23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի տարածքում ապրիլի 1-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի 0-2, իսկ վաղը ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -7-12 ցերեկը` +4+9,
Կոտայքում՝ գիշերը` -7-12 ցերեկը` +4+9,
Գեղարքունիքում՝ գիշերը` -7-12 ցերեկը` +4+9,
Լոռիում՝ գիշերը` -4-9, ցերեկը` +5+10,
Տավուշում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +12+16,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -7-12 ցերեկը` +4+9,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +10+14,
Արարատում՝ գիշերը` -2+1, ցերեկը` +14+16,
Արմավիրում՝ գիշերը` -2+1, ցերեկը` +14+16,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը`-7-12 ցերեկը` +4+9,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -2+1, ցերեկը` +14+16,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +12+17,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -3+1, ցերեկը` +7+12,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +10+14։
Հանրահայտ երգչուհի ու դերասանուհի Լոլիտա Միլյավսկայան գանգատվել է իր հիվանդությունից: «Дни» գրում է՝ Միլյավսկայան խոստովանել է, որ խոց ունի, որը փորձում է բուժել հաբերով:
«Ես դեռ պատանեկությունից ստամոքսի խոց ունեի: Եթե այդ մասին չեմ մտածում, այն ինձ չի անհանգստացնում: Կարող եմ գինի խմել, որեւէ համեղ բան ուտել ու ինձ հրաշալի զգալ: Բայց եթե ինչ- որ մեկն ասի, որ ես վաղը դրանից ինձ վատ եմ զգալու, ապա կարաուլ: Միանգամից նոպա է սկսվում: Այդպիսին եմ ես: Խոսքով ինձ ինչ ասես կարելի է ներշնչել: Կծու, ճարպոտ սնունդն ու ոգելից խմիչքը խոցի դեպքում հակացուցված են: Եվ որ խոցը ոչ ամեն անգամ է իր մասին հիշեցնում՝ ըստ երեւույթին զուտ պատահակություն է: Այնպես որ ավելի լավ է չմոռանալ դրա գոյության մասին, կես տարին մեկ անպայման բժշկի գնալ: Ընդ որում, պետք է անել նրա բոլոր ասածները՝ եւ դիետա, եւ դեղեր»,- խոստովանել է երգչուհին:
Հնարավոր է, հենց այդ օգտակար խորհուրդներն են օգնել աստղին նիհարել: Ճիշտ է, լուրեր են պտտվում, որ իր կազմվածքով Միլյավսկայան ոչ թե հանուն առողջության է զբաղվել, այլ հանուն երիտասարդ ամուսնու, որին չի ուզում կորցնել: Երգչուհու ծանոթները նկատել են, որ նա վերջերս սկսել է շատ անհանգստանալ ընտանիքը պահպանելու հարցով: Եթե հավատանք 52-ամյա Լոլիտայի շուրջ պտտվող բամբասանքներին, ապա նրա ամուսինը սկսել է հաճախ հետաքրքրվել երիտասարդ կանանցով, ինչն էլ հենց դրդել է Լոլիտային հոգ տանել իր կազմվածքի մասին:
Մարտի 17-ից ընկերներն ու հարազատները փնտրում են փորձագետ Կարեն Վարդանյանին, նա մինչ օրս չի հայտնաբերվել:
« Հայկական Վարկածին» հայտնի են դարձել որոշ մանրամասներ. Նախ՝ օրենքի պահանջն է, որ անձի անհետանալու մասին հաղորդումից 10 օր հետո, եթե նա չի հայտնաբերվում, հարուցվում է քրեական գործ, սակայն Կարեն Վարդանյանի դեպքում, հաշվի առնելով հանրային հնչեղությունը ժամկետից շուտ հարուցվել է քրեական գործ: Երկրորդ հետաքրքիր փաստը.մեր ունեցած տեղեկությամբ՝ Վարդանայնը հանրապետությունից դուրս չի եկել. նա չի մեկնել ոչ Դուբայ, ոչ Մոսկվա, ինչպես մտածում են նրա գտնվելու վայրով հետաքրքրված մարդիկ:
Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր՝ մարտի 31-ին, վաղ առավոտյան ցմահ դատապարտյալ է մահացել:
Ցմահ դատապարտյալ, 35-ամյա Հենրիկ Հովնիկյանը հիվանդանոցում հրաժարվել է բուժօգնությունից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ Հովնիկյանը դատապարտվել էր «Ավիասերվիսի» տնօրենի հետ կապված գործով: Նա դեռեւս 2009թ.-ին դիմել էր Հանրապետության նախագահին՝ նշելով, որ մեղադրանքը շինծու է եղել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Մանուկյանը էլեկտրահարվել է:
Զինծառայողին հայտնաբերել են պահակակետի վերակարգում՝ էլեկտրահարված, անգիտակից վիճակում, սակայն շարքայինի կյանքը չի հաջողվել փրկել, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է:
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից և հավելեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային գծանշման աշխատանքների իրականացման նպատակով` 2016 թ. մարտի 30-ի ժամը 22-ից մինչև մարտի 31-ի ժամը 6-ը կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում՝ մինչև Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետ:
Shabat.am—ը գրել էր, որ մարտի 17-ից անհետ կորել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանը:
ՀԿ-ի նախագահ Դանիել Իոնիսյանն ու Կարենի բարեկամները արդեն ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում են տվել անհետ կորելու հետ կապված:
«Դեռևս ոչինչ, հուսով ենք, որ առաջիկայում նորություններ կլինեն»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանը:
