեցության գոտում եղանակի տաքացում չի կանխատեսվում, օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում գիշերը կտատանվի +1…+2, ցերեկը +11…+13 աստիճանի սահմաններում»,-նշել է նա:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ փորձագետ Կարեն Վարդանյանի անհետացման հետ կապված ոստիկանությունում հայտարարություն տվել են երեկ՝ դեպքից 11 օր անց: Նրան վերջին անգամ տեսել են մարտի 17-ին:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հայտարարությունից 10 օր հետո, եթե Կարեն Վարդանյանը չգտնվեց ՝ կհարուցվի քրեական գործ՝ սպանության հատկանիշներով: Իսկ հարևանը, որի տված հակասական տեղեկություններն ավելի են խճճում իրավիճակը, ասել է, որ Կարենը պարտքեր է ունեցել, ինքը գումար է տվել նրան և տունը ձևակերպվել է իր անունով որպես նվիրատվություն: Իսկ թե ուր է գնացել Կարենը, հարևան երիտասարդն ասել է, թե տեղյակ չէ:
Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանի անհետ կորել է։ Քաղաքացիական ակտիվիստին վերջին անգամ տեսել են մարտի 17-ին։ Ոստիկանությունում դիմում են ներկայացրել նաև Կարեն Վարդանյանի բարեկամները:
Նշենք նաև, որ Կարեն Վարդանյանն իր Ֆեյսբուքյան էջում նշվել է Դուբայում, իր ընկերներին էլ մեկնաբանությունների մեջ տեղեկացրել է, որ Էմիրաթներում արդեն աշխատանք ունի: Չնայած այդ գրառմանը, Դանիել Իոաննիսյանը չէր հավատացել, մեկնաբանություններում գրել էր. «Կարեն, եթե դու առաջիկա ժամերում չհայտնվես, մենք առավոտյան կդիմենք ոստիկանություն, քանի որ բանից պարզվում է, որ դու Դուբայ չես թռել, այլ Մոսկվա: Ընդ որում, դրանից առաջ վաճառել ես բնակարանդ: Ավելին, որոշ մարդկանց ասել ես, որ 2 շաբաթով ես թռնում, իսկ որոշներին՝ 1: Բայց մենք (քո բարեկամների հետ միասին) արդեն համոզված ենք, որ դու լուրջ խնդիրներ ունես»:
Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված Boeing 737-800-ի ինքնագրերի վերծանումից հետո հետաքննությունը գերիշխող է համարել օդաչուների սխալի տարբերակը:
Թռիչքի վերջին րոպեներին օդաչուների միջև տեղի է ունեցել կոնֆլիկտ այն հարցով, թե ինչպես պետք է դուրս բերել օդանավը բարդ իրավիճակից: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:
Փորձելով երկրորդ անգամ վայրէջք կատարել՝ անձնակազմը ստիպված է եղել կրկին հրաժարվել վայրէջքից: Երկու փորձերն էլ օդաչուները իրականացրել են ավտոմատ ռեժիմով, և ամեն անգամ նրանց խանգարել են եղանակային պայմանները՝ մասնավորապես, քամին անընդհատ փոխում էր ուղղությունը: Այդ պատճառով էլ վատ է աշխատել ավտոմատ քարշակի ռեժիմը: Ուստի որոշվել է վայրէջք կատարել ձեռքի ռեժիմով:
Շուրջ 270 մետր բարձրության վրա և թռիչքուղուց 6 կմ հեռավորության վրա օդաչուներից մեկը սեղմել է TOGA կոճակը՝ երկրորդ շրջանի հրահանգ տալով, և անջատել է ավտոպիլոտը՝ իր վրա վերցնելով կառավարումը:
Ըստ փորձագետների՝ անձնակազմը հաշվի չի առել վայրէջքի ռեժիմից բարձրություն հավաքելու ռեժիմին անցման Boeing-737-ի յուրահատկությունը:
Երբ ինքնաթիռի արագությունը սկսել է ընկնել, խցիկում կոնֆլիկտ է ծագել: Կառավարող օդաչուն շարունակել է վերելքը, փորձել է բարձրություն հավաքել՝ մեծացնելով շարժիչների աշխատանքի ռեժիմը: Նրա գործընկերը ենթադրել է, որ առաջին հերթին պետք է իջեցնել ինքնաթիռի քիթը: Նա դիմել է ընկերոջը` ասելով. «Սպասիր, ո՞ւր: Կանգնե՛լ, կանգնե՛լ», և միաժամանակ փորձել է դադարեցնել բարձրության հավաքումը:
Արդյունքում կառավարման ազդանշանների տարաձայնության արդյունքում ինքնաթիռը ներքև է սլացել 325 կմ/ժ արագությամբ:
Այսօր կեսօրից հետո Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին է մոտենում բավականին հզոր ցիկլոնային դաշտ:
Կեսօրից հետո շրջանների զգալի մասում կսկսվեն տեղումներ, որոնց ինտենսիվությունը դեպի երեկո աստիճանաբար կմեծանա: Հատկապես շատ ուժեղ տեղումներ կլինեն այսօր գիշերը և վաղը առավոտյան ժամերին, առանձին հատվածներում կթափվի ամսական նորմայի չափ անձրև և ձյուն: Ընդ որում, լեռնային մարզերում, մասնավորապես Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային բնակավայրեորւմ, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում տեղումները հիմնականում կլինեն ձյան տեսքով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Նախալեռնային և հոտային բնակավայրերում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ:
Մարտի 29-ի կեսօրից հետո ցիկլոնը աստիճանաբար կկորցնի իր ուժը, ինչի հետևանքով կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը: Մարտի 30-31-ին հանրապետությունում փոփոխական ամպամածությունը կպահպանվի, հատկապես կեսօրից հետո առանձին շրջաններում կլինեն նաև կարճատև անձրևներ:
Քանի որ գիշերը հանրապետություն են ներխուժելու արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, ապա վաղը ցերեկը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, Երևանում ցերեկը ջերմաստիճանը կլինի +10…+12 աստիճանի սահմաններում: Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻն Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ադրբեջանի ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել,ըստ որի՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել են երկու ազերի զինծառայողներ՝լեյտենանտ Ղալիբ Զուլդիղարլին և շարքային Գաֆարլի Հաջիևը…Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի “բախումը” տեղի է ունեցել Ղազախի շրջանի սահմանագոտում…
Հ.Գ.Զավեշտալին այն է,որ Բաքվի ԶԼՄ-ները այս լուրը մատուցելիս այն վերնագրում են՝”Մարտեր Ղարաբաղում”…Թե ի՞նչ կապ կա Հայաստանի Տավուշի մարզի,Ադրբեջանի Ղազախի շրջանի և Արցախի միջև,երևի միայն Իլհամ Ալիևը գիտի…
Ինչ վերաբերում է զոհերի թվին,ապա փորձը ցույց է տալիս,որ եթե Բաքուն ընդունում է,որ գեթ մեկ զոհ ունի, ապա զոհերի թիվը անհամեմատ մեծ է…Սպասենք ՀՀ ՊՆ-ի արձագանքին…
Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Ժորժ Մարիո Բերգոլոն, ով ընտրվեց Հռոմի 266-րդ Պապ, հաճախակի էր ներկա գտնվում Բուենոս Այրեսի Հայ կաթոլիկ եկեղեցու պստարագներին: Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ով Հռոմի Պապ Ֆրանցիսկի հետ հին ընկերներ են, պատմել է, որ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին հայկական խաչքարի օծման ժամանակ Բերգոլոն ցանկություն է հայտնել թաղվել հայկական խաչքարի տակ:
Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին՝ 2006 թվականին, Հռոմի ներկայիս Պապն ասել է. «Այսօր աղոթում ենք այս ազգի համար, որ դեռ զրկված է մարդու իրավունքներից»: «Արքեպիսկոպոս Բերգոլոյի հետո մեր ընկերությունը սկսվել է 2004-2005 թվականից և առավել կիպ դարձել Հայոց ցեղասպանության 95 ամյակին, երբ Բուենոս Այրեսի եկեղեցում խաչքար տեղադրվեց: Նա ինձ ասաց, որ ցանկանում է թաղվել այդ հայկական խաչքարի տակ»,-պատմում է Գիսակ արքեպիսկոպոսը:
Աղբյուր — ankakh.com
Մարտի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում հայկական ուժերի հետ մարտերում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Աբբասզադե Էլշադ Ռագուֆ օղլուն (Abbaszadə Elşad Raquf oğlu): Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Տարածված հայտարարությունը առանձնանում է նրանով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարությունում չի կիրառել «հայկական կողմի դիվերսիոն գործողությունների ժամանակ․․» հերթապահ արտահայտությունը՝ նշելով հայկական կողմի դեմ մարտում զոհվելու մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով սպանված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «գերազանց ծառայության համար 3-րդ աստիճանի մարտական մեդալով»։
Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ զինծառայողը հետախուզադիվերսիոն գործողությունների ժամանակ է սպանվել։
Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 9-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ տարածքում գրանցվել է երկրաշարժ: ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Վերջին ժամանակներս՝ հատկապես մարտին, ՀՀ տարածքում նկատվում է թույլ սեյսմիկության ակտիվություն: Այս երկրաշարժերը հաճախ բնակիչների կողմից չեն էլ նկատվում: Սեյսմիկությունը վերջերս թուլանում է և ակտիվանում, բայց այն վտանգավոր չէ. անհանգստանալ պետք չէ»:
Հրաչյա Պետրոսյանը շեշտեց, որ մասնագետները շուրջօրյա հսկողություն են իրականացնում և հավաստիացրեց, որ այս փոքրիկ ցնցումներից անհանգստանալ պետք չէ:
«Իրավիճակը սեյսմավտանգ է: Երկրաշարժն ինքնին տհաճ բան է, բայց մի դրական բան կա այստեղ: Ցանկացած այսպիսի փոքր սեյսմիկ ցնցում իր ուժին համարժեք՝ կատարում է երկրակեղևի սեյսմիկ լարվածության թուլացում: Ուստի, այսպխիսի երկրաշարժերն իրենց հետ բարիք էլ են բերում»:
Հրապարակում եմ բացառիկ լուսանկարներ բոլոր թերահավատների համար, բոլոր նրանաց համար, ովքեր թուրքական մամուլի ու Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրություններն ընդունում են հալած յուղի տեղ:
Այս գերեզմանոցի մասին շատ էի լսել, բայց այդպես էլ չէր հաջողվում ճշտել կոնկրետ վայրն ու լուսանկարներ ձեռք բերել: Բայց ով փնտրում է ՝ նա գտնում է…Թուրքիայի Կայսերի կամ հայկական Մաժաք քաղաքում վերջապես գաղտնազերծվել է այն գերեզմանոցը, որտեղ թաղվում են բոլոր այն թուրք զինվորները, ովքեր զոհվում են թուրք-քրդական հակամարտությունում: Այստեղ թաղված զինվորականների հարազատները դեռևս տեղյակ չեն, իրենց զինվորների զոված լինլելու փաստի մասին: Զինվորականների հարազատներին գլխավոր շտաբից սվորաբար տեղեկացնում են, որ իրենց որդիները կամ ամուսինները գտնվում են Իրաքում հատուկ ռազմական գործողությունների համար:


Կիլիկիա Հայաստան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.