Նշենք, որ որոնողական աշխատանքները շարունակվում են և տեղեկությունների համաձայն որոշ տվյալներ արդեն հայտնի են, սակայն բացահայտումներ այս պահին չեն արվում՝ գործի քննությանն ու իրավապահների աշխատանքին չխոչընդոտելու համար:
Սոցիալական ցանցերի մեկնաբանություններից մեկի համաձայն Կարեն Վարդանյանը մեկնել է, ոչ թե Դուբայ ինչպես էր պլանավորել էր, այլ Մոսկվա:
Շուտով հայկական գյուղերում ռուսական արտադրության մեքենա քշելը պալոժ չի լինի:
Հիմա հերթով բացատրեմ:
Նայեք էն մաքսային միությունից մեքենաների բերելուց ԱԱՀ-ի ազատվելուց հետո շուտով Հայաստանում մեքենաների՝ ավելի շատ ֆիրմա մեքենաների գները բեսամբ կիջնի: Բացատրեմ՝ ինչու. Ի տարրբերություն Վրաստանի, Ռուսաստանի ու մնացած երկրների՝ ոչ մեկ չի գալիս Հայաստանի մեքենա առնի ու տանի իրա երկրում քշի, բայց ի տարբերություն վերոնշյալ երկրների, նաև չմոռանանք, որ մեր հայերը հաստատ բաց չեն թողի ԱԱՀ-ից ազատվելու հնարավորությունը, որպեսզի իրենց մեքենաները էլ ավելի «թարմացնեն»… իսկ էդ դեպքում ինչ է ստացվում. այո, դուք ճիշտ եք. մեր երկրից ոչ մի մեքենա չի պակասի, բայց միևնույն ժամանակ մեքենաների ներկրման քանակը կավելանա:
Իսկ ինչ պետք է արվեն հիմիկվա ֆիրմա ավտոները։ Այո, պիտի դառնան ջրի գին, քանի որ շուտով Հայաստանում կզարգանա ներվաճառային քաղաքականությունը/ այսինքն երկրի ներսում կակտիվանա մեքենաների առք ու վաճառքը/… Հիմա դուք կասեք. «Անկախ դե մարզերի քաղաքում ապրողները կառնեն, ինչի միանգամից գյուղեր՞», բայց ես ձեզ վցստահեցնում եմ, որ Հայաստանի որ մարզի որ քաղաք գնաս, շատ դժվարությամբ վատ ավտո քշող գտնես… ու ստեղից հետևություն՝ ոչ թարմ ու էժան ավտոներ գնել կսկսեն գյուղացիները, ովքեր կարան շատ էժանով գնեն երևանցիներից ու երևանաբնակներից իրենց «հին» /դե, ասենք 2000 թվի կլոր ֆառ մերսեդես/ մեքենաները:
Կարճ ասած՝ շուտով էլ չես կարա լավ ավտոյով գնաս գյուղ ու գյուղացիներին զարմացնես։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ հնարավոր է կյանքի կոչել Ժողովրդագրության իրավիճակի բարելավման 2016-2018 ազգային ծրագրով առանց կանխավճարի բնակարան տրամադրելու նախագիծը:
Այն, որ այսօր կառուցված շենքերի մեծ մասը բնակեցված չեն, փաստ է, անշարժ գույքի գները շուկայում հաստատուն անկում են գրանցում: Չնայած նախագիծը քաղաքացիներին բնակարաններով ապահովելու ռեալ խնդիր է լուծում և ողջունելի տարբերակ է, սակայն պարզ է, որ այս ֆոնի վրա սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման պարտականությունն իր վրա վերցնող պետությունը երկու հարց է լուծում. նախ՝ իրացնում է կառուցված բնակարանները, որոնք քաղաքացիների վճարունակության անկման պատճառով կանխավճար վճարող գնորդի խնդիր ունեն, երկրորդ՝ լուծվում է բնակֆոնդի ձևավորման հարցը.
«Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման նպատակը հասարակությանը բնակարանով ապահովելն է: Աշխատանքներն ընթացքի մեջ են, քննարկումներ են իրականացվում: 2010 թվականից երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ ապահովող ծրագրով 2000-ից ավելի ընտանիքներ հնարավորություն են ստացել լուծել իրենց բնակարանային խնդիրները», -ասում է նախարարը:
Այս նախագիծը շուտով ներկայացվելու է կառավարություն:
Ըստ նախարարի` նախագիծը լայն հանրային քննարկման շրջանակներում է ընդգրկվել: Առաջարկությունները հստակ հիմնավորված են եղել կատարված հետազոտությունների, վերլուծությունների վրա:
Աննա Գրիգորյան
Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովում տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում հանձնաժողովը քննել է երեք լրագրողական կազմակերպությունների դիմումն ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայհոյել էր իրեն մոտեցած լրագրողին, և լրագրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները դիմել էին ԱԺ էթիկայի հանձնաժողով: Այսօր հանձնաժողովի փակ նիստին ներկայացել էին այդ ՀԿ-ների ներկայացուցիչ լրագրողները:
Նիստից հետո էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, որ որևէ հայտարարություն չի անելու այդ նիստի հետ կապված: «Ոչ մի բան չեմ ասի, վերջ»,- ասաց նա:
Նիստին մասնակցած լրագրողներից Լիլիթ Լալայանը նշեց, որ էթիկայի հանձնաժողովի անդամները, բացի Թևան Պողոսյանից, ձևացրեցին, թե իրենք ոչ մի հայհոյանք էլ չեն լսում տեսանյութում:
Հարցին, թե ի՞նչ էին լսում պատգամավորները տեսանյութը դիտելիս, լրագրող Փայլակ Ֆահրադյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Բաբայանը, օրինակ, ասաց. «Դե կարող ա ասում ա՝ գնա գործիդ»:
Նշենք, որ էթիկայի հանձնաժողովի անդամները ապրիլի 4-ին պետք է զրուցեն հայհոյող պատգամավորի՝ Մհեր Սեդրակյանի հետ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.